TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+13.14 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արագածոտնի մարզում 29-ամյա վարորդը BMW-X5-ով բախվել է կայանված Opel-ներին, այնուհետև վրաերթի ենթարկել 3 հետիոտնի

22:17 02.08.2020

Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 00:45-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Աղասի Կ.-ն, Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցում, իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված 2 Opel-ների: Այնուհետև վրաերթի է ենթարկել նշված ավտոմեքենաներին հարակից մայթին կանգնած, Աշտարակ քաղաքի բնակիչներ, 37-ամյա Տիգրան Վ.-ին, 31-ամյա Գագիկ […]

̰
2 հոգի` բժշկական հանդերձանքով փորձել են գողություն անել Միքայելյանի անվան հիվանդանոցից

20:52 02.08.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: 2 հոգի` բժշկական հանդերձանքով, մտել են Միքայելյանի անվան հիվանդանոց, այնտեղ սենյակներից մեկի ապակին կոտրել, որպեսզի գողություն կատարեն: Սակայն հիվանդանոցի բուժքույրներից մեկը նկատել է նրանց և անմիջապես տեղեկացրել է հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներին: Վերջիններս շտապել են դեպքի վայր, սակայն բժշկական հանդերձանքով քողարկված անձինք հասցրել են փախչել: Դեպքի մասին […]

̰
Արթիկում բանջարեղեն խորովելն ավարտվել է տխուր վերջաբանով. ավտոտնակը վերածվել է մոխրակույտի

19:48 02.08.2020

Երեկ՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Անկախության 29 շենքի բակում տեղադրված շարժական ավտոտնակում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է ժամանած հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Պարզվել […]

̰
Հրազդանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ

18:29 02.08.2020

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բուժկենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

̰
Դանակահարություն Երևանում. բժիշկները պայքարում են 32-ամյա տղամարդու կյանքը փրկելու համար

16:55 02.08.2020

Երեկ՝ օգոստոսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: […]

̰
Թբիլիսիի երկու բազմաբնակարան շենքում կանխվել է գազի պայթյուն

16:01 02.08.2020

Վերջին օրերին Թբիլիսիի Սամգորի շրջանի երկու բազմաբնակարան շենքում կանխվել է գազի պայթյուն: Այս մասին հաղորդել է Թբիլիսիի էներգետիկ գազի բաշխիչ ընկերությունը: Մի դեպքում ընկերության թեժ գծին հաղորդագրություն է ստացվել Աբբաշվիլի փողոցի տներից մեկի մուտքի մոտ գազի հոտի մասին: Դեպքի վայր ժամանած «Թբիլիսիի էներգետիկայի» աշխատակիցները արձանագրել են գազի կուտակում փակ բնակարանում, որի սեփականատերը գտնվում էր քաղաքից […]

̰
Lոռու մարզում 19-ամյա վարորդը Volkswagen-ով վթարի է ենթարկվել․ նա,   հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է

13:30 02.08.2020

Օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Մեծ Պարնի համայնքից Ծաղկաբեր համայնք տանող ավտոճանապարհին Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 19-ամյա Հովնան Ավալյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել է։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հ. Ավալյանն ու ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Սամվել […]

̰
Հրդեհ Մյասնիկյան գյուղում

11:07 02.08.2020

Օգոստոսի 1-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 3 հասցեում տնակ է այրվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել են տնակի (36 քմ) հատակը (մոտ 18 քմ), տանիքը և […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են 7 հա տարածքում բռնկված հրդեհները

10:40 02.08.2020

Օգոստոսի 1-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 3000 քմ, Արտիմետ գյուղում՝ 2000 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 300 քմ, Բյուրեղավան […]

̰
ՃՏՊ Իջևան-Բերդ ավտոճանապարհին․ տուժածներ չկան

10:26 02.08.2020

Օգոստոսի 2-ին, ժամը 05:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes Benz C» […]

̰
Հրազդանում շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված

23:14 01.08.2020

Օգոստոսի 1-ին, ժամը 19:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիններ փողոցի թիվ 15 շենքի տանիքը ուժեղ քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Հայ ֆիդայիններ փողոցում գտնվող «Մաստեր» շինանյութի […]

̰
Ավտոմեքենան Դեբեդ գետի կամրջից ընկել է ու հայտնվել երկաթգծի վրա

22:51 01.08.2020

Օգոստոսի 1-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և Դեբեդ գետի կամրջից ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթգծի վրա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Թումանյան-Շահալի 2632 կմ П.6 գծամասում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

21:35 01.08.2020

Օգոստոսի 1-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, տեղի է ունեցել Դիլիջանի թունելը սնուցող էլեկտրական լարերի վթար Սևանի տարածաշրջանի կողմից։ Վթարի հետևանքով թունելը կիսով չափ հոսանքազրկված է։ Վարորդներին հորդորում ենք թույլ լուսավորության պայմաններում լինել զգոն և խոստորեն պահպանել երթևեկության կանոնները: Այս մասին հյատնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

̰
10 ամիս առաջ դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին տեղափոխել են հիվանդասենյակ. news.am

21:30 01.08.2020

Եղեգնաձորում 10 ամիս առաջ դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է  փոխգնդապետի եղբայրը՝Կարեն Մխիթարյանը՝ նշելով, որ այնտեղ արդեն եղբորը կխնամի մայրը: «Եղբայրս շարունակում է կոմայի մեջ մնալ, ուղղակի սարքավորումներն են անջատել և հիվանդասենյակ են տեղափոխել, որպեսզի մայրս կարողանա մնա և խնամի: Դեռ չենք […]

̰
Վանաձորում քաղաքացիները կերել են անտառից հավաքած սունկ և թունավորվել

21:16 01.08.2020

Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանցից մեկը դուրս է գրվել, իսկ մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ներկայումս տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները կրկին զգուշացնում […]

̰
Զարհուրելի սպանություն Երևանում. եղբայրը գլխատել է 68-ամյա քրոջը և գլուխը փորձել թաքցնել 

21:00 01.08.2020

Այսօր՝ օգոստոսի 1-ին, զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի առջև, ծառայության մեկնող տեղի ոստիկանները, փողոցն անցնելիս նկատել են մի տղամարդու, ում ձեռքին ցելոֆանե տոպրակ է եղել: Ցելոֆանի վրա արնանման հետքեր են եղել, և ոստիկանները մոտենալով այդ քաղաքացուն, հարցրել են, թե ինչու են տոպրակի վրա արնանման հետքեր և ինչ […]

̰
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. զորամասի հրամանատարը տեղում մահացել է, կա վիրավոր

18:42 01.08.2020

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ատովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 47 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, BMW մակնիշի ավտոմեքենան ճանապարհին գլխիվայր շրջվել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ճանապարհին, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը […]

̰
Մերգելյան ինստիտուտում հրդեհ է բռնկվել

15:00 01.08.2020

Օգոստոսի 1-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մերգելյան ինստիտուտի ներսում գտնվող մեկհարկանի շինության տանիքում։ «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել  ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է 14։51-ին։

̰
Երևան-Շորժա ավտոճանապարհին BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ և մեկ տուժած

14:35 01.08.2020

Օգոստոսի 1-ին՝ ժամը 13։51-ին, ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի տեղում հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը Երևան-Շորժա ավտոճանապարհի 47-րդ կմ-ին նկատել է ՃՏՊ և մոտեցել օգնության։ Պարզվել է, որ “BMW” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Նախնական տվյալների համաձայն կա մեկ զոհ և մեկ տուժած։

̰
Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi Chariot-ն ու ВАЗ 2106-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր.

11:31 01.08.2020

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Մասիս-Սայաթ-Նովա գյուղամիջյան ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi Chariot-ը և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։ Փաստի […]

̰
Արցախի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է

21:56 31.07.2020

Հուլիսի 31-ին՝ ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման […]

̰
Կաչինսկու ինքնաթիռի գործով Լեհաստանը նոր մանրամասներ է հաղորդել

19:15 31.07.2020

Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու Ту-154 ինքնաթիռի կործանման հավելյալ հետաքննության համար ստեղծված լեհական կոմիտեն հայտարարել է, որ տրոտիլը, որի պատճառով ենթադրաբար տեղի է ունեցել ավիավթարը, ինքնաթիռում  հայտնվել է Ռուսաստանում նորոգման ժամանակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Անտոնի Մաչերևիչի գլխավորությամբ կոմիտեն հաշվետվություն է ներկայացրել մի քանի տարվա աշխատանքների վերաբերյալ: Հաշվետվության […]

̰
Հարուցվել է քրգործ քաղաքացու առևանգման, վերջինիս ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ

18:45 31.07.2020

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու քաղաքացու առևանգման, վերջինիս ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020 թվականի հուլիսի 28-ին Սևան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ հուլիսի […]

̰
Արցախի պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ԱԻ նախարարը դեպքի վայրում է

18:03 31.07.2020

Հուլիսի 31-ին՝ ժամը 16:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, […]

̰
Հրդեհ Արցախի պողոտայում․ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ

17:51 31.07.2020

Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, […]

̰
ԱՄՆ ութ զինծառայող անհայտ կորել է, ևս մեկը մահացել է Կալիֆոռնիայում ուսումնամարզական վարժանքի ընթացքում

16:46 31.07.2020

Կալիֆոռնիայի ափերից դուրս ուսումնամարզական վարժանքների ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 1 ամերիկացի զինծառայող, ևս 8-ը կորել է: Այս մասին Twitter-ում հաղորդել է ԱՄՆ ծովային արշավախմբի բաժինը: Նշվում է, որ ևս երկու զինվորական վիրավոր է: Զինծառայողները պատկանել են Ծովային կորպուսի 15-րդ արշավախմբին: Ներկայումս ընթանում է որոնողափրկարարական գործողություն:  

̰
46-ամյա տղամարդուն սպանել էր, այնուհետև հրկիզել. գործը դատարանում է

16:00 31.07.2020

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Պուշկինո գյուղում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչի՝ […]

̰
Պարզվել է Կոտայքի մարզում ոռոգման համակարգի խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը

14:26 31.07.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Նաիրիի և Չարենցավանի բաժինների և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները՝ մարզային ոստիկանության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Նաիրիի քննչական բաժնի հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական […]

̰
Շաբաթվա ընթացքում 117 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում

14:11 31.07.2020

Հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 117 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Մասնավորապես` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ 6000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 3000 քմ, 200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, 1500 քմ, 1500 քմ, 400 քմ, 1․5 հա, Ավան […]

̰
Վթար Երևան-Իջևան ճանապարհին. կա 1 զոհ, 3 վիրավոր

11:38 31.07.2020

Հուլիսի 30-ին` ժամը 14.45-ին, Երևան-Իջևան ճանապարհի 124-րդ կմ-ին «ՎԱԶ-21053» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 60-ամյա վարորդ Անդրանիկ Մխիթարյանը տեղում մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
BACK_TO_TOP