11:05 21.02.2020
Փետրվարի 20-ին` ժամը 22:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 102-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Pajero iO» (վարորդ` Նվեր Բ., ծնված […]
10:31 21.02.2020
Փետրվարի 20-ին՝ ժամը 21:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Հունան Ավետիսյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ բախվել են «Nissan Bluebird» (վարորդ` Գարիկ Ա., ծնված 1986 թ.) և […]
10:03 21.02.2020
Փետրվարի 20-ին՝ ժամը 22։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 00։15-ին։ Պարզվել է, որ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (24 քմ) և […]
09:40 21.02.2020
Նիգերիայի Լագոս նավահանգստի մերձակայքում ծովահեններն առևանգել են վրացի մի քանի նավաստիների։ Հինգշաբթի երեկոյան նրանք հարձակվել էին Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավի վրա: Այս մասին հաղորդել է«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը՝ հավելելով, որ հարձակման ժամանակ ծովահենները գործի են դրել հրազեն: Աղբյուրի համաձայն՝ ծովահեններն առևանգել են 10 նավաստու, որոնց թվում եղել են Վրաստանի քաղաքացիներ:
09:32 21.02.2020
Փետրվարի 21-ին՝ ժամը 01:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում գտնվող բենզալցակայանի մոտ, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղում գտնվող «Գոշ» գազալցակայանի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է […]
09:19 21.02.2020
Փետրվարի 20-ին՝ ժամը 14:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղ թաղամասի 21-րդ փողոցի թիվ 2 տան հարևանությամբ գտնվող չբնակեցված տան արտաքին պատը փլուզվել է և փակել մուտքը, առկա է կախված կառուցատարրի ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, […]
22:36 20.02.2020
SHANTNEWS-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Կիլիկիա թաղամասի մերձակայքում մարդատար մեքենա է շրջվել։ Ոստիկանները դեպքի վայրում են: Shamshyan. com- ի տեղեկություններով, Opel մակնիշի 36 DA 059 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Բրազիլիայի հրապարակ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ հայտնվել «RANoil» բենզալցակայանի տարածքում: Նախնական տեղեկություններով, […]
21:48 20.02.2020
Կրասնոյարսկում քննիչները հետաքննում են դեպքի հանգամանքները, որոնց հետևանքով տուժել է «Россия 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Բրիկինը. նրան հարվածել է մեքենան: Ըստ նախնական տվյալների՝ ամեն ինչ պատահել է այն ժամանակ, երբ լրագրողը փորձել է հարցազրույց անցկացնել տեղի բնակչի հետ: Նա հրաժարվել է մեկնաբանել և հեռացել է՝ հարվածելով լրագրողին: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 20-ին Չեռնիշևսկու փողոցում: […]
20:51 20.02.2020
Փետրվարի 20-ին` ժամը 12:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել Կարեն Հ.-ի (ծնված 1966 թ.) դին:
19:12 20.02.2020
ԱՄՆ-ում կինը 11 տարի իր մահացած ամուսնու մարմինը պահել է սառցախցիկում: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Դեպքը տեղի է ունեցել ամերիկյան Յուտա նահանգում: Ոստիկանությունը հայտնաբերել է 75-ամյա կնոջ մարմինն իր իսկ տանը: Տարածքի զննության ժամանակ սառցախցիկում հայտնաբերել է նաև տղամարդու դի: Տղամարդու մոտ գտել են նոտարով հաստատված գրություն` թվագրված 2008թ. դեկտեմբերի 2-ով: Դրանում ասվում էր, […]
19:00 20.02.2020
Մոսկվայում տաքսու վարորդը մի հարբած ուղևորի է տեղափոխել և միանգամից հարստացել: Վարորդն իմացել է հաճախորդի բանկային քարտի գաղտնաբառը և նրա քարտից հանել մոտ կես միլիոն ռուբլի, հայտնում է Mash Telegram ալիքը: Ուղևորությունը սկսել են Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկի մոտից: Հաճախորդն իջել է մեքենայից և բանկոմատից հանել 150 000 ռուբլի կանխիկ գումար, 5 000 ռուբլի տվել […]
18:13 20.02.2020
Բրիտանացի դերասանուհի, վիպասան Ջուլիա Ուոլթերսի մոտ հայտնաբերվել է երրորդ աստիճանի քաղցկեղ: Այս մասին հայտնում է BBC-ն: «Հարրի Փոթերի» աստղի հաստ աղիքում երկու ուռուցք են հայտնաբերել: Դերասանուհին խոստովանել է, որ առաջին անգամ իր հիվանդության մասին իմացել է 18 ամիս առաջ, այդ ժամանակ մտածել է` բժիշկները սխալվել են: Ավելի ուշ պարզվել է, որ քաղցկեղը տարածվել է կից […]
17:16 20.02.2020
Գերմանիայի Հանաու քաղաքում կրակոցների հետևանքով սպանվել է Թուրքիայի առնվազն 5 քաղաքացի: Այս մասին հայտնում է NTV Haber հեռուստաընկերությունը` հղում անելով ԳԴՀ-ում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Աիդինին: «Հանաուում զինված հարձակման ժամանակ զոհվել է Թուրքիայի 5 քաղաքացի»,- ասել է նա: Հիշեցնենք` անհայտ անձը կրակ էր բացել Հանաու քաղաքի 2 նարգիլե բարերի այցելուների ուղղությամբ: Ըստ ականատեսների` հրաձիգը նարգիլե […]
16:47 20.02.2020
Փետրվարի 20-ին, ժամը 04:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի հանքի մոտակայքում, երկու բեռնատար մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բեռնատարները մերկասառույցի պատճառով հայտնվել են կողք-կողքի՝ փակելով երթևեկությունը, ինչի արդյունքում խցանման մեջ […]
16:30 20.02.2020
Չինաստանում համաճարակային իրավիճակը` պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-2019) վարակով, դեռևս լարված է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` ընթացիկ տարվա փետրվարի 19-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի 74 280 հաստատված դեպք, որից 2006-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 25 երկրում արձանագրվել է 924 հաստատված դեպք (3 մահվան ելքով): Ըստ ԱՀԿ-ի` ամբողջ աշխարհում հաստատվել է նոր […]
15:44 20.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր Ստեփանակերտ քաղաքում հանդիպել է 2020 թվականի փետրվարի 14-ին մահացած լեյտենանտ Հայկ Ասրյանի հարազատներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հ. Ասրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները: Հ. Ասրյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ: Ա. […]
13:58 20.02.2020
Հնդկաստանի հարավում ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 19 մարդ: Այդ մասին հաղորդում է PTI-ն: Հաստատվել է, որ ավտոբուսում 50 ուղևոր է եղել: Գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Տիրիպուր շրջանի մայրուղու հարևանությամբ:
13:48 20.02.2020
Փետրվարի 20-ին՝ ժամը 12:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
13:12 20.02.2020
74 տարեկանում կյանքից հեռացել է համակարգչի cut, copy և paste հրամանների ստեղծող Լարի Թեսլերը: Այդ մասին հայտնում է BBC-ն: Նա սկսել է աշխատել Սիլիկոնյան հովտում 1960-ականների սկզբին, երբ համակարգիչներն այդքան էլ տարածված չէին: Նրա գյուտերի շնորհիվ անձնական համակարգչից օգտվելն ավելի դյուրին է դարձել: Բացի դրանից՝ Թեսլերը նաև աշխատել է Xerox ընկերությունում: The inventor of cut/copy […]
12:44 20.02.2020
Panamanian National Air Service Senan-ը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ հայտնաբերել են 5 տոննա կոկաին տեղափոխող սուզանավ: Սուզանավը հայտնաբերվել է Բոկաս դել Տորոյի հյուսիս-արևելքում: Ձերբակալվել է անձնակազմի չորս անդամ ՝ Կոլումբիայի քաղաքացիներ: Cinco toneladas decomisaron las autoridades en una embarcación sumergible al noreste de la provincia de Bocas del Toro. Se aprehendieron a […]
11:40 20.02.2020
Այսօր՝ փետրվարի 20-ին, շղթայական խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Ժամը 09։40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Lexus մակնիշի 35 PN 645 համարանիշի, Porsche Cayenne մակնիշի 01 AP 099 համարանիշի և BMW մակնիշի 36 MX 444 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Աղբյուրը նշում է, որ 3 ավտոմեքենաներն էլ […]
11:02 20.02.2020
Փետրվարի 19-ին հաղորդվել էր Դադիվանքի եկեղեցական համալիրից կատարված գողության մասին: ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության, ԱՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 1996թ. ծնված Ն. Ս.-ն, 1996թ. […]
08:45 20.02.2020
Փետրվարի 15-ին Մոսկվայում որպես հայ ներկայացած տղամարդը «Մաքդոնալդսում» հարձակվել է երիտասարդ զույգի վրա: Համացանցում տեսանյութ է հայտնվել։ Նրանց մոտենալով՝ նախ հարցնում է, թե ինչու են միասին, իսկ հետո պահանջում է, որ աղջիկն իրեն փոխանցի իր հոր հեռախոսահամարը: Հարցին, թե աղջիկը հա՞յ է, վերջինս դրական է պատասխանում: Ենթադրվում է, որ նրա ընկերը ռուս է: Աղջիկը հրաժարավում […]
23:48 19.02.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 18-ին, հերթական խուլիգանական դեպքն է տեղի ունեցել բժիշկների նկատմամբ: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շատապօգնության բժիշկների թիվ 76 խմբի կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, ով բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, հայհոյանքներ է հնչեցրել «Աստղիկ» բժշկական կենտրոնի ընդունարանում գտնվող քաղաքացիների հասցեին, կոտրել […]
18:45 19.02.2020
Կանայք բողոքել են, որ իրենց թույլ չեն տվել բիզնես դասից օգտվել ավելորդ քաշ ունենալու պատճառով։ Ուղևորուհիներն իրենց ստորացված են զգացել, երբ ժապավենով նրանց չափսերն են վերցրել: Նրանք չեն կարողացել զսպել արցունքները, գրում է BBC-ն: 59-ամյա Խուհանան և նրա երկու դուստրերը՝ Ռենելին և Թերեն, Thai Airways-ով մտադիր էին Բանգկոկ ուղևորվել նիհարելու ծրագրին մասնակցելու համար, որը կազմակերպել […]
18:43 19.02.2020
Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 17:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում բախվել են Lexus մակնիշի 333 ՍՏ 03 համարանիշի, Volkswagen մակնիշի 35 XN 099 համարանիշի, Opel մակնիշի 35 VQ 975 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 15 ՏՍ 129 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Lexus-ի և Volkswagen-ի վարորդները […]
18:38 19.02.2020
Աշտարակի քրեական հետախույզները բաժին բերման են ենթարկել Կոշ գյուղի 40-ամյա մի բնակչի։ Գործողությունն իրականացվել է փետրվարի 18-ի գիշերը։ Տղամարդը կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու մեջ։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվել է գործարանային համարով ատրճանակ, 9 սմ երկարությամբ շեղբով դանակ ու փայտե մահակ։ Հայտնաբերվածն առգրավվել է ու փաթեթավորվել։ Նշանակվել են […]
17:47 19.02.2020
Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախօրեին տեղի ունեցած միջադեպին, տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հ. Բ․-ն, առանց համապատասխան բժշկական ցուցման, պահանջել է իրեն տրամադրել իր հարազատների կողմից բերված մի քանի տուփ դեղամիջոցները: Բժշկական անձնակազմը մի քանի անգամ վերջինիս բացատրել է, որ իր պահանջած քանակով դեղորայք ընդունելը հակացուցված է և […]
13:58 19.02.2020
Ռեգբիի Ազգային լիգայի (NRL) աստղ Ռոուեն Բակստերը ողջ-ողջ այրվել է սեփական մեքենայի մեջ: Այս մասին հայտնել է Sportbox-ը: Մեքենայում են եղել նաև նրա երեք անչափահաս երեխաները: Ականատեսների պատմելով՝ կրակի բռնկման ժամանակ մեքենայից հասցրել է դուրս գալ Բակստերի կինը` Խաննա Բակստերը: Խաննան բարձր գոռացել է, թե ամուսինը նրա վրա բենզին է լցրել: Նշվում է, որ կինը […]