TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+37.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ապօրինի եղանակով տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ

12:35 18.12.2024

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 36-ամյա տղամարդը Աթարբեկյան փողոցի իր տանը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնանշումներով օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ: Օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները դեկտեմբերի 17-ին այցելել են 36-ամյա տղամարդու տուն: Վերջինս հայտնել է, […]

̰
2 զոհ, 1 վիրավոր. վթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին

12:07 18.12.2024

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15.30-ին, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» վարորդը՝ 55-ամյա Շուրիկ Ե.-ն, և ուղևորը՝ 34-ամյա Մուշեղ Գ.-ն, տեղում մահացել են, իսկ 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
ԱՄՆ-ում արջը ծառից ընկել է տղամարդու վրա․ վերջինը մահացել է

11:04 18.12.2024

ԱՄՆ-ում արջը ծառից ընկել է որսորդներից մեկի վրա, մի քանի օր անց տղամարդը մահացել է ստացած վնասվածքների պատճառով, հայտնում է Associated Press-ը։ «Վիրջինիա նահանգում տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ նրա որսորդական ընկերներից մեկը կրակել է ծառի վրա գտնվող արջին։ Վերջինը ընկել է տղամարդու վրա»,- լրատվամիջոցին պատմել են վայրի բնության պետական ​​պահպանության ներկայացուցիչները: Գործակալության […]

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

08:00 18.12.2024

Դեկտեմբերի 18-ին, ժամը 02:38-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձորից դեպի Արենի ընկած ճանապարահատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 107-րդ կմ-ին «KamAZ» (վարորդ՝ Ա. Մ. ծնված 1974 թ․) մակնիշի […]

̰
Վանուատուի ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

23:26 17.12.2024

Վանուատուի ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Վանուատուի մայրաքաղաք Պորտ Վիլայից 17 կմ դեպի արևմուտք։ Քաղաքում բնակվում է մոտ 35,9 հազար մարդ։ Ցնցման կենտրոնը գտնվել է 58 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Վանուատուն երկիր […]

̰
ՃՏՊ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին

20:53 17.12.2024

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կան արգելափակված տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Շ․ […]

̰
ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

18:35 17.12.2024

Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված […]

̰
Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում, բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Toyota Carina»-ն. կա 2 զոհ, 1 տուժած

17:26 17.12.2024

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes Sprinter» և «Toyota Carina» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանով 2 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, […]

̰
Արագածոտնի մարզի Սասնաշեն գյուղի խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը, «Chevrolet»-ն, «Opel Astra»-ն և «Lada»-ն. կա տուժած

16:04 17.12.2024

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ Սասնաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «BMW X5», «Chevrolet», «Opel Astra» և «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «BMW X5»-ը մասամբ կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է «Թալին» բժշկական կենտրոն: Վթարի փաստով […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:20 17.12.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 16-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու`42, թմրանյութի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 9-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի […]

̰
Կրկնակի վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է

12:13 17.12.2024

Դեկտեմբերի 15-ին, ժամը 19-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց պողոտայում «ՎԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա Արսեն Թ.-ին, ինչից հետո նա կրկնակի վրաերթի է ենթարկվել «Ինֆինիտիի» վարորդի կողմից: Արմեն Թ.-ն տեղում մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ։

̰
Վանուատուում ԱՄՆ դեսպանատունը տուժել է երկրաշարժից

11:57 17.12.2024

Վանուատուում ԱՄՆ դեսպանատունը լրջորեն տուժել է երկրաշարժից և փակ կլինի մինչև հետագա ծանուցումը, ասվում է Պապուա Նոր Գվինեայի մայրաքաղաք Պորտ Մորսբիում ԱՄՆ դեսպանատան X սոցիալական ցանցում։ «Պորտ-Մորսբիում ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Վանուատու պետության Պորտ Վիլա քաղաքում տեղի ունեցած վերջին երկրաշարժի մասին։ Պորտ Վիլայում ԱՄՆ դեսպանատունը զգալի վնաս է կրել և փակ է մինչև հետագա ծանուցումը», […]

̰
Վանուատուի ափերի մոտ 7,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

10:30 17.12.2024

Խաղաղօվկիանոսյան Վանուատու պետության ափերի մոտ 7,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտարարվել է ցունամիի վտանգ, հայտնում են ամերիկացի սեյսմոլոգներն ու օդերևութաբանները։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 35,9 հազար բնակչությամբ մայրաքաղաք Պորտ Վիլայից 30 կմ դեպի արևմուտք։ Օջախն ընկել է 43 կիլոմետր խորության վրա։ Սկզբում մագնիտուդը 7,4 էր, սակայն ավելի ուշ նվազեց: ԱՄՆ-ի օվկիանոսների […]

̰
Ավտոմեքենան բախվել է գազալցակայանի պատին․ կա տուժած

08:08 17.12.2024

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19:32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, […]

̰
Այրվել է բեռնատար․ տուժածներ չկան

17:50 16.12.2024

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14:46-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում այրվում է կցորդիչով բեռնատար: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «MAN» մակնիշի բեռնատար՝ բեռնված 400 պարկ ցեմենտով և 250 փաթեթ ապակեմանրաթելով […]

̰
Ջերմուկի քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենան աղբ տեղափոխելիս կողաշրջվել է. կա տուժած

16:26 16.12.2024

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ջերմուկի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 39 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է․ 73-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

10:59 16.12.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 13-ից 16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 310 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 87, թմրանյութի հայտնաբերման՝ 39, մարմնական վնասվածք պատճառելու՝ 33, խարդախության ՝ 29, ֆիզիկական ներգործության՝ 19, անձնական ունեցվածքի […]

̰
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

10:20 16.12.2024

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պադանգ քաղաքից 69 կմ հարավ-արևմուտք (Արևմտյան Սումատրա նահանգ), որտեղ ապրում է մոտ 840 հազար մարդ։ Օջախն ընկել է 62 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

̰
Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է շրջվել․ կան տասնյակ անհետ կորածներ և 1 զոհ

16:54 14.12.2024

Հունական Կրետե կղզու հարևանությամբ գտնվող Գավդոս կղզու մոտ շրջվել է անօրինական միգրանտներ տեղափոխող նավ։ Նախնական տվյալներով՝ աղետի հետևանքով 1 մարդ զոհվել է, 40 մարդ համարվում է անհետ կորած։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունաստանի ERTNews հեռուստաընկերությունը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան։ Ձեռնարկվել է խոշոր փրկարարական գործողություն․ դեռևս անհայտ […]

̰
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ ուժեղ քամին Արագած և Ծաղկաշեն գյուղերում մեծ վնասներ է հասցրել

16:27 14.12.2024

Այսօր՝ դեկեմբերի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արագած գյուղում։ Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ դեկտեմբերի 13-ին և այսօր ուժեղ քամու հետևանքով գյուղում ավերածություններ են տեղի ունեցել։ Վնասվել է 100-ից ավելի տան տանիք, արմատախիլ է եղել 100-ից ավելի ծառ, մի քանի էլեկտրասյուն, գազախողովակ վնասվել է, գրեթե ամբողջությամբ վնասվել է գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի […]

̰
Չիլիում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:45 14.12.2024

Չիլիի կենտրոնում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է 100 հազարից ավելի բնակչություն ունեցող Կուրիկո քաղաքից 62 կմ հարավ-արևելք։ Երկրաշարժի օջախը 100 կմ խորության վրա է։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

̰
ՃՏՊ Աբովյան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ

11:20 14.12.2024

Դեկտեմբերի 13-ին, ժամը 20:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Porsche» մակնիշի ավտոմեքենան դուրս է […]

̰
Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

09:00 14.12.2024

Դեկտեմբերի 13-ին, ժամը 23:54-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալափարս-Արզական ավտոճանապարհին ուժեղ քամու հետևանքով բարդու ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բարդու ծառն ընկել է […]

̰
ՃՏՊ Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ

19:42 13.12.2024

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:12-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ազատավան գյուղում բախվել են «VAZ» (վարորդ՝ Պ. Հ., ծնված 1996 թ․) և «KamAZ» […]

̰
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ

17:44 13.12.2024

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:24-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ […]

̰
Գեղարքունիքի մարզում բախվել են Մարտունու շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը. կան տուժածներ

17:35 13.12.2024

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Չկալովկա գյուղի վարչական տարածքում բախվել են շտապօգնության «Hiace» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը: Ըստ տեղեկությունների՝ տուժածները 2 […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:50 13.12.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 145 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 51, թմրանյութի հայտնաբերման՝ 17, խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության` 11, ֆիզիկական ներգործության՝ 9, […]

̰
Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:34 13.12.2024

Դեկտեմբերի 13-ին, ժամը 08:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Opel», «UAZ» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1982 թ․), «VAZ», […]

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

08:11 13.12.2024

Դեկտեմբերի 13-ին, ժամը 00:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Opel» մակնիշի […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին

23:56 12.12.2024

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Յ․, […]

̰
BACK_TO_TOP