TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.96 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ է բռնկվել Արզնու ձորի չշահագործվող առողջարանի առաջին հարկում

14:33 18.08.2020

Օգոստոսի 18-ին՝ ժամը 06:04-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արզնու ձորի չշահագործվող առողջարանի առաջին հարկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։12-ին, մարվել՝ 09։06-ին։ Այրվել են Արզնու ձորում գտնվող չշահագործվող առողջարանի 1-ին […]

̰
Ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ն ու Toyota Camry-ն

13:05 18.08.2020

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 10։20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Toyota Camry և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկաններն և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

̰
Մահացել է երգահան Բորիս Պաստեռնակը

12:39 18.08.2020

84 տարեկան հասակում մահացել է հայտնի սցենարիստ, երգահան Բորիս Պաստեռնակը (Պուրգալին): Այս մասին հայտնում է Московский комсомолец-ը: Նշվում է, որ նրա դին գտնել են ФМБА դաշնային գիտա- կլինիկական կենտրոնի տարածքում՝ Օրեխովի բուլվարում, որտեղ Պաստեռնակը բուժվում էր այդ տղամարդը: Պաստեռնակը ռուս հայտնի գրող Բորիս Պաստեռնակի (1890-1960) ազգականն է: Նա գրել է Голубой огонек-ի, шоу-бенефисов Людмины Гурченко […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7․3 հա տարածքում բռնկված հրդեհները

10:20 18.08.2020

Օգոստոսի 17-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 450 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1 հա, 200 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 900 քմ, Սասունիկ գյուղում՝ 1200 քմ, Արարատի […]

̰
Պորտուգալիայի նախագահը ծովից դուրս է բերել երկու կանանց, որոնց նավակը շրջվել էր

10:12 18.08.2020

Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուսան օգնել է երկու կանանց, որոնց նավակը շրջվել էր ծովում: BBC- ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ալգարվեի ափին: Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է Պորտուգալիայի առաջնորդը ջուրը մտնում և օգնում կանանց: Նրա օրինակին հետևում է մեկ այլ տղամարդ, և նրանք միասին նավը դուրս են բերում ափ: Նշվում է, […]

̰
Հրդեհ Եղվարդում

09:33 18.08.2020

Օգոստոսի 17-ին՝ ժամը 21:31-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի տներից մեկի տանիքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին հարակից պահեստի տանիքում: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ […]

̰
Զինված ավազակություններ Ալավերդիում. հանցագործությունները բացահայտվել են

00:00 18.08.2020

Օգոստոսի 1-ին և 10-ին Ալավերդի քաղաքում ավազակային հարձակումներ էին կատարվել։ Օգոստոսի 1-ի առավոտյան գլխարկներով, դիմակներով ու ձեռնոցներով երկու հոգի մտել էին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի խանութներից մեկը, դանակի սպառնալիքով վաճառողուհուն պառկեցրել գետնին, կպչուն ժապավենով փակել բերանն ու փորձել էին բացել ոսկյա և արծաթյա զարդերի պահարանի դուռը։ Այդ ընթացքում նրանից մեկը հրազենով կրակել էր գետնին։ Նրանք, […]

̰
Երևանում 25-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվում է ամուսինը. նա  իրանցի է

23:35 17.08.2020

Երևանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում գտնվող ձորակում այսօր հայտնաբերվել է 25-ամյա խեղդամահ արված աղջկա դի։ «Փաստինֆո»-ն ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ 15։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ սպանություն է տեղի ունեցել, դին էլ գտնվում է Հովսեփ Հովսեփյան փողոցի տարածքում. «Օպերատիվ քննչական խումբ է մեկնել։ Այս պահին դեպքի վայրում են»,-նշեցին ոստիկանությունից։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանված աղջկա ինքնությունը […]

̰
Երևանում բախվել են Volkswagen Jetta-ն ու MIni cooper-ը. վերջինս բախվել է էլեկտրասյանն ու քոլեջի պատին. կան վիրավորներ

22:53 17.08.2020

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի դիմաց, բախվել են MIni cooper և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնսսվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով, իսկ մյուսին՝ Երևանի 1-03 […]

̰
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Skoda-ն. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են

21:00 17.08.2020

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցում ճակատ-ճակատի բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Ա.Հ.-ի վարած Skoda մակնիշի և 37-ամյա Գ․Մ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Skoda-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 14-ամյա Անի Մ.-ն, 8-ամյա Արամե Հ.-ն, Mercedes -ի […]

̰
Հրդեհի բռնկմամբ վթար Դիլիջանի ոլորաններում․ կան տուժածներ

09:18 17.08.2020

Օգոստոսի 16-ին` ժամը 20:55-ին, մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի թունելից դեպի Դիլիջան քաղաք 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ […]

̰
Գողթանիկում քաղաքացի է ջրահեղձվել

09:07 17.08.2020

Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:13-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժի տարածքում, քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը և ջրասուզակ։ Ջրասուզակը գետից […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 28 հա տարածքում բռնկված հրդեհները

08:59 17.08.2020

Օգոստոսի 16-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ […]

̰
Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են BMW-ն և Mazda-ն. կա վիրավոր

23:25 16.08.2020

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում, Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW և Mazda մակնիշի ավտոմեքենաները: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

̰
ԱՄՆ-ում կին ոստիկանը գնացքի տակ ընկնելուց փրկել է հաշմանդամի սայլակին գամված թոշակառուին

22:37 16.08.2020

Կալիֆոռնիայում ոստիկանության սպան փրկել է երկաթուղային գծերի վրա գտնվող հաշմանդամ տարեց մարդուն: Անօգնական տղամարդուն հաջողվել է դուրս բերել սայլակից սլացող գնացքի ժամանելուց ակնթարթ առաջ: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին ամերիկյան փոքրիկ Լոդայ քաղաքում: Ոստիկան կինը պարեկային ծառայություն կատարելիս նկատել է երկաթգծերի վրայից դուրս գալ չկարողացող հաշմանդամի սայլակի վրա նստած թոշակառուի: Նա շտապել է օգնել, […]

̰
Աչաջուր գյուղում ավտոմեքենան շրջվել է․ կա տուժած

19:44 16.08.2020

Օգոստոսի 16-ին` ժամը 18:03-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր գյուղի Մակարավանք համալիր տանող ավտոճանապարհին տեղի ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

̰
Գ․ Նժդեհի փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

19:28 16.08.2020

Օգոստոսի 16-ին, ժամը 18:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․ Նժդեհի փողոցի «Տիտան մարկետ» մթերային խանութի մոտակայքում գտնվող շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

̰
Ահազանգ է ստացվել՝ Գողթանիկ գյուղի ջրվեժի ավազանում քաղաքացի է խեղդվում

19:21 16.08.2020

Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:13-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժի ավազանում քաղաքացի է խեղդվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Սոլակ գյուղում ժայռից գլորված տղայի վիճակը ծայրահեղ ծանր է

18:02 16.08.2020

Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․): ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:  Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ […]

̰
Երեխայի ծնունդը նկարել պատրաստվող բեյրութցի Էդմոնդի կադրերում կնոջ՝ ապակիներով ողողված անկողնու և ավերված ծնարանի պատկերը հայտնվեց

17:27 16.08.2020

Երեխայի ծնունդը նկարել պատրաստվող բեյրութցի Էդմոնդի կադրերում կնոջ՝ ապակիներով ողողված անկողնու և ավերված ծնարանի պատկերը հայտնվեց։ Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» տեսանյութում։

̰
Սոլակ գյուղում ժայռից ընկած 16-ամյա տղան հոսպիտալացվել է

16:30 16.08.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկցրել էին, օգոստոսի 16-ին՝ ժամը 12։09-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում մոտ 16 տարեկան պատանին ընկել է ժայռից (մոտ 20 մետր)։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները Արտյոմ Չ․-ին (ծնված 2004 թ․) պատգարակով մոտեցրել են (1 կմ) շտապօգնության ավտոմեքենային։ […]

̰
30 տարեկանում մահացել է Նուրսուլթան Նազարբաևի թոռը

14:56 16.08.2020

Լոնդոնում մահացել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, հաղորդել է «Интерфакс»-ը։ Ինչպես նշվում է, նա ընդամենը 30 տարեկան էր։ Այժմ պարզվում են մահվան պատճառները։ Մի շարք ԶԼՄ-ներ հաղորդում են, որ Այսուլթան Նազարբաևը մահացել է սրտի կանգից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Այսուլթան Նազարբաևը Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստեր՝ Դարիգա […]

̰
Մոսկվայում մարզման ժամանակ 17-ամյա ֆուտբոլիստ է մահացել

14:26 16.08.2020

Մոսկվայում ողբերգական պատահար է տեղի է ունեցել։ Ֆուտբոլային մարզման ժամանակ մահացել է 17-ամյա ֆուտբոլիստ Միխայիլ Կոլոսովը։ Ինչպես հաղորդում է НТВ-ն, հանդիպման ժամանակ սպորտսմենի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Հետաքննություն է ընթանում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։  

̰
Մայրավանք վանական համալիրի մոտակայքում պատանին ընկել է ժայռից

13:56 16.08.2020

Օգոստոսի 16-ին, ժամը 12։09-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում մոտ 16 տ․ պատանին ընկել է ժայռից (մոտ 20 մ․)։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Արմավիրի մարզում 32–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջված վիճակում հայտնվել է առվում

12:55 16.08.2020

Երեկ՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Գետաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Ռուդիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 75 RG 500 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ռ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: […]

̰
Չինաստանում զբոսնող տղամարդու գլխին կատու է ընկել. նա ստացել է լուրջ վնասվածքներ

12:41 16.08.2020

Չինաստանում զբոսնող տղամարդու գլխին կատու է ընկել, որից հետ տղամարդը կորցրել է գիտակցությունն ու ստացել լուրջ վնասվածքներ: Տեսախցիկների նկարահանած կադրերը տարածել է Sun-ը: Միջադեպը տեղի է ունեցել չինական Խարբին քաղաքում այն պահին, երբ թոշակառու Գաո Ռենգուն շան հետ միասին զբոսնում էր: Տղամարդը 23 օր բուժում է անցել հիվանդանոցում և մինչ օրս շարունակում է վերականգնողական թերապիան: […]

̰
Թոմ Քրուզը նկարահանմանը մոտոցիկլով փորձել է մի տանիքից մյուսն անցնել, բայց չի հասել նպատակակետին

11:45 16.08.2020

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը նկարահանման ժամանակ մոտոցիկլով հնարք կատարելիս վթարի է ենթարկվել։ Այդ մասին հաղորդում է The Mirror-ը։ Ըստ սցենարի՝ դերասանը, որը նախընտրում է հնարավորինս չօգտվել կասկադյորների ծառայություններից և հնարքներն ինքնուրույն իրականացնել, պետք է մոտոցիկլով մի շենքի տանիքից մյուսն անցներ, սակայն տրասպորտային միջոցը սկսել է արգելակել և չի հասել մինչև մյուս տանիք։ Քրուզն ապահովագրված է […]

̰
«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

11:01 16.08.2020

Օգոստոսի 15-ին` ժամը 18։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ»-զվարճաառևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Դավիթ Մ․, ծնված […]

̰
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ետնամասում այրվել է մոտ 1․5 հա խոտածածկույթ

10:51 16.08.2020

Օգոստոսի 15-ին` ժամը 20։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ետնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից […]

̰
Սյունիքի մարզում «Opel Vectra»-ն մոտ 15մ գլորվել է ձորը․ կա տուժած

10:29 16.08.2020

Օգոստոսի 15-ին, ժամը 19:09-ին Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճանան գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Աճանան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Բ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի […]

̰
BACK_TO_TOP