TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+28.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Վթար Մուշավան թաղամասում. կա զոհ

10:18 16.04.2020

Ապրիլի 16-ին՝ ժամը 15:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի 4-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Օնիկ Ա., ծնված 1993 թ.) […]

̰
Արտամետ գյուղում ականանետի արկ է հայտնաբերվել

09:25 16.04.2020

Ապրիլի 16-ին՝ ժամը 10:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղի հողատարածքներից մեկում արկ է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվածը զրահաճեղքիչ բեկորային արկ է, որը ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են, այնուհետև տեղեկություն է ստացվել, […]

̰
Երևանում կրակոցներ են հնչել. կա զոհ և վիրավոր

22:43 15.04.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մահացած վիճակում մի երիտասարդ տղայի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ևս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղից են մահացածն ու վիրավորը տեղափոխվել հիվանդանոց: Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել են […]

̰
Հնդկաստանում կարանտինում գտնվող հարյուրավոր միգրանտների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

19:15 15.04.2020

Հնդկաստանում կարանտինում գտնվող հարյուրավոր միգրանտների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, հաղորդում է ТСН-ն։ Գործազրկությունից հուսահատության եզրին հասցրած մարդիկ իշխանություններից պահանջել են իրենց անվճար տրանսպորտ տրամադրել, որն իրենց տուն կհասցնի: Խնդրի նկատմամբ ուշադրություն հրավիրելու համար ցուցարարները շրջապատել են Մումբայի խոշորագույն երկաթուղային կայարաններից մեկը։ Իրավապահները մահակներ են գործի դրել ամբոխը ցրելու համար։

̰
ՔԿ-ում վարույթ է ընդունվել Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ հնչած կրակոցի դեպքով հարուցված քրգործը

18:55 15.04.2020

2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Հ. Ազոյանից հաղորդում է ստացվել  այն մասին, որ մեկ անգամ կրակել են իրեն  պատկանող՝ Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով փամփուշտի գնդակը վնասել է բնակարանի պատշգամբի պատուհանի ապակին՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ […]

̰
Կրակոցներ Ջրվեժի դպրոցներից մեկի հարևանությամբ

15:59 15.04.2020

2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մեկի կողային հատվածում կրակոցներ են հնչել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ջրվեժ, Մայակ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում արձակվել են կրակոցներ: Դեպքի առթիվ հարուցվել […]

̰
Հրշեջները շարունակում են մարել Չեռնոբիլի անտառների ծխացող փայտերը

15:30 15.04.2020

Փրկարարները շարունակում են մարել ծխացող փայտանյութը Չեռնոբիլի ատոմակայանի տարածքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Հրշեջները մարում են անտառների դեռևս ծխացող կոճղերը և փայտերը: Նշվում է, որ ճառագայթման ֆոնը Կիևում չի գերազանցում բնական ֆոնային ցուցանիշները: Հիշեցնենք՝ անտառային հրդեհները Չեռնոբիլի ատոմակայանի հարակից տարածքում սկսվել էին ապրիլի 4-ից և տարածվել շրջակա երեք անտառների տարածքում: Իրավապահները պարզել են հրկիզման […]

̰
Փայտամշակման արտադրամասում հրդեհ է բռնկվել

13:20 15.04.2020

Ապրիլի 15-ին՝ ժամը 12:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գուրգեն Մահարու փողոցում գտնվող փայտամշակման արտադրամասում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ:

̰
«BMW»-ն ընկել է Հրազդան գետը․ կան տուժածներ

10:51 15.04.2020

Ապրիլի 14-ին`ժամը 18:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը: Մինչ փրկարարների՝ կանչի […]

̰
Փրկարարները դուրս են բերել Քասախի կիրճն ընկած քաղաքացուն

09:46 15.04.2020

Ապրիլի 14-ին`ժամը 17:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավանք վանական համալիրի մոտակայքում գտնվող Քասախի կիրճը քաղաքացի է ընկել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները Վիոլետա Բ.-ին (ծնված 1989 թ.) դուրս են բերել կիրճից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: […]

̰
Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մարվել է

21:48 14.04.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 14-ին, ժամը 16:16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում՝ պատուհանների արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային […]

̰
Պատուհանների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

17:50 14.04.2020

Ապրիլի 14-ին՝ ժամը 16:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում՝ պատուհանների արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: Հրդեհը […]

̰
ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին․ կա 2 զոհ

17:40 14.04.2020

Ապրիլի 14-ին՝ ժամը 16:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին. կա 2 զոհ:

̰
Բելգիայում կորոնավիրուսից մահվան դեպքերը գերազանցել են 4000-ը. Газета

17:30 14.04.2020

Բելգիայում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացածների թիվը ավելացել է 262-ով՝ հասնելով 4157-ի: Այդ մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ նրանց 48%-ը մահացել է տանը: Այս պահին վարակակիրների քանակը 31 հազարից ավելի է: Մինչև ապրիլի 19-ը երկրում կարանտին է հայտարարվել:  

̰
Գյումրիում ոստիկաններին դանակահարած եղբայրները բերման են ենթարկվել ոստիկանության Կումայրու բաժին

17:05 14.04.2020

Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, այսօր՝ ապրիլի 14-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Հայուհու հրապարակում երկու երիտասարդ դանակահարել է տարածքում ծառայություն իրականացնող երկու  ոստիկանի: ՀՀ ոստիկանության  լրատվության և վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ երիտասարդ եղբայրները բերման են ենթարկվել ոստիկանության Կումայրու բաժին, նրանք հարցաքննվում են, ընթանում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու […]

̰
Հրազենի գործադրմամբ սպանություն Տափերական գյուղում. մեկ անձ ձերբակալվել է

16:53 14.04.2020

Ապրիլի 12-ի գիշերը «Մասիս» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 43-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։ Շտապօգնության խումբը կանչով մեկնել էր Արտաշատ քաղաքի Լուսինյան փողոցի տներից մեկը։ Տղամարդը դեռ ողջ էր. մահացավ հիվանդանոցի ճանապարհին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Բուժհաստատություն մեկնած Արտաշատի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային ոստիկանության և Արարատի բաժնի ծառայողների հետ, ժամերի ընթացքում պարզեցին կատարվածի […]

̰
Արտակարգ դրության պայմաններում Գյումրիում ծառայություն կատարելիս երկու ոստիկան է դանակահարվել

16:37 14.04.2020

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրիի Հայուհու հրապարակում երկու երիտասարդի և ոստիկանների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Վեճն ավարտվել է ոստիկանների դանակահարությամբ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Դեպքի վայրում ծառայություն իրականացնող մյուս ոստիկաններին հաջողվել է վնասազերծել դանակով զինված երիտասարդներին: Երիտասարդները Հայուհու հրապարակում երթևեկել են Mitsubishi 10 AR 510 մակնիշի ավտոմեքենայով, երբ […]

̰
Կոտայքի մարզում վագոն-տնակ է այրվել

15:14 14.04.2020

Ապրիլի 14-ին՝ ժամը 12:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:26-ին, մարվել՝ 13:14-ին: Այրվել են վագոն-տնակի (մոտ 15 քմ) ներսի երեսպատումը և մոտ 1000 […]

̰
Հրդեհ Գյումրիի թիվ 102 ռազմաբազայում

11:30 14.04.2020

Ապրիլի 14-ին`ժամը 09:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 102 ռազմաբազայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 102 ռազմաբազայից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջումն իրականացվել է համատեղ ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:00-ին, մարվել՝ […]

̰
Մասիսի խճուղում մեքենա է այրվել

10:03 14.04.2020

Ապրիլի 13-ին՝ ժամը 14:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի խճուղու թիվ 107/2 հասցեի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 15:40-ին: «Honda […]

̰
Հրդեհ Մեղրաձոր գյուղում

09:41 14.04.2020

Ապրիլի 13-ին` ժամը 14:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում անասնագոմ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:47-ին: Արայիկ Ա.-ին պատկանող անասնագոմում այրվել է մոտ 60 հակ կուտակած անասնակեր և անկել 2 խոզ: […]

̰
ԱՄՆ-ի հարավում պտտահողմերը 30 մարդու կյանք են խլել

09:23 14.04.2020

ԱՄՆ-ի հարավին պատուհասած փոթորիկների ու պտտահողմերի զոհն է դարձել առնվազն 30 մարդ։ Այս մասին հայտնում է USA Today-ը։ Պտտահողմերն ուղեկցվել են հեղեղումներով ու սողանքներով։ 10 նահանգում առանց էլեկտրականության է մնացել 750 հազար տնտեսություն։ Վնասվել են հարյուրավոր տներ։ 11 մարդ զոհվել է Միսսիսիպիում, 9-ը՝ Հարավային Կարոլինայում, 6-ը՝ Ջորջիայում, մնացած զոհերը գրանցվել են Արկանզասում և Հյուսիսային Կարոլինայում։ ԱՄՆ […]

̰
Խոշոր ավտովթար-հրդեհ Գյումրիում․ 2 մեքենա վերածվել է մոխրակույտի

08:32 14.04.2020

Ապրիլի 13-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Չերկազի փողոցում բախվել են Mazda մակնիշի 35 PV 587 համարանիշի, Peugeօt մակնիշի 35 G O 597 համարանիշի և Ford tranzit մակնիշի 34 VA 373 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով ավտոմեքենաներից Mazda-ում […]

̰
Երևանում «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների թալանման դեպքեր են տեղի ունեցել

00:05 14.04.2020

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում ապրիլի 10-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ Հրաչյա Ավետյանը և հայտնել, որ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում կայանված իրեն պատանող BMW մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Կայքի տեղեկություններով՝ Հ. Ավետյանը աշխատում […]

̰
Մերկ կինը հայտնվել է օդանավակայանում և ծեծել ոստիկանին. Fox News

23:57 13.04.2020

Ամերիկուհին գնացել է Լուիզիանա նահանգի օդանավակայան ամբողջովին մերկ և ծեծի ենթարկել ոստիկանին, հայտնում է Fox News-ը: Ականատեսների վկայությամբ՝ Կոլորադոյի 27-ամյա բնակչուհի Մարիել Վերգարան հայտնվել է Նոր Օռլեանի օդանավակայանում առանց որևէ հագուստի: Նա մոտեցել է Spirit Airlines ավիաընկերության գրանցման սեղանին և ցանկացել թռիչքի տոմս ձեռք բերել: Այնուամենայնիվ, դեպքի վայր են կանչվել իրավապահները, որոնք թույլ չեն տվել […]

̰
Հնդկաստանում կարանտին ապահովող ոստիկանի ձեռքը սրով կտրել են․ CNN

23:20 13.04.2020

Կարանտինի նորմերն ապահովող հնդիկ ոստիկանի ձեռքը սրով կտրել են այն քաղաքացիները, որոնց նա կանգնեցրել է։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։ Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսում գտնվող Փենջաբ նահանգում։ Փաստաթղթերը ստուգելու նպատակով ոստիկանները մթերային շուկայի մոտ կանգնեցրել են մեքենա, որում 7 տղամարդ է եղել։ Տղամարդիկ, պարզվում է,  էթնոկրոնական փոքրամասնության՝ Նիհանգների, սինքհ-մարտիկների […]

̰
Արագածոտնի մարզում Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և գլխիվայր շրջվել. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

22:18 13.04.2020

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 TQ 446 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հարթավան-Երնջապատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեպի Հարթավան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին ու քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: Վթարի հետևանքով վարորդն […]

̰
«Հուսով եմ, որ տեղ կհասնենք»․ ռուս օդաչուն՝ ուղևորներին

21:55 13.04.2020

Ռուսական ուղևորատար ինքնաթիռի վրա նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել ՝ կապված պայթյունի վտանգի անանուն հաղորդումների հետ, հայտնում է Kamchatka-Inform-ը: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայից Պետրոպավլովսկ-Կամչատկա ուղևորվող ինքնաթիռում: Ուղևորներից մեկի խոսքերով ՝ ինքնաթիռ բարձրանալուց որոշ ժամանակ անց ինքնաթիռի անձնակազմը խնդրել է ուղևորներին տասը րոպեում ստուգել իրենց պայուսակները և հանգստություն պահպանել: Օդաչուի խոսքերից հատկապես վախեցել են, երբ ասել […]

̰
COVID-19-ից մահացել է Թրամփի մտերիմ ընկերներից մեկը. CNN

19:15 13.04.2020

Նյույորքցի մեծահարուստ, Հանրապետական կուսակցության հովանավոր Սթենլի Չերան մահացել է ԱՄՆ-ում, COVID-19-ի հետևանքով ծագած բարդություններից: Սթեմլի Չերան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ ընկերներից էր: Նա 402,8 միլիոն դոլար էր նվիրաբերել այն կազմակերպություններին, որոնք ընտրություններում աջակցում էին Թրամփին: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Չերայի մտերիմներից մեկին: Նշվում է, որ Սթենլի Չերան 70 տարեկան էր:  

̰
Զորամասի ճաշարանի աման լվացողի մոտ կորոնավիրուսի կասկած է եղել, ամբողջ կազմը մեկուսացվել է. Սահակ Օհանյան

18:14 13.04.2020

«Մեր կազմակերպություններից մեկի աշխատակիցը, որը որպես աման լվացող էր ձևակերպված, ունեցել է նման խնդիր, ջերմության մասին տեղեկացրել է իր աշխատատուին, նրան հրահանգ է տրվել զորամաս չգալ»,- լրագրողներին այսօր տեղեկացրել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: Նրա խոսքերով՝ ամբողջ շրջանակը, որը սնունդ է մատակարարում զորամասին, մեկուսացվել է: Նրանք ներգրավված չեն եղել այդ օրվանից աշխատանքի […]

̰
BACK_TO_TOP