TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.98 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է՝ բռնություն գործադրելու և գույք վնասելու կասկածանքով

13:28 08.07.2020

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության բաժնի օպերլիազորները «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով  գնացել են Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործող ավտոլվացման կետ՝ դրա գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով, որտեղ նշված բնակավայրի բնակիչը, չենթարկվելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողների օրինական պահանջներին, խոչընդոտել է նրանց ծառայողական պարտականությունների […]

̰
Պարույր Սևակ գյուղի մոտ բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը հոսպիտալացվել է

12:00 08.07.2020

Հուլիսի 8-ին՝ ժամը 01։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 72-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հակոբ Խ․, ծնված 1984 թ.) դուրս […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ խոտածածկ տարածք է այրվել

11:56 08.07.2020

Հուլիսի 7-ին՝ ժամը 22։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիավառելիքի պահեստների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել «Զվարթնոց» օդանավակայանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 22։54-ին։ Օդանավակայանի տարածքում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք, հրդեհը տարածվել է օդանավակայանի տարածքից դուրս․ անհրաժեշտ է […]

̰
Վանաձորում մեքենան բախվել է էլեկտրասյանն ու բռնկվել

10:15 08.07.2020

Հուլիսի 8-ին՝ ժամը 03։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 50/20 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է էլեկտրական […]

̰
Արմավիրի մարզում բախվել են ВАЗ 2106-ն ու Mercedes-ը. վերջինս գլխիվայր հայտնվել է ձորում, կա 2 զոհ, 1 վիրավոր

10:06 08.07.2020

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Գրիբոյեդով գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 57-ամյա Արթուր Հարությունյանի վարած Mercedes մակնիշի եւ 40-ամյա Ռազմիկ Գալստյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

09:52 08.07.2020

Հուլիսի 7-ին, ժամը 20։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 32-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։08-ին, մարել՝ 21։40-ին։ Այրվել է տան տանիքը՝ 20 քմ։

̰
ՃՏՊ Փարաքար գյուղում․ կա տուժած

09:49 08.07.2020

Հուլիսի 7-ին՝ ժամը 18։18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի ՃՈ նախկին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արման Ս․), «Opel Zafira» […]

̰
Դանակահարություն Երևանում. 12-րդ դասարանի աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

23:50 07.07.2020

Այսօր դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 16:45-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը բուժօգնության է տեղափոխել մի բնակչի՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի […]

̰
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Opel Combo-ն բախվել է Opel Vectra-ին և կողաշրջվել

22:19 07.07.2020

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 20:40-ի սահմաններում Opel Combo մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Երևան ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում՝ հուշարձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ […]

̰
Բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը․ կա տուժած

21:12 07.07.2020

Հուլիսի 7-ին, ժամը 16:08-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն զեկուցել է, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում նկատել է ՃՏՊ, կա տուժած։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Մ․) և մոտոցիկլետը (վարորդ՝ Վարդան Գ․)։ Փրկարարները մոտոցիկլետի ուղևոր Արմինե […]

̰
Հայտնաբերվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձ

19:45 07.07.2020

Հուլիսի լույս 7-ի գիշերը Շենգավիթի համայնքային ոստիկանները, վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները գիշերային ստուգայցեր կատարեցին վարչական շրջանի մի շարք փողոցներում։ Միջոցառման նպատակը մարմնավաճառությամբ զբաղվող անձանց հավաքատեղիներ հայտնաբերելն էր։ Արդյունքում՝ Բագրատունյաց փողոցի որոշ հատվածներից, ինչպես և մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից տարածքից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերվեց […]

̰
Աճանան գյուղի մոտակայքում այրվել է բուսածածկ տարածք

19:38 07.07.2020

Հուլիսի 7-ին՝ ժամը 16։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճանան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին, մարվել՝ 19։22-ին։ Այրվել է մոտ 10 հա բուսածածկ տարածք։

̰
ԱԻՆ-ը պայթուցիկ սարքեր է հայտնաբերել

18:21 07.07.2020

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր: «Հուլիսի 7-ին, ժամը 15։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն ՓԲԸ-ի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական […]

̰
Սվանեթիայում բռնկված հրդեհի մեկուսացման աշխատանքներում ուղղաթիռներ են ներգրավվել

16:49 07.07.2020

Վրաստանի Սվանեթիայի շրջանի Մեստիայի քաղաքապետարանի Խաիշի գյուղի մոտակայքում գտնվող անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դժվար տեղանքի պատճառով արդեն 3-րդ օրն է՝ հրշեջներին չի հաջողվում մեկուսացնել կրակը: Առավոտյան լրացուցիչ ուժեր են մոբիլիզացվել տեղում՝ թե հատուկ տեխնիկա, թե աշխատուժ: Սվանեթիայում աշխատում են 110 հրշեջ-փրկարար և 7 միավոր հրշեջ-փրկարարական սարքավորումներ: Ձևավորվել է աշխատանքային շտաբ, որն անձամբ ղեկավարում են […]

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ

16:44 07.07.2020

Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման  ուղղությամբ: ՊԵԿ աշխատակիցների հսկողության թիրախում՝ մասնավորապես, մաքսային կանոնների խախտման փորձերն են: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: Սակայն, նման դեպքերը ևս գտնվում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ամենօրյա հսկողության ներքո: Այսպես, Պետական եկամուտների […]

̰
Սիրիահայ լրագրողը հարձակման է ենթարկվել Բեռլինում. մանրամասներ Գերմանիայից

16:32 07.07.2020

Գերմանիայում հարձակվել են սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանի վրա: Անհայտ անձը փորձել է դանակահարել վերջին տարիներին Գերմանիայում բնակվող հայ լրագրողին: «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանը որոշ մանրամասներ է պարզել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰

14:40 07.07.2020

Չինաստանի հարավարևմտյան Գույչժոու նահանգում դպրոցականներով լի ավտոբուս է կողաշրջվել և ընկել ջրամբարը: Ուղևորների քանակի և հնարավոր կորուստների մասին առայժմ տեղեկություններ չկան: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Դպրոցականներով լի ավտոբուսը կոտրել է ճանապարհի կողքի հատվածի արգելապատնեշները և ընկել է Անշունի քաղաքի ջրամբարը: Նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ դեպքի […]

̰
Կոլումբիայում նավթատար է պայթել. կան զոհեր և վիրավորներ

13:15 07.07.2020

Կոլումբիայի Տասախերա քաղաքում նավթատար մեքենան դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել: Տեղի ունեցածի հետևանքով արտահոսք է եղել: Օգնության հասած մարդիկ փորձել են դուրս մղել վառելիքը, երբ մեքենան պայթել է: 7 մարդ մահացել է, ավելի քան 40-ը վիրավորվել: Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։ Այս մասին հայտնել է BBC-ն:

̰
ՃՏՊ «Փեթակ» առևտրի կենտրոնի խաչմերուկի մոտ․ կան տուժածներ

10:36 07.07.2020

Հուլիսի 7-ին՝ ժամը 01:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Փեթակ» առևտրի կենտրոն ՍՊԸ-ի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ […]

̰
Հրդեհ Նորամարգ գյուղում

09:26 07.07.2020

Հուլիսի 6-ին՝ ժամը 15:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 7-րդ փողոցում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:56-ին, մարվել` 17:25-ին: Այրվել են […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 21 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:08 07.07.2020

Հուլիսի 6-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 700 քմ, 2000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 600 քմ, Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 7 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 […]

̰
Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն ու պոկել բարձրավոլտ էլեկտրալարերը

08:31 07.07.2020

Հուլիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, պոկվել են նաև բարձրավոլտ էլեկտրալարերը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի […]

̰
Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ

19:10 06.07.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական քայքայիչ գործունեության դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենքով իրեն վերապահված գործողությունների ու լիա­զո­րու­թյունների իրականացմանը, շարունակում է բացահայտել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանցավոր նկրտումներն, ինչպես նաև հակազդել համացանցի տարբեր հար­թակ­նե­րում ադրբեջան­ցի օգ­­տա­տե­րերի կողմից շարու­նա­կական բնույթ կրող հակա­հայ­­կական և ՀՀ զին­ված ուժերը վար­կա­բե­­­կե­­­լուն ուղղված ակցիա­ներին: […]

̰
Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները

19:05 06.07.2020

Ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման ընդհանուր 137 դեպք, իսկ երեկ՝ 1 դեպք․ Իջևանի բնակչուհիներից մեկը կենցաղային պատճառներով տնից դուրս է եկել։ Այդ փաստով կազմվել է արձանագրություն։ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը օրենքով նախատեսված դեպքերում […]

̰
ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

17:27 06.07.2020

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020թ. հուլիսի 4-ին` ժամը 17:25-ի սահմաններում, 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի 8/1 շենքի բնակարաններից մեկի փաստացի բնակիչ, ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայող Ս. Ս-ը նշված բնակարանի ննջասենյակում գտնվող զգեստապահարանի մեջ առկա երկաթյա ձողից կոշիկի քուղով կախվելու եղանակով ինքնասպան է եղել: Փաստի առթիվ […]

̰
«Դալմա Գարդեն մոլ»-ում փրկարարները որևէ վտանգավոր իր չեն հայտնաբերել. ահազանգը կեղծ էր

16:52 06.07.2020

Այսօր միաժամանակ երկու ահազանգ էր ստացվել Երևանի երկու խոշոր առևտրի կենտրոններում ռումբերի տեղադրման մասին: «Մեգամոլ Արմենիայում» փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերը վարժեցված շների միջոցով կատարել են ռումբի հայտնաբերման աշխատանքներ. պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել: Նմանատիպ ահազանգ ստացվել էր նաև «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի վերաբերյալ, որտեղ ևս աշխատակիցներին տարհանելուց հետո փրկարարները մանրակրկիտ […]

̰
«Մեգամոլ Արմենիա»-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր, հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներն ավարտվել են

16:11 06.07.2020

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ավարտվել են ռումբի հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները. պարզվել է, որ ահազանգը կեղծ էր, այս մասին աշխատանքների ավարտից հետո հայտարարել է Արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության հրդեհաշիջման աշխատանքների ղեկավար Գևորգ Մնացականյանը: «Ժամը 13։30-ին ստացվել է ահազանգը, աշխատել է երեք կինոլոգիական խումբ՝ մեկը արտակարգ իրավիճակներից, երկուսը՝ ոստիկանությունից: Աշխատանքի արդյունքում ոչ մի վտանգավոր բան չի […]

̰
Սյունիքի մարզի «Խաչի ձոր» կոչվող սարալանջին բռնկված հրդեհը մեկուսացված է

15:58 06.07.2020

Հուլիսի 5-ին՝ ժամը 14:27-ին, Սյունիքի ՄՃԿԿ ահազանգ է ստացվել է, որ շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին մոտ գտնվող «Խաչի ձոր» կոչվող սարալանջին այրվում է չոր խոտ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Հրդեհի մուտքը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածք կանխելու նպատակով հրդեհաշիջման աշխատանքների անհապաղ միացել են նաև կենսոլորտային համալիրի […]

̰
Ի՞նչ էր կատարվում «Մեգամոլ»-ի տարածքում ռումբի մասին ահազանգից հետո. Ֆոտոշարք

15:52 06.07.2020

Հուլիսի 6-ին՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերը տարածքում երկար ուսումնասիրություններ էին կատարում, որից հետո դուրս են եկել, հավաքել ժապավեններն ու դուրս […]

̰
«Դալմա Գարդեն Մոլ»-ում ռումբի տեղադրման մասին ահազանգ կա

15:08 06.07.2020

«Դալմա Գարդեն Մոլ»-ում ռումբի տեղադրման մասին ահազանգ են ստացել: Տարածքում գտնվող անձանց տարհանում են: SHANTNEWS-ի նկարահանող խումբն աշխատում է դեպքի վայրում:

̰
BACK_TO_TOP