TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+15.33 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հորդառատ անձրևի հետևանքները Գյումրիում

21:34 18.06.2020

Այսօր  Գյումրիում հորդատառ անձրև ու կարկուտ է տեղացել։ Կարկտի հաստությունը տեղ-տեղ 10 սմ-ի է հասել։ Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերն ու կարկուտը լցվել են 26 Կոմիսարների և Շիրակացի փողոցների սեփական տները, ավտոտնակները, տնամերձերը։   Գյումրի «Ձորի թաղ» կոչվող հատվածն է, որն ամենացածրադիրն է ու մյուս թաղամասերից անձրևաջրերը կուտակվում են այստեղ։ Բնակիչները բահերով տներից ու տնամերձերից հեռացրել […]

̰
«Խոսրովի անտառ» արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է

19:22 18.06.2020

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։ «Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, ՎԲՄԱՊ հիմնադրամի 5 աշխատակիցներ։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկելի է։ Վնասները հաշվարկվում են»,- գրել է Գրիգորյանը:

̰
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են

19:04 18.06.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին՝ ժամը 14:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]

̰
Մոսկվայի բնակարաններից մեկում հրաձգության հետևանքով 4 մարդ է մահացել, այդ թվում՝ երեխա

18:17 18.06.2020

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը կրակել և սպանել է նրանց, այնուհետև ինքնասպան է եղել։

̰
Բացահայտվել են Գեղարքունիքի մարզում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքերը

17:35 18.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքերը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 30-ամյա տղամարդը, գործով չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիմակավորված և ձեռնոցներով, ապօրինի մուտք […]

̰
Խոսրովի անտառ պետական արգելոցում ծուխ է նկատվում

16:44 18.06.2020

Հունիսի 18-ին՝ ժամը 14:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև […]

̰
Հրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին. կա զոհ

16:29 18.06.2020

Հունիսի 18-ին Ադրբեջանի ՊՍԾ-ն հաղորդագրություն է տարածել առ այն, որ հունիսի 17-ին՝ ժամը 21։40-ի շրջակայքում, Ադրբեջանի ՊՍԾ «Գյոյթափա» սահմանային ուղեկալի ծառայության տարածքում՝ Ջալիլաբադի շրջանի Քյուրյունջ գյուղի մոտակայքում իրանական կողմից 3 անձ իրանա-ադրբեջանական սահմանն ապօրինի հատելու փորձ է կատարել։ Այս մասին հայտնում է regionmonitor-ը: Սահմանախախտների և ադրբեջանցի սահմանապահների միջև տեղի է ունեցել հրաձգություն, սահմանախախտներից մեկը վիրավորվել […]

̰
Մահացել է 103-ամյա երգչուհի Վերա Լինը

15:51 18.06.2020

Բրիտանացի երգչուհի Վերա Լինը, որի երգը We’ll Meet Again դարձել է հույսի խորհրդանիշ Երկրորդ աշխարհամարտի տարիներին, մահացել է 103 տարեկան հասակում հունիսի 18-ին: Այդ մասին հայտնում է Radio Times-ը՝ հղում անելով Լինի ընտանիքին: «Ընտանիքը վշտով հայտնում է Բրիտանիայի ամենասիրված արտիստներից մեկի մահվան մասին»,- ասում են հարազատները պաշտոնական հաղորդագրության մեջ: 2001-ին Վերա Լինը ստեղծել է երեխաների […]

̰
Հրդեհ չգործող գիշերային ակումբում

13:40 18.06.2020

Հունիսի 18-ին՝ ժամը 02։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվում է ոչ բնակելի շինություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում գտնվող չգործող գիշերային […]

̰
Երևանի Վիլնյուսի փողոցում Volkswagen Golf է այրվել

13:04 18.06.2020

Հունիսի 18-ին` ժամը 03:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 53 շենքի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։50-ին, մարվել՝ 04։07-ին։ Այրվել […]

̰
Ուջան գյուղի մոտ «ԳԱԶել»-ը բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը մահացել է

11:56 18.06.2020

Հունիսի 17-ին՝ ժամը 23։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ԳԱԶել»-ը (վարորդ՝ Վանիկ Ս․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Վանաձորում անձրևաջրերը լցվել են բնակելի տնակներ

10:39 18.06.2020

Հունիսի 17-ին՝ ժամը 20։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Ուկրշին» տնակային ավանում անձրևաջրերը լցվում են բնակելի տնակներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: «Ուկրշին» տնակային ավանի տնակներից մեկից փրկարարները դուրս են բերել 4 բնակչի […]

̰
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել սելավաջրերում արգելափակված ավտոմեքենաներից

10:12 18.06.2020

Հունիսի 17-ին, ժամը 22։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներն արգելափակվել են սելավաջրերի մեջ. քաղաքացիներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սելավաջրերում արգելափակված 2 ավտոմեքենայից դուրս […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 7.3 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:20 18.06.2020

Հունիսի 17-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 6000 քմ,Նորագավիթ վարչական շրջանում՝ 5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 600 քմ, Արարատի մարզի Խաչփառ գյուղում՝ մոտ 4000 քմ, Լանջազատ […]

̰
Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն. վերջինս էլ բախվել է ծառին. կա 2 զոհ

08:19 18.06.2020

Հունիսի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել են: Բախման հետևանքով Mercedes-ը մասամբ փակել էր ճանապարհը, իսկ Opel-ն էլ բախվել էր ծառին: Վաղարշապատի […]

̰
«Միսս տիեզերք» մրցույթի մասնակցի ոտքն անդամահատել են

23:30 17.06.2020

«Միսս տիեզերք» մրցույթի կոլումբացի մասնակից Դանիելլա Ալվարեսի ոտքն անդամահատել են: Այս մասին հայտնել է մոդելը Instagram-ի իր միկրոբլոգում: Գեղեցկուհին զրկվել է ձախ ոտքից: Պատճառը դարձել է իշեմիան, որն առաջացել է որովայնում ուռուցքային գոյացությունը հեռացնելուց հետո: Ալվարեսն իր դժբախտության մասին պատմել է համացանցի օգտատերերին՝ ցուցադրելով հիվանդանոցում արված լուսանկարներ: Բլոգերն ունի 1,9 միլիոն հետևորդ: Մեկնաբանություններում նա նշել […]

̰
Քաղաքացիները ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

19:10 17.06.2020

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Աշտարակի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Արծվի թևեր» կոչվող տարածքում ապօրինի զենք է թողել։ Աշտարակի ոստիկաններն այդ տարածքում հայտնաբերեցին առանց գործարանային համարի ինքնաձիգ ու դատարկ պահունակ։ Գավառում բնակվող 32-ամյա մի տղամարդ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «ՏՕԶ» տիպի հրացան ու ինքնաձիգի 22 […]

̰
Կորեական փոփ կուռքը մահացել է անհայտ հանգամանքներում

19:00 17.06.2020

28 տարեկանում մահացել է հարավկորեացի արտիստ Յոհանը, հայտնում է Korea Times-ը: Արտիստի մահը հաստատել են KJ Music Entertainment գործակալությունում: Երիտասարդի ընտանիքի խնդրանքով նրա մահվան պատճառը չի բացահայտվել, բայց հայտնի է, որ նա վերջերս չի հիվանդացել և ակտիվ կյանք է վարել: Յոհանի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 18-ին Սեուլում: 2015 թվականից Յոհանը հանդես է եկել NOM քեյ […]

̰
Գյումրիում այրվել են տան տանիքի կառուցատարրերը

18:21 17.06.2020

Հունիսի 17-ին՝ ժամը 10:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սահմանապահների փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սահմանապահների փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Հայկ Մ․) տանիքում (100 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Երևան-Երասխ ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենաներ են բախվել, վարորդները հոսպիտալացվել են

18:00 17.06.2020

Հունիսի 17-ին՝ ժամը 10:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «FAV» (վարորդ` Հովհաննես Գ., ծնված 1987 թ․) և […]

̰
Ուղղաթիռով Գորիսից Երևան է տեղափոխվել երկրորդ հարկից ընկած 5-ամյա փոքրիկ

16:53 17.06.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխա, որը երկրորդ հարկից ընկել է ցած։ «Երեխան նախ՝ տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, […]

̰
Շիրակի մարզում երկու օրում կորոնավիրուսից մահացել է երեք մարդ, որից մեկը՝ Գյումրիում

15:48 17.06.2020

Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն ավելանում է: Վիրուսի տարածվածության նոր օջախներ են հայտնաբերվում։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հիվանդությունն այս պահին մարզում գտնվում է իր մեծ ալիքի փուլում, ինչն էլ կոնտակտավորների շրջանակը ամբողջությամբ վերահսկելու հնարավորություն չի տալիս: Մարզպետը խոսել է նաև թեստերի սահմանափակ լինելու, մարզում երկրորդ բուժհաստատությունը կորոնավիրուսով հիվանդների […]

̰
Օդեսայում ինքնաթիռ է ընկել. կան զոհեր

15:23 17.06.2020

Չորեքշաբթի՝ հունիսի 17-ին, Օդեսայում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ինքնաթիռն ընկել է քաղաքի վրա: Հիշեցնենք, որ ոչ այնքան վաղուց, նման դեպք էր տեղի ունեցել Դնեպրի մոտ: Ըստ նախնական տվյալների՝ այն «վայրէջք է կատարել» Օվիդիոպոլի ճանապարհի վեցերորդ կիլոմետրում՝ Մետրոյի առևտրի կենտրոնի և Օդեսայի միջազգային օդանավակայանի միջև: Ականատեսները հայտնում են զոհերի մասին. զոհվել է երկու մարդ: Նրանք, […]

̰
Այսօր կդիմեմ ոստիկանություն. Գայանե Աբրահամյան

13:36 17.06.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության գործողությունների ընթացքում, հրմշտոցի հետևանքով տուժեցին լրագրողները, խոչընդոտվեց լրագրողների մասնագիտական աշխատանքը, ինչն անթույլատրելի է, չնայած որևէ դիտավորություն կամ հատուկ լրագրողների դեմ ուղղված գործողություն առկա չէր։ Ներողություն եմ խնդրում տուժած իմ բոլոր նախկին գործընկերներից և ակնկալում եմ ըմբռնում, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

13:30 17.06.2020

Հունիսի 16-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 4000 քմ, 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, 200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ մոտ 400 […]

̰
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել 5 մետրանոց փոսից

13:00 17.06.2020

Հունիսի 17-ին՝ ժամը 05։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ արագաչափի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը և վնասել ոտքը․ փոսից դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները Յանոշ […]

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ

12:18 17.06.2020

Հունիսի 17-ին, ժամը 04։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Սարիբեկ Մ․, ծնված 1985 թ.) և «BMW […]

̰
ՃՏՊ Գյումրիում․ կան տուժածներ

12:13 17.06.2020

Հունիսի 17-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Հրայր Կ․, ծնված 1964 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Խաչիկ Խ․, ծնված […]

̰
Լենինգրադյան փողոցում երկու երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

11:05 17.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Լենինգրադյան փողոցում երկու երիտասարդի դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 02:40-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել 1999 և 2000թթ. ծնված երիտասարդներ, որոնցից մեկը՝ որովայնի պատի ծակած-կտրած թափանցող վերք՝ […]

̰
Զանգակատուն գյուղի մոտ ավտոմեքենա է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

09:34 17.06.2020

Հունիսի 16-ին՝ ժամը 19:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 91-րդ կմ-ին ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Mercedes ML320» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գևորգ Կ․, ծնված 1989 թ.)։ […]

̰
BACK_TO_TOP