10:35 01.01.2025
Հունվարի 1-ին, ժամը 00:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գ. Խ., ծնված 1986 թ.). […]
10:11 01.01.2025
Դեկտեմբերի 31-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։15-ին, մարվել՝ 23։40-ին։ Այրվել են վագոն-տնակը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր:
22:25 31.12.2024
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում այրվում է չրանոց: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 19:10-ին, մարվել՝ 19:40-ին: Երկհարկանի շինության առաջին հարկում (30 քմ) այրվել են ստվարաթղթե և պլաստմասսե արկղեր […]
20:55 31.12.2024
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Կարմիրգյուղ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Կարմիրգյուղ ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Ա. Մ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1987 […]
16:10 31.12.2024
Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ թիվ 36 հասցեի դիմաց, բախվել են «Mercedes», «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
10:45 31.12.2024
Ալյասկայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Էպիկենտրոնը գտնվել է Ջունո քաղաքից 177 կմ դեպի արեւելք՝ մոտ 32,7 հազար մարդ բնակչությամբ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
08:19 31.12.2024
Դեկտեմբերի 31-ին, ժամը 02:47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1986 […]
23:37 30.12.2024
Դեկտեմբերի 30-ին, ժամը 19:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ին այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 2002 թ․): Հրդեհը մեկուսացվել է […]
23:07 30.12.2024
Ռուսաստանի օդային տարածքում կործանված ադրբեջանական մարդատար ինքնաթիռի «սև արկղերը» ուսումնասիրության համար կտեղափոխվեն Բրազիլիա: Բաքուն ու Մոսկվան Ղազախստանի այս որոշմանը հավանություն են տվել: Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին երեք օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ է զանգահարել Իլհամ Ալիևին: Կրեմլում փորձում են նվազեցնել միջադեպի շուրջ առաջացած լարվածությունը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:16 30.12.2024
Դեկտեմբերի 30-ին, ժամը 18:51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1981 […]
21:00 30.12.2024
Դեկտեմբերի 30-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։18-ին, մարվել՝ 10։14-ին։ Այրվել է տունը (մոտ 80 քմ)։
18:50 30.12.2024
Ղազախստանը Բրազիլիա է ուղարկել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռի սև արկղերը, հայտնում է Ղազախստանի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ «Վթարի հետաքննության հանձնաժողովը մեկնել է Բրազիլիա, սև արկղերը կտարվեն ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման բրազիլական կենտրոն»,-պարզաբանում են վարչությունից։ Նախօրեին տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ իրենք այս որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության […]
16:24 30.12.2024
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։18-ին, մարվել՝ 10։14-ին։ Այրվել է տունը (մոտ 80 քմ)։
14:36 30.12.2024
Դեկտեմբերի 27-ին Արմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Էջմիածին քաղաքի 75-ամյա բնակիչը 42-ամյա որդու հետ տարիներ շարունակ, առանց հատուկ թույլտվության և համապատասխան լիցենզավորման, տանը զբաղվել են օղու և ոգելից այլ խմիչքների ապօրինի շշալցմամբ և վաճառքով: Նույն օրը Արմավիրի քրեական ու Վաղարշապատի համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցե։ Բակի տեսանելի մասերում հայտնաբերել են առանց […]
14:12 30.12.2024
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման […]
13:45 30.12.2024
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.40-ին, Գյումրի-Բավրա ճանապարհին՝ Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաները։ «ՎԱԶ-21099» մեքենայի վարորդ 34-ամյա Սևակ Վ.-ն և ուղևոր 31-ամյա Անի Է․-ն տեղում մահացել են, իսկ «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:45 30.12.2024
Դեկտեմբերի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացվել է հաղորդում «Արթիկ» բժշկական կենտրոնից․ «պարանոցի կտրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 30-ամյա մի տղամարդ։ Մինչ ոստիկանները միջոցներ էին ձեռնարկում՝ տղամարդը հոսպիտալացվել էր, և կատարվում էր շտապ վիրաբուժական միջամտություն: Շիրակի մարզի քրեական և Արթիկի համայնքային ոստիկանության, ինչպես նաև մարզի պարեկային ծառայության համատեղ միջոցառումների շնորհիվ ստացվում է տեղեկություն, որ […]
10:54 30.12.2024
Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի կենտրոնական ափերի մոտ, 5,6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոկիմբո քաղաքից 61 կմ հյուսիս-արևմուտք: Ելնելով էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունից՝ երկրաշարժը գնահատվում է «շատ ուժեղ»։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,5 մագնիտուդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության […]
00:00 30.12.2024
Ղազախստանը որոշել է կործանված ինքնաթիռի սեւ արկղերը Բրազիլիա՝ ինքնաթիռի վթարների հետաքննության եւ կանխարգելման կենտրոնուղարկել։ Այս մասին հայտնում է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը։ «Վթարների հետաքննության հանձնաժողովը՝ Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևի գլխավորությամբ, որոշել է թռիչքի ինքնագրիչները (սև արկղերը) ուղարկել Բրազիլիայի ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման կենտրոն, որը նաև Embraer ինքնաթիռի ծագման երկիրն է»,- ասվում է հաղորդագրության […]
23:18 29.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Opel»-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ […]
18:45 29.12.2024
Երկու մարդ է զոհվել ԱՄԷ-ի ափերի մոտ թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով, հայտնում է WAM լրատվական գործակալությունը։ ««Ալ Ջազիրա» ավիացիոն սպորտային ակումբին պատկանող թեթև ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ռաս ալ-Խայմա էմիրության ափերի մոտ, օդաչուն և նրա ուղեկիցը զոհվել են», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Ինչպես նշում է WAM-ը՝ հղում անելով ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությանը, […]
17:47 29.12.2024
Կորեայի Հանրապետության իշխանությունները հաստատել են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը։ Ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը, զոհվել է 179 մարդ։ Ավելի վաղ իշխանությունները ենթադրում էին, որ ինքնաթիռում գտնվողներից բոլորը զոհվել են, բացառությամբ անձնակազմի երկու ողջ մնացած անդամների, որոնք գտնվում էին պոչի հատվածում: Ինքնաթիռում եղել է 181 մարդ։
15:05 29.12.2024
Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 167-ի, հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջ ծառայությունները։ «Jeju Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը հասել է 167-ի»,- հայտնել են հրշեջ-փրկարարները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կորեայի Մուան օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին, ինչի հետևանքով […]
13:37 29.12.2024
Դեկտեմբերի 28-ին, ժամը 22:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Ապարան ճանապարհահատվածում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 91-րդ կմ-ին այրվում է «IVECO» մակնիշի ավտոբուս․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
11:43 29.12.2024
Դեկտեմբերի 29-ին, ժամը 04։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Լևոն Խեչոյան փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Գ․ Հ․)։ Հրդեհը մեկուսացվել է […]
11:34 29.12.2024
Դեկտեմբերի 29-ին, ժամը 8-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Մասիս-Մարմարաշեն հատվածում տեղի է ունեցել շղթայական ավտովթար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Ըստ նախնական տեղեկության՝ եղանակային վատ պայմանների և ցածր տեսանելիության պատճառով բախվել են շուրջ 3 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Կա մեկ զոհ և տուժածներ։ ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները […]
10:50 29.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս-Մարմարաշեն մոտ 2-3 կմ-անոց հատվածում բախվել են 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Տեղում պարզվել է, որ 1 հոգի վրաերթի է ենթարկվել այդ հատվածում, […]