17:24 13.06.2020
Հունիսի 13-ին` ժամը 12:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողատայի թիվ 93 շենքի մոտակա պահեստում այրվում են պլաստմասսայե իրեր։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը […]
17:11 13.06.2020
Հունիսի 13-ին` ժամը 12:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է […]
16:23 13.06.2020
Երեկ՝ ժամը 24։00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում։ Շիրակացի 177 հասեում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի ինքնակառավարումը, դուրս է եկել փողոցի երթևեկելի մասին ու բախվել ճամփեզրին կայանած Mercedes և Opel մակնիշների ավտոմեքենաներին։ Բախման հետևանքով երկու մեքենաների հետնամասերը որոշ հատվածներում վնասվել են։ BMW մակնիշի ավտոմեքենան նույնպես նյութական վնասներ է կրել: Տուժածներ չկան։
15:50 13.06.2020
Yak-52 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Սամարայի մարզում: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարությանը: Դեպքը տեղի է ունեցել «Բոբրովկա» օդանավակայանի մոտակայքում: Սկզբում ենթադրվում էր, որ վիրավորվել է երկու մարդ, սակայն, ըստ վերջին տվյալների, տեղի ունեցածի հետևանքով մահացել են ռազմական օդաչուն և կուրսանտը: «Ինքնաթիռը կատարել է պլանային թռիչքներ: Ինքնաթիռում հրահանգիչը և […]
15:19 13.06.2020
Հունիսի 10-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հարավարևմտյան Ա-1 թաղամասի 174 դպրոցի մոտ կռիվ է, և լսվել է կրակոցի ձայն: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, որ Սվաճյան փողոցում, ժամը 21.25-ին, մի խումբ անձինք վիճաբանել են, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Ժամը 21.43-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ձախ ոտքի հրազենային […]
14:18 13.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10 ամյա […]
14:14 13.06.2020
Ֆրանսիական Թուլոնում Perle միջուկային սուզանավի վրա ծագած հրդեհը մարվել է 14 ժամ անց: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին Twitter-ի իր էջում: «Այս գիշեր Պերլի սուզանավում գտնվող հրդեհը մարվեցժ. 00: 50-ին, ավելի քան 14 ժամ տևած պայքարից հետո: Դրան մասնակցեցին 100 քաղաքացիական և ռազմական հրշեջներ, որոնց օգնեց մոտ 150 մարդ: Շնորհակալ եմ […]
14:00 13.06.2020
Անվտանգության ծառայության առնվազն յոթ սպաներ են զոհվել Աֆղանստանի Գոր նահանգում «Թալիբան» շարժման կողմնակիցների կողմից գրոհի հետևանքով: Այս մասին, Tolo News- ի փոխանցմամբ, հայտնում է ոստիկանությունը: Հարձակումն իրականացվել է ուրբաթ երեկոյան ՝ հունիսի 12-ին, Պասաբանդում:
13:15 13.06.2020
Վիետնամի հարավային նահանգներից մեկում 5 մարդու մահվան պատճառ է դարձել բեռնատարը, որը մտել է շուկա ու վրաերթի ենթարկել շուկայի վաճառականներին։ Եվս 5 մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ այդ բեռնատարը բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա բախվել է տարածքում կայանած մոտոցիկներին և ուղղությունը թեքել է […]
13:06 13.06.2020
Հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից։ ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են հստակորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:
11:46 13.06.2020
Հունիսի 12-ին՝ ժամը 22։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի Հայդուկների փողոցի տներից մեկի բնակիչ Վալերիկ Ա․-ն (ծնված 1955 թ.) Նորաբաց-Դարակերտ դաշտամիջյան հատվածում կորել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը մթության պատճառով դադարեցվել է՝ անարդյունք։
11:20 13.06.2020
Հունիսի 13-ին` ժամը 10:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի 5 հասցեում՝ «Առմոնտաժ» ԲԲԸ-ի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է 11։12-ին։
10:29 13.06.2020
Հունիսի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3000 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1000 քմ, Ագարակաձոր գյուղում՝ 4500 քմ, Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում՝ 300 քմ, Արգավանդ գյուղում՝ 1000 […]
09:57 13.06.2020
Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Գարուշ Մ-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Գարուշ […]
09:19 13.06.2020
Հունիսի 12-ին՝ ժամը 21:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդական» հոթելի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: Պարզվել է, որ «Որսորդական» հոթելի մոտակայքում հայտնաբերվածը 120 մմ, կոռոզիայի ենթարկված հակատանկային արկ է, որը սակրավորների կողմից տեղափոխվել է […]
21:39 12.06.2020
Այսօր՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Սարգիս Ս.-ի վարած Opel մակնիշի և Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Արտուշ Դ.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդ Սարգիս Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
18:05 12.06.2020
Հունիսի 12-ին՝ ժամը 12։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 136 տան մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մանվել Վ․) վրաերթի է ենթարկել Արտաշես Խ․-ին (ծնված 2007 […]
17:11 12.06.2020
Հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից: Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները:
17:04 12.06.2020
Օրերս ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում շահագործվում է կեղծ դիվանագիտական համարանիշներով «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա։ Տեղեկությունների հիման վրա կատարված համապատասխան ստուգումներից հետո տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Հունիսի 12-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հիշյալ մեքենան հայտնաբերեցին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում և տեղափոխեցին ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ մեքենան հաշվառված չէ Հայաստանում […]
15:12 12.06.2020
Քաբուլի արևմուտքում Շեր Շախ Սուրի մզկիթում աղոթքի ժամանակ պայթյուն է որոտացել։ Ինչպես փոխանցում են Աֆղանստանի ՆԳՆ-ից՝ ինքնաշեն սարք է աշխատել։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ կա առնվազն 4 զոհ, այդ թվում՝ իմամը։ Առնվազն 6 հոգի վիրավորվել է։ جان باختن چهار تن به شمول امام مسجد در انفجاری در غرب کابلhttps://t.co/HO5ZMTXRR0 pic.twitter.com/kiPgxUENAQ — TOLOnews (@TOLOnews) June 12, […]
12:54 12.06.2020
Սպիտակում կինը հրաժարվում է պատշաճ կերպով կրել դիմակը և այնուհետ չի ցանկանում գնալ ոստիկանության բաժանմունք: Արդյունքում՝ ոստիկանները բռնի ուժ են կիրառում նրա նկատմամբ: Մանրամասները՝ Spitak NEWS-ի տեսանյութում:
10:14 12.06.2020
Հունիսի 11-ին՝ ժամը 18։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի տներից մեկի տանիքը քամու հետևանքով պոկվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան բակում գտնվող զրուցարան-տաղավարի մետաղյա տանիքն ամբողջությամբ (մոտ 40 քմ) պոկվել և ընկել է […]
08:39 12.06.2020
Հունիսի 11-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 15 հա, Վեդի քաղաքում՝ 250 քմ, Արմաշ գյուղում՝ 1500 քմ, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում՝ 300 քմ, […]
18:39 11.06.2020
2020թ. հունիսի 8-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ ոստիկանության ծառայողները զեկուցագիր են ներկայացրել այն մասին, որ ՀՀ պարետի ցուցումի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ ստուգայց են կատարել Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող ակումբ՝ աշխատանքը դադարեցնելու համար, որտեղ ակումբի մի շարք հաճախորդներ, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խոչընդոտել են իրենց աշխատանքին, իրենց հասցեին […]
18:30 11.06.2020
2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 05:30-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ գանգուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 48-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2020թ. հունիսի 6-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, 60-ամյա տղամարդը Երևան քաղաքի […]
17:00 11.06.2020
Ավելի վաղ հայտնել էինք՝ Գավառում այսօր կեսօրին պտտահողմ (տորնադո) է նկատվել: Դա Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Գոհար Բադալյանը, դրանից որոշ ժամանակ անց լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ օդերևութաբանական երևույթին հաջորդել է կարկուտը: «Փետրավոր, շերտավոր, կույտավոր, թե՞… ինչին հաջորդեց կարկուտը»,- գրել է նա:
15:43 11.06.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը: «Քիչ առաջ պտտահողմ (տորնադո) է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է։ Լուսանկարը՝ Էդգար Ստեփանյանի»,- գրել է Սուրենյանը:
12:10 11.06.2020
Հունիսի 10-ին, ժամը 18:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 154-րդ կմ-ին «Առգե բիզնես» ՍՊԸ-ին պատկանող «Mercedes» մակնիշի (վարորդ՝ Մխիթար Գ․, ծնված 1961 թ.) բեռնատար ավտոմեքենան դուրս […]
11:44 11.06.2020
Հունիսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արզնի գյուղի 1-ին կմ հատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Վարուժան Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Արայիկ Հունանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ա. Հունանյանի ուղևոր՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 20-ամյա Լիսանդր Հովսեփյանը և Վ. Սարգսյանի ուղևորներ՝ Բյուրեղավանի բնակիչներ՝ […]