11:51 08.02.2020
Փետրվարի 7-ին՝ ժամը 18.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7 քաղաքացի: Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տուժած քաղաքացիները, որոնցից 5-ն անչափահաս էին, թունավորվել էին Ոսկեվազ գյուղի տներից մեկի խոհանոցի գազօջախի և գազի կաթսայի թերայրված գազերի ներս լցվելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: *** […]
11:48 08.02.2020
Փետրվարի 7-ին՝ ժամը 10.55-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հատվածում սուր կտրող ծակող գործիքով վնասված վերքերով» իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ: Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 9-ի սահմաններում, Նոր Հաճնի Ազատամարտիկների փողոցի թիվ 1 շենքի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, նույն քաղաքի […]
10:47 08.02.2020
Փետրվարի 8-ին՝ ժամը 00:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում, բախվել են «Mercedes C 200» (վարորդի տվյալները չի […]
09:36 08.02.2020
Փետրվարի 7-ին՝ ժամը 14:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ավշար գյուղում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավշար գյուղի Իսահակյան փողոցի տներից մեկի անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 18:55-ին: Այրվել են […]
23:21 07.02.2020
Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ աջ ուսահոդի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է բերվել Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 3-րդ թաղամասի բնակիչ, 82-ամյա Նինա Ա.-ն, որը, ըստ նրա տղայի ՝ Վարուժան Ն.-ի հայտնած տեղեկությունների՝ վնասվածքը ստացել է փողոցում վայր […]
23:00 07.02.2020
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Հայ Փոյնթ քաղաքում ներկարար Բայրոն Կաստիլոն շփոթել է բնակարանները: Դրա հետևանքով կրակել են նրա կրծքավանդակին, գրում է New York Post- ը: 48-ամյա Կաստիլոն գնացել է բնակելի համալիրի բնակարաններից մեկը՝ պատերը ներկելու նպատակով: Տղամարդը երկար ժամանակ թակել է, բայց տանտերը դուռը չի բացել: Այնուհետև ներկարարը փորձել է բանալիով դուռը բացել: Սակայն բանալին […]
22:30 07.02.2020
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ահասարսուռ դեպք է տեղի ունեցել։ Ճամփեզրին ոստիկանները հայտնաբերել են մի աշակերտուհու դի։ Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը: Աղջկա հայրը՝ Շեյմա Յըլդըզը, հանձնվել է ոստիկանությանն ու խոստովանել, որ ինքն է ատրճանակով սպանել սեփական դստերը։ Որպես պատճառ Յըլդըզը նշել է, որ երբ իմացել է իր աղջիկն ընկեր ունի և հարաբերությունների մեջ է նրա հետ, բարկացել […]
22:16 07.02.2020
Մոսկվայի բնակարաններից մեկում նրանք գտել են 1940 թվականին ծնված թոշակառուի մումիա դարձած մարմինը, որը, ենթադրաբար, մահացել է վեց տարի առաջ: Այս մասին հաղորդել է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով ՆԳՆ աղբյուրին: Ենթադրվում է, որ նա մահացել է 2014 թվականին: Աճյունի վրա հագուստից միայն անդրավարտիք է եղել, բռնի մահվան հետքեր չեն արձանագրվել: Ներկայումս պարզվում է Մոսկայի բնակչի մահվան […]
21:43 07.02.2020
Փետրվարի 7-ին` ժամը 13:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ քարի հանքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մերձավան գյուղի Երևանյան փողոցի թիվ 4/1 հասցեի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
21:26 07.02.2020
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա: Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են դեռևս անձը չպարզված 30-35 տարեկան տղամարդու դի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու դիակի ինքնությունը: Փաստի առթիվ նյութեր են […]
21:17 07.02.2020
Փետրվարի 7-ին` ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահոսքի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահոսքի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) […]
20:38 07.02.2020
ԱՄՆ Տեխաս նահանգում դատարանը մեղադրանք է առաջադրել տեղի բնակչին միանգամից 90 կետով (ներառյալ ատելության հիմքով)՝ կապված այն բանի հետ, որ 2019 թվականի օգոստոսին Էլ Պասոյի սուպերմարկետում նա կրակահերթ է բացել, ինչի հետևանքով 22 մարդ է զոհվել, հայտնում է РИА Новости-ն: 2019 թվականի օգոստոսի 3-ին 21-ամյա Պատրիկ Վուդ Կրուզիուսը կրակ է բացել Էլ Պասոյի Walmart սուպերմարկետի […]
18:00 07.02.2020
Ավստրալիայի օդերևութաբանները հայտնել են, որ վերջին 20 տարվա ընթացքում գրանցվել են ամենաառատ անձրևները: Այս մասին հայտնում է Sky News-ը: «Խոնավ եղանակը՝ վերջին 20 տարվա ընթացքում առատ անձրևներով, նոր ռիսկեր է առաջացրել: Պաշտոնյաները կանխազգուշացնում են նոր ռիսկերի մասին: Խոսքը ջրհեղեղի և սողանքների մասին է»,- ասված է հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ, հորդառատ անձրևների շնորհիվ անտառային հրդեհների […]
17:51 07.02.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այս գիշեր կյանքից հեռացել է «Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը: «Իմ ավագ ընկերն էր, ում հետ տարիներ շարունակ իրականացրել ենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար պայքարը: Սուրենն ինձ միշտ ոգևորում էր, ասում […]
17:21 07.02.2020
Օրերս Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրվել էր կենդանիների, մասնավորապես՝ խոզերի անկում: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքներով` կենդանիների անկման պատճառը եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները: Համայնքը և նշված տնտեսությունները ՍԱՏՄ ամենօրյա հսկողության ներքո են: Հունվարի 27-ից փետրվար 5-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ անկել է 62 […]
16:53 07.02.2020
Իտալական երկաթուղային տրանսպորտի աշխատակիցները երկժամյա գործադուլի են դուրս եկել: Պատճառը երկրի հյուսիսում գտնվող արագընթաց գնացքի վթարն է եղել: Գործադուլն իրականացվել է որպես համերաշխության նշան վթարի հետևանքով զոհված երկաթուղային երկու աշխատակիցների ընտանիքների: Հինգշաբթի Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելան ցավակցություն է հայտնել երկաթուղային աշխատակիցների մահվան կապակցությամբ: Պետության ղեկավարը հորդորել է արագ պարզել միջադեպի պատճառները, որպեսզի ապահովվի քաղաքացիների անվտանգությունը:
16:44 07.02.2020
Իսրայելական բանակը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ 172 ուղևորով վայրէջք կատարող ինքնաթիռը հազիվ է փրկվել Սիրիայի ՀՕՊ ուժերի կրակի տակ հայտնվելուց: «Մենք այդ մասին որևէ մեկնաբանություն չունենք»,- РИА Новости-ին հայտնել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից: Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Airbus A320-ը հնարավոր է եղել […]
16:34 07.02.2020
Մոսկվայում ձերբակալվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ-կապի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Խալիլ Արսլանովը։ Ռուսական մամուլին հայտնի է դարձել, որ նա ձերբակալվել է խարդախության մեղադրանքով։ Պաշտոնյան ձերբակալվել է իր սեփական տանը։ Ապա նրան տեղափոխել են զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ էլ բարձրաստիճան զինվորականին խոշոր չափով խարդախության երկու դրվագով մեղադրանքներ են առաջադրվել։ Արսլանովն արդեն […]
15:40 07.02.2020
Նարկոբարոն Պաբլո Էսկոբարի անձնական մարդասպանը` «քիլլերը», Ջոն Հայրո Վելասկեսը՝ Պոպայ մականվամբ, մահացել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի հիվանդանոցներից մեկում: Վելասկեսն ունեցել է կերակրափողի քաղցկեղ: Նրա մահվան մասին ասվում է Կոլումբիայի պատժի կրման և բանտերի ազգային ինստիտուտի թվիթերյան հաղորդագրության մեջ: «Ջոն Հայրո Վելասկես Վասկեսը` «Պոպայը», մահացել է այսօր առավոտյան, Քաղցկեղի ազգային ինստիտուտում: Դատապարտյալը հոսպիտալացվել էր 2019 թվականի […]
15:29 07.02.2020
Փետրվարի 7-ին` ժամը 09:24-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և հայտնաբերել Արմեն Ա.-ի (ծնված 1972 թ.) դին, այնուհետև […]
15:28 07.02.2020
Հնդկական Թրիսսուր քաղաքում (Կերալա նահանգ) բազմաբնակարան շենքում բնակվող տասնութ ընտանիք դիմել է իշխանություններին՝ բողոքելով, որ չեն կարողանում լվացվել և խմելու ջուր հավաքել, հայտնում է The News Minute-ը: Ըստ նրանց՝ սկզբում տանն ալկոհոլի հոտ է զգացվել, իսկ հաջորդ օրը ծորակներից լիկյորի և ջրի խառնուրդ է հոսել: Պարզվել է, որ վեց տարի առաջ շենքի մոտ եղել է […]
14:38 07.02.2020
Օրերս համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի թիվ 160 դպրոցի մոտակայքից փորձել են երեխա առևանգել։ Փետրվարի 4-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին դիմում էր ներկայացրել Ավանեսովի փողոցի մի բնակիչ, որ նույն օրը՝ ժամը 12։20-ի սահմաններում, անծանոթ մի տղամարդ իր 7-ամյա դստերը տարբեր խոստումներ է տվել ու շենքի մուտք կանչել։ Ըստ դիմումի՝ տղամարդը հասկանալով, որ […]
13:34 07.02.2020
Փետրվարի 6-ին, ժամը 18:43-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 62ա հասցեում գտնվող Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն ուժեղ քամու հետևանքով վնասվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Դիլիջանի գեղարվեստի դպրոցի տանիքն (120 […]
12:40 07.02.2020
Թուրքիայի արևելքում` Վան նահանգում, ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հաղորդում է NTV-ն: Կա 84 տուժած: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ձնահոսքը տեղի է ունեցել նախօրեին՝ փետրվարի 4-ին Վան նահանգում: Ձնահոսքի հետևանքով Վան-Բախչիսարայ մայրուղում ավտոբուսը գահավիժել էր 40 մետր բարձրությունից: Ավելի վաղ հայտնել էին` Վանում ձնահյուսի հետևանքով 28 փրկարար է զոհվել:
12:23 07.02.2020
Սիրիայի ուղղությամբ ավիահարվածների ժամանակ Իսրայելի բանակի կործանիչները մոտ են եղել քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռ կործանելուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նա նշել է, որ 4 կործանիչները, չհատելով սահմանը, իսրայելական տարածքից 8 հրթիռ են արձակել Սիրիայի տարածքի ուղղությամբ։ Հենց այդ ժամանակ Սիրիայի օդային տարածքի այդ մասով թռչելիս է եղել քաղաքացիական ինքնաթիռ՝ 172 […]
12:10 07.02.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Մեղրիի անցակետում համատեղ զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ս.Հ-ի ուղեբեռները: Արդյունքում հայտնաբերել են շուրջ 900 գրամ «կետամին» տեսակի հոգեմետ նյութի բյուրեղանման զանգված՝ թաքցված սուրճի փաթեթների մեջ: Այնուհետ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած վերլուծական և բացատրական աշխատանքների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, […]
11:55 07.02.2020
Փետրվարի 7-ին՝ ժամը 04:48-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոցի նկուղային հարկում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: […]
11:18 07.02.2020
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փետրվարի 6-ին արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ hամաճարակաբանական հետազոտության արդյունքներով թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված շուշանի թթուն է: Այս պահին հիվանդները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում և ստանում համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նախարարությունը հիշեցնում է, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը […]
11:14 07.02.2020
Լոռու մարզում փետրվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 18:10-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին բախվել են Mercedes մակնիշի 34 CN 574 համարանիշի և Volkswagen մակնիշի 31 OS 387 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 մեքենաների վարորդներն ու Mercedes մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորները տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
10:53 07.02.2020
Փետրվարի 6-ին` ժամը 22:27-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող հանրախանութի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամու հետևանքով հանրախանութի տանիքն ամբողջությամբ […]