TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+17.37 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

«Lada Priora»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

11:28 31.07.2020

Հուլիսի 31-ին՝ ժամը 03։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ռուսական եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ […]

̰
Վթար Վանաձորում․ տուժածի վիճակը ծանր է

10:42 31.07.2020

Հուլիսի 30-ին՝ ժամը 22։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 3 հասցեի մոտակայքում բախվել են […]

̰
Դաշտավան գյուղի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն, վերջինս էլ՝ գազատար խողովակին

10:17 31.07.2020

Հուլիսի 30-ին` ժամը 22։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դաշտավան գյուղի սկզբնամասում բախվել են «Mercedes» (վարորդ՝ Արտակ Ճ․, ծնված 1981 թ.) և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները։ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է […]

̰
Մուշավան թաղամասում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

09:35 31.07.2020

Հուլիսի 30-ին՝ ժամը 17։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի 3-րդ զանգվածի 11-րդ փողոցում այրվում է բուսածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից […]

̰
Կոտայքի մարզում Opel-ը բախվել է ГАЗ 53-ին. կան վիրավորներ

09:21 31.07.2020

Հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Արման Գ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Ակունք գյուղում «Ակունքի դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 65-ամյա Գերասիմ Թ.-ի վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Արման Գ.-ն և ուղևոր, Կոտայքի […]

̰
Իսակովի պողոտայում վթարի հետևանքով Mercedes E 320-ը հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա

09:18 31.07.2020

Հուլիսի 30-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Վարդան Մարտիրոսյանի վարած Mercedes CLS 350 մակնիշի 55 ՕՕ 606 համարանիշի և 27-ամյա Խաչատուր Մարտիրոսյանի վարած Mercedes E320 մակնիշի 55 MM 565 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 61,2 հա տարածքում բռնկված հրդեհները

08:47 31.07.2020

Հուլիսի 30-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, 10 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 20 հա, 2 հա, 4000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Դավթաշեն […]

̰
Դա հիշեցնում էր տեսարան դժոխքից. ԱՄՆ-ում գնացքը, դուրս գալով ռելսերից, այրվել է

00:00 31.07.2020

Ամերիկյան Արիզոնա նահանգի Թեմպ քաղաքում դյուրավառ նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը լճի վրայի կամրջով անցնելիս դուրս է եկել ռելսերից ու բռնկվել: Կրակը տարածվել է 10 վագոններից 8-ում: Կամուրջը մասամբ քանդվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 100 հրշեջ, որոնք փորձել են կանխել վագոններից վտանգավոր նյութի արտահոսքը: Ականատեսներն ասում են, որ երևույթը հիշեցնում էր «տեսարան դժոխքից»: Ինչպես […]

̰
Կառավարության 1-ին մասնաշենքում  էլեկտրալարերի կարճ միացում է եղել

23:11 30.07.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 30-ին՝ ժամը 21:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կառավարության մասնաշենքի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական […]

̰
Տանզանիայում շուրջ 100 հոգի տեղափոխող նավը շրջվել է. կա առնվազն 10 զոհ

22:57 30.07.2020

Տանզանիայում փոթորկի ժամանակ շուրջ 100 հոգի տեղափոխող նավը շրջվել է։ Այս մասին գրում է «Սինhուա» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։ Միջադեպը եղել է Տանգանիկա լճի տանզանյան մասում։ Ինչպես հաղորդվում է, մահացել է 10, փրկվել՝ 87 մարդ։ «Ոստիկանությունը և անվտանգության ծառայությունները դեռևս փորձում են պարզել զոհերի քանակը, որը կարող է ավելի լինել, քանի որ նավի ուղևորների թիվը […]

̰
Չինաստանում մայթը փլուզվել է և «կուլ տվել» 2 կնոջ

22:30 30.07.2020

Ըստ չինական լրատվամիջոցների՝ փլուզման հավանական պատճառը վերջերս տեղացած հորդառատ անձրևներն են:

̰
Տավուշի մարզում մարդատար ГАЗель-ը բախվել է էլեկտրասյանը. վարորդը մահացել է

21:44 30.07.2020

Հուլիսի 30-ին` ժամը 19:10-ի սահմաններում, մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում՝ Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով վարորդը մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) […]

̰
Փրկարարները գտել են Դիլիջանում մոլորված քաղաքացիներին

21:00 30.07.2020

Հուլիսի 30-ին՝ ժամը 16։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Սուրբ Աստվածածին» և «Սուրբ Գրիգոր» եկեղեցիների մոտակայքում քաղաքացիներ են մոլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացիներ Լյովա Մ․-ն (ծնված 1947 թ.), Էմմա  Ա․-ն (ծնված […]

̰
Լիճքում 83-ամյա տղամարդը փորձել է սպանել համագյուղացուն

19:20 30.07.2020

Հուլիսի 30-ի առավոտյան ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Լիճք գյուղում կրակոց է հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ ապօրինի հրացանով կրակել էր Լիճք գյուղի բնակիչ, 83-ամյա մի տղամարդ։ Թիրախը 62-ամյա համագյուղացին էր։ 83-ամյա տղամարդը մոտ տարածությունից հրացանը […]

̰
36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

19:13 30.07.2020

2020 թվականի հուլիսի 26-ին Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:15-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ: Հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, 29-ամյա կնոջից վերցվել է բացատրություն, էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել […]

̰
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

18:25 30.07.2020

Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Մ․, ծնված 1960 թ․) դուրս է եկել […]

̰
Մոսկվայում ձյուն է տեղացել

18:15 30.07.2020

Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ Զյուզինո շրջանում, ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է «Известия»-ն: Պարբերականը հրապարակել է համապատասխան տեսանյութ, որը տրամադրել են ականատեսները: Նշվում է, որ հուլիսի 30-ին ձյան հնարավոր տեղումների մասին օդերևութաբանները ոչինչ չեն հաղորդել:

̰
Պարագվայում նոր լոքդաունը ցույցերի և բախումների առիթ է դարձել

18:00 30.07.2020

Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, խանութներ են թալանվել, մեքենաներ այրվել: Բախումների հետևանքով իրավապահներ են վիրավորվել:

̰
Ընթանում է հետաքննություն. Աննա Նաղդալյանը՝ ադրբեջանցիների կողմից հայի բարի վրա հարձակման մասին

17:54 30.07.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, շուրջ 30 ադրբեջանցիներ Քյոլնում հարձակվել են հային պատկանող նարգիլե բարի վրա: Ոստիկաններն ասել են, որ գույքին զգալի վնաս է պատճառվել: Իրավապահ մարմինները նաև ենթադրում են, որ դեպքը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված և այժմ ուսումնասիրում են գործը: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնել է. […]

̰
ՔԿ վարույթ է ընդունվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին դիմելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

17:28 30.07.2020

2020թ. հուլիսի 17-ին Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ իրեն պատկանող ՍՊ ընկերությունը 17.07.2020թ. մասնակցել է Շիրակի մարզի բնակչի սնանկության գործերով կառավարչի կողմից կազմակերպած աճուրդին, որի ժամանակ ճանաչվել է հաղթող և 213.303 ՀՀ դրամ գումարով գնել է նրան պատկանող «Վազ-21703» մակնիշի ավտոմեքենան, որից հետո սնանկության գործերով կառավարիչը պարտավորվել է մի քանի ժամվա ընթացքում […]

̰
ԱՄՆ-ում Covid-19-ից մահվան դեպքերը գերազանցել են 150 հազարը

17:00 30.07.2020

Բժշկական ոլորտի մասնագետները նախազգուշացրել են, որ այս թիվը կարող է կտրուկ աճել, եթե Միացյալ Նահանգները չկարողանա համավարակը վերահսկողության տակ առնել:

̰
Սիրիան հարվածներ է հասցրել Իդլիբի գրոհայիններին

15:40 30.07.2020

Սիրիական բանակը 5-րդ օրը շարունակ հարվածներ է հասցնում գրոհայիններին Կաբանիում և Իդլիբում։ Այդ մասին հայտնում է Al Masdar News-ը: Սիրիական բանակը գնդակոծել է ապստամբների և Թուրքիայի աշխատավորական կուսակցության (TIP) անդամների դիրքերը: Հուլիսի 29-ին հաղորդվել էր, որ Սիրիայի M4 ռազմավարական մայրուղում թուրք-ռուսական համատեղ պարեկությունը անսպասելիորեն խաթարվել էր:

̰
Կողաշրջված «Մերսեդեսի» 16-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

11:46 30.07.2020

Հուլիսի 28-ին` ժամը 22.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր. 16-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հուլիսի 29-ին հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ բուժօգնության տեղափոխված վարորդը՝ 16-ամյա Գևորգ Հարությունյանը, ժամը 16.00-ին մահացել է: Նույն օրը հիվանդանոց բուժօգնության են դիմել վթարված «Մերսեդեսի» ևս 3 անչափահաս ուղևորներ։ Քննությունը շարունակվում […]

̰
Երևանում 31-ամյա կինը նորածնին պոլիէթիլենային տոպրակով գցել է արղբարկղը․ նա ձերբակալվել է

10:37 30.07.2020

Հուլիսի 29-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «արգանդի արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Նավասարդյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Խաչատուրյանի և […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են 11 հա տարածքում բռնկված հրդեհները

09:00 30.07.2020

Հուլիսի 29-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3400 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 8000 քմ, 5000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Արագածոտնի […]

̰
Արևշատ գյուղում հարևանների վեճն ավարտվել է կրակոցներով

21:26 29.07.2020

Հուլիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արևշատ գյուղում կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ հարևանները վիճել են։ Նախնական տվյալներով՝ մեկի կովը մտել էր մյուսի հողամաս ու փչացրել բերքը, ինչն էլ դարձել էր վեճի առիթ։ Պարզաբանումների ընթացքում մասնակիցներից մեկը տնից վերցրել էր ապօրինի հրացանն ու […]

̰
Բրազիլիայում ավտովարորդները հրաշքով խուսափել են ինքնաթիռի հետ բախումից

19:06 29.07.2020

Բրազիլիայում ինքնաթիռի վաճառքի համար նախատեսված թեստ-դրայվի ժամանակ ինքնաթիռը խափանվել է։ Դրա շարժիչն ուղղակի հանգել է, երբ ինքնաթիռը 300 մետր բարձրության վրա է եղել։ Արդյունքում` փոքր ինքնաթիռը սկսել է ընկնել։ Անկման տեսանյութը հրապարակվել է Daily Mail կայքում։ Անկման ժամանակ այն կառչել է փողոցի երկայնքով տարածվող էլեկտրալարերից ու ընկել հենց փողոցի վրա, երբ այդտեղով անցնում էին մեքենաներ։ […]

̰
Ոստիկանության ծառայողները խուզարկությամբ ինքնաձիգ, փամփուշտներ ու թմրամիջոցներ են հայտնաբերել

18:50 29.07.2020

Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գառնի գյուղի 39-ամյա մի բնակիչ գյուղի Բանավան թաղամասի գործարաններից մեկի հարևանությամբ աճեցնում, օգտագործում և պահում է թմրամիջոց ու ապօրինի զենք։ Ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ։ Հուլիսի 23-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Կոտայքի մարզային վարչությունների, Քանաքեռ-Զեյթունի և Կոտայքի բաժինների ծառայողները հարուցված […]

̰
Ավստրալիան տուժել է ուժեղ փոթորկից

18:00 29.07.2020

Ավստրալիայի հարավ-արևելքը տուժել է ուժեղ փոթորկից և ջրհեղեղից: Այս մասին հայտնել են ավստրալական լրատվամիջոցները: Նոր Հարավային Ուելսում 350 մմ տեղումներ են եղել, հեղեղվել են բնակելի տարածքներ, տապալվել են մեծաթիվ ծառեր, առափնյա ալիքները հասել են 11 մետրի: Մի քանի օրում փրկարարներն ստացել են ավելի քան երկու հազար ահազանգ, այդ թվում՝ ճանապարհներին խցանված վարորդներից, ինչպես նաև ագարակատերերից, […]

̰
Պորտլանդում դաշնային գործակալները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ

17:39 29.07.2020

Վերջին օրերին ցույցերը նոր թափ են ստացել քաղաքում դաշնային գործակալների տեղակայումից հետո:

̰
BACK_TO_TOP