TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հարավային Կորեայում կորոնավիրուսի բռնկման պատճառով մեկուսացվել է 7,9 հազար զինծառայող

13:20 24.02.2020

Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը կարանտինի մեջ է պահում 7,9 հազար զինծառայողի` կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել 11 զինծառայողների` նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու մասին: Իշխանությունները մեկուսացրել են բոլորին, որոնք շփվել են վարակվածների հետ, նաև նրանց, որոնք այցելել են Տեգու քաղաք, որում գրանցվել է հիվանդության […]

̰
Ռուսաստանում ավելացել են ազգայնամոլական խմբավորումները, այդ թվում՝ հայկական

12:30 24.02.2020

Սոցիալական ցանցում ազգայնամոլական խմբերից մեկում տարածվել է տեսանյութ, թե ինչպես է ինչ-որ մի երիտասարդ մոտենում սննդի կետերից մեկում նստած զույգին և իմանալով, որ աղջիկը հայ է, իսկ տղան՝ ռուս, սկսում է հայհոյել և վիրավորել: Բարոյականության և ազգային արժեքների պահպանմանն ուղղված նման խմբավորումները այսօր շատ կան, հատկապես ադրբեջանական: Ստորև ներկայացվող տեսանյութում մի քանի օրինակ է ցույց […]

̰
Կոթիում կրակոցները ներկայումս դադարել են

12:19 24.02.2020

«Երեկ եղել է մի քանի կրակոց՝ շատ կարճ: Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցները դադարել են»,- այդ մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Տավուշի մարզի Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը: Մելիքյանը պատմեց, որ այսօր առավոտյան՝ ժամը 07.30-ի սահմաններում, եղել են կրակոցներ՝ շուրջ 25 րոպե տևողությամբ, այնուհետ կարճատև դադարից հետո նորից են սկսվել, իսկ ժամը 09.00-ի շրջանում դադարել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:50 24.02.2020

Փետրվարի 23-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ 8000 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 500 քմ, Լոռու մարզի Գուգարք գյուղում՝ 6000 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհին՝ 3000 քմ, Տավուշի մարզի Կայանավան գյուղում՝ 3000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել […]

̰
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտ քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել

11:02 24.02.2020

Փետրվարի 23-ին` ժամը 20:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակայքում քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառլեն Վ.-ն (ծնված 1984 թ.) ապակիով վնասել է ձեռքերի դաստակները: Մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը փրկարարները […]

̰
Խոշոր ավտովթար Արարատի մարզում.  7 վիրավորներից 4-ը երեխաներ են

22:41 23.02.2020

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:45-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի՝ Դիտակի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 34 VՍ 439 համարանիշի և Subaru մակնիշի 35 TX 176 համարանիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Նիվան» կողաշրջվել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։ Փաստի առթիվ նյութեր են […]

̰
Վթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. վարորդը հոսպիտալացվել է

22:24 23.02.2020

Փետրվարի 23-ինъ ժամը 19:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ն., ծնված 1999 թ.)  դուրս է եկել երթևեկելի հատվածից և հարվածել […]

̰
Նորագավիթում «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատարին

22:00 23.02.2020

Փետրվարի 23-ին, ժամը 18:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի գլխավոր ավտոճանապարհին գազատար խողովակը թեքվել է, առկա է արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նորագավիթ 10-րդ փողոցում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և […]

̰
14 տարի անհետ կորած շան և տերերի հուզիչ հանդիպումը

21:36 23.02.2020

ԱՄՆ-ում տերերին են վերադարձրել կորած շանը: Կենդանու հետ հանդիպման հուզիչ կադրերը տարածվել են համացանցում, հայտնում է ABC 13 News-ը: Ամերիկյան Հյուսթոն քաղաքում շնիկը գտնվել է 14 տարի անհետ կորած համարվելուց հետո: Դեռ 2006-ին Ռեմինգթոն անունով շունը տնից անհետացել է: Շան տերերը որոշել են, որ նրան գողացել են կամ ինչ-որ կենդանի է հարձակվել է շան վրա, […]

̰
Եվս մեկ երկրաշարժ Իրանում, ցնցումները զգացվել են նաև Երևանում և մի շարք մարզերում

20:57 23.02.2020

Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.180 և արևելյան երկայնության 44.420 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Գնաց մեր սիրելի Մարգարիտան… Արշավիր Ղարամյանի գրառումը

20:53 23.02.2020

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումից: «Գնաց մեր սիրելի Մարգարիտան… Աստված հոգիդ լուսերի մեջ պահի…

̰
Փրկարարները սարից պատգարակով իջեցրել են վնասվածք ստացած քաղաքացուն

19:19 23.02.2020

Փետրվարի 23-ին, ժամը 15:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի «Խաչասար» կոչվող հատվածում քաղաքացին ընկել և ստացել է վնասվածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Խաչասար» կոչվող հատվածում հերթապահություն իրականացնող Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի ձնագնացը բարձրանալով սարը փրկարարների և Հայկական կարմիր խաչ ընկերության աշխատակիցների համատեղ ուժերով Հովսեփ Մ.-ին (ծնված 2006թ.) պատգարակով մոտ […]

̰
Գիտնականները ենթադրում են, որ կորնավիրուսը «դրսից» է ներմուծվել Ուhանի շուկա

18:50 23.02.2020

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ՝ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ նոր տեսակի կորոնավիրուսը Հուբեյ նահանգի Ուհանի ծովամթերքների շուկա է ներթափանցել այլ վայրից: Աղբյուրի համաձայն՝ ոմն «զրոյական հիվանդ» կարող էր ինչ-որ մեկին վարակել շուկայում, և այդ վայրը դարձել է բարենպաստ միջավայր վիրուսի բազմացման համար: Գիտնականների կարծիքով ՝ հիվանդության տարածումը անցել է առնվազն երեք ուղով: Գիտնականներն այսպիսի […]

̰
Թուրքիան կորոնավիրուսի պատճառով փակել է Իրանի հետ սահմանը

18:12 23.02.2020

Թուրքիան որոշում է կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով փակել Իրանի հետ սահմանն այն բանից հետո, երբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք, որոնցից 8-ը՝ մահվան ելքով, հայտնում է թուրքական Daily Sabah-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Դրա տեղեկություններով՝ փակվել են թուրք-իրանական սահմանի երկու անցակետեր: Նշվում է, որ միջոցառումները ձեռնարկվել են Նովրուզի նախօրեին Վան նահանգ զբոսաշրջիկների հոսքի ֆոնին: […]

̰
Իրանում կտրուկ ավելացել է երկրաշարժից տուժածների թիվը

17:51 23.02.2020

Թուրք-իրանական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Իրանում տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 75-ի, հայտնում է իրանական YJC պորտալը: «Երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը հասել է 75-ի»,- պորտալը մեջբերել է Իրանի հյուսիսարևելյան Կամարի բնակավայրի բժշկական ծառայության ղեկավարի խոսքերը: Ավելի վաղ հաղորդվում էր 25 տուժածի մասին:

̰
Շնաձուկը կառչել է մի քանի միլիոն դոլար արժողությամբ զբոսանավից

17:50 23.02.2020

Նոր Զելանդիայի ջրերում  շնաձուկը կառչել է թանկարժեք  զբոսանավից, տեսանյութը հայտնվել է համացանցում, գրում է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել կենսաբան Ռիլլի Էլիոթի զբոսանավում, երբ 35 տարեկան կենսաբանը իր դոկտորական ատենախոսության համար ուսումնասիրում էր շնաձկներին: Նա նկարահանել է այդ տեսանյութը, ապա բղավել. «Ի՞նչ ես անում, փոքրի՛կս»: Զբոսանավի տերն ասել է, որ իր նավը բավական ամուր […]

̰
Մանրամասներ երեկ Էջմիածնում փոխգնդապետի կողմից կատարված սպանությունից

16:50 23.02.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ձերբակալվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում հաշվառված, 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ փետրվարի 22-ին, իր մոտ եղած «ԱԿ-47» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով 36-ամյա Գևորգ Խալաթյանին սպանելու, այնուհետև սպանվածի հարազատների և տան ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, որից հետո հանցագործության գործիք ինքնաձիգը թողնելով դեպքի վայրում, դիմել […]

̰
Բրիտանուհին զրկվել է ականջից՝ սոլյարի հաճախ այցելելու պատճառով

14:56 23.02.2020

Բրիտանուհու ականջը կտրել են սոլյարի հաճախ այցելելու հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն: 14 տարեկանից ի վեր Բոլթոն Անտե Սմիթը պարբերաբար սոլյարի է ընդունել: Պրոցեդուրան վտանգավոր սովորություն է դարձել նրա համար: Դրա հետ մեկտեղ, բրիտանուհին իմացել է մաշկի քաղցկեղի հավանական ռիսկի մասին: Վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթումը հանգեցրել է ձախ ականջում մելանոմայի: Կինը 44 տարեկան է: Սմիթը […]

̰
Իրանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի. Al Arabiya

13:47 23.02.2020

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունից մահացածների թիվն Իրանում հասել է 18-ի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, փետրվարի 23-ին այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի աղբյուրներին։ Փետրվարի 22-ին Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը տեղեկացրել էր նոր տիպի կորոնավիրուսով վարակման 28 և դրանից մահվան 5 դեպքերի մասին։ Այդ վարակից Իրանում հիվանդացության առաջին դեպքերի […]

̰
Մալաթիա Սեբաստիայում թափառող ոչ մի շուն էֆթանազիայի չի ենթարկվել․ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի պարզաբանումը

13:40 23.02.2020

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք մասնակի. «Վերջին օրերին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն աշխատել է արտակարգ ռեժիմով, ելնելով քաղաքացիների՝ մասնավորապես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների ահազանգերի շատ մեծ քանակից: Համաձայն ստացվող տեղեկատվության վերոնշյալ համայնքում թափառող շները ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերել՝ հարձակվելով և վնասելով բնակիչներին, հատկապես երեխաներին: Ձեռնարկված […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով նվազագույնը 7 մարդ է զոհվել

13:19 23.02.2020

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով նվազագույնը 7 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Սոյլուն ասել է, որ զոհերի թվում կա 3 երեխա և 4 մեծահասակ: Եվս 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց: Հիեցնենք՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,7 բալ: Ստորերկրյա ցնցումները տեղի են ունեցել […]

̰
Իրանում ՀՀ դեսպանությունն այսօրվանից դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

12:06 23.02.2020

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: Դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:

̰
Գրեթե 2,5 հազար մարդ է Չինաստանում զոհ դարձել կորոնավիրուսին

12:00 23.02.2020

Չինաստանի մայրցամաքային հատվածում նոր տեսակի կորոնավիուսի հետևանքով արդեն մահացել է 2442 մարդ: Այս մասին ասվում է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի կայքում: Պետական կոմիտեի տվյալներով՝ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 76 936 հաստատված դեպք: Ինչպես նշվում է, ներկայումս կորոնավիրուսով հիվանդ է 51 606 մարդ, որոնցից 10 968-ը ծանր վիճակում է: Հիվանդանոցներից, համաճարակի ընթացքում, դուրս է գրվել 22 […]

̰
Փրկարարները Գավառում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

11:29 23.02.2020

Փետրվարի 22-23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1 ավտոմեքենա և 3 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: 

̰
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 24-ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում

11:23 23.02.2020

Այսօր՝ փետրվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 09:30-ի սահմաններում Հնաբերդ գյուղի բնակիչ, 24-ամյա Գոռ Ասատրյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 35 ՏG 791 համարանիշի ավտոմեքենայով Ապարան-Արթիկ ավտոճանապարհի Գեղադիր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝  հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի […]

̰
Վերին Լարսի ռուսական կողմում կուտակվել է 656 բեռնատար

10:45 23.02.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենանաերի համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 656 բեռնատար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

̰
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում

10:22 23.02.2020

Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 […]

̰
Օդանավակայանում առայժմ պայթուցիկ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

21:40 22.02.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 22-ին` ժամը 19:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում: ԱԻՆ-ից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ աշխատանքներն այս պահին շարունակվում են: ԱԻՆ աշխատակիցներն այնտեղ են՝ աջակցելու ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակիցներին, այլ իրավասություններ չունեն, ուստի չեն կարող նաև մանրամասներ հայտնել:

̰
Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում

21:07 22.02.2020

Փետրվարի 22-ին` ժամը 19:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական […]

̰
Խոշոր ավտովթար Երևանում. ավտոքարշակը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել

19:05 22.02.2020

Փետրվարի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան քաղաքացուն վրաերթի է ենթարկել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, […]

̰
BACK_TO_TOP