TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+14.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կաթնաղբյուր գյուղի հարակից ձորում հայտնաբերվել է տղամարդու դի

10:23 27.08.2020

Օգոստոսի 26-ին` ժամը 22։00-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կաթնաղբյուր գյուղին հարակից ձորում հայտնաբերվել է տղամարդու դի․ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ձորից (մոտ 1000 մ խորությամբ) դուրս են բերել Միքայել Զ․-ի (ծնված […]

̰
Հրդեհ Լուսառատ գյուղում

10:14 27.08.2020

Օգոստոսի 26-ին՝ ժամը 20։19-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում այրվում անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:11-ին, մարվել` 21:35-ին: Շահումյան փողոցի տներից մեկի բակում՝ կիսակառույց շինությունում, այրվել է մոտ 70 հակ անասնակեր։

̰
Լոռու մարզում բախվել են Mercedes-ն ու Lada-ն, վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա զոհ

08:10 27.08.2020

Օգոստոսի 26-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի՝ Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ ՎԱԶ 21099-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը […]

̰
Արտակարգ դեպք Սևանում. բախվել են ռուս պատվիրակներին տեղափոխող մարդատար էլեկտրագնացքն ու Mercedes-ը

21:12 26.08.2020

Այսօր՝ օգոստոսի 26-ին, հերթական՝ էլեկտրագնացքի և ավտոմեքենայի բախումն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասից դեպի Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են էլեկտրագնացքն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Աղբյուրի տեղեկություններով՝ էլեկտրագնացքը հաշվառված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաշվեկշռում, և մարդատար գնացքում եղել […]

̰
Ո՞վ է էդ թուրքը, որ գա և հարվածի իմ որդուն իմ արոտավայրում. բողոքի ակցիա՝ Ախալքալաքում

21:05 26.08.2020

Այսօր Թորիա գյուղի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց: Նրանք պահանջում են ազատել կալանավորված երիտասարդներին, որոնց դեմ դատարանն այսօր նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրեց: Հիշեցնենք, որ  օգոստոսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Գարդաբանիի շրջանից ժամանած ազգությամբ ադրբեջանցիների միջև ծեծկռտուք գործով այսօր ՝ օգոստոսի 26-ին, Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի ունեցավ […]

̰
Պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

17:03 26.08.2020

Ռայնիսի փողոցում շենքի փլուզման հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ավելացնելով, որ, քաղաքապետի հանձնարարությամբ, հիվանդանոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, հետաքրքրվել քաղաքացիների առողջական վիճակով: «Հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշել է, որ 1949թ. ծնված կնոջ […]

̰
Որևէ մեկը դրսում չի մնա. Ցոլակյանը՝ մասամբ փլուզված շենքի բնակիչների մասին

15:52 26.08.2020

«Մեր նախնական տվյալներով՝ շենքի առաջին, երկրորդ և երրորդ մուտքերը պայթյունից հետո ապահով են: Կասկածներ կան չորրորդ մուտքի հետ կապված: Փլուզված մուտքն էլ 5-րդն է»,- այսօր Զեյթունում շենքի պայթյունի հետևանքների վերաբերյալ լրագրողներին մանրամասներ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Բնակիչները շենքից տարհանվել են: Ցոլակյանի խոսքերով՝ առաջիկայում որոշում կկայացվի, թե որ բնակիչներն են վերադառնալու իրենց բնակարաններ: […]

̰
Տեսանք՝ շենքի մի մասը չկա. ինչ են պատմում ականատեսները

12:57 26.08.2020

«Ես բնակարանում նստած ուժեղ ձայն լսեցի, ամեն ինչ դղրդաց: Դուռը բացեցի, վազեցի, տեսա փոշի է բարձրանում: Հետո տեսանք շենքի այդ հատվածը չկա, ամբողջությամբ «նստել» է: Ձայնը շատ ուժեղ էր»,- SHANTNEWS.am -ին պատմել են այսօր Զեյթունում շենքի պայթյունի ժամանակ մոտակայքում եղած քաղաքացիները: Նրանցից մեկն էլ ասաց. «Մոտավորապես 7.05-ից 7.20-ն ընկած ժամանակահատվածում ուժեղ ձայնից արթնացանք: Անմիջապես 911 […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1.6 հա տարածքում բռնկված հրդեհները

11:40 26.08.2020

Օգոստոսի 25-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 6000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 300 քմ, 2000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 300 քմ, Արարատի մարզի Մասիս […]

̰
Մեկ քաղաքացի դեռևս փլատակների տակ է. Ֆելիքս Ցոլակյան

11:19 26.08.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ փոխանցեց այսօր առավոտյան Զեյթունում շենքի պայթյունի հետևանքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ փլատակների տակ է մնում, նախնական տեղեկություններով, երկրորդ հարկի բնակիչը՝ 56 տարեկան տղամարդ: Դարձյալ նախնական տեղեկություններով՝ տուժածները 3-ն են. «Երկուսը հիվանդանոցում են, մեկից նորություն դեռևս չկա»: 21 քաղաքացի ինքնուրույն դուրս է եկել փլատակների տակից: Նրանց […]

̰
Զեյթունում տեղի ունեցած պայթունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ

09:49 26.08.2020

Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն […]

̰
Փլատակների տակից դուրս է բերվել և հոսպիտալացվել 2 քաղաքացի․ իրականացվել է 19 քաղաքացու տարհանում․ ԱԻՆ

09:25 26.08.2020

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու […]

̰
Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան․ Վարչապետը մանրամասներ է հայտնել Զեյթունում տեղի ունեցած պայթյունից

09:11 26.08.2020

Այսօր առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ «Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ […]

̰
Մյասնիկյան պողոտայում բախվել են BMW-ն ու մոտոցիկլետը

08:46 26.08.2020

Օգոստոսի 25-ին մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է: Օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մոտոցիկլավարին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը: […]

̰
Պայթյուն Զեյթունի Ռայնիսի փողոցում․ ՀՀ վարչապետը և ԱԻ նախարարը գտնվում են դեպքի վայրում

08:37 26.08.2020

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և […]

̰
Ինդոնեզիայում 12-ամյա աղջիկը հուղարկավորությունից առաջ բացել է աչքերն ու սկսել շարժվել

23:55 25.08.2020

Ինդոնեզիայում 12-ամյա աղջկա սիրտը սկսել է նորից բաբախել, երբ նրան լողացրել են հուղարկավորությունից առաջ: Այս մասին հայտնել է  Daily Mail- ը: Երեխան մահացել էր Պրոբոլինգո քաղաքի հիվանդանոցներից մեկում շաքարախտի հետ կապված բարդությունների պատճառով: Մեկ ժամ անց ծնողները մահացած դստերը տարել էին հուղարկավորության նախապատրաստելու համար: «Երբ նրա մարմինը լվաոնում էինք, այն հանկարծ տաքացավ, և նրա փակ […]

̰
26-ամյա աղջկա սպանությունը բացահայտվել է․ ոստիկանությունը հետախուզում է նրա 32-ամյա ընկերոջը

23:13 25.08.2020

Օգոստոսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Գարեգին Հովսեփյան փողոցում երիտասարդ աղջկա դի կա։ Տեղեկությունը ստալուն պես բաժնից օպերատիվ խմբեր մեկնեցին դեպքի վայր ու հայտնաբերեցին դիակը։ 26-ամյա աղջկա մարմնին բռնության հետքեր կային։ Նրան սպանել էին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները տվյալներ ձեռք […]

̰
Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է

21:40 25.08.2020

Ցավով հայտնում եմ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից […]

̰
Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են քաղաքացու որոնողական աշխատանքները

21:03 25.08.2020

Օգոստոսի 25-ին`ժամը 10։00-ին, ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 5 փրկարար ծառայող, վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները։ Ժամը 20։05-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության 10 աշխատակից և 40 քաղաքացի։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին` ժամը 17։52-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ […]

̰
Շիրակի մարզի Բագրավան գյուղում մոտ 1000 հակ անասնակեր է այրվել

15:44 25.08.2020

Այսօր` ժամը 14-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Անի խոշորացված համայնքի Բագրավան գյուղում: Այրվել է նույն գյուղի բնակիչ Գուրգեն Մկրտչյանին պատկանող անասնակերը՝ 900-1000 հակ: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է Բագրավան գյուղի վարչական ղեկավար Արտյոմ Պետրոսյանը: Հրդեհի կադրերն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը: Կադրերում երևում է, թե ինչպես է կրակն […]

̰
Վրաերթի ենթարկված 14-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

14:19 25.08.2020

Օգոստոսի 15-ին` ժամը 21։45-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի 23-ամյա վարորդը Արտաշատյան խճուղում՝ Մխչյան գյուղի հատվածում, վրաերթի էր ենթարկել 2006 թ. ծնված Սոնա Միրզոյանին, որը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Նույն օրը՝ ժամը 22։30-ին, վարորդը ներկայացել էր ոստիկանության Արտաշատի բաժին: Օգոստոսի 24-ին՝ ժամը 11։25-ի սահմաններում, Սոնա Միրզոյանը հիվանդանոցում մահացել է: […]

̰
Կոմիտասի պողոտայում վրաերթի ենթարկված կինը մահացել է

11:59 25.08.2020

Օգոստոսի 24-ին՝ ժամը 13.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա Զեմֆիրա Բաբայանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվում է քննություն:

̰
Դավիթ Բեկի փողոցում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարին․ կա տուժած

10:55 25.08.2020

Օգոստոսի 24-ին՝ ժամը 22։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մասիս Հ․, ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Ալեն Սիմոնյանը կանխել է քաղաքացիների ինքնասպանության փորձը

10:19 25.08.2020

Օգոստոսի 24-ին՝ ժամը 18։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպան լինել։ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կանխել է քաղաքացիների ինքնասպանության […]

̰
Չկալովկայի բենզալցակայանի մոտ բախվել են «ԿամԱԶ»-ը, «ԳԱԶել»-ն ու «ՎԱԶ-2115»-ը․ կա տուժած

09:16 25.08.2020

Օգոստոսի 24-ին՝ ժամը 21։43-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2115» (վարորդ՝ Վոլոդյա Գ․, ծնված 1989 թ.), «ԿամԱԶ» (վարորդ՝ Արսեն Ա․, […]

̰
Բերդում անցկացված միջազգային փառատոնից հետո գեղարվեստական ղեկավարը հայտարարել է, որ աթոռների մի մասը գողացել են

08:55 25.08.2020

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 23-ին «Ֆրեսկո» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար-հիմնադիր, Երևանի բնակիչ Աննա Կարապետյանի ահազանգի փաստով: Վերջինս ոստիկանության Տավուշի բաժին ահազանգել է, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Բերդի համայնքապետարանի դիմաց կազմակերպել են «Ֆրեսկո» միջազգային փառատոն: Այն անցկացնելու նպատակով նշված վայր է բերվել 230 աթոռ։ Միջոցառման ավարտից հետո […]

̰
Անգլիայում 11-ամյա տղան նետվել է ծովը և փրկել խեղդվող երեխային

23:34 24.08.2020

Հյուսիսային Յորքշիրի անգլիական Ստայտես գյուղում մի տղա փրկել է ծովում խեղդվող երեխային: Այս մասին հայտնում է Daily Mirror թերթը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին: 11-ամյա Էլայ Հարիսոնը ընտանիքի հետ հանգստանում էր ծովափին, երբ ափից 10 մետր հեռավորության վրա նկատել է խեղդվող տղայի: Նա անմիջապես նետվել է ծովը և փրկել նրան: Չնայած այն հանգամանքին, որ […]

̰
Վրաստանի «Առաջին ալիքի» շենքում արտակարգ իրավիճակ է․ աշխատակիցներին տարհանել են

19:53 24.08.2020

Վրաստանի «Առաջին ալիք» ՀԸ-ն գլխավոր տնօրենի պաշտոնակատար Թինաթին Բերձենիշվիլիի հայտարարությամբ՝ ՀԸ-ն ժամանակավոր դադարեցրել է աշխատանքն ու տարհանել աշխատակիցներին` շենքում տեղադրված ռումբի մասին հեռուստաընկերության թեժ գծին ստացված տեղեկությունից հետո: Նրա հայտարարությամբ՝ ՀԸ-ն աշխատանքը կսկսի ՆԳՆ-ի ստուգումներից և թույլտվությունից հետո։            

̰
Երևանում 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի․ վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

15:32 24.08.2020

Այսօր` օգոստոսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում 27-ամյա Կարեն Մ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող 55-60 տարեկան կին հետիոտնի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից […]

̰
Լարրի Քինգը մեկ ամսում կորցրել է երկու երեխաներին

14:38 24.08.2020

Ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար Լարրի Քինգի հինգ երեխաներից երկուսը մահացել են վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Մահացել է Քինգի 65-ամյա որդին՝ Էնդին, իսկ անցյալ հինգշաբթի 51-ամյա Չայա Քինգը պարտվել է թոքերի քաղցկեղի դեմ մահացու պայքարում: Էնդին որդեգրված է եղել: Նրա մահվան պատճառները դեռևս չեն հաղորդվում: Անցյալ տարի հեռուստահաղորդավարն ինքն էլ էր մահվան շեմին ծանրագույն կաթվածի պատճառով: […]

̰
BACK_TO_TOP