21:23 05.08.2020
Նախնական տեղեկություններով՝ հայազգի 11 զոհ, հարյուրավոր վիրավորներ, լայնածավալ ավերածություններ ու վնասներ, որոնց հետևանքները դեռ երկար ժամանակ կզգան լիբանանցիներն ու լիբանանահայերը: Երեկ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից անմասն չի մնացել նավահանգստին մոտ գտնվող Բուրջ Համուդ հայկական թաղամասը: SHANTNEWS-ի հետ զրույցում համայնքի ներկայացուցիչները պատմել են տեղի ունեցածի, կրած վնասների ու իրենց ապրումների մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում։
20:59 05.08.2020
Երեկ երեկոյան, երբ տեղի է ունեցել Բեյրութի հզոր պայթյունը, Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն անմիջապես մեկնել է հայկական թաղամասեր՝ զորակցություն հայտնելու հայ համայնքին ու նրա կողքին գտնվելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Հովակիմ Վրդ. Բանճարճյանը: «Երբ երեկոյան պայթյունը տեղի ունեցավ, Վեհափառ Հայրապետն անմիջապես, առանց երկմտելու, […]
16:37 05.08.2020
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա` դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի […]
16:00 05.08.2020
Լիբանանը Ֆրանսիայի նախկին պրոտեկտորատն է եղել, և երկու երկրները սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ են պահպանում:
15:43 05.08.2020
Ֆրանսիայում՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Մարտիգ քաղաքի մոտակայքում անտառային հրդեհ է բռնկվել, հաղորդում է Le Figaro-ն: Տեղում աշխատում է շուրջ 1800 հրշեջ, նրանցից 14-ը վիրավորվել է կամ թունավորվել ծխի պատճառով: Տարհանվել է 2700 մարդ: Ներկայումս կան հրդեհի մի քանի ակտիվ օջախներ: Քամու ուժեղ հոսքը խոչընդոտում է կրակը մարելու գործընթացին: Քամու արագությունը հասնում է մինչև 90 […]
15:29 05.08.2020
Օգոստոսի 4-ին` ժամը 23.40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և ծառին. ուղևորները՝ 41-ամյա Կարեն Սարգսյանը և 40-ամյա Արթուր Ալեքսանյանը, տեղում մահացել են, իսկ վարորդը՝ 40-ամյա Հովհաննես Վարդանյանը, մահացել է հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Կատարվում է քննություն։
14:24 05.08.2020
10 փրկարար է մահացել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, օգոստոսի 5-ին հայտարարել է քաղաքապետ Մարվան Աբբուդը: «Մենք կորցրել ենք հրշեջների թիմից 10 անդամի»,- նրա խոսքերը մեջբերում է LBC News-ը. Քաղաքապետի խոսքերով՝ կատարվածի հետևանքով վնասի չափը կազմում է 3-5 միլիարդ դոլար կամ ավելի: Հարյուրավոր քաղաքացիներ անտուն են մնացել:
13:59 05.08.2020
Բեյրութահայ բժիշկ Րաֆֆի Փոլադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է երեկ տեղի ունեցած դեպքերի մասին, նկարագրել, թե ինչ իրավիճակ է եղել Բուրջ Համուդ հայկական թաղամասի շրջակայքում, որտեղ այդ պահին գտնվել է նա: «Ժամը 6-անց էր երեկ, երբ որ իմ անձնական դարմանատուն ես կերթայի հիվանդներես մեկի տունը, երբ որ հասա խաչմերուկը, պատահեցավ այս մեծ պայթյունը: Նախքան այդ, […]
13:44 05.08.2020
Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը գերազանցել է 100-ը, 4000-ից ավելի մարդ վիրավոր է:
10:56 05.08.2020
Օգոստոսի 4-ին՝ ժամը 21։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Merсedes CLS» (վարորդ՝ Վանիկ Հ․), «Kia Forte» (վարորդ՝ […]
10:41 05.08.2020
Օգոստոսի 4-ին՝ ժամը 23։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զորավար Անդրանիկ փողոցի սկզբնամասում «Volkswagen Pasat» մակնիշի (վարորդ՝ Հովհանես Վ․) ավտոմեքենան դուրս է եկել […]
00:11 05.08.2020
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, վիրավորվել է շուրջ 2700 մարդ։ Այս մասին հայտնում է Al Hadath-ը՝ մեջբերելով առողջապահության նախարարի խոսքերը։ Նախարարի խոսքերով՝ տուժել են տասնյակ բուժաշխատողներ, առնվազն 7 բուժաշխատող մահացել է։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը […]
22:54 04.08.2020
Բեյրությում այսօր հնչած ուժգին պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Այսօր երեկոյան լուրեր ստացվեցին, որ հզոր պայթյուն է որոտացել Լիբանանում` Բեյրութի նավահանգստում։ Նախնական տեղեկատվություն ստացվեց, որ ուժգին պայթյունը վնասել է շենքեր և բնակարաններ: Նավահանգստին մոտ է գտնվում հայաբնակ Բուրջ […]
22:41 04.08.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր: «Արեւելք»-ի հաղորդմամբ՝ զոհերի թվում է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։ Նա Լիբանանի հնագույն կուսակցություններից մեկի՝ Փաղանգավորական կուսակցության ընդհանուր քարտուղարն էր:
20:18 04.08.2020
Օգոստոսի 4-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Lada 2110» (վարորդ՝ Նորայր Մ․, […]
15:15 04.08.2020
Դատարանը միջնորդություն է ներկայացրել քաղաքային դատարան՝ հետաքննության ընթացքում կալանքի տակ թողնել 22-ամյա Լևան Թոփաձեի կանխամտածված սպանության փորձի մեջ մեղադրվող Բեսարիոն (Բուսա) Ժվանիային: Լևան Թոփաձեի դիտավորյալ սպանության փորձի գործով Բուսա Ժվանիային խափանման միջոց սահմանելու հարցը դատարանը քննարկելու է այսօր: Հետաքննությամբ պարզել է, որ օգոստոսի 2-ի լուսադեմին` ժամը 5-ի սահմաններում, Ժվանիան ներխուժել է տուժած Լ. Թ-ի բնակարան […]
12:28 04.08.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 3-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 2-ամյա երեխա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխան, որը տղա էր, նշված ԲԿ էր տեղափոխվել հուլիսի 18-ին Ավան վարչական շրջանի իրենց տան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
09:08 04.08.2020
Օգոստոսի 4-ին՝ ժամը 04:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ե.Չարենցի փողոցի տներից մեկի բակում այրվում է քարե շինության տանիքը (ամառային խոհանոց)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:58-ին, մարվել՝ 05:52-ին: Այրվել […]
08:57 04.08.2020
Օգոստոսի 3-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 3000 քմ, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ 2 հա։ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
17:50 03.08.2020
2020թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 23:30-ին, «Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ գոտկային շրջանի կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 32-ամյա տղամարդ՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք ախտորոշմամբ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով […]
14:37 03.08.2020
Օգոստոսի 3-ին՝ ժամը 12։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Գագարինի փողոցի թիվ 45 տան հետնամասում այրվում է չոր խոտ։ Այս մասին հաղորդում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է 500 հակ կուտակած անասնակեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին […]
10:06 03.08.2020
Օգոստոսի 2-ին՝ ժամը 18։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում այրվում է եղեգնուտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող ձկնաբուծարանի տարածքում։ Հսկողությամբ այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։
00:03 03.08.2020
Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրն IPN- ին հայտնել է, որ նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի որդին` Բեսարիոնը, ձերբակալվել է այն բանի համար, որ դանակահարել է խորհրդարանի նախկին պատգամավոր Գոգի Թոփաձեի թոռանը։ Միջադեպը տեղի է ունեցել գործարար Գոգի Թոփաձեի առանձնատանը՝ լուսադեմին: Ըստ տարածված տեղեկության՝ Ժվանիայի որդին առավոտյան՝ ժամը հինգի սահմաններում, զանգել է խնջույքի մասնակիցներին և տեղեկանալով, […]