TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+21.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Գյումրիում բժշկական դիմակով անձինք կողոպտել են ՊՆ N զորամասի կին զինծառայողին

08:18 10.04.2020

Ապրիլի 8-ին կողոպուտ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում, Գյումրիում հայտնի մսի կոմբինատ թաղամասում Գյումրիի բնակիչ, 31-ամյա Ռոզա Ա.-ին՝ աշխատանքի մեկնելու ժամանակ թիկունքից մոտեցել է մի անծանոթ քաղաքացի, բռնել ձեռքերը՝ պահանջելով ոսկեղենը փոխանցել իրեն, հայտնում էshamshyan.com-ը։ Այդ ընթացքում Ռոզա Ա.-ի դիմացից բժշկական դիմակով մեկ այլ քաղաքացի է մոտեցել և նրա ձախ ձեռքից հանել […]

̰
«Քենեդիների կլանի անեծքը» ևս մեկ մարդու կյանք է խլել

22:37 09.04.2020

«Քենեդիների կլանի անեծքը» ևս մեկ մարդու կյանք է խլել: Ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիի ծոռի՝ ութամյա Գիդեոն Մաքքինի դին: Այդ մասին հայտնում է CNN- ը: Տղայի դին գտել են Չեսապիկյան ծոցում՝ մոտ 7,5 մ խորությամբ: Գիդեոնը և նրա մայրը՝ Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքքինը, անհետացել են ապրիլի 3-ին Մերիլենդ նահանգում նավով զբոսանքի […]

̰
Հրապարակվել են Օդեսայում շենքի փլուզման պահին արված կադրերը

21:40 09.04.2020

Հինգշաբթի՝ ապրիլի 9-ին, Օդեսայում տեղի է ունեցել Կանատնայա փողոցի և Նախիմովա նրբանցքի անկյունում գտնվող շենքի մասնակի փլուզում: Արտակարգ իրավիճակի պահը հայտնվել է տեսախցիկի կադրում, իսկ հետևանքները նկարահանվել են անօդաչուից: Տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Շեստովսկայա և Նովոմիրգորոդսկու մոսկովյան փոխանակման կոոպերատիվների կարիքների համար 1893 թվականին կառուցված տունը պատկանում էր Օդեսայի նավահանգապետին և վերջերս վարձակալության է հանձնվել:   […]

̰
Մոսկվայում ծերերի խնամքի կենտրոն է այրվել․ տուժածների թվում հայ կա

18:51 09.04.2020

Երեկ երեկոյան Մոսկվայում հրդեհ է եղել ծերերի խնամքի մասնավոր կենտրոններից մեկում, որը տեղակայված է Ռուսաստանի մայրաքաղաքի արևմտյան շրջաններում։ Հրդեհի պահին կազմակերպության տարածքում 50 մարդ է եղել։ Այս մասին հայտնում է ռուսալեզու RusArminfo կայքը։ Հրդեհի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս մարդ հոսպիտալացվել է։ Բուժհաստատություն տեղափոխվածների թվում մեկ հայ կա՝ 86 տարեկան Յուրի Դավիթի Միրզոյանը։ Հոսպիտալացվածների […]

̰
Ամերիկուհուն կալանավորել են խանութի ապրանքները լիզելու համար. NBC News

18:00 09.04.2020

Կալիֆոռնիայի բնակչուհին ձերբակալվել է այն բանի համար, որ լիզել է Safeway խանութի ապրանքատեսակները: Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է NBC News-ը: 53-ամյա կնոջ ուշադրության կենտրոնում են եղել հատկապես ալկոհոլի շշերը և մսի փաթեթները: Տեղի իրավապահները հայտնել են, որ վաղուց են «ճանաչում» քաղաքացուն: Այն, թե ինչ հանցանք է նա նախկինում գործել, չի […]

̰
Բացահայտվել են 29-ամյա կնոջ կողմից կատարված մի շարք հանցագործություններ

17:55 09.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի 29-ամյա բնակչուհին, նախնական համաձայնության գալով Արարատի մարզի 48-ամյա բնակչի հետ, 2019թ. ապրիլի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, ավազակությամբ զուգորդված, 81-ամյա համաքաղաքացուն կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, մուտք են գործել Էջմիածին քաղաքի […]

̰
Մոսկվայի բիզնես-կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

16:14 09.04.2020

Պայթյունի հետևանքով կոտրվել են ապակիներ և վնասվել են շենքի միջնորմերը:

̰
Բացահայտվել է զորամասին հատկացված խոշոր չափերով դիզվառելիքի յուրացման դեպք

15:41 09.04.2020

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից դեռևս 2017թ. մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել է ՀՀ N զորամասում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Արդյունքում բացահայտվել է զորամասի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով զորամասին հատկացված խոշոր չափերով վառելիքի յուրացման դեպք: […]

̰
Մահացել է սոպրանո Գայանե Գրիգորյանը

15:17 09.04.2020

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը խոր վշտով հայտնում է, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Գայանե Գրիգորյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:

̰
Lexus-ը բախվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի շենքի պատին. կա վիրավոր

08:31 09.04.2020

Ապրիլի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում 35-ամյա Գևորգ Դ.-ն Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի թիվ 176 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած Lexus մակնիշի 5204-AX համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի քարե պատին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գևորգ […]

̰
Հարուցվել է քրգործ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ

19:05 08.04.2020

2020թ. ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ Սիսիան համայնքի երկու բնակիչներ (հորեղբոր տղաներ) 2020թ. ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար […]

̰
Ադրբեջանի զինված ուժերի 2 զինծառայող է մահացել վթարից․ Razm.info

18:15 08.04.2020

Ադրբեջանի զինված ուժերը երկու զինծառայող են կորցրել ավտովթարի հետևանքով։ Կապիտան Ալի Աբբասգուլուզադեն (Əli Abbasquluzade) և ավագ լեյտենանտ Ալիհուսեյն Վելիևը (Əlihuseyn Vəliyev) մահացել են Բաքվից հարավ-արևելք ընկած Ղարադաղի շրջանի Լոքբաթան բնակավայրի մոտակայքում։ Razm.info մասնագիտացած կայքը սոցցանցերի հրապարակումներից է պարզել, որ մահացածները զինված ուժերի զինծառայողներ՝ սպաներ են եղել։ Կայքի հաշվարկով՝ այս տարվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերում և […]

̰
Կորոնավիրուսի երկու նոր դեպք է գրանցվել Արարատի մարզում․ Գարիկ Սարգսյան

18:09 08.04.2020

«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել է, որ Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ, 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, […]

̰
Իտալիայում կամուրջ է փլուզվել

16:53 08.04.2020

Իտալիայի Լիգուրիա և Տոսկանա մարզերի սահմանին՝ Մագրա գետի վրա, փլուզվել է ավտոմոբիլային կամուրջ: Փրկարարները դեպքի վայր են մեկնել, հաղորդում է Տոսկանայի La Nazione թերթը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով վիրավորներ  չկան: #8aprile #Aulla (MS) aggiornamento ore 12:30, crollo ponte: due furgoni coinvolti, soccorsi i conducenti. In corso intervento di cinofili e sommozzatori dei #vigilidelfuoco per […]

̰
Թբիլիսիում շենքի ապամոնտաժման ընթացքում պատը փլուզվել է. վիրավորվել է 3 բանվոր

16:05 08.04.2020

Թբիլիսիի Միխայիլ Լերմոնտովի անվան փողոցում վթարային շենքի ապամոնտաժման ընթացքում փլուզվել է պատերից մեկը, ինչի հետևանքով երեք աշխատող մնացել է փլատակների տակ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Ըստ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության՝ հրշեջ-փրկարարները բանվորներին արագ դուրս են բերել: Բոլոր երեքն էլ մարմնական թեթև վնասվածքներ են ստացել: Շտապօգնության բժիշկներն արդեն իսկ առաջին օգնություն են ցուցաբերել աշխատողներին:

̰
Փրկարարները շանը դուրս են բերել հորից

15:30 08.04.2020

Ապրիլի 8-ին՝ ժամը 12:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 23 տան բակում շունն ընկել է հորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տան բակում գտնվող 5 […]

̰
Չեռնոբիլում կրկին հրդեհ է բռնկվել

15:16 08.04.2020

Չեռնոբիլի վթարված ատոմակայանի մոտակայքում, որտեղ բնակությունը արգելված է բարձր ռադիացիայի պատճառով, կրկին հրդեհ է բռնկվել։ Բոցավառվել են Գրեզլյա գյուղի մոտ գտնվող խոտածածկ տարածքներն ու մացառուտները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Մեկ օր առաջ հրդեհված տարածքում էլ, ըստ ծառայության հաղորդագրության, բաց կրակ այլևս չի երևում։ Ընդհանուր առմամբ, Չեռնոբիլի մերձակայքում կրակը մարելու աշխատանքներին […]

̰
Ոստիկանները բացահայտել են Վանաձորում կատարված դանակահարությունը

13:36 08.04.2020

Ապրիլի 6-ին՝ ժամը 7։30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով տեղափոխվել է 50-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած իրավապահները ճշտեցին տղամարդու ինքնությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Տուժողից հաղորդում վերցնելն անհնար էր. վիրահատում էին: Վնասվածքից կարելի էր ենթադրել, որ նրան դանակահարել են: Իսկ թե ո՞վ և ի՞նչ հանգամանքներում` հարկավոր էր պարզել: […]

̰
«Գրեմմիի» դափնեկիր Ջոն Փրայնը մահացել է կորոնավիրուսից. Reuters

13:06 08.04.2020

Ամերիկացի երգիչ Ջոն Փրայնը 73 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Reuters-ը: Փրայնը COVID-19-ի ախտանշաններով հոսպիտալացվել էր մարտի 26-ին, ամերիկյան Նեշվիլ քաղաքում: Երգչի մահը վրա է հասել վիրուսի հետևանքով առաջացած բարդություններից: Rolling Stone-ը հայտնել է, որ թեստի դրական պատասխանը Ջոնի ու նրա կնոջ մոտ հաստատվել էր մարտի 17-ին: Դա տեղի է ունեցել […]

̰
Գեղարքունիքի մարզում ցեմենտով բարձված MAN-ը կողաշրջվել է. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

20:42 07.04.2020

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի ժամը 18:50-ի սահմաններում MAN մակնիշի K 878 HT 126 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են […]

̰
Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում

20:33 07.04.2020

Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի «Roketsan»-ի Անկարայի Էլմադաղ շրջանում գտնվող գործարանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտարարել է, որ նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհեր չկան: Պայթյունի պատճառների մասին դեռևս որևէ տեղեկատվություն չի հրապարակվել: Նշենք, որ «Roketsan» ընկերությունը վերջին մի քանի տարում […]

̰
Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է

20:24 07.04.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կատատրավմա, գանգի հիմի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 67-ամյա Աննա Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Բաբայան փողոցում գործող թիվ […]

̰
Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր քանակով Չինաստանը զիջել է մի քանի երկրի

19:15 07.04.2020

Աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը անցել են 70 հազարի սահմանը։ Սակայն դրա միայն փոքր մասն է բաժին ընկնում Չինաստանին, որտեղից սկսվել է վարակի տարածումը դեռ հունվարին։ Հենց հունվարին ու նույնիսկ փետրվարին մահվան դեպքերի մեծ մասը Չինաստանում էր գրանցվում։ Հիմա պատկերը բոլորովին այլ է։ Այսօր Չինաստանում ընդհանրապես կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ինտերակտիվ ժամանակագրությամբ ներկայացրել ենք, […]

̰
Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թվում կա 120 բուժաշխատող. CNN

18:47 07.04.2020

Իտալիայում կորոնավիրուսի համավարակն սկսելուց ի վեր մահացել է 94 բժիշկ և 26 բուժքույր: Այս մասին հայտնում է CNN-ը: Իտալիայի առողջապահության ինստիտուտի տվյալներով՝ երկուշաբթի օրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների ընդհանուր թիվը հասել է 12.681-ի, որից ավելի քան 6.5 հազարը՝ բուժքույր: Նրանց կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան: Ներկայումս Իտալիայում կորոնավիրուս է հայտնաբերվել […]

̰
Բաթումում ինքնամեկուսացվել է շտապօգնության երկու բրիգադ. «Գրուզիա օնլայն»

18:08 07.04.2020

Բաթումի շտապօգնության երկու բրիգադ՝ վեց անձ, մեկուսացվել է 60-ամյա հիվանդի հետ շփման պատճառով, որի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հայտնում է apsny.ge-ն: «Շտապօգնության երկու բրիգադի անձնակազմը կնոջը տեղափոխել է հիվանդանոց, թեև կնոջ մոտ չէին հայտնաբերվել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ, նա չի ճանապարհորդել»,- ասել է Բաթումի շտապօգնության ծառայության ղեկավար Մինդիա Կախիձեն: Որտեղ և ինչպես կարող էր 60-ամյա հիվանդը […]

̰
Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և նշված հանցանքը քողարկելու նպատակով ապօրինաբար ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համար

16:33 07.04.2020

Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել […]

̰
Գլաձորի բնակիչը սպանության փորձ է կատարել համագյուղացու նկատմամբ

16:30 07.04.2020

2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գլաձոր գյուղի 30-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, […]

̰
Չերնոբիլում անտառային հրդեհների պատճառով բարձրացել է ճառագայթման մակարդակը

15:56 07.04.2020

Խոշոր հրդեհ է բռնկվել Ուկրաինայում: Այրվում է Չեռնոբիլի հարակից անտառը: Այս մասին հայտնել է Global News-ը: Կրակի ընդգրկած տարածքը կազմում է մոտ 100 հեկտար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 120 փրկարար, 2 ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ: Տեղեկություններ կան, որ հրդեհի պատճառով տարածքում ճառագայթման մակարդակը բարձրացել է նորմայից մոտ 16 անգամ:

̰
Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. «Հինգերորդ ալիք»

12:30 07.04.2020

Մոսկվայում թոքաբորբից մահացել է ծգումով հայ ռուս հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը: 72-ամյա գիտնականը հոսպիտալացվել է երկու շաբաթ առաջ իր կնոջ՝ պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանի հետ: «Ամուսինները հոսպիտալացվել են թոքաբորբով: Երկուսի մոտ էլ հաստատվել էր կորոնավիրուսը»,- հայտնում է ռուսական «Հինգերորդ ալիք»-ը: Վերջին օրերին Ղազարյանը շնչում էր թոքերի արհեստական շնչառության սարքի միջոցով: Բժիշկները մինչև վերջ պայքարել են նրա […]

̰
Մետրոյի ուղևորը հեռախոսին նայելով քայլել է և ընկել ռելսերի վրա

23:27 06.04.2020

«Պետրովսկո-Ռազումովսկայա» կայարանում մոսկովյան մետրոյի ուղևորը հեռախոսին նայելով քայլել է և ընկել ռելսերի վրա: Բարեբախտաբար, գնացքի մեքենավարին հաջողվել է ժամանակին արգելակել: Դեպքը նկարահանվել է հսկողության տեսախցիկի միջոցով: Կադրերում երևում է, որ կինը քայլում է՝ աչքը հեռախոսից չկտրելով: Նա այնքան է տարվել, որ չի նկատել հարթակի եզրը և ընկել է ռելսերի վրա: Մի քանի ուղևոր շտապել է […]

̰
BACK_TO_TOP