23:15 06.04.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով անհայտ քաղաքացու կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից կրակված 9 պարկուճ և 2 գնդակ: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական […]
18:35 06.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքի բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Ադրբեջանի Հանրապետությունում ծնված, ազգությամբ ազերի, սակայն վերջին 25 տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակվող, ՀՀ քաղաքացի 41-ամյա տղամարդ է՝ տուժողի վաղեմի ծանոթը և հարևանը: […]
18:20 06.04.2020
Այսօր լրագրողները կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ առցանց հարց են հղել փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին՝ հետաքրքրվելով արտակարգ դրության օրերին հանցավորության վիճակով: «Չնայած, որ իրոք ՀՀ ոստիկանությունը էական գործառույթներ է իրականացնում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին, օպերատիվ իրավիճակը գտնվում է լիարժեք հսկողության ներքո, և այո՛, հանցագործությունների էական նվազում կա»,- պատասխանել է Մհրյանը: Լրագրողները հետաքրքրվել են նաև բակերում կուտակումների […]
15:54 06.04.2020
Hermes նորաձևության տան նախկին դիզայներ Լեյլա Մենշարին մահացել է 93 տարեկան հասակում Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն՝ հղում անելով նորաձևության տան մամուլի ծառայությանը: Պարբերականի տվյալներով՝ նա վարակված էր կորոնավիրուսով: Մենշարին 1961 թվականին մտել է Hermes-ի թիմ և աշխատել այնտեղ մինչև 2013 թվականը:
15:40 06.04.2020
Երեկ կեսօրին ոստիկանության Արարատի բաժինը հաղորդում է ստացել այն մասին, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի Պարույր Սևակ գյուղի 1987թ. ծնված մի բնակչուհի: Համայնք մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13։20-ի սահմաններում, սկեսրոջ հետ Պարույր […]
13:15 06.04.2020
Մարտի 30-ից ապրիլի 5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 168 դեպք, որից 77-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 37 հրդեհի, 5 փլուզման, 1 քարաթափման ահազանգ, 22 ճանապարհատրանսպորտային պատահար, 9 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 61 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 34 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Ցավոք, նախորդ շաբաթվա […]
12:54 06.04.2020
Դերասանուհի Շիրլի Դուգլասը, որը խաղացել է ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Լոլիտա» ֆիլմում, մահացել է Տորոնտոյում: Այս մասին թվիթերյան էջում հայտնել է դերասանուհու որդին՝ դերասան ու ռեժիսոր Կիֆեր Սազերլենդը: Նշվում է որ Դուգլասը մահացել է թոքաբորբի հետևանքով առաջացած բարդություններից: Սազերլենդը տեղեկացրել է, որ մոր մոտ կորոնավիրուս էին հայտնաբերել: «Նա ապրելու համար պայքարել է բավականին երկար, և մենք՝ […]
18:00 05.04.2020
Ապրիլի 5-ին՝ ժամը 15:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի «Ձոր» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Գ.) հայտնվել է Ձորագետ գետի մեջ։ […]
17:14 05.04.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ հարկադրաբար կանգնեցրել է Nissan մակնիշի 375 ՏՏ 60 համարանիշի […]
16:18 05.04.2020
Ապրիլի 5-ին՝ ժամը 13:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 49ա տան մոտակայքում գտնվող չշահագործվող ջրամբարի արտաքին պատը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզված է հայտնաբերվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաշվեկշռում […]
15:49 05.04.2020
Այսօր էլեկտրահարության դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Քաղաքում հայտնի շինանյութի խանութներից մեկի մոտից շտապօգնության մեքենաներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու քաղաքացիներ: «Մեր երկու կարգախմբերը դեռ «Գյումրի» բժշկական կենտրոնից հետ չեն վերադարձել, միայն տեղյակ եմ, որ էլեկտրահարված քաղաքացիներից մեկին մեր բժիշկները տեղում վերակենդանացրել են, մյուսը ունեցել է մարմնական վնասվածքներ: Թե կոնկրետ ինչպես է դեպքը տեղի […]
14:48 05.04.2020
Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Աշոտ Գ.-ն Գինեվետ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan X-Trail մակնիշի 69 MQ 999 համսարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մեծ թվով գառների: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գառներից 30-ը տեղում սատկել են, մի մասն էլ՝ վնասվածքներ է ստացել: Փաստի առթիվ նյութեր […]
10:41 05.04.2020
Ապրիլի 4-ին՝ ժամը 16:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի քարերը պոկվում և ընկնում են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել են Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի 5-րդ հարկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 2 […]
10:16 05.04.2020
Ապրիլի 4-ին` ժամը 16:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի անիվը վնասվել է, ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը. առկա է ձորն ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները «Ford Transit» […]
21:39 04.04.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվնադանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը Նորք-Մարաշ վարչական շրջանի տներից մեկից արյունաքամ վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ […]
21:26 04.04.2020
Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ճանապարհահատվածում բարձրավոլտ (10 հազ. վոլտ հզորությամբ) էլեկտրասյան վրա տղամարդ է հոսանքահարվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ նրան ցած իջեցնելու համար: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են […]
18:55 04.04.2020
Վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվայում կորոնավիրուսով վարակման 434 նոր դեպք են բացահայտել: Այս մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետարանը: Նշվում է, որ ապրիլի 4-ի դրությամբ Մոսկվայում հայտնաբերվել է հիվանդացության 3357 դեպք: 168 մարդ ապաքինվել է, 24-ը՝ մահացել: 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնել էին կորոնավիրուսի բռնկման մասին:
18:39 04.04.2020
The Washington Post-ը հաղորդում է, որ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ ամերիկացի սենատոր Ռոբերտ Քենեդու թոռնուհին որդու հետ ապրիլի 2-ին անհետ կորել է Մերիլենդ նահանգի ափամերձ հատվածում: Խոսքը Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքքինի ու նրա 8-ամյա որդու՝ Գիդեոնի մասին է: Ինչպես հայտնի է դարձել, միջադեպը տեղի է ունեցել Շեյդի Սայդ քաղաքում: 40ամյա Մեյվ Քենեդին ընտանիքի […]
18:20 04.04.2020
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում նկարներ են հրապարկվել: «Քամու հետևանքները. նախօրեին Կենտրոն համայնքում՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, Բրազիլիայի հրապարակում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր: Բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել: Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա: Տարածքից հեռացվել […]
17:52 04.04.2020
Համացանցում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում նկատելի է մեղուների զանգվածային անկում: Մեղուների մասսայական անկում է տեղի ունենում մասնավորապես Նորավան և Լուկաշին համայնքներում։ Վարկածներից ամենաշրջանառվողը թունավորումն է, ահազանգել է օգտատեր Մարիամ Ենոքյանը: Հրապարակված լուսանկարներին արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը: «Համապատասխան կառույցների մասնագետներն այժմ ուսումնասիրում են Ձեր կողմից բարձրաձայնված խինդրը, վերլուծում են Ձեր տրամադրած […]
17:44 04.04.2020
Ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի բետոնե պատշգամբը փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 66/1 հանրակացարանային շենքի 4-րդ հարկում տեղի […]
16:18 04.04.2020
Ռուսաստանի Օրեխովո-Զուևո քաղաքում գազի պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել, չորս մարդ տուժել է: Այս մասին հայտնում է Vesti-ի թվիթերյան էջը: Քաղաքային հիվանդանոցի տվյալներով՝ երեք տուժածները վերակենդանացման բաժանմունքում են, չորրորդ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: Պայթյունի հետևանքով այլ զոհերից հաջողվել է խուսափել, քանի որ մանկական խաղահրապարակներում ոչ ոք չի եղել: В результате взрыва газа […]
13:55 04.04.2020
Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
13:27 04.04.2020
Ժամկետային զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով, ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում 03.04.2020թ.՝ ժամը 22:25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և […]
11:24 04.04.2020
Ապրիլի 3-ին` ժամը 13.52-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Նորք-Մարաշում ապրող մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն դանակով հարվածել են՝ արյունաքամ է լինում և խնդրում է, որ ոստիկան մոտենա: Ժամը 14.55-ին, «գլխի և որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, շտապօգնության խումբը տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց։ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ժամը 12.00-ին, Խանզադյան փողոցի տներից […]
11:13 04.04.2020
Ապրիլի 3-ին` ժամը 20:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Գ., ծնված 1967 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ […]
10:03 04.04.2020
Կորոնավիրուս է ախտորոշվել ամերիկացի երգչուհի Pink-ի մոտ։ Այդ մասին երգչուհին հայտնել է իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ հիվանդության ախտանշաններն ի հայտ էին եկել 2 շաբաթ առաջ։ Կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև նրա 3 տարեկան որդու՝ Ջեյմսոնի մոտ։ Երգչուհու խոսքով՝ իրենք 2 շաբաթ գտնվել են տնային կարանտինում և հետևել բժշկի բոլոր ցուցումներին։ Արդյունքում վերջին թեստերը բացասական արդյունք […]
19:17 03.04.2020
81 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ Բիլ Ուիզերսը: Նրա ընտանիքի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երգիչը մահացել է սրտի հետ կապված խնդիրների հետևանքով, հայտնում է Daily Mail-ը: Բիլ Ուիզերսը առավել հայտնի է Lean On Me, Lovely Day և Ain’t No Sunshine երգերով: Ստացել է 3 «Գրեմմի» մրցանակ: Վերջին շրջանում, կապված […]
18:58 03.04.2020
Բուլղարիայի ավտոմայրուղիներից մեկի վրա միմյանց են բախվել շարասյունով ընթացող 20 խոշոր բեռնատարներ, ինչպես նաև մեկ միկրոավտոբուս և երկու թեթև մարդատար մեքենաներ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Բախման հետևանքով երկու մարդ մահացել է։ Մահացածներից մեկը Թուրքիայի, մյուսը՝ Բուլղարիայի բնակիչ է: Եվս վեց մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Իսկ վթարի պատճառը, ըստ ականատեսների, այն է […]
17:50 03.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվելով ՌԴ Սևաստոպոլ քաղաքում, 2018թ. հունիսի 20-ին՝ ժամը 01։55-ի սահմաններում, նշված քաղաքի Բալակլավսկի շրջանի «Վեսնա» այգեգործական ընկերության 2-րդ Օգորոդնի նրբանցք տանող շրջադարձի մոտ […]