Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՃՈ աշխատակիցներին. armlur.am – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՃՈ աշխատակիցներին. armlur.am

10:40 31.08.2020

ArmLur.am-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանում: Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:

Ականատեսների խոսքով՝ ՃՈ աշխատակիցները մեքենա են կանգնեցրել և տուգանք նշանակել՝ երթևեկության կանոնները խախտելու համար: Ավելի ուշ տուգանված վարորդի ընկերները հաշվեհարդար են տեսել ՃՈ աշխատակիցների նկատմամբ․ գալով Կասկադի հարակից տարածք՝ ծեծի են ենթարկել նրանց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ արձանագրվել է խուլիգանության դեպք, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ

12:11 23.04.2024

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ

Ի պատասխան սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։ «Տեղեկացնում ենք նաև, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության […] ...

Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը

13:39 17.04.2024

Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է։ Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին։ ...

Նախաքննությամբ հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ-ն՝ ՀՀ ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի մասին

14:57 15.04.2024

Նախաքննությամբ հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ-ն՝ ՀՀ ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի մասին

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային […] ...

Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին

23:58 13.04.2024

Իրանը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին

Իրանը անօդաչու թռչող սարքի հարված է հասցրել Իսրայելին, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով KAN ռադիոյին: Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ որոշ ժամանակ առաջ Իրանն իր տարածքից Իսրայելի ուղղությամբ գործարկել է անօդաչու թռչող սարք։ «Իրանը տասնյակ անօդաչու սարքերի միջոցով հարձակում է իրականացրել Իսրայելի վրա: Այդ մասին ինձ հայտնեցին չորս ամերիկացի և […] ...

Վթարվել է զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, կան զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ

19:05 12.04.2024

Վթարվել է զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան, կան զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են: Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ...

Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ-ն հոդորում է խուճապի չմատնվել

14:11 12.04.2024

Գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ․ ԱԱԾ-ն հոդորում է խուճապի չմատնվել

Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին։ Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։ Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է […] ...

BACK_TO_TOP