TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+27.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կոտայքի մարզում ճակատ ճակատի բախվել են Opel-ն ու Lada-ն․ կան տուժածներ

20:33 10.02.2020

Փետրվարի 10-ին՝ ժամը 15:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «ՎԱԶ-2110» (վարորդ՝ Կարեն Գ., ծնված 1980 թ.) և «Lada Priora» (վարորդ՝ […]

̰
Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին

19:04 10.02.2020

2019թ. նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր ուղարկել «NewsMedia.am» կայքում 21.11.2019թ. զետեղված «Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակումը և տեսանյութը, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ […]

̰
Facebook-ը կհեռացնի Թաիլանդում զանգվածային կրակոցների տեսարանները

19:00 10.02.2020

«Ֆեյսբուքն» իր հարթակից հեռացնելու է Թաիլանդի Կորատ քաղաքում զանգվածային կրակոցների դաժան տեսարանները, որոնց հետևանքով զոհվել է 30 մարդ: Այդ մասին հայտնում է Bangkok Post-ը: Հանցագործն իր ֆեյսբուքյան էջում իրականացրել է կատարվածի առցանց հեռարձակում: Թվային տեխնոլոգիաների և հասարակության նախարար Բադդխիպոնսե Պունականտան հայտարարել է, որ ընկերությունը որոշել է հեռացնել սեփական ինֆորմացիան: Թաիլանդի իշխանությունները դիմել են նաև Google-ին […]

̰
Մահացել է իսպանացի հայտնի գրող Կառլոս Ռոխասը

18:50 10.02.2020

ԱՄՆ-ում 91 տարեկանում մահացել է իսպանացի անվանի գրող Կառլոս Ռոխասը: Այս մասին հայտնում է Valparaiso Ediciones հրատարակչատունը: Ռոխասը տասնյակ գրքերի հեղինակ է, արժանացել է գրականության ոլորտում բազմաթիվ մրցանակների: Ռոխասի ստեղծագործությունների մեծ մասը պատմական վեպերն են ու քաղաքական գործիչների, պոետների, նկարիչների կենսագրության գեղարվեստական շարադրանքներ: Նրա գրքերը թարգմանված են աշխարհի մի շարք լեզուներով: 1950-ականների վերջերից Ռոխասն ապրում […]

̰
Գեղարքունիքի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք

18:42 10.02.2020

Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում հերթական հատուկ միջոցառումն իրականացվեց Գեղարքունիքի մարզում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի և Ճամբարակի բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձանց։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ […]

̰
11 երթուղի սպասարկող վարորդները ժամանակավորապես դադարեցրել են բողոքի ակցիան

18:11 10.02.2020

Այսօր առավոտյան շուրջ 11 երթուղի սպասարկող մոտ 150 երթուղայինի վարորդներ, ի նշան բողոքի, դուրս չեն եկել աշխատանքի: Վարորդները դժգոհում են օրավարձի բարձրացման դեմ: Վարորդների հետ հանդիպել է Երևանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտել գործադուլը ու վերադառնալ բնականոն աշխատանքի, մինչև հարցին լուծում կտրվի։ Առաջիկա շաբաթվա ընթացքում վարորդները կաշխատեն հին օրավարձով:  

̰
Տաշիր քաղաքի տներից մեկում փայտե կաթսա է պայթել

18:00 10.02.2020

Փետրվարի 10-ին, ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 4-րդ թաղամասի Թումանյան փողոցի տներից մեկի փայտե կաթսան պայթել է, ինչի հետևանքով տան պատերը վնասվել են. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթել է երկհարկանի տան (1-ին […]

̰
Մեր ոտքերի տակ ձյան շերտը բացվեց, ընկանք մեջը. ձնահյուսից փրկված զինծառայող. News.am

17:52 10.02.2020

Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողների հետ դեպքը տեղի է ունեցել դիրքերից զորամաս գնալու ճանապարհին` խրամատների մոտ։ Այս մասին NEWS.am-ին պատմել է ձնահյուսի տակ մնացած չորս զինծառայողներից միակ ողջ մնացած պայմանագրային զինծառայող Համլետ Միրզոյանը։ Նշենք, որ Համլետ Միրզոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. ասում է՝ իրեն արդեն լավ […]

̰ ̰
Եվրոպան պատուհասել է «Զաբինե» փոթորիկը

16:50 10.02.2020

Եվրոպայում մոլեգնում է «Զաբինե» փոթորիկը: Մասնավորապես, Լեհաստանում և Գերմանիայում տարերային աղետը զգալի վնաս է հասցրել: Ըստ Bild-ի՝ Գերմանիայի հյուսիսային և կենտրոնական մասերում կիրակի օրը երթևեկությունը կաթվածահար է եղել: Երկաթուղու ղեկավարությունը նախազգուշացրել է օրվա ընթացքում մեկնումների հետաձգման մասին: Սաարբրուկեն քաղաքում երկու մարդ ծանր վիրավորվել է, երբ նրանց վրա ծառ է ընկել: Տուժածներից մեկի կյանքը վտանգված է: […]

̰
Կորոնավիրուսը սպառնալիք է հանրության համար. Մեծ Բրիտանիա

16:41 10.02.2020

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հայտարարել է, որ 2019-nCoV կորոնավիրուսը Մեծ Բրիտանիայի համար լուրջ և անխուսափելի սպառնալիք է: Այս մասին հայտնում է Sky News-ը: «Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը և փոխանցումը լուրջ և անդառնալի սպառնալիք է հանրության առողջության համար: Այն միջոցները, որ գործադրվում են, դիտվում են որպես արդյունավետ միջոց հիվանդության կանխարգելման ու տարածման տեմպերը նվազեցնելու […]

̰
Փրկարար ծառայությունում խորհրդակցություն է հրավիրվել

16:39 10.02.2020

Փետրվարի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արմեն […]

̰
Բժիշկները հայտնել են կորոնավիրուսի փոխանցման նոր ճանապարհի մասին

16:21 10.02.2020

Գիտնականները պարզել են կորոնավիրուսի փոխանցման նոր ճանապարհը: Պատճառ կարող է դառնալ լուծը: Այս մասին հայտնում է Science Alert-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, այսինքն՝ վտանգ է պարունակում վարակված մարդու հազը: Ուհանի հիվանդանոցում 1-2 օրվա ընթացքում լուծ և սրտխառնոց է նկատվել 138 պացիենտներից 14-ի մոտ՝ մինչև շնչարգելությունը և հիվանդության զարգացումը: Գիտնականները […]

̰
Թուրքիան հրետակոծել է Սիրիայի Սարաքիբ քաղաքը

15:00 10.02.2020

Անկարան սիրիական բանակի առաջխաղացման ֆոնին Իդլիբում ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը՝ տանկեր, զրահապատ մեքենաներ և այլ սարքավորումներ ուղարկելով Սիրիա:

̰
Ավստրալիայում հեղեղումների պատճառով սկսվել է մարդկանց տարհանումը

14:37 10.02.2020

Ավստրալիայում մի քանի օր շարունակվող անձրևների պատճառով Նոր Հարավային Ուելս նահանգում բնակչության տարհանում է իրականացվում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Տարածաշրջանում փակվել է 60 դպրոց, գրեթե 150 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, ճանապարհները մասամբ արգելափակված են: Ըստ եղանակի կանխատեսումների ՝ ամբողջ շաբաթվա ընթացքում Ավստրալիայի արևելյան ափին սպասվում է ամպրոպ և քամի:

̰
Բնակիչները պատրաստվում են ստորագրահավաք անել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման ուղղությունը փոխելու համար

14:18 10.02.2020

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ4 թաղամասի բնակիչները պատրաստվում են ստորագրահավաք անել, հավաքել տարածքի 5000 բնակիչների ստորագրությունն ու դիմում ներկայացնել կառավարությանը: Բնակիչների խնդրանքն է լինելու փոխել կառուցվող ճանապարհի տեղը, որպեսզի այն անցնի շենքի հետնամասով: Ինչ վերաբերում է ավտոտնակների ապամոնտաժմանը, ապա բնակիչները դրա համար փոխհատուցում ստացել են և դեմ չեն: Դժգոհությունը կապված է միայն այդ մասով ճանապարհի անցման […]

̰
Քանդվող ավտոտնակների սեփականատերերին փոխհատուցում տրվել է 2016-2017-ին․ Երևանի քաղաքապետի խոսնակ

13:19 10.02.2020

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ճանապարհի կառուցման համար քանդվող ավտոտնակների սեփականատերերի դժգոհությանը: Կարապետյանը նշել է, որ դա քաղաքի համար կարևոր ճանապարհատրանսպորտային հանգույցներից է, իսկ փոխհատուցումների հարցը լուծվել է դեռ 2016 – 2017 թթ: «Սկզբունք է եղել բնակիչներին առավելագույն արժեքով փոխհատուցել, այսինքն՝ եթե եղել է սեփականության իրավունքով հող, այն փոխհատուցվել […]

̰
Ճանապարհի կառուցման համար քանդվում են բնակիչների ավտոտնակները. լարված վիճակ Մալաթիա-Սեբաստիայում

13:04 10.02.2020

Այսօր առավոտից բողոքի ակցիա են անում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները, որոնք դեմ են իրենց շենքի հարևանությամբ անցնող ճանապարհի կառուցմանը: Առավոտյան բակ տեխնիկա է բերվել, և ճանապարհի կառուցման համար քանդում են ավտոտնակները: Բնակիչները հայտարարում են, որ անվտանգության խնդիր է առաջանում, քանի որ ճանապարհը չափազանց մոտ է շենքին: Տեղում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանների միջև […]

̰
Diamond Princess զբոսանավի վրա ևս 60 մարդ է վարակվել կորոնավիրուսուվ

12:40 10.02.2020

2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը կարանտինի մեջ գտնվող զբոսանավի վրա ավելացել է ևս 60-ով՝ հասնելով 130-ի: Այդ մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Ճապոնիայի առողջապահության նախարարությանը: Զբոսանավում ընդհանուր 3700 մարդ կա, ներառյալ զբոսանավի անձնակազմը և ուղևորները: Նշվում է, որ 600 մարդ կարիք ունի պրոֆիլակտիկ կամ որևէ այլ հիվանդության համար նախատեսված դեղամիջոցների: Ճապոնական իշխանությունները խոստացել են […]

̰
Փրկարարները մարել են մանկապարտեզի սենյակներից մեկում բռնկված հրդեհը

11:30 10.02.2020

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 10-ին` ժամը 00:27-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի թիվ 2/2 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […]

̰
Թաիլանդում կրակոցների դեպքից հետո կուժեղացվեն անվտանգության միջոցները

21:48 09.02.2020

Թաիլանդի զինված ուժերը մտադիր են երկրի զորամասերում ներմուծել անվտանգության լրացուցիչ միջոցներ՝ կանխելու այնպիսի դեպքերը, ինչպիսիք են կրակոցները Նախոնռաչասիմա քաղաքում, ինչի հետևանքով զոհվել է 30 մարդ, հայտնում է Khaosod թերթը: Բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ուինթայ Սուվարին հայտարարել է, որ ռազմական զինանոցի նկատմամբ վերահսկողությունը խստացվելու է: «Իրավիճակի բարելավվելուց հետո մենք կուսումնասիրենք իրադարձությունների շղթան … որպեսզի առավելագույն արդյունավետությամբ  կարգավորենք […]

̰
Լոռու մարզում հնչել են կրակոցներ, կա 2 զոհ, 2 վիրավոր

19:43 09.02.2020

Այսօր կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ժամը 18:30-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել են: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Բազումի բաժնի […]

̰
Ճանշինի աշխատակիցը ողջ գիշեր ձնամաքրման աշխատանքներ կատարելուց հետո КрАЗ-ով ընկել է ձորը և մահացել

18:57 09.02.2020

Փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 16:50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Արամ Հարությունյանն՝ իր վարած КрАЗ մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 300 մետր գլորվելով, հայտնվել ձորում: Վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը տեղում մահացել է: Նրա դին […]

̰
Պռոշյան գյուղում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. կա վիրավոր

18:11 09.02.2020

Փետրվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, հայտնում է shamshyan.com-ը: ժամը 16:15-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 80 ՏՏ 099 համարանիշի և Nissan Tida մակնիշի 07 DV 017 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային […]

̰
Չեխիայում ավտոբուս է շրջվել. այնտեղ եղել է 70 երեխա

16:39 09.02.2020

Շրջագայությունների համար նախատեսված երկհարկանի ավտոբուսը, որը տեղափոխում էր 70 երեխայի, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Որոշ երեխաներ ստացել են թեթև վնասվածքներ և կապտուկներ, իսկ երեք երեխա՝ միջին ծանրության վնասվածքներ: Այդ մասին լրագրողներին հայտնել է շտապօգնության ծառայության ներկայացուցիչ Պրոկոպ Վոլենիկը: «Դեռևս անհայտ պատճառներով, ավտոբուսի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, մեքենան գլորվել […]

̰
Շղթայական ավտովթար Երևանում. տուժել է հղի կին

16:23 09.02.2020

Փետրվարի 9-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի դիմաց, բախվել են Mitsubishi մակնիշի 35 OG 792 համարանիշի, BMW մակնիշի 35 TM 985 համարանիշի, Opel մակնիշի 36 GD 879 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 88 OC 885 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող […]

̰
ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է հանկարծամահ եղել

15:56 09.02.2020

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, […]

̰
Բացառիկ տեսանյութեր և լուսանկարներ, որոնք պատկերում են Ուհանում տիրող սարսափելի վիճակը

14:56 09.02.2020

Պեկինում բնակվող SHANTNEWS.am-ի աղբյուրը շարունակում է ներկայացնել Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով տիրող սարսափելի իրավիճակը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մեկուսացնում բազմաբնակարան շենքերի մուտքերը և արգելափակում մարդկանց ելումուտը: Կարելի է նկատել, որ կողպվում են անգամ բնակարանների դռները: Տեսանյութում երևում է, թե ինչպես են փորձում էթանոլով ախտահանել տարածքը: Այնուհետ կարելի է տեսնել, թե ինչ է […]

̰
Ղազախստանում զանգվածային ծեծկռտուքի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

12:06 09.02.2020

Ղազախստանի Կորդայի շրջանում զանգվածային ծեծկռտուքի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնում է Khabar 24 հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կորդայի շրջանում  զանգվածային ծեծկռտուք, որին մասնակցել է գրեթե հազար մարդ: 137 մարդ դիմել է բժշկական օգնություն, նրանցից 37-ը հոսպիտալացվել են, այդ թվում 9-ը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Միևնույն ժամանակ, այրվել է 30 տուն, […]

̰
Թաիլանդում հրաձգություն կազմակերպված անձը ոչնչացվել է

11:20 09.02.2020

Թաիլանդում հրաձգություն կազմակերպած անձը ոչնչացվել է: Ազգային ոստիկանության ղեկավար գեներալ Չակտխիպ Չայչինդան հաստատել է հանցագործի ոչնչացման փաստը: «Գործողությունն ավարտված է, հանցագործը ոչնչացված»,-հայտարարել է գեներալը: «Ըստ նորացված տվյալների ՝ 27 մարդ մահացել է, այդ թվում՝ հատուկջոկատայիններ, քաղաքացիական անձինք և ինքը՝ հանցագործը: 57 մարդ վիրավորվել է, նրանցից 45-ը արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից և վերադարձել տուն», – […]

̰
BACK_TO_TOP