TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.45 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքից մարդկանց տարհանում են

15:03 06.07.2020

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում են: Նրանք իրականացնում են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացնում են ռումբերի որոնման աշխատանքներ։ Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 6-ին՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 68.6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:52 06.07.2020

Հուլիսի 5-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 4000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 10 հա, Սուրենավան գյուղում՝ 2000 քմ, Գինեվետ գյուղում՝ մոտ 2 հա, Նորաբաց գյուղում՝ 5000 քմ, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 200 քմ, Սյունիքի […]

̰
Փրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվող քաղաքացուն

09:45 06.07.2020

Հուլիսի 5-ին՝ ժամը 18։16-ին, ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը դեպքի վայրից վերադառնալիս «Արևիկ» հանգստի գոտու մոտակայքում նկատել է ջրահեղձվող քաղաքացու։ Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Սևադա Խ․-ին (ծնված 1989 թ.)։  

̰
Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

08:25 06.07.2020

Հուլիսի 5-ին՝ ժամը 20:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ։ Եղել է ուժեղ քամի, ինչը կարող էր նպաստել հրդեհի տարածմանը […]

̰
Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

21:34 05.07.2020

Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևների առաջացրած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, հայտնում է NHK- ն: Հաստատվել է 24 մարդու մահ, ևս 16-ը կյանքի նշաններ ցույց չեն տալիս, բայց նրանց մահը դեռ չի գրանցվել: Բացի այդ, 12 մարդ համարվում է անհետ կորած:  

̰
ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

20:41 05.07.2020

Հուլիսի 5-ին, ժամը 10։58-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։ Ժամը 18։20-ին քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցվել են․ քաղաքացին չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը […]

̰
ՃՏՊ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին․ կան տուժածներ

20:09 05.07.2020

Հուլիսի 5-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալեքսանդր Մ․, ծնված 1995 թ․) վրաերթի է ենթարկել կենդանու և […]

̰
Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում պտտահողմը մի քանի ջերմոցներ է պոկել ու մոտ 200 մետր նետել

16:31 05.07.2020

Հուլիսի 4-ին ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ բնակիչների՝ այն տևել է մի քանի րոպե, ու դրա հետևանքով մի քանի ջերմոցներ տապալվել են: Նույնիսկ կան ջերմոցներ, որոնց հսկայական երկաթե սյուները պտտահողմը հիմքից պոկել ու նետել է մոտ 200 մետր հեռու: Գյուղացիները կրել […]

̰
Շինուհայրի ճանապարհին տեղի է ունեցել մոտոցիկլետի մասնակցությամբ վթար. մոտոցիկլետի վարորդը տուժել է

15:03 05.07.2020

SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Շինուհայրի ճանապարհին տեղի է ունեցել մոտոցիկլետի մասնակցությամբ վթար. մոտոցիկլետի վարորդը տուժել է:

̰
Կապանում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

13:54 05.07.2020

Հուլիսի 5-ին, ժամը 05:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Առնո Զ․, ծնված 1998 թ․) բախվել է կայանած […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում․ կա զոհ

13:23 05.07.2020

Հուլիսի 5-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծափաթաղ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արշակ Ղ․, ծնված 1993 […]

̰
Բաքվի գործարանում բռնկված հրդեհը տեղայնացվել է. տուժել է 6 մարդ

11:43 05.07.2020

Բաքվում ներկերի արտադրման գործարանում բռնկված հրդեհն ավելի քան 3000 ք.մ. տարածվելուց հետո հաջողվել է տեղայնացնել, պատահարի հետևանքով 6 մարդ է տուժել, հայտնում է РИА Новости-ն: «Այս պահին հրդեհի տարածման վտանգ արդեն չկա: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 300 մարդ և 50 միավոր տեխնիկա: Հրդեհի ժամանակ տուժած 6 անձից 5-ը հրշեջներ են եղել»,- նշել է Ադրբեջանի ԱԻ […]

̰
Վրաստանի շրջաններից մեկի զուգարանում հայտնված նորածնի մայրը կհարցաքննվի դիտավորյալ սպանության կասկածանքով

00:00 05.07.2020

Վրաստանի Կասպիի շրջանի գյուղերից մեկում հայտնաբերվել է մահացած նորածին: Անցկացվում է դիակի փորձաքննություն: Ըստ առկա տեղեկությունների՝ մինչև 30 տարեկան կինը ծննդաբերել է տանը, իսկ հետո երեխային նետել զուգարան: Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է մոր կողմից նորածին երեխայի դիտավորյալ սպանություն: Ծննդաբերելուց հետ երիտասարդ կնոջը տեղափոխել էին Կասպի քաղաքի «Մեդալֆա» […]

̰
Շունը սատկել է տիրուհու մահվանից հետո

23:50 04.07.2020

Հնդկական Քանփուր քաղաքում հավատարիմ շունը սատկել է իր տիրուհու մահվանից հետո: Այդ մասին հաղորդում է «India TV»- ն: Անիտա Ռաջը մահացել է հուլիսի 1-ին՝ երիկամների հիվանությունից: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ երբ Ռաջի մարմինը տուն են տարել, շունը սկսել է բարձր վնգստալ: Մահացածի որդին կենդանուն փակել է խորդանոցում: Ինչ-որ կերպ շունը դուրս է եկել չորրորդ հարկ: Երբ […]

̰
Իրանի արևմուտքում էլեկտրակայան է պայթել

21:17 04.07.2020

Իրանի արևմուտքում՝ Ահվազ քաղաքից ոչ հեռու, «Զարկան» էլեկտրակայանում  պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է ռուսական Интерфакс-ը: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Կադրերում երևում է նաև հսկայական ծխի ամպը: Առայժմ պայթյունի պատճառների, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: Տեղի լրատվամիջոցները հիշեցնում են, որ դա առաջին դեպքը չէ: Վերջին շրջանում Իրանի ռազմավարական օբյեկտներում միջադեպեր  հաճախ են լինում: […]

̰
Գայի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է

19:45 04.07.2020

Հուլիսի 3-ին, ժամը 22.15-ին, «Նիսան» ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայի 19/21 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 41 և 42-ամյա երկու քաղաքացու։ Նրանք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։ Ճանապարհին 41-ամյա Արթուր Շադինյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]

̰
Գոշավանքի մոտակայքում «Օպելը» գլխիվայր շրջվել է, կան տուժածներ

18:45 04.07.2020

Հուլիսի 4-ին, ժամը 14։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Գոշավանք վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Միշա Բ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Երևանի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք

17:25 04.07.2020

Հուլիսի 4-ին, ժամը 13։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնը միացրել են և չեն կարողանում անջատել (փականը խափանվել է)։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել […]

̰
Մուշավան թաղամասում խոտածածկ տարածք է այրվում

17:10 04.07.2020

Հուլիսի 4-ին՝ ժամը 15։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մուշավան թաղամասի ամառանոցներում․ այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

̰
ԱՄՆ-ում ինքնաթիռ է վթարի ենթարկվել, կան զոհեր

16:40 04.07.2020

Ամերիկյան Յուտա նահանգում ուղևորատար փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել, մահացել է 4 մարդ, հաղորդում է abc4 հեռուստաալիքը: Իրավապահների տեղեկություններով՝ զոհերն արդեն նույնականացվել են, նրանք մեկ ընտանիքի անդամներ են՝ 35-62 տարեկան: Այժմ  միջադեպը հետաքննում են Տրանսպորտի ազգային անվտանգության խորհրդի մասնագետները: Վթարի պատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան:

̰
ՃՏՊ Աճառյան փողոցի սկզբնամասում

14:44 04.07.2020

Հուլիսի 3-ին, ժամը 08:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աճառյան փողոցի սկզբնամասում՝ կամրջի մոտակայքում, բախվել են «Opel Zafira» (վարորդ` Յուրի Վ., ծնված 1960 թ․) […]

̰
Սարսանգի ջրամբարում անչափահասներ են ջրահեղձ եղել

13:11 04.07.2020

Հուլիսի 3-ին ժամը 21.20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Էդուարդ Առաքելի Առաքելյանը՝ ծնված 2009 թվականին և Դավիթ Անդրեի Սահակյանը՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում: Որոնողական աշխատանքներին միացել են Չափարի տեղամասային փրկարար ջոկի անձնակազմը: Էդուարդ Առաքելյանի դին հայտնաբերվել է ջրամբարից և շտապ օգնություն […]

̰
Հրդեհ Հոտվաշատում․ այրվել է մոտ 200 անվադող

09:46 04.07.2020

Հուլիսի 3-ին՝ ժամը 14։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակայքում, այրվում են անվադողեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի վերջնամասում գտնվող անվադողերի վերանորոգման կետի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 21.1 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:11 04.07.2020

Հուլիսի 3-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 800 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, 3000 քմ, 400 քմ, Նուբարաշեն […]

̰
«Մեգամոլ»-ի դիմաց երկու հետիոտն վրաերթի են ենթարկվել․ ամուսինը հիվանդանոցում մահացել է

08:17 04.07.2020

Հուլիսի 3-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Ավետիսյանն իր վարած Nissan մակնիշի 69 AV 669 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած […]

̰
Արագածոտնում Mitsubishi բեռնատարը բախվել է ծառերին ու քարերին և կողաշրջվել

22:32 03.07.2020

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 18:00-ի սահմաններում 23-ամյա Նարեկ Մանուկյանն իր վարած Mitsubishi Ganter մակնիշի ավտոմեքենայով Օրգով գյուղի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու ծառերին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: […]

̰
Բրազիլիայում ծածուկ բար են աշխատեցրել՝ քողարկվելով կենդանիների կերի խանութով

19:45 03.07.2020

Բրազիլիայի Պետրոպոլիս քաղաքում ոստիկանները բացահայտել են ընդհատակում ծածուկ գործող մի բար, որը թաքնված էր կենդանիների կերի խանութի խորքում։ Բարի գոյության փաստը պարզվել էր երկու կասկածելի դրվագների պատճառով։ Այս մասին հայտնում է  RTÉ կայքը։ Կենդանիների կերի խանութում կենդանիներ չեն եղել, իսկ խորքից բարձր աղմուկ է լսվել։ Այս երկու դրվագը խիստ կասկածելի է թվացել ոստիկաններին։ Կենդանիների խանութում […]

̰
Վրաստան մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

18:09 03.07.2020

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները կասկածի հիման վրա ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի վարած մեքենայի ստուգման արդյունքում 4 100 գլանակ չհայտարարագրված, առանց ակցիզի ծխախոտային արտադրանք են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտման համար ՀՀ քաղաքացուց առգրավվել է ապրանքը և որպես պատժամիջոց սահմանվել դրամական տուգանք՝ 1000 […]

̰
Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել ճայթռուկների արտադրամասում․ կան զոհեր

17:35 03.07.2020

Թուրքիայի Սաքարյա նահանգում պայթյուն է գրանցվել հրավառության պարագաներ ու ճայթռուկներ արտադրող ֆաբրիկայում։ Երկու մարդ մահացել է, մի քանի տասնյակ տուժած կա։ Այս մասին հայտնում է RT-ն՝ թուրքական մամուլին հղումով։ Այս պահի դրությամբ պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։ Միջադեպի ժամանակ ֆաբրիկայում մոտ 150 մարդ է եղել, նրանցից 73-ը տարբեր վնասվածքներ է ստացել։ Այնտեղ են ժամանել երկրի […]

̰
Գյումրի քաղաքի 46-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն դանակահարելու կասկածանքով

16:59 03.07.2020

2020թ. հուլիսի 2-ին՝ ժամը 23:20-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ձախ կողմնային պատի ծակած-կտրած արյունահոսող թափանցող վերք, ներքին արյունահոսություն ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի 54-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) […]

̰
BACK_TO_TOP