18:14 22.02.2020
Ղազախստանի նախկին մայրաքաղաքում այսօր տեղի է ունեցել իրարից անկախ 2 ընդդիմադիր ցույց։ Դրանք ուղեկցվել են ձերբակալություններով, որոնց քանակը գերազանցել է 100-ը։ Այս մասին հայտնում է Current Time հեռուստաալիքը: Օրվա առաջին կեսին Ալմաթիի հրապարակներից մեկում ցույց են արել Ղազախստանում նոր կազմավորվող «Դեմոկրատական կուսակցության» համակիրները։ Նրանք պահանջել են ազատ արձակել այսօր գիշերը ձերբակալված Ժանբոլատ Մամային, որն էլ […]
18:00 22.02.2020
Ռուսաստանի Ռոստովի երկրամասի Ազով քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում պայթյուն է որոտացել․ տներից մեկում հավաքված կենցաղային գազը պայթել է ու սկսվել է հրդեհ։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Միջադեպի հետևանքով 2 մարդ մահացել է, ևս 2 մարդ վնասվածքներ է ստացել։ Պայթյունից հետո 49 մարդ է տարհանվել հրդեհված շինությունից։
17:14 22.02.2020
Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15։30-ի սահմաններում «ԳԱԶ 53» մակնիշի 95 VP 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտա-Մյասնիկյան-Խուդյակով փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սալիկապատ հատվածին և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով […]
17:00 22.02.2020
Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, Shamshyan.com-ը: Վաղ առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոցում գտնվող այգում՝ ծառերի մեջ, վթարված ավտոմեքենա կա։ Ոստիկանները կնքել են նշված ավտոմեքենան, քանի որ, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, ունեն կասկածներ, որ նշված Nissan Tiida մակնիշի 36 ՏV 111 համարանիշի ավտոմեքենան մի քանի բնակարանային գողություններ […]
16:49 22.02.2020
Փետրվարի 22-ին` ժամը 11:50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի: Բուժհաստատություն մեկնած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 304 հասցեում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է 62-ամյա մի տղամարդ: Կասկածվողը ներկայացվել […]
16:27 22.02.2020
Փետրվարի 21-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, կամավոր ոստիկանություն է ներկայացել 28-ամյա Ռոմիկ Ս․-ն։ Նա 2013թ. հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]
16:00 22.02.2020
Երուսաղեմում պաղեստինցին հարձակվել է իսրայելցի ոստիկանի վրա: Նրան չեզոքացրել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Ահաբեկիչը եկել է Երուսաղեմի Հին քաղաքի Առյուծի դարպասի մոտ և դանակով հարձակվել ոստիկանների վրա, որոնք այնտեղ էին գտնվում: Նա չեզոքացվել է»,- գործակալությանն ասել է Իսրայելի ոստիկանության խոսնակ Միխայիլ Զինգերմանը: Ոստիկանների հրաձգությունից տուժել է նաև 42-ամյա մի կին: Նա վիրավորում է ստացել ոտքի […]
15:41 22.02.2020
Այսօր՝ փետրվարի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, որը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը հիվանդանոց է տեղափոխվել Արամ Մանուկյան […]
14:44 22.02.2020
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն ասել է, որ UIA ավիաընկերության կործանված ինքնաթիռի «սև արկղերը» առանց Ուկրաինայի ներկայացուցիչների չեն գաղտնազերծվի: «Ես կարող եմ հավաստիացնել Ուկրաինայի քաղաքացիներին, որ առանց Ուկրաինայի ոչ ոք իրավունք չունի դիպչել «սև արկղերին»: Նրանք այսօր գտնվում են Թեհրանի տարածքում, ոչ ոք նրանց ձեռք չի տալիս. ոչ Իրանի պաշտպանության նախարարությունը, […]
14:27 22.02.2020
Ղազախստանի հյուսիս-արևմուտքում՝ Ռուսաստանի սահմանի մոտ գտնվող Խրոմտաու քաղաքում, փոխհրաձգություն է եղել, որի մասնակիցներին ոստիկանությունն արդեն հայտնաբերել է։ Հրաձիգները եղել են ռուսական համարանիշով մեքենայով։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Փոխհրաձգության ժամանակ 5 մարդ ստացել է հրազենային վիրավորում։ Երեկոյան տեղի ունեցած միջադեպից հետո արդեն այսօր առավոտյան ոստիկանությունը բաժին է տարել կասկածյալներին, որոնք ինքնախոստովանական ցուցմունք են տվել։ […]
13:44 22.02.2020
Փետրվարի 21-ին ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ «Բավրա» սահմանային անցակետից հայտնաբերվել և ոստիկանություն բերման է ենթարկվել 31-ամյա Եղիշե Գ․-ն։ Նա 2019թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]
13:03 22.02.2020
Ադրբեջանի կենտրոնական հատվածում՝ Շամախիում, այսօր առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները եղել են 3,3 մագնիտուդի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժն արձանագրվել է առավոտյան ժ. 7։05 սահմաններում։ Բնակչության կողմից այն չի էլ զգացվել, պարզապես ֆիքսվել է մասնագետների սարքավորումներով։
12:28 22.02.2020
Սիրիական SANA լրատվական գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է` ինչպես են զինյալները հարձակում գործում Իդլիբ նահանգի Նեյրաբ բնակավայրի վրա: Անօդաչու թռչող սարքերով կատարված նկարահանումներից երևում է` ինչպես է սիրիական բանակը ոչնչացնում նրանց տեխնիկան, ներառյալ տանկեր, զրահապատ մեքենաներ և այլն: Ավելի վաղ սիրիացի զինյալները թուրքական հրետանու օգնությամբ փորձել են ճեղքել սիրիական բանակի պաշտպանությունը: Դամասկոսի խնդրանքով […]
11:05 22.02.2020
Փետրվարի 21-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 2 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
10:39 22.02.2020
Փետրվարի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում՝ 2 հա, Իջևան քաղաքում՝ 700 քմ, Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
10:29 22.02.2020
Երեկ` փետրվարի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի 88 հասցեի մոտ մի քանի անգամ կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներն արձակվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Արմեն Թամազյանի կողմից շահագործվող Infiniti QX մակնիշի 17 AQ 007 […]
09:53 22.02.2020
Փետրվարի 21-ին`ժամը 23:47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքրաշեն-Թորոսգյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Սարգիս Ղ., ծնված 1978 թ.) […]
09:40 22.02.2020
Փետրվարի 22-ին՝ ժամը 01:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ Ինտերպոլի մոտակայքում, այրվում են ավտոտեխսպասարկման կետեր: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ֆանարջյան 44 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում (մոտ […]
22:55 21.02.2020
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Այնթապ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit մակնիշի 50 FT 077 համարանիշի և ЗИЛ մակնիշի 35 GՏ 578 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ford-ը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի […]
22:24 21.02.2020
Փետրվարի 21-ին՝ ժամը 18:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հրաձգարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շլորկուտ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:12-ին: Այրվել է մոտ […]
22:05 21.02.2020
Հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է Բերքշիրի Սոննինգ քաղաքում Ջորջ և Ամալ Քլունիների հեղեղված առանձնատունը: Թեմզան դուրս է եկել իր ափերից և ողողել հոլիվուդյան աստղի թենիսի խաղադաշտը, ամառանոցի վերանդան: 17-րդ դարի տունը գտնվում է գետի մի կղզու վրա: Նախկինում առանձնատան այգին ջրհեղեղի հետևանքով վնասվել էր 2016-ին: Ուրբաթ սպասվում է ավելի շատ անձրև, ինչը հնարավոր է […]
21:30 21.02.2020
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:45-ի սահմաններում Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Ռազմիկ Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի 17 PX 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում ՝ դեպի Սևան ընթանալիս, բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 300 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հանդիպակաց […]
18:46 21.02.2020
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Վ. Ն.-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի նոյեմբերին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական […]
18:05 21.02.2020
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգիստը: Վարպետին հրաժեշտ տալու են եկել նրա ընկերները, հարազատները, արվեստագետները, պետական ու քաղաքական գործիչները: Հիշեցնենք, որ Երվանդ Մանարյանը մահացել է փետրվարի 20-ին՝ 96 տարեկան հասակում: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 12.00-14.00-ն, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
17:30 21.02.2020
Հինգշաբթի օրը Վրաստանի արտգործնախարարության խոսնակ Վլադիմիր Կոնստանտինիդին հայտարարել է, որ վրացական կողմը միջազգային գործընկերների հետ միասին անցկացվող հետաքննությամբ պարզել է, որ նախագահական վարչակազմի և լրատվամիջոցների կայքերում կիբերհարձակումը կազմակերպվել և իրականացվել է Ռուսաստանից: Նախնական տվյալներով` ցանցահեններն անցած տարվա հոկտեմբերի 28-ին հարձակվել էին հազարավոր կայքերի վրա և վնասել վրացական «Իմեդի» և «Մաեստրո» հեռուստաընկերությունների սերվերներն ու սարքավորումները: Նրանք […]
17:20 21.02.2020
ՏԿԵՆ տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
17:00 21.02.2020
Ռուս-թուրքական բանակցությունները, որոնք անցկացվում են մի քանի փուլով, գրեթե արդյունք չեն գրանցել: Փոխարենը Իդլիբում խիստ լարվել է իրավիճակը: Թեժ մարտեր են ընթացել: Երեկ մարտեր են մղել Իդլիբում հակամարտության երկու կողմերին աջակցող ուժերը՝ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ուժերը: Սիրիական ընդդիմադիր ուժերը թուրքական հրետանու օգնությամբ փորձել են ճեղքել սիրիական բանակի պաշտպանությունը: Ռուսական «Սու-24» օդանավերը կրակ են բացել […]
15:25 21.02.2020
Փետրվարի 18-ին՝ ժամը 21։10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մի խումբ անձինք Րաֆֆու փողոցում հայհոյանքներ են հնչեցրել, իսկ նրանցից մեկը որսորդական ազդանշանային հրթիռանետից կրակոցներ է արձակել օդ՝ խանգարելով բնակիչների անդորրը: Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի […]
13:57 21.02.2020
Փետրվարի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում՝ «Հալեպ» ռեստորանային համալիրի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Հաղարծին գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Նվեր Բ․-ի վարած Mitsubishi Pajero Junior մակնիշի 34 ՔՄ 323 համարանիշի և 49-ամյա Բակուր Թ․-ի վարած ՈՒԱԶ մակնիշի 34 NO 830 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով […]
12:22 21.02.2020
Տեխասում կործանվել է երկշարժիչանի ինքնաթիռ, որում երեք մարդ է եղել: Բոլորը մահացել են: Այդ մասին հաղորդում է New York Daily News-ը: Տեղի իշխանությունների տվյալներով՝ ինքնաթիռը ռադարներից անհետացել է փետրվարի 20-ի առավոտյան: Փրկարարները, սակայն, կարողացել են վթարի վայր հասնել ժ. 22:00-ի սահմաններում: «Ավիավթարի հետևանքով Տեխասի արևմուտքում մահացել է 3 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, […]