18:09 08.04.2020
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել է, որ Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ, 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, […]
16:53 08.04.2020
Իտալիայի Լիգուրիա և Տոսկանա մարզերի սահմանին՝ Մագրա գետի վրա, փլուզվել է ավտոմոբիլային կամուրջ: Փրկարարները դեպքի վայր են մեկնել, հաղորդում է Տոսկանայի La Nazione թերթը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով վիրավորներ չկան: #8aprile #Aulla (MS) aggiornamento ore 12:30, crollo ponte: due furgoni coinvolti, soccorsi i conducenti. In corso intervento di cinofili e sommozzatori dei #vigilidelfuoco per […]
16:05 08.04.2020
Թբիլիսիի Միխայիլ Լերմոնտովի անվան փողոցում վթարային շենքի ապամոնտաժման ընթացքում փլուզվել է պատերից մեկը, ինչի հետևանքով երեք աշխատող մնացել է փլատակների տակ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Ըստ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության՝ հրշեջ-փրկարարները բանվորներին արագ դուրս են բերել: Բոլոր երեքն էլ մարմնական թեթև վնասվածքներ են ստացել: Շտապօգնության բժիշկներն արդեն իսկ առաջին օգնություն են ցուցաբերել աշխատողներին:
15:30 08.04.2020
Ապրիլի 8-ին՝ ժամը 12:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 23 տան բակում շունն ընկել է հորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տան բակում գտնվող 5 […]
15:16 08.04.2020
Չեռնոբիլի վթարված ատոմակայանի մոտակայքում, որտեղ բնակությունը արգելված է բարձր ռադիացիայի պատճառով, կրկին հրդեհ է բռնկվել։ Բոցավառվել են Գրեզլյա գյուղի մոտ գտնվող խոտածածկ տարածքներն ու մացառուտները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Մեկ օր առաջ հրդեհված տարածքում էլ, ըստ ծառայության հաղորդագրության, բաց կրակ այլևս չի երևում։ Ընդհանուր առմամբ, Չեռնոբիլի մերձակայքում կրակը մարելու աշխատանքներին […]
13:36 08.04.2020
Ապրիլի 6-ին՝ ժամը 7։30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով տեղափոխվել է 50-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած իրավապահները ճշտեցին տղամարդու ինքնությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Տուժողից հաղորդում վերցնելն անհնար էր. վիրահատում էին: Վնասվածքից կարելի էր ենթադրել, որ նրան դանակահարել են: Իսկ թե ո՞վ և ի՞նչ հանգամանքներում` հարկավոր էր պարզել: […]
13:06 08.04.2020
Ամերիկացի երգիչ Ջոն Փրայնը 73 տարեկան հասակում մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Reuters-ը: Փրայնը COVID-19-ի ախտանշաններով հոսպիտալացվել էր մարտի 26-ին, ամերիկյան Նեշվիլ քաղաքում: Երգչի մահը վրա է հասել վիրուսի հետևանքով առաջացած բարդություններից: Rolling Stone-ը հայտնել է, որ թեստի դրական պատասխանը Ջոնի ու նրա կնոջ մոտ հաստատվել էր մարտի 17-ին: Դա տեղի է ունեցել […]
20:42 07.04.2020
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի ժամը 18:50-ի սահմաններում MAN մակնիշի K 878 HT 126 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են […]
20:33 07.04.2020
Թուրքիայի ռազմարդյունաբերական խոշորագույն ընկերություններից մեկի «Roketsan»-ի Անկարայի Էլմադաղ շրջանում գտնվող գործարանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտարարել է, որ նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհեր չկան: Պայթյունի պատճառների մասին դեռևս որևէ տեղեկատվություն չի հրապարակվել: Նշենք, որ «Roketsan» ընկերությունը վերջին մի քանի տարում […]
20:24 07.04.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կատատրավմա, գանգի հիմի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 67-ամյա Աննա Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Բաբայան փողոցում գործող թիվ […]
19:15 07.04.2020
Աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը անցել են 70 հազարի սահմանը։ Սակայն դրա միայն փոքր մասն է բաժին ընկնում Չինաստանին, որտեղից սկսվել է վարակի տարածումը դեռ հունվարին։ Հենց հունվարին ու նույնիսկ փետրվարին մահվան դեպքերի մեծ մասը Չինաստանում էր գրանցվում։ Հիմա պատկերը բոլորովին այլ է։ Այսօր Չինաստանում ընդհանրապես կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ինտերակտիվ ժամանակագրությամբ ներկայացրել ենք, […]
18:47 07.04.2020
Իտալիայում կորոնավիրուսի համավարակն սկսելուց ի վեր մահացել է 94 բժիշկ և 26 բուժքույր: Այս մասին հայտնում է CNN-ը: Իտալիայի առողջապահության ինստիտուտի տվյալներով՝ երկուշաբթի օրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների ընդհանուր թիվը հասել է 12.681-ի, որից ավելի քան 6.5 հազարը՝ բուժքույր: Նրանց կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան: Ներկայումս Իտալիայում կորոնավիրուս է հայտնաբերվել […]
18:08 07.04.2020
Բաթումի շտապօգնության երկու բրիգադ՝ վեց անձ, մեկուսացվել է 60-ամյա հիվանդի հետ շփման պատճառով, որի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հայտնում է apsny.ge-ն: «Շտապօգնության երկու բրիգադի անձնակազմը կնոջը տեղափոխել է հիվանդանոց, թեև կնոջ մոտ չէին հայտնաբերվել կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ, նա չի ճանապարհորդել»,- ասել է Բաթումի շտապօգնության ծառայության ղեկավար Մինդիա Կախիձեն: Որտեղ և ինչպես կարող էր 60-ամյա հիվանդը […]
16:33 07.04.2020
Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել […]
16:30 07.04.2020
2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գլաձոր գյուղի 30-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, […]
15:56 07.04.2020
Խոշոր հրդեհ է բռնկվել Ուկրաինայում: Այրվում է Չեռնոբիլի հարակից անտառը: Այս մասին հայտնել է Global News-ը: Կրակի ընդգրկած տարածքը կազմում է մոտ 100 հեկտար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 120 փրկարար, 2 ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ: Տեղեկություններ կան, որ հրդեհի պատճառով տարածքում ճառագայթման մակարդակը բարձրացել է նորմայից մոտ 16 անգամ:
12:30 07.04.2020
Մոսկվայում թոքաբորբից մահացել է ծգումով հայ ռուս հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը: 72-ամյա գիտնականը հոսպիտալացվել է երկու շաբաթ առաջ իր կնոջ՝ պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանի հետ: «Ամուսինները հոսպիտալացվել են թոքաբորբով: Երկուսի մոտ էլ հաստատվել էր կորոնավիրուսը»,- հայտնում է ռուսական «Հինգերորդ ալիք»-ը: Վերջին օրերին Ղազարյանը շնչում էր թոքերի արհեստական շնչառության սարքի միջոցով: Բժիշկները մինչև վերջ պայքարել են նրա […]
23:27 06.04.2020
«Պետրովսկո-Ռազումովսկայա» կայարանում մոսկովյան մետրոյի ուղևորը հեռախոսին նայելով քայլել է և ընկել ռելսերի վրա: Բարեբախտաբար, գնացքի մեքենավարին հաջողվել է ժամանակին արգելակել: Դեպքը նկարահանվել է հսկողության տեսախցիկի միջոցով: Կադրերում երևում է, որ կինը քայլում է՝ աչքը հեռախոսից չկտրելով: Նա այնքան է տարվել, որ չի նկատել հարթակի եզրը և ընկել է ռելսերի վրա: Մի քանի ուղևոր շտապել է […]
23:15 06.04.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով անհայտ քաղաքացու կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից կրակված 9 պարկուճ և 2 գնդակ: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական […]
18:35 06.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքի բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Ադրբեջանի Հանրապետությունում ծնված, ազգությամբ ազերի, սակայն վերջին 25 տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակվող, ՀՀ քաղաքացի 41-ամյա տղամարդ է՝ տուժողի վաղեմի ծանոթը և հարևանը: […]
18:20 06.04.2020
Այսօր լրագրողները կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ առցանց հարց են հղել փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին՝ հետաքրքրվելով արտակարգ դրության օրերին հանցավորության վիճակով: «Չնայած, որ իրոք ՀՀ ոստիկանությունը էական գործառույթներ է իրականացնում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին, օպերատիվ իրավիճակը գտնվում է լիարժեք հսկողության ներքո, և այո՛, հանցագործությունների էական նվազում կա»,- պատասխանել է Մհրյանը: Լրագրողները հետաքրքրվել են նաև բակերում կուտակումների […]
15:54 06.04.2020
Hermes նորաձևության տան նախկին դիզայներ Լեյլա Մենշարին մահացել է 93 տարեկան հասակում Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն՝ հղում անելով նորաձևության տան մամուլի ծառայությանը: Պարբերականի տվյալներով՝ նա վարակված էր կորոնավիրուսով: Մենշարին 1961 թվականին մտել է Hermes-ի թիմ և աշխատել այնտեղ մինչև 2013 թվականը:
15:40 06.04.2020
Երեկ կեսօրին ոստիկանության Արարատի բաժինը հաղորդում է ստացել այն մասին, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի Պարույր Սևակ գյուղի 1987թ. ծնված մի բնակչուհի: Համայնք մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13։20-ի սահմաններում, սկեսրոջ հետ Պարույր […]
13:15 06.04.2020
Մարտի 30-ից ապրիլի 5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 168 դեպք, որից 77-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 37 հրդեհի, 5 փլուզման, 1 քարաթափման ահազանգ, 22 ճանապարհատրանսպորտային պատահար, 9 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 61 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 34 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Ցավոք, նախորդ շաբաթվա […]
12:54 06.04.2020
Դերասանուհի Շիրլի Դուգլասը, որը խաղացել է ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «Լոլիտա» ֆիլմում, մահացել է Տորոնտոյում: Այս մասին թվիթերյան էջում հայտնել է դերասանուհու որդին՝ դերասան ու ռեժիսոր Կիֆեր Սազերլենդը: Նշվում է որ Դուգլասը մահացել է թոքաբորբի հետևանքով առաջացած բարդություններից: Սազերլենդը տեղեկացրել է, որ մոր մոտ կորոնավիրուս էին հայտնաբերել: «Նա ապրելու համար պայքարել է բավականին երկար, և մենք՝ […]
18:00 05.04.2020
Ապրիլի 5-ին՝ ժամը 15:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի «Ձոր» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Գ.) հայտնվել է Ձորագետ գետի մեջ։ […]
17:14 05.04.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ հարկադրաբար կանգնեցրել է Nissan մակնիշի 375 ՏՏ 60 համարանիշի […]
16:18 05.04.2020
Ապրիլի 5-ին՝ ժամը 13:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 49ա տան մոտակայքում գտնվող չշահագործվող ջրամբարի արտաքին պատը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզված է հայտնաբերվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաշվեկշռում […]
15:49 05.04.2020
Այսօր էլեկտրահարության դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Քաղաքում հայտնի շինանյութի խանութներից մեկի մոտից շտապօգնության մեքենաներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու քաղաքացիներ: «Մեր երկու կարգախմբերը դեռ «Գյումրի» բժշկական կենտրոնից հետ չեն վերադարձել, միայն տեղյակ եմ, որ էլեկտրահարված քաղաքացիներից մեկին մեր բժիշկները տեղում վերակենդանացրել են, մյուսը ունեցել է մարմնական վնասվածքներ: Թե կոնկրետ ինչպես է դեպքը տեղի […]
14:48 05.04.2020
Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Աշոտ Գ.-ն Գինեվետ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan X-Trail մակնիշի 69 MQ 999 համսարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մեծ թվով գառների: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գառներից 30-ը տեղում սատկել են, մի մասն էլ՝ վնասվածքներ է ստացել: Փաստի առթիվ նյութեր […]