18:50 22.04.2020
2020թ. ապրիլի 22-ին՝ ժամը 06:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Գ. Նժդեհի հուշահամալիրի տարածքում դիակ կա: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հիշյալ հուշահամալիրի մուտքի մոտ հայտնաբերել է տղամարդու դի` հրազենային վնասվածքներով: Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 235-րդ […]
18:44 22.04.2020
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է ապրիլի 21-ին՝ ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցված անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարները: Լուսանկարները՝ ստորև.
10:29 22.04.2020
Ապրիլի 21-ին, ժամը 18:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Դ., ծնված 1998 թ.) դուրս […]
08:22 22.04.2020
Երեկ երեկոյան շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, բախվել է 6 տրանսպորտային միջոց: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մեքենաներից մի քանիսը եղել են կայանված:
18:25 21.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. փետրվարի սկզբներին, ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալը, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, զանգահարել է իր հորեղբորը և խնդրել վերջինիս պատկանող «BMW» […]
18:15 21.04.2020
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները գործարան են գնացել, պահանջում են աշխատել, հայտնում է Tert.am-ը: Tert.am-ը զրուցել է ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանի հետ, որը հայտնել է՝ աշխատակիցներին դեռ վաղուց են տեղյակ պահել, որ հիմա աշխատել չեն կարող և հարցերի դեպքում պարետին դիմեն: «Բայց չեն լսում, ներխուժում են արտադրամաս, ասում են՝ աշխատել ենք ուզում: Մարդիկ չեն կարողանում […]
18:10 21.04.2020
Խոր վշտով հայտնում ենք, որ ապրիլի 21-ին կյանքից վաղաժամ հեռացավ ՀՀ պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, դասախոս և գիտնական, մեր սիրելի գործընկեր Ռուբեն Շուգարյանը: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Պարոն Շուգարյանը մեծ ավանդ է ունեցել ՀՀ դիվանագիտական ծառայության համակարգի կայացման գործում: Դիվանագետի բազմամյա գործունեության ընթացքում նա իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ և […]
17:20 21.04.2020
Բոստոնում այսօր առավոտյան մահացել է ԱՄՆ-ում Հայաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ռուբեն Շուգարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է նրա որդին։ Նա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է եղել 1993-1999թթ․։ Այնուհետև 1999-2005թթ․ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2005-2008թթ․ Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում համատեղությամբ եղել է ՀՀ արտակարգ և լիազոր […]
15:42 21.04.2020
Աֆրիկայի հարավ-արևմուտքում՝ Բենինի նավահանգիստներից մեկում, ծովահենները գրավել են Tommi Ritscher նավը, որը կոնտեյներներ է տեղափոխում։ Կոտոնա քաղաքում կայանած նավում 8 նավաստի կա։ Այս մասին հայտնել է Բենինում Ռուսաստանի դեսպանությունը։ Դեսպանատան տվյալներով՝ նավաստիներից երեքը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Բենինի առափնյա անվտանգության ուժերը իրենց նավակներով արդեն իսկ շրջապատել են նավը, սակայն դրա վրա բարձրացած ծովահենները պատանդ են պահում […]
13:14 21.04.2020
Ճապոնական Ֆուկուոկա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է դանակով զինված տղամարդուն, որը սրճարանում պատանդ էր վերցրել մի խումբ մարդկանց: Այս մասին հայտնում է NHK-ն: Նշվում է, որ պատանդների թվում վեց և ութ տարեկան երկու աղջիկ կար: Նրանք սրճարանատիրոջ աղջիկներն են: Երեխաները սրճարանում են մնացել ընդհանուր առմամբ վեց ժամ: Աղջիկները չեն տուժել, բայց նրանց հիվանդանոց են տարել ստուգումների […]
09:42 21.04.2020
Ապրիլի 21-ին՝ ժամը 05։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ-Բեկ փողոցի թիվ 95 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Merсedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Մ., ծնված 1985 թ․) դուրս է եկել […]
08:10 21.04.2020
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 19-ին գողության դեպքեր են տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Օհանյանը և հայտնել, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 75 հասցեին կից իր խանութը թալանել են: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 05:20-ի […]
19:19 20.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է երկու եղբայրների կողմից թմրամիջոցների առերևույթ ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Ախթալա համայնքի 28-ամյա բնակիչը, չունենալով թմրամիջոցներ ձեռք բերելու, պատրաստելու և վերամշակելու լիցենզավորված գործունեություն իրականացնելու իրավունք, իրացման նպատակով ապօրինի ձեռք […]
18:08 20.04.2020
2020 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Հ. Զ.-ին և կանխել վերջինիս կոշիկներում և գոտկատեղում թաքցված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, ինչպես նաև շրջանառությունն արգելված բջջային հեռախոսների մուտքը քրեակատարողական հիմնարկ: […]
18:05 20.04.2020
Քիչ առաջ խոշոր կարկուտ է տեղացել Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, կարկուտը տեղացել է մի քանի րոպե, բայց թե այդ կարճ ժամանակահատվածում ինչ վնաս է հասցրել բերքին, կամ, առհասարակ, վնասե՞լ է պտղատու ծառերը, դեռ պարզ չէ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:37 20.04.2020
Արագածոտնի մարզի Օշական համայնքում և մարզի մի շարք այլ բնակավայրերում այսօր՝ օրվա երկրորդ կեսին, հորդառատ անձրև է տեղացել, որը հետո փոխարինվել է կարկուտով։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ, ըստ գյուղացիների, զգալի վնաս է պատճառվել հատկապես ծիրանենիներին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:00 20.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս տանող ճանապարհին տեղի ունեցած տղամարդու առերևույթ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 31-ամյա բնակչին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 17-ի գիշերը՝ ժամը 00.00-ից 01.00-ն ընկած ժամանակահատվածում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 29-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի 31-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի […]
15:20 20.04.2020
2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 17:30-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով բուժօգնության է դիմել Լոռու մարզի բնակիչ: Պարզվել է, որ 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու եղբայրների և նույն գյուղի 42-ամյա բնակչի ու վերջինիս 15-ամյա որդու […]
13:30 20.04.2020
Անհետ կորած լուսանկարիչ Պիտեր Բիրդի մարմինը հայտնաբերվել է ԱՄՆ Լոնգ Այլենդ կղզու Իսթ-Հեմփթոն քաղաքի մոտ գտնվող անտառում: Հարազատները նրա անհետացման մասին հայտնել էին 19 օր առաջ, գրում է Daily Mail-ը: Մահվան պատճառը հայտնի չէ: Ավելի վաղ նա սրտի կաթված էր տարել։ Լուսանկարիչը 82 տարեկան էր: Նրա մարմինը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ մի որսորդ […]
13:16 20.04.2020
Ապրիլի 19-ին՝ ժամը 14:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 23/25 հասցեում գտնվող ջրանցքում խոշոր եղջերավոր անասուն է ընկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել խոշոր եղջերավոր անասունին։
12:37 20.04.2020
Սիցիլիայում արթնացել է Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Էտնան: Ծուխն արդեն տարածվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Мало итальянцам проблем с коронавирусом, теперь еще и это. На Сицилии проснулся один из самых активных и высоких вулканов в Европе — Этна. Столб дыма уже растянулся на несколько километров pic.twitter.com/owex1PRgWe — ntvru (@ntvru) April 20, 2020
11:17 20.04.2020
Ապրիլի 19-ին՝ ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Գուգարքի ոստիկանները պարզել են, որ ժամը 17.00-ի սահմաններում Գուգարք գյուղի 4-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակահարել էր 15-ամյա մի պատանի, որը ներկայացվել է բաժնի ԱԳ և ԸԲԿ խմբին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի […]
10:41 20.04.2020
Ապրիլի 20-ին՝ ժամը 04:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Գլաձոր ՈւՎԿ» ՓԲԸ-ից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Գլաձոր ՈՒԿՎ» ՓԲԸ-ի նախասրահում: Հրդեհը մեկուսացվել […]
00:05 20.04.2020
Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Opel մակնիշի 36 LD 496 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աղավնատուն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ կողաշրջվելով, հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, […]
23:43 19.04.2020
Ապրիլի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Թամանցիների փողոցում Nissan Tiida մակնիշի 35 SX 308 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև երկաթե էլեկտրասյանը, ապա մեկ այլ ծառի և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են […]
21:30 19.04.2020
Կորնել-Օվեդո քաղաքում, որը գտնվում է Պարագվայի հարավում, մահացած համարվող կինը արթնացել է, երբ սգո ծառայության աշխատակիցներն իրեն պատրաստում էին հուղարկավորության համար: Այդ մասին հայտնում է պարագվական ABC Color թերթը: Ապրիլի 11-ին 46 տարեկան Գլեդիս Ռոդրիգես դե Դուարտեին, որի մոտ ախտորոշվել էր ձվարանների քաղցկեղ, արյունահոսության պատճառով տեղափոխում են մասնավոր կլինիկա: 2 ժամ հետո ամուսնուն և հարազատներին […]
19:31 19.04.2020
Այսօր Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք: 90-ամյա տարեց տղամարդը, որի նմուշառումը գիշերը դրական արդյունք էր տվել, ախտորոշման հաստատումից 1 ժամ անց մահացել է: «Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողների մեկը, որի մոտ հաստատվել էր կորոնավիրուս, պարզվեց, որ տանը խնամում է իր 90-ամյա հայրիկին: Օրեր շարունակ մենք քննարկում էինք պապիկի հոսպիտալացման հարցը, բայց քանի որ […]
18:36 19.04.2020
Այսօր Գյումրիի հրշեջ փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Մելիք-Սարգսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Մելիք-Սարգսյան 4 հասցեի տանը հայտնաբերված պայթուցիկը հետևակի մարտական մեքենայի 60 մմ տրամագծի բեկորային արկ է` իր պայթուցիչով: Արկը տան կցակառույցում հայտնաբերել է սեփականատերը, որը տունը գնելուց հետո կատարել է մաքրման աշխատանքներ: […]
17:00 19.04.2020
Դադլի քաղաքի փողոցներում ֆլամինգո է նկատվել: Տեսանյութը հրապարակել է The Independent-ը «Թվիթերի» իր միկրոբլոգում: Escaped flamingo wanders down street in Dudley pic.twitter.com/yekEVqBkVC — The Independent (@Independent) April 16, 2020
16:43 19.04.2020
Երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 21:50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտքի հրազենային վնասվածքով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հարավարևմտյան թաղամասի բնակիչ, 26-ամյա Գագիկ Ա.-ն է: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:30-ի […]