18:08 12.07.2020
ԱՄՆ Տեխասում 30-ամյա ամերիկացին, որը թերահավատորեն էր վերաբերվում COVID-19- ի վտանգներին, գնացել է «կորոնավիրուսային երեկույթի», վարակվել և մահացել, գրում է The New York Post- ը: Որոշ նահանգներում երիտասարդները «կորոնավիրուսային երեկույթ» են կազմակերպում՝ միտումնավոր հիվանդանալու և հակամարմիններ ձեռք բերելու համար: Նման երեկույթներն անցկացնում է մեկը, ում մոտ ախտորոշվել է COVID-19: Դրա իմաստն է ստուգել, թե արդյոք […]
11:44 12.07.2020
Երեկ ժամը 23։10-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 35-ամյա Գրիշա Մարտիրոսյանն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Երևանյան փողոցի եկեղեցու հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկեղեցու տարածքի երկաթե ցանկապատերին, կոտրել մի մասը, այնուհետև բախվել երկաթե հովանոցներին և քարե […]
10:49 12.07.2020
Հուլիսի 11-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արփի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 116-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գագիկ […]
22:38 11.07.2020
Հասկի ցեղատեսակի շունը Վրաստանում ամենաթունավոր օձի`գյուրզայի խայթոցից փրկել է 5 տարեկան երեխայի, բայց նա ինքն էլ լուրջ վնասվել է: Միջադեպը տեղի է ունեցել առողջարանային Տաբահմելա ավանում (Քվեմո Քարթլիի շրջան): Շան հերոսության մասին տեղեկությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանի՝ կենդանիների մոնիտորինգի գործակալության ղեկավար Վախթանգ Լոմջարիան: «Պատկերացրեք Տաբահմելայի մի բակ, որտեղ ծնողները մտածում են, թե իրենց հնգամյա երեխան […]
22:07 11.07.2020
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 117 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Kia և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության […]
18:30 11.07.2020
Նեպալի կենտրոնում գտնվող Գանդակի նահանգում հորդառատ անձրևների պատճառով մի շարք սողանքներ են առաջացել. 24 մարդ մահացել է, 23-ը համարվում է անհետ կորած, հայտնում է Kathmandu Post-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Հինգշաբթի երեկոյան և ուրբաթ առավոտյան նահանգում տեղացած անձրևները սողանքներ են առաջացրել նահանգի 4 շրջաններում: Թերթը հաղորդել է, որ Գանդակիի 4 շրջաններում աղետի հետևանքով 13 մարդ է […]
14:06 11.07.2020
Ավստրալիայում 17-ամյա մի ջրասուզակ ենթարկվել է շնաձկան հարձակման: Դեպքը տեղի է ունեցել Նոր Հարավային Ուելսում ՝ Ուոլլի լողափում, Գրաֆթոն քաղաքի մոտակայքում: Ըստ ոստիկանության՝ դեռահասին օգնության են հասել մի քանի ականատեսներ, սակայն ոտքերի ծանր վնասվածքների հետևանքով վիրավոր ջրասուզակը մահացել է: Դեպքից հետո տարածքում լողափերը փակվել են:
11:50 11.07.2020
Հուլիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Ալիկ Ա-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Ջուջևան-Բաղանիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ալիկ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. […]
11:15 11.07.2020
Հուլիսի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 5000 քմ, 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 300 քմ, 6000 քմ, 200 քմ, Շենգավիթ […]
10:25 11.07.2020
Հուլիսի 11-ին՝ ժամը 09։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի ջրանցքը քաղաքացի է ընկել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Այլ տեղեկություններ դեռ չկան։
10:14 11.07.2020
Հուլիսի 10-ին՝ ժամը 19։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձասար և Կարմիր սարերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հեռուստաաշտարակի մոտակայքում՝ Նարեկ և Դարակերտ գյուղերի միջնամասում: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 20:30-ին, […]
09:40 11.07.2020
Հուլիսի 10-ին՝ ժամը 19։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Միքայել Պ․, ծնված 1978 թ․) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Վահե Ո․, ծնված […]
09:28 11.07.2020
Հուլիսի 10-ին` ժամը 23։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Հասրաթյանի փողոցի թիվ 10/1 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Անդրանիկ Ք․, ծնված […]
08:15 11.07.2020
Հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։25-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհին մի քաղաքացի է ընկած։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Չարբախ-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածից անգիտակից վիճակում «Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ Մասիսի բժշկական կենտրոն է […]
19:27 10.07.2020
Այսօր՝ հուլիսի 10-ին, Շիրակի մարզի Բենիամին գյուղում հանդից տուն վերադառնալիս կայծակնահարվել է նույն գյուղի 74-ամյա բնակիչը՝ հովիվը: Նա մինչև անձրևն սկսվելը շտապել է անասունները սարից իջեցնել, սակայն ուժեղ կայծակից պատսպարվել չի հասցրել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Բենիամին համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանը: «Ներսես Անտոնյանը մեր գյուղում շատ հարգված ու պարկեշտ մարդ է եղել: […]
19:20 10.07.2020
Հուլիսի 9-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանում։ Հայտնաբերվեցին տարբեր խախտումներ կատարած վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 33 մեքենա, որոնցից 3-ի վարորդները մայրաքաղաքում կեսգիշերն անց դուրս էին եկել մրցավազքի և անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ` ստեղծել վթարային իրավիճակներ։ Ի […]
09:40 10.07.2020
Հուլիսի 9-ին, ժամը 21։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Օրբելյան փողոցի տներից մեկի բակային ծածկը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է տան մոտակա օժանդակ շինությունը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:58-ին, մարվել՝ 22:28-ին: Այրվել են օժանդակ շինության տանիքը՝ մոտ […]
23:27 09.07.2020
Այսօր մահացու ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 21։00-ի սահմաններում Հաղարծին գյուղի բնակիչ 38-ամյա Արմեն Թամամյանը իր վարած УАЗ 31 512 մակնիշի ավտոմեքենայով Հաղարծին գյուղի անտառի հարևանությամբ գտնվող սարամասում դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։ Վթարի հետևանքով Ա․ Թամամյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային […]
21:45 09.07.2020
shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա տղա երեխա, որը գիտակցության չգալով մահացել է։ Երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վահագնի թաղամասից, երբ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան վարած վարորդը հետընթաց է կատարել և անզգուշաբար վրաերթի ենթարկել երեխային։ Եվ վարորդն էլ երեխային տեղափոխել է հիվանդանոց։ Այս պահին դեպքի վայր են […]
17:59 09.07.2020
Վթարի հետևանքով Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհի կմ 363+700 հատվածը միակողմանի փակ է: «Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 363+700 հատվածում կողաշրջվել է բեռնատար մեքենա։ Վթարի հետևանքով ճանապարհը միակողմանի փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է ՏԿԵ նախարարության հաղորդագրության մեջ:
17:29 09.07.2020
Հարավային Կորեայի իշխանությունները հայտնաբերել են Սեուլի անհետ կորած քաղաքապետ Պակ Վոն Սունի դին: Այս մասին հայտնել է CGTN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Ավելի վաղ Պակ Վոն Սունի դուստրը հոր անհետացման մասին հայտնել էր ոստիկանությանը: Իրավապահ մարմինների և քաղաքապետարանի տվյալներով՝ նա իր աշխատասենյակը լքել է տեղի ժամանակով 10:44-ին: Նրա հագին եղել է մուգ գույնի հագուստ, կրել […]
15:05 09.07.2020
Հուլիսի 9-ին՝ ժամը 01:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ […]
11:32 09.07.2020
Հուլիսի 9-ին` ժամը 04:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի ջրատարը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել «Mitsubishi Galant» մակնիշի […]
23:47 08.07.2020
Ֆրանսիայում ավտոբուսի վարորդ Ֆիլիպ Մոնգուիոն մահացել է այն բանից հետո, երբ ծեծի է ենթարկվել մեքենայում բժշկական դիմակներ կրելուց հրաժարվող ուղևորների կողմից, գրում է Le Parisien- ը: Դեպքը տեղի է ունեցել Բայոնում: Ըստ հետաքննության ներկայացուցիչների՝ ավտոբուս է մտել մի ընկերություն ներկայացնող հինգ հոգուց բաղկացած խումբ: 58-ամյա վարորդը նրանց հիշեցրել է, որ բոլորը հասարակական տրանսպորտում պետք է […]
22:40 08.07.2020
Այսօր ժամը 20:34-ին Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի -Երևան մայրուղու 114-115 կմ-ում՝ Ազատան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միմյանց են բախվել «Հոնդա ֆիթ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որոնք դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից […]
19:00 08.07.2020
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Որոտան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 33 փրկարար ծառայող։ Այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք։
18:30 08.07.2020
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքառատ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել` 14:11-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։
17:13 08.07.2020
Րոպեներ առաջ «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվեց Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքը: Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց – Սևանի […]
17:00 08.07.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: «Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 16:00-20:00-ին, «Ադանա» սգո սրահում /Բագրևանդ 17, 6/2/: Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 10-ին՝ ժամը 14:00-ին, նույն հասցեից»,- հայտնում են նախարարությունից:
16:00 08.07.2020
Ճապոնիայի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 56, անհետ կորել՝ 13 մարդ, հայտնում է Yomiuri Shimbun թերթը: 54 մարդ դարձել է աղետի ուղղակի զոհ, ևս երկուսը մահացած են գտնվել. նրանց մահը վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով: Ջրհեղեղը վնասել է մոտ 1000 տուն և այլ շինություններ: Վնասի մեծ մասը տեղի է […]