ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

08:11 13.12.2024

Դեկտեմբերի 13-ին, ժամը 00:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․ Ո․, ծնված 1963 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվել ձորը:

Փրկարարներն ուղևոր Ա․ Հ․-ին (ծնված 1975 թ․) պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և վարորդ Վ․ Ո․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։ Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

19:22 08.08.2025

Փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ը, տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ-Ավետիսյան փողոցների խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: «Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- նշված է […] ...

Սոլոմոն Իմե Ուդոն «Փյունիկից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիա

19:14 08.08.2025

Սոլոմոն Իմե Ուդոն «Փյունիկից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիա

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հեռացել է «Փյունիկից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Ուդոն միացել է Սաուդյան Արաբիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալ Արաբիին»: Այլ մանրամասներ հայտնի չեն: Նա «Փյունիկին» միացել էր 2024 թվականի հունվարին և 2023/24 մրցաշրջանում ակումբի հետ դարձել էր Հայաստանի չեմպիոն։ Ուդոն «Փյունիկի» կազմում անցկացրել է 46 խաղ, որոնցում […] ...

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի նիստը

19:07 08.08.2025

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի նիստը

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի հերթական նիստը՝ նպատակ ունենալով քննարկել և վերջնականացնել ճանապարհային քարտեզի նախագծի խմբագրված տարբերակը: Նիստը բացել է Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով աշխատանքային խմբի առանցքային դերակատարությունը Հայաստան–Եվրոպական միություն համագործակցային շրջանակում, ինչպես նաև՝ ԵՄ հետ համատեղ իրականացվող բարեփոխումների ռազմավարական նշանակությունը: Նախարարը, կարևորելով միջգերատեսչական սերտ համագործակցության անհրաժեշտությունը, նշել […] ...

41-ամյա վարորդը «Mercedes»-ով Ալագյազ-Արթիկ ճանապարհին բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. կան տուժածներ

18:58 08.08.2025

41-ամյա վարորդը «Mercedes»-ով Ալագյազ-Արթիկ ճանապարհին բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ – Արթիկ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սամվել Ս.-ն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ […] ...

Վարչապետը հանդիպում է ունեցել Սթիվ Ուիթքոֆի հետ

18:46 08.08.2025

Վարչապետը հանդիպում է ունեցել Սթիվ Ուիթքոֆի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ: ...

Բիչախչյանի «Լեգիան» պարտվել է Կիպրոսում․ Եվրոպա լիգա

18:39 08.08.2025

Բիչախչյանի «Լեգիան» պարտվել է Կիպրոսում․ Եվրոպա լիգա

Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում մրցակցի հարկի տակ 1-4 հաշվով պարտվել է կիպրական ԱԵԿ-ին: Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ 70-րդ րոպեին փոխարինվել է: Մեկ շաբաթ անց թիմերը կխաղան Լեհաստանում։ ...

BACK_TO_TOP