21:57 02.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խաչփառ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին և կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդին և […]
21:05 02.09.2020
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:38-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և երեք տուժած։
16:14 02.09.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզում տեղի ունեցած պայթյուն-վթարի փաստով։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, Ալավերդու բժշկական կենտրոնից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աջ ձեռնաթաթի, ձախ ազդրի և դեմքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի […]
16:05 02.09.2020
Սեպտեմբերի 2-ին` ժամը 15։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
13:43 02.09.2020
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:18-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի ջրանցքում դի կա․ դիակը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի Մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել կնոջ դի:
13:33 02.09.2020
ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 07:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Հակոբ […]
08:59 02.09.2020
Սեպտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 2 հա, Արմավիրի մարզի Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 4 հա, Արգել գյուղում՝ 500 քմ, Առինջ գյուղում՝ […]
23:46 01.09.2020
Երեկ՝ օգոստոսի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 5 հասցեի մոտ բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Մաթեւոսյանի վարած Toyota Camry մակնիշի, Սպիտակ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գագիկ Այվազյանի վարած Nissan Tiida մակնիշի և Օձուն գյուղի բնակիչ, 41-ամյա Սարիբեկ Նոնինյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ […]
22:29 01.09.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 31-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 07։50-ը էկզոգեն (մեթիլ սպիրտ) թունավորման նախանշաններով տարբեր հիվանդանոցային համալիրներ են հոսպիտալացվել 11 քաղաքացի՝ Գագիկ Ն.-ն (ծնված 1959 թ․), Ռուբիկ Զ.-ն (ծնված 1951 թ․), Գագիկ Ս.-ն (ծնված 1967 թ․), Մովսես Հ.-ն […]
15:30 01.09.2020
Տուժածները տեղափոխվել են Երևան։ «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են: 33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%: […]
13:34 01.09.2020
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության […]
12:30 01.09.2020
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ, որոնց մոտ կասկածվում է սննդային թունավորում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքացիների կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ […]
12:17 01.09.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ: «Ցավոք, կան մահվան դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մահացել են, 1 պացիենտ տեղափոխվել […]
09:50 01.09.2020
Սեպտեմբերի 1-ին` ժամը 01։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում՝ Լամպերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Մ․, ծնված 1984 […]
09:41 01.09.2020
Օգոստոսի 31-ին՝ ժամը 16:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն գյուղի ծիրանի այգիների մոտակա ձորակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։31-ին։ Ձորակում այրվել է […]
09:27 01.09.2020
Օգոստոսի 31-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, 6000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 7000 քմ, 6000 քմ, 2500 քմ, 8000 քմ, […]
23:28 31.08.2020
Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա պողոտայում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով մեկ տուժած է տեղափոխվել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: ՀԺ-ի հետ զրույցում հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ տեղափոխվածը 1986 թվականին ծնված տղամարդ է: Ունի բազմաբեկոր վնասվածքներ: Ներկա պահին գտնվում է հետազոտության փուլում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Հիշեցնենք, որ քիչ առաջ վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանի […]
22:15 31.08.2020
Հարավային Կորեայում ԱՄՆ բանակի զրահափոխադրիչը բախվել է ամենագնացին: Վթարի հետևանքով չորս մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է Yonhap հարավկորեական լրատվական գործակալությունը: Ոստիկանության տվյալներով ՝ պատահարը տեղի է ունեցել անցած գիշեր Պոչեոն քաղաքում: Բախումից հետո մեքենայի չորս ուղևորները ՝ բոլորը Հարավային Կորեայի քաղաքացիներ, տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել: Ամերիկացի մեկ զինովորական […]
15:21 31.08.2020
Քաբուլում սպանվել է Աֆղանստանի նախագահի հասարակական հարցերով ավագ խորհրդական Մուհամմեդ Հասան Հոտակը, հայտնում է աֆղանական 1TV հեռուստաալիքը: Համաձայն Khaama press-ի տեղեկությունների՝ նախագահի խորհրդականը սպանվել է, երբ կիրակի երեկոյան մի քանի անհայտ անձինք կրակ են բացել Աֆղանստանի մայրաքաղաքի Քալա-ի-Վազիր շրջանում: Անվտանգության ծառայության պաշտոնյաները այլ մանրամասներ չեն հաղորդել, բայց հայտարարել են, որ կատարվում է հետաքննություն մեղավորին պատասխանատվության […]
14:27 31.08.2020
Օգոստոսի 31-ին` ժամը 10:31-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում խոշոր եղջերավոր կենդանին (ցուլ) ընկել է մոտ չորս մետր խորությամբ հորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները խոշոր եղջերավոր […]
13:52 31.08.2020
Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հրաժարվել է մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ անցած գիշեր հավաքականի որոշ ֆուտբոլիստներ Կասկադում ծեծի են ենթարկել ոստիկանության աշխատակիցների: «Այդ թեմայով ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Օզբիլիսը ArmSport-ի հետ զրույցում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: Factor.am-ի […]
13:19 31.08.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 23։34-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Վ. Սարգսյան փողոցում՝ «Եգան» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]
12:45 31.08.2020
Օգոստոսի 31-ին՝ ժամը 02։39-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակացի-Գերցեն փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միշա Մ., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթի եզրաքարերին, ծառերին, այնուհետև՝ շրջվել ու բռնկվել: […]
11:02 31.08.2020
Օգոստոսի 30-ին` ժամը 18։45-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում՝ Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին, քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. տուժածին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացի Վարդան […]
11:00 31.08.2020
Օգոստոսի 30-ին` ժամը 17։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի 1/1 հասցեում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը։ […]
10:49 31.08.2020
Օգոստոսի 31-ին՝ ժամը 02։39-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի-Գերցեն փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միշա Մ., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի […]
10:40 31.08.2020
ArmLur.am-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանում: Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: Ականատեսների խոսքով՝ ՃՈ աշխատակիցները մեքենա են կանգնեցրել և տուգանք նշանակել՝ երթևեկության կանոնները խախտելու համար: Ավելի ուշ տուգանված վարորդի ընկերները հաշվեհարդար են տեսել ՃՈ աշխատակիցների նկատմամբ․ գալով Կասկադի հարակից տարածք՝ ծեծի են ենթարկել նրանց: Ոստիկանության հասարակայնության […]
09:32 31.08.2020
Օգոստոսի 30-ին, ժամը 17։43-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նարեկ գյուղի Անի փողոցի տներից մեկում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անի փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել` 18:27-ին: Այրվել […]
22:46 30.08.2020
Երեկ՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում, Գառնի-Գողթ ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 23-ամյա Արմեն Գ.-ի վարած ԶԻԼ մակնիշի և 44-ամյա Արտավազդ Ն.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 06-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Արթուր Հ.-ն, մարմնական վնաասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 Համալսարանական […]
22:26 30.08.2020
Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Սևան-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Շողակաթ համայնքի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Ռաֆիկ Գևորգյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջ հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 32-ամյա Պետրոս Կիրակոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով […]