TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+27.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. էլեկտրամոնտաժողը 10 000 վոլտ հզորության էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել ու մահացել է

21:26 04.04.2020

Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ճանապարհահատվածում բարձրավոլտ (10 հազ. վոլտ հզորությամբ) էլեկտրասյան վրա տղամարդ է հոսանքահարվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ նրան ցած իջեցնելու համար: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են […]

̰
Մեկ օրում Մոսվայում կորոնավիրուսի 434 նոր դեպք է բացահայտվել. Մոսկվայի քաղաքապետարան

18:55 04.04.2020

Վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվայում կորոնավիրուսով վարակման 434 նոր դեպք են բացահայտել: Այս մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետարանը: Նշվում է, որ ապրիլի 4-ի դրությամբ Մոսկվայում հայտնաբերվել է հիվանդացության 3357 դեպք: 168 մարդ ապաքինվել է, 24-ը՝ մահացել: 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնել էին կորոնավիրուսի բռնկման մասին:  

̰
Ռոբերտ Քենեդու թոռնուհին անհետ կորել է. WP

18:39 04.04.2020

The Washington Post-ը հաղորդում է, որ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ ամերիկացի սենատոր Ռոբերտ Քենեդու թոռնուհին որդու հետ ապրիլի 2-ին անհետ կորել է Մերիլենդ նահանգի ափամերձ հատվածում: Խոսքը Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքքինի ու նրա 8-ամյա որդու՝ Գիդեոնի մասին է: Ինչպես հայտնի է դարձել, միջադեպը տեղի է ունեցել Շեյդի Սայդ քաղաքում: 40ամյա Մեյվ Քենեդին ընտանիքի […]

̰
Երևանում քամին ծառեր է տապալել

18:20 04.04.2020

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում նկարներ են հրապարկվել: «Քամու հետևանքները. նախօրեին Կենտրոն համայնքում՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, Բրազիլիայի հրապարակում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր: Բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել: Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա:  Տարածքից հեռացվել […]

̰
Մեղուների զանգվածային անկում Արմավիրի մարզում

17:52 04.04.2020

Համացանցում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում նկատելի է մեղուների զանգվածային անկում: Մեղուների մասսայական անկում է տեղի ունենում մասնավորապես Նորավան և Լուկաշին համայնքներում։ Վարկածներից ամենաշրջանառվողը թունավորումն է, ահազանգել է օգտատեր Մարիամ Ենոքյանը: Հրապարակված լուսանկարներին արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը: «Համապատասխան կառույցների մասնագետներն այժմ ուսումնասիրում են Ձեր կողմից բարձրաձայնված խինդրը, վերլուծում են Ձեր տրամադրած […]

̰
Փլուզում Վարդաշեն փողոցում. տուժածներ չկան

17:44 04.04.2020

Ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի բետոնե պատշգամբը փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 66/1 հանրակացարանային շենքի 4-րդ հարկում տեղի […]

̰
Օրեխովո-Զուևո քաղաքում գազի պայթյուն է տեղի ունեցել, կա զոհ

16:18 04.04.2020

Ռուսաստանի Օրեխովո-Զուևո քաղաքում գազի պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել, չորս մարդ տուժել է: Այս մասին հայտնում է Vesti-ի թվիթերյան էջը: Քաղաքային հիվանդանոցի տվյալներով՝ երեք տուժածները վերակենդանացման բաժանմունքում են, չորրորդ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: Պայթյունի հետևանքով այլ զոհերից հաջողվել է խուսափել, քանի որ մանկական խաղահրապարակներում ոչ ոք չի եղել: В результате взрыва газа […]

̰
Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ

13:55 04.04.2020

Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

̰
Զինծառայող Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը

13:27 04.04.2020

Ժամկետային զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով, ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում 03.04.2020թ.՝ ժամը 22:25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և […]

̰
Դանակահարություն Նորք-Մարաշում

11:24 04.04.2020

Ապրիլի 3-ին` ժամը 13.52-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Նորք-Մարաշում ապրող մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրեն դանակով հարվածել են՝ արյունաքամ է լինում և խնդրում է, որ ոստիկան մոտենա: Ժամը 14.55-ին, «գլխի և որովայնի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, շտապօգնության խումբը տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց։ Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ժամը 12.00-ին, Խանզադյան փողոցի տներից […]

̰
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան մոտ 30 մետր գլորվել է ձորը․ տուժածի վիճակը ծանր է

11:13 04.04.2020

Ապրիլի 3-ին` ժամը 20:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Գ., ծնված 1967 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ […]

̰
Երգչուհի Pink-ը վարակվել է կորոնավիրուսով

10:03 04.04.2020

Կորոնավիրուս է ախտորոշվել ամերիկացի երգչուհի Pink-ի մոտ։ Այդ մասին երգչուհին հայտնել է իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ հիվանդության ախտանշաններն ի հայտ էին եկել 2 շաբաթ առաջ։ Կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև նրա 3 տարեկան որդու՝ Ջեյմսոնի մոտ։ Երգչուհու խոսքով՝ իրենք 2 շաբաթ գտնվել են տնային կարանտինում և հետևել բժշկի բոլոր ցուցումներին։ Արդյունքում վերջին թեստերը բացասական արդյունք […]

̰
Մահացել է հանրահայտ Ain’t No Sunshine երգի հեղինակ Բիլ Ուիզերսը

19:17 03.04.2020

81 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ Բիլ Ուիզերսը: Նրա ընտանիքի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ երգիչը մահացել է սրտի հետ կապված խնդիրների հետևանքով, հայտնում է Daily Mail-ը: Բիլ Ուիզերսը առավել հայտնի է Lean On Me, Lovely Day և Ain’t No Sunshine երգերով: Ստացել է 3 «Գրեմմի» մրցանակ: Վերջին շրջանում, կապված […]

̰
Բուլղարիայում 20 բեռնատար միմյանց է բախվել․ կան զոհեր

18:58 03.04.2020

Բուլղարիայի ավտոմայրուղիներից մեկի վրա միմյանց են բախվել շարասյունով ընթացող 20 խոշոր բեռնատարներ, ինչպես նաև մեկ միկրոավտոբուս և երկու թեթև մարդատար մեքենաներ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Բախման հետևանքով երկու մարդ մահացել է։ Մահացածներից մեկը Թուրքիայի, մյուսը՝ Բուլղարիայի բնակիչ է: Եվս վեց մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Իսկ վթարի պատճառը, ըստ ականատեսների, այն է […]

̰
ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար

17:50 03.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվելով ՌԴ Սևաստոպոլ քաղաքում, 2018թ. հունիսի 20-ին՝ ժամը 01։55-ի սահմաններում, նշված քաղաքի Բալակլավսկի շրջանի «Վեսնա» այգեգործական ընկերության 2-րդ Օգորոդնի նրբանցք տանող շրջադարձի մոտ […]

̰
Իտալիայում կորոնավիրուսից մահացել է կանացի կոշիկների հայտնի դիզայներ Սերջիո Ռոսսին. Reuters

17:10 03.04.2020

Կորոնավիրուսից մահացել է իտալացի դիզայներ Սերջիո Ռոսսին, որի անունով կոչվող ընկերությունն արտադրում է կանացի բրենդային կոշիկներ։ Այս մասին հայտնել է Չեզենա քաղաքի ղեկավարությունը․ հենց այնտեղ էր ապրում հայտնի դիզայները, փոխանցում է Reuters գործակալությունը։ Ռոսսին ընդամենը օրեր առաջ էր տեղափոխվել հիվանդանոց, ընդ որում՝ միանգամից վերակենդանացման բաժին։ Նրա ինքնազգացողությունը, սակայն, օր օրի վատացել էր։ Այսօր նա մահացել […]

̰
Հրդեհ Դալար գյուղի թռչնանոցում․ ծխահարվել է մոտ 4500 ճուտ

11:22 03.04.2020

Ապրիլի 2-ին` ժամը 22:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի Գրիբոյեդովի փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոյեդովի փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Գրիգոր Ս.) երկրորդ հարկում գտնվող թռչնանոցում: Հրդեհը մեկուսացվել […]

̰
Հրդեհ Արարատ քաղաքում

10:54 03.04.2020

Ապրիլի 3-ին, ժամը 03:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 56 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խանջյան փողոցի թիվ 56 շենքի առաջին հարկի […]

̰
Նանսենի փողոցում 20-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել

10:42 03.04.2020

Ապրիլի 2-ին՝ ժամը 20:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոց թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (տվյալները չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել […]

̰
Տավուշի մարզում մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է

23:44 02.04.2020

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 15:15-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում բախվել են Իջևանի բնակիչ, 39-ամյա Վ. Խ.-ի վարած Mercedes մակնիշի 35 FN 243 համարանիշի և Ազատամուտ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Վ.Ս.-ի վարած Nissan մակնիշի 10 FF 777 համարանիշի ավտոմեքենաները: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Վ. […]

̰
ՌԴ ՆԳՆ 2 գեներալ է ձերբակալվել հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանի գործի շրջանակում

18:36 02.04.2020

Ռուսաստանի ՆԳՆ քննչական բաժնի պետի երկու տեղակալները՝ Ալեքսանդր Կրակովսկին և Ալեքսանդր Բիրյուկովը, ձերբակալվել են կաշառք ստանալու գործի շրջանակում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին: Աղբյուրի համաձայն՝ բացի երկու գեներալից, ձերբակալվել է նաև հատկապես կարևոր գործերով քննիչ Ալեքսանդր Բրյանցևը: Նրանք կասկածվում են 10 մլն ռուբլու չափով կաշառք ստանալու մեջ: Հաղորդվում է, որ պաշտոնյաները […]

̰
Փրկարարները դուրս են բերել Toyota-ի շարժիչի հատվածում արգելափակված կատվին

18:18 02.04.2020

Ապրիլի 2-ին՝ ժամը 11:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավիթ փողոցի նրբանցքի թիվ 46 տան մոտակայքում կայանած Toyota մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում կատու է արգելափակվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կատվին դուրս են բերել Toyota մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Գուրգեն […]

̰
Ավազակային հարձակում Սյունիքում. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

18:14 02.04.2020

2020թ. մարտի 31-ին՝ ժամը 10:33-ին, Սյունիքի մարզի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր հարևանի տուն ինչ-որ մարդիկ են մտել և կատարել գողություն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչը, համագյուղացի կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու շուրջ նախնական […]

̰
ՌԴ ԱԳՆ խոսնակը խուսափել է Տավուշի ուղղությամբ դիվերսիայի հեղինակին նշելուց

17:49 02.04.2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն այսօր պատասխանել է Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած դիվերսիայի մասին հարցին։ Սակայն պատասխանի մեջ նա խուսափել է դիվերսիայի հեղինակին՝ Ադրբեջանին, հիշատակելուց։ Նա նշել է, որ կրակոցները շարունակվում են, և դրանք ուղղվում են նաև քաղաքացիական բնակչության ուղղությամբ։ Մարիա Զախարովան նաև ասել է, որ քաղաքացիականներից վիրավոր կա (ադրբեջանական կրակոցներից Տավուշում […]

̰
Քանի՞ հայ է մահացել կորոնավիրուսից արտերկրում

16:02 02.04.2020

Ավելանում է արտերկրում հիվանդացած և մահացած հայերի և ՀՀ քաղաքացիների թիվը: «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտյոմ Երկանյանը փորձել է պարզել՝ քանի՞սն են նրանք, ի՞նչ տվյալներ կան: Մանրամասները՝ տեսանյութում

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 1.7 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:13 02.04.2020

Մարտի 31-ից ապրիլի 1-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ մոտ 800 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 1500 քմ և 1 հա, Չինարի գյուղում՝ մոտ 2500 քմ, 1500 քմ, Նուբարաշեն-Բարձրաշեն ավտոճանապարհին՝ 800 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները […]

̰
Մահացել է օպերային թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանը

15:56 01.04.2020

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը խոր վշտով հայտնում է թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանի անժամանակ մահվան մասին: Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:

̰
Ոստիկանության պարզաբանումը թռչնի ապօրինի որսի մասին

13:30 01.04.2020

Մարտի 29-ին սոցկայքերում հրապարակվել է  թռչնի ապօրինի որսի մասին: Հրապարակման հիման վրա ոստիկանության Վաղարշապատի բաժնում պարզվել է օգտատիրոջ ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին՝ ժամը 20։45-ին, նրա ամուսինը ներկայացել է Վաղարշապատի բաժին և տվել բացատրություն: Քննությունը շարունակվում է: https://www.facebook.com/www.police.am/posts/3030480023638907?__xts__[0]=68.ARDlWCb1ZDy8RDCzQ22JyJ1xClXVbThh7qTmEPCIbYCtJlFRstX8ZTPYawMH_aHb0ASYRgo3KZ7FtElRJFPqMQnur9c4JGQb7Sv3TdujRabdypigdAK_udc6DTC47fgcWUuZvzVmy0Lu9zGdkD5rgMu3hD-g7Ub1ChhTc0dUOtYXwt83ugTEVhLHZi8OXaXXFPXDJhzhJZ-CgBfAiVs_zlC-TmIkvfddzaUmkZjs120p8WyHVDBXivYTY5-888WVvME0qitJ0bn39wMumGqlpDTSd-lpVX9sQv1pOrf3Kh0xDgsBYgh_YyYnDOTcuLKNkl3A-uLlxuXQonveVj3RZw&__tn__=-R

̰
Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել․ կա զոհ

09:12 01.04.2020

Մարտի 31-ին՝ ժամը 18:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ներքին շեն» հանդամասի մոտակայքում Արթուր Պ.-ն (ծնված 1982 թ.) իր վարած թրթուրավոր տրակտորով դուրս է եկել հանդամասի […]

̰
Վթար Գորիսում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

08:50 01.04.2020

Մարտի 31-ին՝ ժամը 22:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ՃՈ հաշվառման-քննական բաժին տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան խճուղում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սասուն Մ., ծնված 1963 թ.) դուրս […]

̰
BACK_TO_TOP