12:18 10.08.2020
Օգոստոսի 9-ին` Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 մարդ տեղում մահացել է: Ինչպես հայտնում է «Հրապարակը», մահացածները Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանն ու նրա ամուսինը և երեխաներն են:
12:07 10.08.2020
Օգոստոսի 9-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, 3000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 700 քմ, 2000 քմ, 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 8000 քմ, 5 հա, 4 […]
11:48 10.08.2020
Օգոստոսի 3-8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 575 դեպք, որից 318-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 227, փլուզման 1, պայթյունի 1, 1 պատահար երկաթգծի հաղորդակցման ուղիներին, 2 պատահար ջրային հաղորդակցման ուղիներին, վայրի կենդանիների հարձակման 6, 2 դիակի հայտնաբերման, ջրահեղձման 2, զինամթերքի հայտնաբերման 2, ինքնասպանության փորձի 12, օձի հայտնաբերման 30 դեպք, ճանապարհատրանսպորտային 62 պատահար, […]
22:49 09.08.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 9-ին՝ ժամը 15։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարը մարդ է ընկել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները Սևան-Հրազդան դերիվացիոն ջրանցքից դուրս են բերել Մհեր Ե․-ի (ծնված […]
22:43 09.08.2020
Բժիշկները փամփուշտ են գտել Արևելյան Երուսաղեմից մի տղայի գլխի մեջ, որը բողոքում էր քնկոտությունից: Այս մասին հայտնում է Daily Mail- ը: Հուլիսի 31-ին ծնողներն անհանգստացել են իրենց իննամյա որդու անսովոր պասիվ պահվածքից և նրան տարել են հիվանդանոց: Երբ երիտասարդ պաղեստինցուն տեղափոխվել են բժշկական հաստատություն, նրա գիտակցությունը թեև չէր կորել, բայց տղան անընդհատ քնում էր: Բժիշկները […]
21:39 09.08.2020
Հնդկաստանի բնակչուհին իր հուղարկավորությունից երկու շաբաթ անց պարզվել է՝ ողջ է: Այս մասին հայտնում է The Logical Indian-ը: Հնդկական Գազիաբադ քաղաքում հուլիսի 27-ին ոստիկանությունը ճամպրուկի մեջ գտել է կնոջ դի: Ալիգարխ քաղաքի բնակչուհին իր 24-ամյա դստերը՝ Վարիշային, ճանաչել է մահացած: Դիակը հանձնվել է մորը՝ հուղարկավորության համար: Երկու շաբաթ անց կենդանի Վարիշան վերադարձել է քաղաք և […]
19:51 09.08.2020
Օգոստոսի 9-ին, ժամը 17։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ Եղեգնուտ լողափում, նկատվում է խեղդվող քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրասուզակները Սևանա լճից դուրս են բերել Նորայր Մ․-ի (1990 թ․) դին։
18:53 09.08.2020
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը: «Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին»,-նշված է ակումբի ֆեյսբության գրառման մեջ: Լևոն Ղասաբօղլյանը 2006 թվականին հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում անցել էր […]
18:52 09.08.2020
Օգոստոսի 9-ին, ժամը 16։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 28-րդ կմ-ին բախվել են «Toyota Fortuner» (վարորդ՝ Միհրան Գ․, ծնված 1971 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Աշոտ Գ․) […]
17:45 09.08.2020
Բելառուսում, որտեղ այսօր անցկացվում է նախագահի ընտրություն, ձերբակալվել են Дождь հեռուստաընկերության լրագրողները: Այս մասին РИА Новости գործակալությանն ասել է հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն` նշելով, որ լրագրողների հետ կապ դեռևս չկա: Дождь-ի Telegram ալիքում հայտնվել է տեղեկություն հեռուստաընկերության երկու թղթակցի և օպերատորի ձերբակալության մասին: Նշվում է, որ «քաղաքացիական հագուստով և դիմակներով մարդիկ նրանց պառկեցրել են […]
16:41 09.08.2020
Օգոստոսի 9-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մոտ 14 տ պատանին ընկել է Հրազդան գետը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
16:12 09.08.2020
Օգոստոսի 9-ին, ժամը 13։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում մարդ է ընկել սելավատարի մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գեղամ Գ․-ին (ծնված 1973 թ.) դուրս են բերել սելավատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որտեղ բժիշկները նրա առողջական […]
14:46 09.08.2020
Բեյրութում հակակառավարական ցույցերի ընթացքում վիրավորվել է 728 մարդ, սպանվել է մեկ ոստիկան, հայտնում է «Ինտերֆաքս» -ը: Ավելի վաղ, լիբանանյան բանակը դուրս էր բերել ցուցարարներին էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունների շենքերից: Հաղորդվում էր, որ Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցի ընթացքում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև:
13:50 09.08.2020
Այսօր կրակոցներ են հնչել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռիգայի փողոցում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Արիստակեսյանը: Ոստիկանները պարզել են, որ կրակոցներն հնչել են […]
12:28 09.08.2020
Օգոստոսի 8-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները (14 հոգի) մոլորվել են Աղվերան լեռնային հանգստավայրից դեպի Ծաղկաձոր քաղաքն ընկած հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և «Մեղրաձոր անտառտնտեսության» աշխատակիցները «Մեղրաձոր անտառտնտեսության» թիվ 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել […]
23:08 08.08.2020
Ֆլորիդայի նահանգից մի ամերիկացի, որի վրա հարձակվել էր ալիգատորը և խայթել էր սարդը, այժմ ենթարկվել է շնաձկան հարձակման: Այս մասին հայտնում է USA Today- ը: Հուլիսին 38-ամյա Ջասթին Ստալերը արձակուրդի էր մեկնել իր կնոջ, երեխաների և ընկերների հետ: Նրանք ձկնորսությամբ էին զբաղվում և լողում օվկիանոսում: Լողալիս Ստալերը ստորջրյա քարերի մոտ նկատել է փոքրիկ վիրավոր ձուկ […]
20:00 08.08.2020
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ, օգոստոսի 7-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.comy-ը, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել Ամբերդ գյուղի բնակիչներ 58-ամյա Մանվել Բաբայանի, 23-ամյա Մայիս Բաբայանի, 40-ամյա Վաչագան […]
19:18 08.08.2020
Օգոստոսի 8-ին, ժամը 18։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ափից մոտ 400 մետր հեռավորության վրա նկատել է ջրային հեծանիվով քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ, հայտնում է ԱԻՆ-ը: Ջրափրկարարները քաղաքացուն (Արամ Դ․, ծնված 1995 թ.) դուրս են բերել […]
16:26 08.08.2020
Օգոստոսի 4-ին տեղի ունեցած Բեյրութի հուժկու պայթյունի հետևանքով մահացած 13 հայերից մեկը միանձնուհի Սոֆի Խոսրովյանն է: Այդ մասին հայտնում է «Արևելք»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նշվում է, որ քույր Սոֆին իրանահայ էր և որպես մայրապետ ծառայում էր Լիբանանի վանքերից մեկում: Նա Գթության քույրերի միաբանության անդամ էր: Ավելի վաղ «Արեւելքը» տեղեկացրել էր Նազար Նաջարյանի, Ջեսիկա Բեզջյանի, Դելիա Փափազյանի, […]
15:56 08.08.2020
Հնդկաստանի Կոժիկոդե քաղաքում որոնողափրկարարական խումբը հայտնաբերել է Air India Express ավիաընկերության կոշտ վայրեջք կատարած ինքնաթիռի «սև արկղերը»։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, հաղորդել է ТАСС-ը։ Արկղերը հայտնաբերվել են նախօրեին։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզում են Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի մասնագետների խումբը։ Ինչպես երեկ հայտնել էինք, Հնդկաստանի հարավարևելյան Կերալա նահանգում ինքնաթիռ է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել Կոժիկոդե […]
14:47 08.08.2020
Օգոստոսի 7-ին` ժամը 21։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Համբարձումյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բենզին է լցրել և փորձում է հրկիզել բնակարանը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը։ […]
14:10 08.08.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 8-ին՝ ժամը 08։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 68-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota […]
10:22 08.08.2020
Օգոստոսի 8-ին՝ ժամը 08։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota Ipsum» և «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և […]
09:49 08.08.2020
Օգոստոսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում, Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել ձորում՝ գետի մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով […]
09:38 08.08.2020
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 6-ին «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ստացած ահազանգի փաստով: Ժամը 07:25-ին նշված կենտրոնից հայտնել են, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտի, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ոստիկաններն ու քննիչները նշված հանգստյան գոտում գտնվող տնակներից մեկում հայտնաբերել են […]
09:09 08.08.2020
Օգոստոսի 7-ին՝ ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել` 20:35-ին: Այրվել են «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան և մոտ 25 հա խոտածածկույթ:
08:47 08.08.2020
Օգոստոսի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 3 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 10 հա, 300 քմ, Ավան վարչական շրջանում՝ 4000 քմ, Արմավիր մարզի Էջմիածին քաղաքում՝ 400 քմ, 7000 քմ, Մուսալեռ գյուղում՝ 2000 […]
08:17 08.08.2020
Oգոստոսի 7-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Դանիել Վարուժան փողոցում կրակոցներ են հնչում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիով խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նշված փողոցի սեփական տներից մեկի բնակիչ, 38-ամյա Հրայր Ն.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական […]
23:42 07.08.2020
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Հ.-ն և հայտնել, որ Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Վաչոյի աղբյուր» կոչվող հանդամասում կողաշրջված «ՈՒԱԶ»- մակնիշի ավտոմեքենայի տակ դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի տակ հայտնաբերել են Կողբ համայնքի […]
23:15 07.08.2020
Բեյրութի քաղաքային եկեղեցում հարսանեկան արարողության ժամանակ տեսախցիկն արձանագրել է պայթյունի պահը։ Տեսանյութը հրապարակվել է RT-ի Telegram-ի ալիքում։ Կադրերում երևում է, թե ինչպես են հյուրերն արարողության ժամանակ խորանի մոտ գնում։ Կանաչ զգեստով կինը խաչակնքվում է, որին հաջորդում է պայթյունի ձայնը և եկեղեցու պատուհանները կոտրվում են։ Հարսանիքի մասնակիցները խուճապահար դուրս են գալիս եկեղեցուց։ Բարեբախտաբար, ոչ ոք լուրջ […]