11:00 26.12.2024
Կոլումբիայի հյուսիսում 6,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կաուկասիա քաղաքից 76 կմ հարավ։ Ելնելով էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունից՝ երկրաշարժը գնահատվում է «ուժեղ»։
22:31 25.12.2024
Դեկտեմբերի 25-ին, ժամը 17:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ […]
21:38 25.12.2024
Ղազախստանի Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել, հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ, արտակարգ իրավիճակի պատճառները հետաքննող պետական հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը։ «Իրավիճակը այնքան էլ լավ չէ, 38 զոհ կա»,- ասել է Բոզումբաևը Ակտաուում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նա պարզաբանել է, որ դիակների ինքնությունը պարզելու համար կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։
21:20 25.12.2024
Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել սև արկղը, հայտնել է Ղազախստանի գլխավոր տրանսպորտային դատախազ Թիմուր Սուլեյմենովը։ «Սև արկղը հայտնաբերվել և ներգրավվել է որպես ապացույց», – չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Սուլեյմենովը։ Արտակարգ իրավիճակների օպերատիվ շտաբից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ վթարի վայրում հայտնաբերվել է ձայնագրիչ: «Վիզուալ առումով այն գտնվում է նորմալ վիճակում և հնարավոր […]
19:22 25.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական […]
19:12 25.12.2024
«Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա թռիչքները մինչև Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետաքննության ավարտը։ «Ադրբեջանական ավիաուղիների թռիչքները Բաքու-Գրոզնի-Բաքու և Բաքու-Մախաչկալա-Բաքու երթուղիներով դադարեցվել են մինչև հետաքննության ավարտը»,- ասվում է AZAL-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ավիաընկերությունից պարզաբանել են, որ այլ ուղղություններով չվերթներն իրականացվում են ըստ կանոնավոր չվացուցակի։ Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական […]
17:55 25.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել առվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Քաղաքացիները օգնության են հասել վարորդին և ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր:
16:18 25.12.2024
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին մեկօրյա սուգ է հայտարարվել՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհերի հետ։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Ստեղծվել է նաև պետական հանձնաժողով՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի գլխավորությամբ, ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
13:59 25.12.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի ընտանիքներին։ Այս մասին վարչապետը գրել է «X»-ի իր էջում։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Իրենց առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- գրել է Փաշինյանը։
13:31 25.12.2024
Հրապարակվել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ Embraer 190 մարդատար ինքնաթիռի կործանման նոր կադրեր։ Դրանք ներկայացրել է ՏԱՍՍ-ը։ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը Բաքվից Գրոզնի էր թռչում։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ, այդ թվում՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի քաղաքացիներ։ Հաղորդվում է 28 փրկվածների մասին։
12:56 25.12.2024
Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.20-ին, Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցում միմյանց են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Հոնդայի» վարորդ 32-ամյա Արմինե Ա.-ն և ուղևոր 20-ամյա Սուրեն Հ.-ն տեղում մահացել են: Կազմված փասթաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
12:50 25.12.2024
Ակտաու քաղաքի մերձակայքում մարդատար ինքնաթիռի վթարից ողջ է մնացել 28 մարդ: Այս մասին հայտնում են հանրապետության ԱԻՆ լրատվական ծառայությունից։ «Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները»,-նշված է հաղրդագրության մեջ։ Նշվում է, որ դեպքի վայրում ներգրավված են 150 փրկարար և 45 միավոր տեխնիկա։ Ուղևորների ցուցակները թարմացվում են։
12:15 25.12.2024
Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարից հետո 25 մարդ տեղափոխվել է տարածաշրջանային հիվանդանոց, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբից։ «Մարզային հիվանդանոց է տեղափոխվել 25 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Չորեքշաբթի առավոտյան Ղազախստանի Ակտաուի մերձակայքում կործանվել է «Ադրբեջանական ավիաուղիների» Բաքու-Գրոզնի չվերթով թռչող ինքնաթիռը։ Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով՝ պատճառը օդանավի բախումն է թռչունների երամին։ Ինքնաթիռում եղել […]
11:41 25.12.2024
Ղազախստանի առողջապահության նախարար Ակմարալ Ալնազարովան չորեքշաբթի օրը հայտնել է, որ Ակտաուում ավիավթարից ողջ է մնացել վեց մարդ։ Ավելի վաղ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուի օդանավակայանում։ Նախնական վարկածով՝ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր լինել ինքնաթիռի և թռչունների երամի բախումը։ «Առայժմ հայտնի է վեց փրկվածների […]
11:32 25.12.2024
«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի պատճառը կարող էր լինել թռչունների երամի բախումը։ Այս մասին հայտնել են ավիաընկերությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Embraer 190 մարդատար ինքնաթիռը։ Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռը։ Վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 67 ուղեւոր և անձնակազմի հինգ անդամ։
11:16 25.12.2024
Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Embraer 190 մարդատար ինքնաթիռը, հաղորդում է Tengrinews-ը։ Ինքնաթիռը կործանվել է Ակտաուի օդանավակայանի տարածքում։ Նախնական տվյալներով՝ կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռը։ Վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ, գրում է Baza-ն։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից և ընկել […]
11:04 25.12.2024
Արգենտինայի հյուսիս-արևմտյան մասում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կատամարկա քաղաքից 135 կմ հյուսիս-արևմուտք: ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,9 բալ։ Ըստ տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է 138 կմ խորության վրա։
10:54 25.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 26, համակարգչային հափշտակության` 14, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության` 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, […]
21:30 24.12.2024
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն կամրջին քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարները կամրջին հայտնաբերել են քաղաքացուն՝ հուզված վիճակում: Հոգեբանը տեղում […]
16:12 24.12.2024
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան զոհեր և տուժած. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարորդ՝ Ա․ […]
11:07 24.12.2024
Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան Բալիկեշիր քաղաքի պայթուցիկ նյութերի գործարանում։ Միջադեպի հետևանքով կան զոհեր, հայտնել է տեղի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն՝ չհստակեցնելով զոհերի և վիրավորների թիվը։ «Բալիկեշիրում պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ», – մեջբերում է CNN Türk- ը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհվել է 12 մարդ։
10:59 24.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 136 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 39, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, հոգեկան ներգործության՝ 5, […]
15:32 23.12.2024
Դեկտեմբերի 16-22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 550 դեպք, որից 235-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 151, պայթյունի, ձնաբքի, բնական հրդեհի, երկրաշարժի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի, դիակի և զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, փլուզման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, մերկասառույցի՝ 5, ուժեղ քամու՝ 3, թունավորման՝ 13, ինքնասպանության փորձի՝ 6, կեղծ ահազանգի՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, ինչպես նաև՝ […]
15:23 23.12.2024
Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Որովայնի առաջնային պատի վերք, թափանցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 34-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջեցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը […]
14:31 23.12.2024
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1986 թ.) բախվել է գազատար խողովակին և շրջվել: Մինչ […]
14:03 23.12.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 20-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 233 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 40, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, մարմնական վնասվածք պատճառելու` 22, հեգեկան ներգործության ու խարդախության՝ 17-ական, ֆիզիկական ներգործության՝ 16, անձնական […]
13:20 23.12.2024
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում՝ անիվների վերանորոգման կետի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լիճք գյուղում գտնվող տեխսպասարկման կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։21-ին, մարվել՝ […]
12:53 23.12.2024
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10:12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղի «Ճլի գյոլ» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել դաշտամիջյան հատվածում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ […]
10:33 23.12.2024
Կուբայի մոտակայքում 5,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Բարտոլոմե Մասո քաղաքից 52 կմ հարավ-արևելք՝ մոտ 53 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 13 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
21:30 22.12.2024
Դեկտեմբերի 22-ին, ժամը 17։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․) գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի […]