16:10 16.06.2020
Դաղստանում իրավապահ մարմինների 7 աշխատակից է տուժել ադրբեջանցիների հետ կոնֆլիկտի ժամանակ: Վերջիններս պահանջում էին իրենց թողնել հատել սահմանը: Այդ մասին հաղորդում է ТАСС–ը: Բախման հետևանքով վնասվել է նաև իրավապահ մարմինների ծառայողական 5 ավտոմեքենա: Հանրապետության Դերբենդի շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆուադ Շիխիևն ասել է, որ դեպքից հետո Ադրբեջանի 93 քաղաքացի ձերբակալվել է: Ռուսաստանի Քննչական կոմիտեն սկսել […]
14:50 16.06.2020
ԿԺԴՀ-ն պայթեցրել է Քեսոնում գտնվող կապի միջկորեական գրասենյակը, որը բացվել էր 2018 թվականի ապրիլին: 19 ամիս անց շենքը կողմերի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով, դատարկվել էր: «Հյուսիսային Կորեան 14:49-ին պայթեցրել է Gaeseong միջկորեական համատեղ գրասենյակի շենքը»,- ասված է միավորման նախարարության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Yna- ն: Տուժածների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Դեպքի վայրում ծխի […]
13:20 16.06.2020
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը խոր կսկիծով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 52 տարեկանում կյանքից հեռացել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը։ Քրեակատարողական ծառայության կայքում նշվում է, որ Վահե Պապոյանն արգասաբեր ճանապարհ է անցել պետական ծառայության համակարգում՝ սկսած 1995 թվականից Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ 2015 թվականից` Քրեակատարողական ծառայության համակարգում։ 2019 թվականի հուլիսի […]
12:40 16.06.2020
Աբովյան-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսները ու «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող բեռնատարները մայրաքաղաքում փողոցներ են փակել: Դա երևում է սոցցանցերի օգտատերերի տարածած լուսանկարներում: Ամենայն հավանականությամբ, ճանապարհները փակվում են՝ ի նշան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակցության: Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Հովհաննիսյանը նշել է, որ Աճառյան փողոցը փակ է անգամ շտապօգնության մեքենաների համար: Հրապարակված լուսանկարներից մեկում երևում է, […]
09:24 16.06.2020
Հունիսի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 250 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 800 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 200 քմ, Տավուշի մարզի Իջևան […]
09:13 16.06.2020
Հունիսի 16-ին՝ ժամը 01:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրից Սևերսկի թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տեր-Գաբրիելյան և Օզանյան փողոցների խաչմերուկում «Mercedes-Benz E220» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Մ․, ծնված 1998 […]
00:23 16.06.2020
Թբիլիսիի ծայրամասային Վարկեթիլի թաղամասում, շուկայի տարածքում հրդեհ է բռնկվել: Այրվում են առևտրականների տաղավարները: Այս պահին հրշեջ-փրկարարական մինչև 15 բրիգադ աշխատում է հրդեհը տեղայնացնել, քանի դեռ այն չի անդրադարձել նաև նույն տարածքում տեղակայված «Լուկոյլ» բենզալցակայանին: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտարարել են, որ կրակը սկսել է տարածվել շուկայում գործող կրպակներից: Կրակը […]
23:10 15.06.2020
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում իրավապահը օրերս մահից փրկել է երեք տարեկան մի տղայի: Այս մասին հաղորդել է երկրի մարզային ոստիկանությունը, հայտնում է RenTV- ն: Տեղական ՆԳՆ խոսնակի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել Բիյսկայա և Պավել Մորոզով փողոցների խաչմերուկում: Միկրոավտոբուսի վարորդը խախտել է երթևեկության կանոնները: Այդ ընթացքում բախվել է հանդիպակաց ընթացող մեքենային: Նախնական տեղեկություններով՝ միկրոավտոբուսը վարող տղամարդը […]
22:30 15.06.2020
Երկու փոքր երեխա մահացել է ամերիկյան Տալսա քաղաքում (Օկլահոմա նահանգ), այն բանից հետո, երբ հայրը նրանց 5 ժամով թողել է մեքենայում փակված, ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, հայտնում է Fox23- ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների զեկույցը: Ինչպես ոստիկանությանը հայտնել է 31-ամյա Դաստին Լի Դենիսը, շաբաթ օրը կեսօրին երեխաների հետ գնացել է խանութ, այնուհետև վերադարձել է տուն և […]
17:45 15.06.2020
Հունիսի 10-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ Հարավարևմտյան Ա-1 թաղամասում կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ-քննչական խմբերը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Սվաճյան փողոցի թիվ 42 հասցեի մոտ։ Այդ ընթացքում բաժնում հնչեց ևս մեկ ահազանգ. «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի […]
13:58 15.06.2020
Երեկ գիշեր գայլերի ոհմակը հարձակվել ու հոշոտել է Ամասիա համայնքի բնակիչ Տիգրան Հովսեփյանի ոչխարները։ Կենդանիները գիշերը եղել են տան բակում գտնվող բացօթյա փարախում, առավոտյան տանտերը արյան հետքեր է նկատել բակում, իսկ փարախին մոտենալուց հետո ոչխարներին հայտնաբերել է հոշոտված: 23 ոչխարներից 4-ը հոշոտված է եղել հենց բակում, 10-ին հայտնաբերել են դաշտերից ու տան հարակից տարածքներից։ Մյուս […]
13:10 15.06.2020
Cessna 172 մարդատար ինքնաթիռն օդում բախվել է հիդրոպլանին: Այս մասին հայտնում է CBC News-ը: Ըստ տվյալների՝ Cessna-ում եղել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Չնայած վթարի հետևանքով դիմացի անիվը վնասվել էր, բայց ինքնաթիռը կարողացել է վայրէջք կատարել Օտտավայի հարևան Արնպրիորի օդանավակայանում: Ականատեսների խոսքերով՝ հիդրոպլանը բախման հետևանքով ընկել է գետը: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, […]
13:00 15.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ զինված միջադեպի մասնակիցների ինքնությունը, որոնցից 6-ը ներգրավվել են որպես մեղադրյալ` ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, […]
12:46 15.06.2020
Հունիսի 14-ին, ժամը 14։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գանձաքար գյուղի «Հաչա քար» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել […]
12:30 15.06.2020
Հունիսի 8-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 566 դեպք, որից 292-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 191 հրդեհի, երկու ջրահեղձման, երկու ուժեղ կարկուտի, երկու ուժեղ քամու, հինգ որոնողափրկարարական դեպք, 70 ճանապարհատրանսպորտային պատահար, 14 ինքնասպանության փորձ, 112 օձի նկատման դեպք, ինչպես նաև՝ 115 կենցաղային կանչ. տուժել է 115 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է […]
11:34 15.06.2020
Այսօր՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Մհեր Մնացականյանն իր վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Հերացի փողոցից Խանջյան թունել տանող ճանապարհահատվածում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի թունելի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե հենապատին և մասամբ հայտվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ որոշ չափով […]
09:15 15.06.2020
Հունիսի 14-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 600 քմ, 2000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 1500 քմ, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ մոտ 2 հա, Փարպի գյուղում՝ մոտ 8000 […]
21:21 14.06.2020
Թուրքիայի արևելքում՝ Բինգյոլ նահանգում, 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ առնվազն 3 մարդ է վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։ «Ստացված տեղեկություններով՝ 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կարլիովի շրջանում։ Փլուզվել է ժանդարմերիայի դիտաշտարակը, աշխատակիցներից մեկը գտնվում է փլատակներում, ևս երկու աշխատակիցներ ստացել են թեթև վնասվածքներ»,- ասված է Սոյլուի […]
13:04 14.06.2020
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի բակիչ, 59-ամյա Սամվել Առաքելյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գառնի ավտոճանապարհի Գառնի գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում: Shamshyan.com-ի […]
11:45 14.06.2020
Հունիսի 13-ին` ժամը 14:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է Գետառ գետը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Զաքար Ե․-ն (ծնված […]
10:35 14.06.2020
Հունիսի 14-ին` ժամը 00։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Համայակ Ն․, ծնված 1994 թ․) և […]
23:58 13.06.2020
Ուգանդայում չորս որսագողի ձերբակալել են հազվագյուտ գորիլայի սատկացնելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն: Հանցագործներին սպառնում է ցմահ ազատազրկում կամ 5,4 միլիոն դոլարի տուգանք: Լեռնային գորիլաները գտնվում են վերացման եզրին: Աշխարհում մնացել է նման տեսակի շուրջ հազար գորիլա: Նրանք տեղ են գտել Կարմիր գրքում: Հազվագյուտ կենդանիներն բնակվում են Կոնգոյում, Ռուանդայում և Ուգանդայում:
23:07 13.06.2020
Հայտնաբերվել է անձը, որը կասկածվում էր Ճապոնիայի «կատվային» Ուշիմա կղզու տասնյակ կատուների սպանության մեջ: Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը: Ոչ վաղ անցյալում Ուշիմա անվանումով փոքր կղզում, որը գտնվում է Կյուսյուից 10 կմ հեռավորության վրա, ապրում էին հարյուրավոր անտուն կատուներ: 2017թ. սեպտեմբերին կենդանիները սկսեցին իրար հետևից սատկել, մինչև մնաց ընդամենը 30 կատու: […]
23:00 13.06.2020
Շոտլանդացի ձկնորսը Լյուս նեղուցում իր որսի համար կռվի է դուրս եկել շնաձկան հետ ու պարտվել, հայտնում է The Mirror-ը: 36-ամյա Ստյուարտ Ռիչչին ձկնորսությամբ է զբաղվել նեղուցում, կարթը գցել է ու հանկարծ այն բռնել է ջրշունը: Հենց ձկնորսը քաշել է կարթը, նկատել է, որ դրանից քիչ այն կողմ ինչ-որ շարժ կա: Պարզվել է, որ ջրշան հետևից […]
20:31 13.06.2020
РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ հունիսի 12-ին Մոսկվայի ոստիկանությունում հաղորդագրություն է ստացվել Լյուսինովսկայա փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Դեպքի վայր հասած իրավապահները գտել են տուժածին: Պարզվել է, որ վերջինս կցորդ է, Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատան փոխհյուպատոս Տիգրան Կոնդախչյանն է: Նա պամել է, որ «Դոբրինինսկայա» մետրոյի կայարանի մոտակայքում վիճաբանել էր մի երիտասարդի հետ, որը աղջկա հետ էր: Վիճաբանությունը վերածվել […]
18:59 13.06.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում բենզատար մեքենա է պայթել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 117 մարդ: Այս մասին հայտնում են Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունից: Դեպքի պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվել: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով բաքը թռել է մոտ 100 մետր՝ անցնելով եռահարկ և քառահարկ շինությունների միջով: Հարևանությամբ գտնվող տներում […]
18:20 13.06.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 13-ին՝ ժամը 12:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի […]
18:06 13.06.2020
Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում նավթատար մեքենա է պայթել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ ավելի քան 117 մարդ: Այս մասին հայտնել է CGTN-ն: Պայթյունը տեղի է ունեցել մայրուղում, ինչի հետևանքով փակվել են մի շարք մուտքեր: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ պայթյունը նաև վնասել է հարակից բնակելի տները, մեքենաները և գործարանային արտադրամասերը: Ներկայումս դեպքի վայրում աշխատում են […]