10:33 24.08.2020
Օգոստոսի 24-ին՝ ժամը 07:08-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում զինամթերք է հայտնաբերվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի հարևանությամբ գտնվող հողամասում գտնվել է երկու ական։ Փրկարարները սահմանազատել են նշված տարածքը: Հերթապահություն […]
10:05 24.08.2020
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել երեկ երեկոյան Դուշթիի մունիցիպալիտետի Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետ կապված փրկարարական աշխատանքների վերաբերյալ։ 20 ուղևորի տեղափոխող միկրոավտոբուսն ընկել էր ժայռալանջից` մոտ 80 մետր բարձրությունից: 17 մարդ է զոհվել: 3-ը ծանր վիճակում տեղափոխվել են Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկա: Նրանց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Վրաստանի ներքին գործերի […]
10:05 24.08.2020
Օգոստոսի 24-ին՝ ժամը 03:58-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքից Արաքս գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:18-ին, մարվել՝ 04:40-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենա:
00:25 24.08.2020
Երեկ՝ օգոստոսի 22-ին, ավտոմեքենայի և տրակտորի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:45-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 26-ամյա Էդգար Ս.-ի վարած Mercedes մակնիշի և Արծվանիստ գյուղի բնակիչ, 34-ամյա Կորյուն Վ.-ի վարած «Յումուզ» մակնիշի առանց համարանիշի տրակտորը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով տրակտորը կողաշրջվել է, իսկ 2 վարորդներն ու […]
00:21 24.08.2020
Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Իոսեբ Ճելիձեն և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին մեկնել են Դուշեթի, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վայր և տեղում համակարգում են փրկարարական աշխատանքները: Այս մասին ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ, փոխանցում է 1TV.ge-ն։ Այս պահի դրությամբ՝ տեղի ունեցածի հետևանքով մահացել է 17, ծանր տուժել՝ 3 մարդ: Տուժածները տեղափոխվել […]
22:27 23.08.2020
Խոշոր վթար Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկի ՝ դեպի Շաթիլ տանող ճանապարհին: Միկրոավտոբուսն ընկել է մոտ 80 մ բարձրությունից: 12 մարդ մահացել է, ևս երեքը ստացել են լուրջ վնասվածքներ: Մնացած ուղևորների որոնումները շարունակվում են: Իրավապահները պարզում են մահացածների ինքնությունը: Տեղում աշխատում են պարեկապահակային և քրեական ոստիկանության բրիգադները, հրշեջ-փրկարարական ջոկատները, շտապօգնության բրիգադները: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի […]
19:40 23.08.2020
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գյումրի -Բավրա միջպետական ավտոճանապարհին: Volkswagen Golf ավտոմեքենան Քեթիի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու մոտ 30 մետր գլորվել դեպի ձորը: Վեց ուղևորներից երկուսը մահացել են. նրանցից մեկը մեքենայի վարորդն էր՝ 1995 թվականին ծնված Լևոն Հովսեփյանն՝ Ախուրյան գյուղից, մյուսը՝ նույն գյուղից, 1998 թվականին ծնված Թերեզա Դարբինյանը, ողջ մնացած […]
17:52 23.08.2020
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 16:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ մաքսատան դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 19-ամյա Գագիկ Ղազարյանի վարած Hyundai Elantra մակնիշի, Երևանի բնակիչ 44-ամյա Հրանտ Եղիազարյանի վարած Lexus GX 470 մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի վարած Nissan Tiida մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Հարություն Հարությունյանի վարած Mercedes […]
16:00 23.08.2020
Այսօր ժամը 15:25-ին Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Արցախ թաղամասում տնակ է այրվում: Դեպքի վայր են մեկնել Գյումրի հրշեջ փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է թաղամասի 121/218 տնակը: Մոտ մեկ ժամ ընթացող հրդեհաշիջման բարդ աշխատանքներից հետո հրշեջներին հաջողվել է կրակը մեկուսացնել: Այս պահին ընթանում է […]
14:55 23.08.2020
Ինգուշեթիայի Տրոիցկոյե գյուղական բնակավայրում հակահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացվել է երկու զինյալ: Պարզվել են, որ վերջիններս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներ են եղել: Այս մասին ТАСС -ին հաղորդել է Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը:
14:22 23.08.2020
Սողանքի հետևանքով առնվազն երեք մարդ զոհվել է Թուրքիայի հյուսիսային Գիրեսուն նահանգում, հայտնում է ТАСС-ը: Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում տարածաշրջանի անհետ կորած 11 բնակիչներին հայտնաբերելու համար: Հաջողվել է փրկել 127 մարդու: Աղետի հետևանքով տուժածների վիճակի մասին տեղեկատվություն չի հաղորդվել: Նշվում է, որ աղետի պատճառ են դարձել հորդառատ անձրևները:
13:03 23.08.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել Կալիֆորնիա նահանգի իշխանություններին անտառային հրդեհների կապակցությամբ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ինչպես նշվում է, օգնությունը կարող է ներառել դրամաշնորհներ տների վերանորոգման և ժամանակավոր բնակավայրերի համար, ինչպես նաև միջոցներ, որոնք կօգնեն գործարարներին հաղթահարելու աղետի հետևանքները: «Թրամփը հայտարարել է, որ Կալիֆորնիա նահանգի տարածքում տեղի է ունեցել խոշոր […]
11:59 23.08.2020
Օգոստոսի 22-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1․5 […]
10:31 23.08.2020
Օգոստոսի 23-ին, ժամը 01։21-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Շենավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Շենավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Գրիշա Մ․) մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Mercedes-Benz C 180» մակնիշի […]
00:31 23.08.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 4 ամսական երեխա է մահացել։ ԲԿ-ից պարզաբանում են տարածել․ ««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն լուռ ցավում է յուրաքանչյուր մահացած երեխայի համար, սակայն այս դեպքում հարկ ենք համարում արձագանքել մի դեպքի մանրամասներին ու տալ մեկնաբանություններ: Օգոստոսի 19-ի գիշերը Սիսիանի հիվանդանոցից «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն են կապվել ու տեղեկացրել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է […]
00:21 23.08.2020
Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում: Ճակատ ճակատի բախվել են Mercedes-600 և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն […]
23:37 22.08.2020
Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Մոնթե Մելքոնյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջեղում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը կապով տեղեկությունը փոխանցել է մոտակայքում ծառայություն կատարող ՃՈ տեսուչներին, […]
21:53 22.08.2020
Երեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 29-ամյա Հայկ Վարդանյանի վարած Hyundai Elantra մակնիշի և 23-ամյա Արտակ Վարդանյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
17:50 22.08.2020
Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք հաշվել ենք 15 մարդ և անձնակազմի երկու անդամ։ Այսպիսով, ընդհանուր թիվը 17 է»,- հայտնել է աղետի ականատես Ջոզեֆ Մայոման: Նա նաև նշել է, որ մեկ մարդ ողջ է մնացել, նա տեղափոխվել է հիվանդանոց: Մայոմայի խոսքով […]
15:12 22.08.2020
Օգոստոսի 22-ին, Ժամը 09:15-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սվերդլով գյուղի 5-րդ թաղամասի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։51-ին, մարվել՝ 10։46-ին։ Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 […]
14:33 22.08.2020
Օգոստոսի 20-ին փախուստի դեպք է տեղի ունեցել դատարանի դահլիճից։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը՝ մանրամասնելով, որ ժամը 11։20-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրից փախուստի է դիմել Դիլիջան քաղաքի բանկիչ 37-ամյա Էդգար Ա․-ն։ Նրան դատարան էին տեղափոխել անձի առևանգում մեղադրանքով, և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի […]
12:57 22.08.2020
Օգոստոսի 22-ին, Ժամը 09:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Դ․ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
12:00 22.08.2020
Երեկ Յարոսլավլում գազի արտահոսքից բնակելի շենքի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, որից մեկը 8-ամյա երեխա է։ Պայթյունի հետևանքով տուժած 4 անձանցից 3-ի վիճակը միջին ծանրության է: Գազի պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ, Բատով փողոցում գտնվող շենքերից մեկում: Փլուզումները տեղի են ունեցել 3-5 հարկերում։ Քննչական կոմիտեն և դատախազությունը ստուգումներ են սկսել, քրեական գործ է հարուցվել […]
11:22 22.08.2020
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվել է 6 մարդ: Այդ մասին հայտնում է BBC-ն։ Տուժել է առնվազն 43 մարդ, այդ թվում ՝ հրշեջներ։ 175 հազար մարդու տարհանման հրաման է տրվել։ Կրակի դեմ պայքարում է 12 հազար հրշեջ։ Կալիֆոռնիային օգնության են շտապում տարբեր նահանգներից, օգնություն է խնդրվել նաև Ավստրալիայից և Կանադայից։ Մոլեգնող 560 օջախներից մի քանիսը […]
11:07 22.08.2020
Օգոստոսի 21-ին` ժամը 23։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի ԳԱԱ Ա․ Լ․ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ 23:56-ին: Այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ։
10:09 22.08.2020
Օգոստոսի 21-ին՝ ժամը 20։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակից Հաղթանակի զբոսայգի տանող ճանապարհին ծառը շրջվել և փակել է երթևեկելի հատվածը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են վնասված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։
09:02 22.08.2020
Օգոստոսի 21-ին` ժամը 21:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են […]
08:57 22.08.2020
Օգոստոսի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 4․5 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 4 հա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ […]
22:35 21.08.2020
Օգոստոսի 21-ին` ժամը 16։47-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները ոտքով բարձրացել են Թթուջուր գյուղի անտառ. նրանցից մեկը գտնվում է անգիտակից վիճակում: Վատառողջ քաղաքացուն անտառից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական […]
22:29 21.08.2020
Այսօր՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում «Մուրացան» ծննդատան շտապօգնության Honda մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է կովին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ շտապօգնության բժիշկը, բժշկուհին և նորածին երեխան մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ կովը տեղում սատկել է: Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների […]