TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ապաստարանից վերցված շունն այլանդակել է L’Oreal-ի մոդելի դեմքը

23:59 22.05.2020

Լեհ դերասանուհի Ալեքսանդրա Պրիկովսային, որը «L’Oreal» կոսմետիկական ընկերության դեմքն էր, սարսափելի կերպով վնասել է մի շուն, որին նա ամիսներ առաջ վերցրել էր ընտանի կենդանիների ապաստարանից: Ըստ Daily Mail-ի՝ 33-ամյա մոդելը գրեթե կորցրել է աչքը և ստացել դեմքի լուրջ վնասվածք: Երիտասարդ կինը տեղափոխվել է Վարշավայի հիվանդանոցներից մեկը: Նա Լոգան անունով շանը վերադարձրել է ապաստարան, որի ղեկավարությունը […]

̰
Ջամալ Խաշըգջիի հարազատները ներել են լրագրողին սպանողներին

23:29 22.05.2020

Արաբ լրագրող Ջամալ Խաշըգջիի հարազատները որոշել են ներել լրագրողի սպանությունն իրագործողներին։ Այս որոշմանը նրանք եկել են  Ռամադանի առիթով։ Այս մասին հայտնել է հանգուցյալ լրագրողի որդին՝ Սալահը: pic.twitter.com/oSpAZxSniO — Salah Khashoggi (@salahkhashoggi) May 21, 2020 Հիշեցնենք, որ Խաշըգջիին սպանել, մարմինը մասնատել էին Թուրքիայում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում։ Թուրքիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ սպանության հրամանը […]

̰
Սայաթ-Նովա փողոցում քամուց տապալված ծառը ջարդուփշուր է արել կայանված մեքենան

23:08 22.05.2020

Քիչ առաջ ուժեղ քամին մայրաքաղաքի Սայաթ-Նովա փողոցում ծառ է տապալել, որն էլ ընկել է կայանած մեքենայի վրա և լրջորեն վնասել այն։ Դեպքի վայրից լուսանկարներ և տեսանյութեր է տրամադրել SHANTNEWS-ի թղթակիցը։  

̰
Սիլիկյան թաղամասի մոտ Opel-ը բախվել է գերեզմանի պատվանդանին. կա 4 վիրավոր

20:42 22.05.2020

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18;00-ի սահմաններում Opel մակնիշի 38 FF 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սիլիկյան թաղամասից գերեզմաններ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գերեզմանի պատվանդանին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է […]

̰
Վթար Արարատի մարզում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

20:26 22.05.2020

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Շահումյան-Տափերական գյուղամիջյան ճանապարհի 1.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 07 ՍX 070 համարանիշի և Opel մակնիշի 36 NV 966 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը, գիտակցության չգալով, […]

̰
Վրացի նավաստիներն ազատվել են նիգերիացի ծովահենների պատանդառությունից

19:15 22.05.2020

20 օր գերության մեջ մնալուց հետո Նիգերիայի ափերի մոտ կայանած լցանավից ազատ են արձակվել վրացի նավաստիները։ Նրանք պատանդ էին ընկել ծովահեններին։ Այս մասին հայտնել է Վրաստանի Ծովային տրանսպորտի գործակալությունը։ Ապրիլի 30-ին Նիգերիայի տնտեսական գոտում ծովահենները հարձակվել են Պանամայի դրոշի ներքո նավարկող նավի վրա և առևանգել 10 նավաստու։ Նավաստիներից 9-ը Վրաստանի, 1-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ էին։ Պատանդների […]

̰
Պակիստանում ավիաաղետից, հնարավոր է, փրկված ուղևորներ կան

17:55 22.05.2020

Պակիստանում ներքին թռիչք իրականացնող ինքնաթիռում անկման պահին եղել է 107 մարդ։ Ինքնաթիռը թռչում էր դեպի Կարաչի։ Քաղաքի քաղաքապետ Վասիմ Աֆթարը AP գործակալությանը տեղեկացրել է, որ ինքնաթիռի անձնակազմից և ուղևորներից ոչ մեկը կենդանի չի մնացել։ Սակայն ավելի ուշ նույն գործակալության անանուն աղբյուրները տեղեկացրել են, որ ինքնաթիռի ուղևորներից առնվազն երկուսը կենդանի են մնացել ավիաաղետից հետո։ Միաժամանակ նշվում է, […]

̰
Դատապարտյալների հիվանդանոցի հիվանդասենյակում հայտնաբերվել է թաքստոց՝ արգելված իրերով

17:50 22.05.2020

Մայիսի 22-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի վարդակի հետնամասում հայտնաբերել են պատի մեջ փորված թաքստոց, որտեղից առգրավել են կտորի պատյանում պահված բջջային հեռախոս՝ 2 բաժանորդային քարտերով և 8 GB հիշողությամբ կրիչով, բջջային հեռախոսի 4 լիցքավորիչ, լիցքավորման 4 լար, 4 ականջակալ և 1 անլար […]

̰
Պակիստանում կործանված ինքնաթիռում եղել է 98 մարդ, հայտնի է անկման նախնական պատճառը

16:38 22.05.2020

Պակիստանում ընկած ինքնաթիռում անկման պահին եղել է 90 ուղևոր և անձնակազմի 8 անդամ։ Ինքնաթիռը Լահոր քաղաքից թռչում էր մայրաքաղաք Կարաչի։ Այս մասին հայտնել է տեղական Dawn լրատվական կայքը։ Ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, և հիմա ճշտվում է մահացածների թիվը։ Հավանական է, որ կլինեն նաև վիրավորներ, որոնց օգնության հասնելու համար քաղաքի բոլոր հիվանդանոցներում արտակարգ դրություն […]

̰
Երևանի քաղաքապետարանի 67-ամյա աշխատակցի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

15:20 22.05.2020

2020թ. մայիսի 21-ին՝ ժամը 16:00-ին, «Շտապբուժօգնություն» ծառայության 5-րդ ենթակայանից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ ստացված կանչով «Շտապբուժօգնություն» ծառայության 54-րդ բրիգադը մեկնել է Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոց, որտեղ հայտնաբերել է խոտ հնձող մեքենայից ստացված վնասվածքից մահացած քաղաքացու դին: Նույն օրը կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի […]

̰
Հայտնվել են կադրեր Կարաչիում վթարված մարդատար ինքնաթիռի կործանման վայրից

15:11 22.05.2020

Այսօր Պակիստանի Կարաչի քաղաքի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել Pakistan International Airlines-ի ինքնաթիռը: Ըստ նախնական տվյալների՝ խոսքը Լահորից Կարաչի ներքին թռիչք իրականացնող ինքնաթիռի մասին է: Դատելով դեպքի վայրում արված կադրերից՝ վթարի ենթարկված ինքնաթիռը, որի մեջ կարող էր լինել ավելի քան 90 մարդ, ընկել է բնակելի թաղամասեր:

̰
Պակիստանում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռ, որում, ըստ որոշ տվյալների, եղել է մոտ 100 հոգի

14:43 22.05.2020

«Պակիստանի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սինդ արվարձանի Կարաչի քաղաքից ոչ հեռու: Այս մասին հայտնում է Geo TV հեռուստաալիքը: Նշվում է, որ դեռ հայտնի չէ ինքնաթիռում գտնվող ուղևորների թիվը: Ըստ որոշ տվյալների՝ ինքնաթիռում եղել է մոտ 100 հոգի:

̰
Դերասան Վինսենտ Կասելը վթարի է ենթարկվել

13:25 22.05.2020

Ֆրանսիացի հայտնի դերասան Վինսենտ Կասելը վթարի է ենթարկվել: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 20-ին Ֆրանսիայի Արբոնի գյուղում: Կասելը վարում էր սկուտեր, երբ մեքենան հարվածել է նրան: Պատահարի հետևանքով դերասանն ընկել է: Նշվում է, որ դերասանին PolyClinique d’Aguilera մասնավոր հիվանդանոց տարել է հրշեջների խումբը: Կասելի մոտ եղել են […]

̰
Փրկարարները քաղաքացուն անվնաս իջեցրել են ժայռից

11:55 22.05.2020

Մայիսի 21-ին` ժամը 22։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Ծաղկեվանքի մոտակայքում գտնվող «Մեծ խաչ»-ի տարածք և չի կարողանում ինքնուրույն իջնել։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Ռուբեն Ս․-ն (ծնված 1999 թ.) բարձրացել է […]

̰
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կա զոհ, տուժածի վիճակը ծանր է

10:33 22.05.2020

Մայիսի 21-ին` ժամը 21:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Գոռ Զ․, ծնված 1974 թ․) և «ԳԱԶ-2410» (վարորդ՝ Գրիշա Ն․, […]

̰
Հրդեհ Գյումրիում

10:15 22.05.2020

Մայիսի 21-ին՝ ժամը 18։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:38-ին, մարվել՝ 19:37-ին: Ամբողջությամբ այրվել են տան մանսարդային տանիքը  (120 քմ), 4 պատուհան, […]

̰
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ոստիկանության ծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. կա վիրավոր

23:53 21.05.2020

Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21: 00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Երանոս գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 24 մակնիշի 13 LL 696 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 340 DF 499 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու […]

̰
Թունավոր օձը գաղտնի մոտեցել է աղջկան և հարձակվել

22:58 21.05.2020

ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում թունավոր օձը խայթել է աղջկան, որը մարզվում էր իր տան ետնաբակում: Դեպքի տեսագրությունը ներկայացրել է  Daily Mail-ը: Մայիսի 15-ին Պերիս Մոնթգոմերին մարզանք էր անում, երբ հանկարծակի նրան է մոտեցել օձը և հարձակվել: Աղջիկը չի նկատել խայթոցի պահը և սկզբում մտածել է, թե ոտքը փայտն է վնասել: Տեսագրության մեջ երևում է, […]

̰
Հրդեհ Գյումրիում․ այրվել է առանձնատան ձեղնահարկն ու կտուրը

20:43 21.05.2020

Այսօր` ժամը 18:10 -ին, Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին , որ հրդեհ է բռնկվել Աբովյան 69 տանը։ Դեպքի վայր է մեկնել Գյումրիի թիվ 48 ՀՓՋ-ի երկու մարտական հաշվարկ։ Կրակը բռնկվել է տան ձեղնահարկից ու ընդգրկել ամբողջ կտուրը։ Պահանջվել է ևս մեկ մարտական հաշվարկի օգնություն։ Տան տանիքն այրվել է ամբողջությամբ, իսկ […]

̰
«Ամֆան» ցիկլոնի զոհերի թիվը գերազանցել է 80-ը

19:07 21.05.2020

Հնդկաստանում և Բանգլադեշում շուրջ 3 միլիոն մարդ է տարհանվել:

̰
Երևանի քաղաքապետարանի 67-ամյա աշխատակցի գլուխը մնացել է աղբատարի սեղմակի տակ

18:19 21.05.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի […]

̰
«Նորքի տուն-ինտերնատում» կորոնավիրուսով վարակված տարեցներից 2-ը մահացել են. news.am

17:22 21.05.2020

Երևանի «Նորքի տուն-ինտերնատի»՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: «Հիվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել նախօրեին՝ մեկը կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ»,- ասել է նա։ Ավելի վաղ […]

̰
Վանաձորում 2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է

14:06 21.05.2020

Վանաձորում 2-րդ հարկից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է։ Երեխայի առողջության մեջ նկատվում է դրական դինամիկա: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ «Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի ծայրահեղ ծանր վիճակը կայունացել է, առողջության մեջ նկատվում է դրական դինամիկա: Շարունակում է մնալ «Սուրբ […]

̰
Երևանում էլեկտրասյունը շրջվել է՝ վնասելով մոտակա գազատար խողովակները

11:04 21.05.2020

Մայիսի 21-ին՝ ժամը 05։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցից դեպի նախկին «Ռոբոտների» գործարան տանող ավտոճանապարհին էլեկտրական սյունը շրջվել և փակել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երկաթբետոնե բարձրավոլտ (380 […]

̰
Հրդեհ Եղեգնաձորում

10:04 21.05.2020

Մայիսի 21-ին՝ ժամը 01:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նոր Ավան թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:06-ին, մարվել՝ 02:26-ին: Այրվել են տան տանիքի թիթեղյա ծածկի (72 քմ) […]

̰
Սիցիլիայում արթնացել է Էտնա հրաբուխը

18:36 20.05.2020

Եվրոպայի ամենաբարձր հրաբխային լեռը՝ Էտնան, արթնացել է։ Այն սկսել է մթնոլորտ արտանետել ծուխ ու փոշի, որ դուրս է գալիս ակտիվացած խառնարանից։ Ռուսական RT-ն տրամադրել է հրաբխի ակտիվացման կադրերը։ https://www.facebook.com/RTRussian/videos/869037956905522/

̰
Էջմիածնում այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա․ կա զոհ և տուժածներ

18:18 20.05.2020

Մայիսի 20-ին՝ ժամը 16:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։06-ին, մարվել՝ 17։16-ին։ Այրվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենա․ ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և 3 […]

̰
27-ամյա երիտասարդը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

17:34 20.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վանաձոր քաղաքի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակիչը 2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 21.35-ի սահմաններում, նույն քաղաքի Արցախ պուրակում նկատելով ծառայություն իրականացնող ոստիկանին, որը նույն օրը՝ ժամը 17.00-ին, 27-ամյա երիտասարդին իրավախախտում […]

̰
Եկել եմ և չեմ հավատացել, որ մեր արձանները կարող է մեկը գողանալ, խոսքեր չեմ գտնում. «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյան

17:25 20.05.2020

«Հրազդան» մարզադաշտի մերձակայքում 2016 թվականի հոկտեմբերին տեղադրված «Արարատ 73»-ին նվիրված արձանախմբից արձաններ են պակասել։ Արձանախմբի վերևի շարքից 4 ֆուտբոլիստի արձան անհետացել է: Նշենք, որ Խորհրդային միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախումբը Երևանում տեղադրվել է լեգենդար թիմի հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ: 19 ֆուտբոլիստի արձաններից 4-ն այժմ տեղում չէ: ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում […]

̰
ԿԳՄՍ-ում ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է մոտ 188 մլն դրամի խախտում

16:47 20.05.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների՝ 2015-2016 թվականների ընթացքում դահլիճների վերազինման աշխատանքների կատարման շրջանակներում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 2012թ. հուլիսի 26-ի  N 1052-Ա որոշման (Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի N 36 հասցեում «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» բազմաֆունկցիոնալ […]

̰
BACK_TO_TOP