15:14 17.07.2020
Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից: «Նրա մոտ առկա էր համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ։ Միացված է եղել արհեստական շնչառության սարք։ Արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է, վերակենդանացման բաժանմունքից […]
14:40 17.07.2020
Հուլիսի 17-ին՝ ժամը 09:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բուրաստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արկադի Մ․, ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
10:44 17.07.2020
Հուլիսի 17-ին՝ժամը 04:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Գևորգ Գ․, ծնված 1986 թ․) և «Ford Transit» (վարորդ՝ Արսեն Ղ., ծնված […]
10:10 17.07.2020
Հուլիսի 16-ին՝ ժամը 19:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Վաչագան Գ․, ծնված 1994 թ.) և «Opel» […]
09:46 17.07.2020
Հուլիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արգավանդ գյուղի բնակիչ 38-ամյա Մարիամ Մ․-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Արևշատ-Lանջազատ գյուղամիջյան ճանապարհի 2 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ վարորդ Մարիամ Մ․-ն և ուղևոր՝ Թաիրով գյուղի բնակիչ, 39-ամյա […]
09:33 17.07.2020
Հուլիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Գորիսի բնակիչ, 56-ամյա Արտյոմ Մ․-ն իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ վարորդ Արտյոմ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են […]
20:38 16.07.2020
Հուլիսի 16-ին` ժամը 11։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական […]
18:55 16.07.2020
Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական ԶՈւ-երի հարվածային ԱԹՍ-ն հարվածել է ԱԻՆ մեքենային, զոհեր չկան։ Մանրամասները ճշտվում են»:
18:33 16.07.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նոր լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որոնք արված են Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն քաղաքացիական բնակավայրերում: «Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»,- ասված […]
18:13 16.07.2020
Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Ադամյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրառումով. «Ապաստարանում քնած ուտելու պուճուր՝ Տավուշ գյուղում»:
17:44 16.07.2020
Այսօր Մարմաշեն գյուղում հուղարկավորել են hայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակից զոհված կապիտան Սոս Էլբակյանին։ Պաշտպանության նախարարության N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ 28-ամյա սպան դպրոցն ավարտելուց հետո իր իսկ ցանկությամբ ընտրել էր զինվորականի մասնագիտությունը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո ծառայության էր անցել Տավուշի մարզում տեղակայված սահմանային դիրքերում։ Սոս Էլբակյանը ընտանիքի […]
17:34 16.07.2020
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երևանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երևանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը: Լուսանկարում. Այգեպարի մանկապարտեզը՝ […]
17:13 16.07.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, […]
17:00 16.07.2020
Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի անդամների համատեղ միջոցառումներով հուլիսի 15-ին՝ ժամը 20.50-ին, Րաֆֆու փողոցում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Հրանուշ Դ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը) կամ վնասելը մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]
16:26 16.07.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ բնակավայրերի ուղղությամբ։ «Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի դիակների թիվն առավոտյան կարող է խիստ ավելանալ»,- գրել է Ստեփանյանը:
16:21 16.07.2020
Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հազարավոր զանգեր և նամակներ է ստանում անհատ քաղաքացիներից, ինչպես նաև ազատամարտիկների առանձին խմբերից ու կազմակերպություններից՝ կամավորագրվելու և սահմանամերձ շրջաններ մեկնելու խնդրանքով։ «Պաշտպանության նախարարությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիներին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության համար, այդուհանդերձ հայտնում, որ մեր ժողովրդի անկոտրում ու մշտապես պայքարի պատրաստ հայրենասերների այդ կորիզի՝ […]
16:01 16.07.2020
2020թ. հուլիսի 13-ին և 14-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից տարբեր զինատեսակներից, այդ թվում տարբեր տրամաչափի հրազենային, հրետանային միջոցներից կրակոցներ և արկեր են արձակվել մի շարք բնակավայրերի՝ մասնավորապես մարզի Բերդ քաղաքի, Բերդ համայնքի Այգեպար, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմիրաղբյուր, Տավուշի բնակավայրերի ուղղությամբ: Խաղաղ բնակչությանը՝ ՀՀ քաղաքացիներին սպանելու դիտավորությամբ կատարված կրակոցների, արկերի պայթյունների արդյունքում […]
14:41 16.07.2020
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից 2-ը ևս մահացել են։ Փաստի առթիվ […]
13:30 16.07.2020
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են իրականացվել: Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել ընդդեմ սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու: Նաև ստորագրահավաք է իրականացվում սահմանադրական փոփոխությունները չեղարկելու նպատակով դատարան դիմելու համար: Համաձայն ռուսական լրատվամիջոցների՝ Սանկտ Պետերբուրգում ստորագրելու համար հերթեր են գոյացել: Տեղի իշխանություններն էլ հայտարարել են, որ բողոքի ակցիաները եղել են չարտոնված և ձերբակալել են ակցիայի […]
13:01 16.07.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: «Ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ […]
12:43 16.07.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել իր էջում. «Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։ Այսպիով՝ հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները»:
12:36 16.07.2020
Հուլիսի 16-ին, ժամը 11։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]
11:48 16.07.2020
Հուլիսի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 3 հա, 2000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 5 հա, Արագածոտնի […]
11:41 16.07.2020
Հուլիսի 16-ին՝ ժամը 01։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 197 հասցեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ո․, ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
10:46 16.07.2020
Հուլիսի 16-ին` ժամը 03։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 10-րդ փողոցի տներից մեկը լցվել է անձրևաջրերով, ջուրը հեռացնելու համար անհրաժետ է փրկարարների օգնույունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տան ննջասենյակից (20 քմ) պոմպով դուրս են մղել մոտ […]
18:47 15.07.2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» լրատվականին: Ստորև ներկայացնենք այն. Հարց. Քաղաքացիական բնակչությունը հայտնվեց այս մարտերի կենտրոնում: Ի՞նչ ջանքեր են գործադրվում այդ ամենին վերջ դնելու համար: Զոհրաբ Մնացականյան. Հուլիսի 12-ից սկսած՝ վերջին օրերին եղավ շատ վտանգավոր զարգացում, երբ ադրբեջանական ուժերի կողմից մեծ տրամաչափի հրետանու կիրառմամբ փորձ արվեց ներթափանցելու հայկական տարածք Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ դրանով […]