20:58 13.01.2020
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Իգիթ Հակոբյանը իր վարած Mercedes G65 մակնիշի 72 AR 222 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի-Նար-Դոս փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակրին և տապալել այն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. […]
19:46 13.01.2020
Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին Երևանում բժշկի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով։ Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության «Կենտրոն» ենթակայանի խմբի բժիշկները կանչով մեկնել են Սունդուկյան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկը, որտեղ բռնություն է կիրառվել բժշկի նկատմամբ։ Ոստիկանները […]
19:30 13.01.2020
Ֆիլիպիններում Թաալ հրաբխի ժայթքման ժամանակ տեղի ունեցած ամպրոպը տեսանկարահանել են: Տեսանյութը հրապարակվել է Rappler YouTube-յան ալիքով: Կադրերում հայտնվել է հազվադեպ պատահող եղանակային երևույթ, որի ընթացքում ժայթքող հրաբխի վրա հայտնվում է ամպրոպ: Խիտ մոխրագույն հրաբխային մոխրի վրա հանկարծ երևում է կայծակ: Նման հրաբխային ամպրոպները համարվում են «կեղտոտ»: Դրանց ընթացքում կայծակը ձևավորվում է մոխրի ամպի մեջ, որը […]
19:15 13.01.2020
Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Լեռնավան գյուղի մի տնից գողացել են ոսկե զարդեր ու 15 հազար ռուբլի։ Բնակարանային գողության փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Սպիտակի ոստիկաններն իրականացրին մի շարք օպերատիվ միջոցառումներ։ Հետևողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները հետքը գտան։ Նրանց տեսադաշտում հայտնվեց հենց Լեռնավանում ապրող 33-ամյա մի […]
18:26 13.01.2020
Մի խումբ իշխանամետ ցուցարարներ հավաքվել են Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև՝ պահանջելով փակել այն:
17:28 13.01.2020
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հաստատել է իրաքցի լրագրող Ահմեն Աբդել Սամադի և օպերատոր Սաֆա Ղալիի սպանությունը։ Նրանք սպանվել են հակակառավարական ցույցը լուսաբանող տեսանյութի տարածումից հետո։ Անհայտ անձինք լրագրողի ու օպերատորի ուղղությամբ կրակել են այն ժամանակ, երբ նրանք եղել են մեքենայում։ Սամադը մահացել է տեղում, Ղալին՝ հիվանդանոցի ճանապարհին։ Միջադեպից հետո հակակառավարական ցույցերը սպանության վայրում՝ Բասրա քաղաքում, սաստկացել […]
16:20 13.01.2020
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ երկու աղջիկ մի երիտասարդի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ընկած ժամանակահատվածում նրանից պահանջել ու մաս-մաս ստացել են ընդհանուր 1․000․000 դրամ։ Տեղեկությունների հիման վրա ներքին անվտանգության վարչության, փորձաքրեագիտական վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի […]
16:16 13.01.2020
Ախալքալաքի մի քանի գյուղում գազի մատակարարումը դադարեցվել է Բարալեթի գյուղի մերձակայքում գտնվող գազատարի վթարի պատճառով, հայտնում է jnews.ge-ն: Աղբյուրի հավաստմամբ, երեկ՝ հունվարի 12-ին, Բարալեթի գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր կենտրոնական գազատարի, ինչի հետևանքով մի քանի գյուղ մնացել է առանց գազամատակարարման: Ըստ SJGC ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Գումաշյանի` Ախալքալաքի 7-8 գյուղեր (Բուգաշեն, Բալկո, Գոման և […]
15:49 13.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 22-ամյա երիտասարդի կողմից առերևույթ կատարված դանակահարության դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 08:50-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «գոտկային շրջանի […]
15:46 13.01.2020
Հարգելի հայրենակիցներ Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: 30 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարյան այս օրերին, Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, շատերն էլ վիրավորվեցին, ենթարկվեցին կտտանքների ու բռնի տեղահանվեցին, ոմանք էլ անհայտ կորան: Այս ջարդերից հետո 250 հազար հայ բնակչություն ունեցող Բաքուն իսպառ հայաթափվեց: 1990թ. հունվարին Ադրբեջանի իշխանությունների […]
15:40 13.01.2020
Մահացել է մեքսիկացի հայտնի ռեստլեր Իսուս Ալֆոնսո Էսկոբոզա Ուերտան: Նա ռինգ էր միշտ դուրս գալիս Լա Պարկա անվամբ և կմախքի կերպարով: Ուերտան մահացել է անցած գիշեր, ճակատագրական դեպքը, սակայն, տեղի էր ունեցել մի քանի ամիս առաջ: 2019 թվականի հոկտեմբերին նա մարտերից մեկի ժամանակ անհաջող հնարք կատարեց: Ռինգից դուրս թռիչքի ժամանակ նա գլխով հարվածել էր մետաղական […]
15:18 13.01.2020
Պակիստանի արևմուտքում՝ Բելուջիստան նահանգի մարզերում, 14 մարդ է մահացել առատ ձյան և հորդառատ անձրևի հետևանքով: Այդ մասին գրում է Dawn թերթը՝ հղում անելով օդերևութաբանական ծառայության տվյալներին: Այդ տեղեկատվության համաձայն՝ Բելուջիստանի առանձին մարզերում վերջին օրերի ընթացքում տեղումների քանակը գերազանցել է 20 տարի առաջ գրանցված ռեկորդները: Եղանակի պատճառով մի շարք չվերթներ, այդ թվում՝ դեպի Սաուդյան Արաբիա, չեղյալ […]
14:57 13.01.2020
Հունվարի 13-ին, ժամը 08:56-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջարանում հայտնաբերել Էմմա Վ.-ի (ծնված 1932 […]
14:20 13.01.2020
Հայերը Բաքվում ենթարկվել են երեք մեծ ջարդերի՝ 1905-ին, 1918-ի սեպտեմբերին և 1990 թվականի այս օրերին՝ հունվարի 13-15-ը: Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Ծիծեռնակաբերդի […]
14:00 13.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ Լոռու մարզի երկու բնակիչներ՝ ծնված 1991 և 1999 թվականին, նախապես իմանալով, որ նույն մարզի տարեց բնակիչը զբաղվում […]
13:50 13.01.2020
Երկուշաբթի օրը Thai Airways ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Շրի Լանկայի «Բանդարանաիկի» միջազգային օդանավակայանում երկու ուղևորի առողջական վիճակի պատճառով: Այս մասին հայտնում է ColomboPage առցանց թերթը՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցիչներին: Ինքնաթիռը, որը Ջիդաից (Սաուդյան Արաբիա) թռչում էր Ինդոնեզիայի «Սուրաբայա» օդանավակայան, վայրէջք է կատարել «Բանդարանաիկում» տեղական ժամանակով 02:45-ին: Այս պահին Ինդոնեզիայի երկու քաղաքացի՝ կին և տղամարդ, […]
13:26 13.01.2020
Այսօր լրանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ամենաողբերգական դրվագներից մեկի՝ Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցը։ 1990 թ. հունվարի 13-ին Բաքվի հայերի նկատմամբ նպատակաուղղված ճնշումները վերաճեցին համատարած և կազմակերպված կոտորածի։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն: «Վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, բազմահազարանոց ամբոխը, Ադրբեջանի ազգային ճակատի (ԱԱՃ) ակտիվիստների ղեկավարությամբ, բաժանվելով խմբերի, սկսեց հետևողական […]
13:23 13.01.2020
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է՝ հունվարի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Mitsubishi Pajero-ն վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Մհեր Բաղդասարյանը, իսկ Opel-ը վարել է Արզական գյուղի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Գալստյանը: Վթարի հետևանքով […]
13:16 13.01.2020
ԱՄՆ-ում 81 տարեկան հասակում մահացել է «Հրաշագործները» (Чародеи, «Կախարդները») և «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը: Այդ մասին Facebook-ում տեղեկացրել է ռեժիսոր և սցենարիստ Միխայիլ Իդովը: Կոնստանտին Բրոմբերգը ծնվել է Խարկովում՝ 1939 թվականի հոկտեմբերի 17-ին: 1965 թվականին նա ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի սցենարի ֆակուլտետը: 1980-ին թողարկվել է նրա «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմը՝ հիմնվելով […]
13:10 13.01.2020
Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ հետևյալ գրառումն անելով. «Սառչապետ գյուղի պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող եկեղեցուն կից ապօրինի շինարարություն է իրականացվում, ՊՈԱԿ-ն ամիսներ առաջ ահազանգել էր, բայց շինարարությունը շարունակվում է…»:
12:02 13.01.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Հարգանքի տուրք մատուցեցինք 1990թ․ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածները ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ […]
11:43 13.01.2020
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 6-12-ը գրանցվել է 240 դեպք, որից 114-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 106 կենցաղային կանչ, 81 հրդեհի ահազանգ, 19 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 19 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 7 դեպք, տուժել է […]
11:08 13.01.2020
Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին։
10:24 13.01.2020
Գումարը նախատեսված է տուժած կենդանիների վերականգնման, ինչպես նաև գիտնականների և հասարակական կազմակերպությունների աշխատանքի համար: Ավստրալիայի իշխանությունները 50 միլիոն դոլար կհատկացնեն աննախադեպ անտառային հրդեհներից հետո վայրի բնությունը վերականգնելու համար: Այս մասին երկուշաբթի ՝ հունվարի 13-ին, Twitter- ում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Սյուզաննա Լին: Այս գումարի կեսը կծախսվի տուժած կենդանիների վերականգնման համար, ասել է Լեյը: «Այսօր […]
09:43 13.01.2020
Հունվարի 12-ին՝ ժամը 22:24-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Իգոր Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան նաև արգելափակված […]
09:36 13.01.2020
Հունվարի 13-ին՝ ժամը 02:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Արթուր […]
00:00 13.01.2020
Հալէպ քաղաքի արեւմտեան շրջաններն այսօր թիրախ դարձած են ահաբեկչական խմբաւորումներու հրթիռարձակումներուն։ Տասնեակ հրթիռներ ինկած են Հալէպի խաղաղ բնակչութեան Շիխան, Ալ Նիլ, Սապիլ, Թըշրին, Շահպաա, Ճտայտէ եւ այլ թաղամասերուն վրայ։ Հալէպցի լրագրող Քինանա Ալլուշ, որ դէպքերուն մասին կարճ տեսանիւթ մը հրապարակած է, նշած է, որ այսօրուան գրոհներուն հետեւանքով զոհուած է հալէպցի ուսանող երիտասարդ մը, իսկ «Սանա» […]
22:32 12.01.2020
Հունվարի 11-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում հայտնաբերվել և ոստիկանության Նոր-Նորքի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի 2 բնակիչ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նրանք են 26-ամյա Թեհմինե Շահբազյանը և 21-ամյա Վիկտորյա Դամբուրաջյանը: Վերջիններս […]
20:52 12.01.2020
Կանարյան կղզիներում հանգստացող ռուս զբոսաշրջիկները ֆիքսել են, թե ինչպես է մանկահասակ աղջիկը քայլում իրենց շենքի եզրով։ Իրավապահներն արդեն պարզել են, թե ովքեր են երեխան ու նրա ծնողները։ Պարզվել է՝ երեխային անուշադրության մատնած ծնողները ֆինլանդացի զույգ են, որոնք այդ պահին լոգարանում են եղել։ Видео, леденящее кровь. Маленький ребёнок гуляет по карнизу дома на уровне 5 этажа. […]
20:41 12.01.2020
Հունվարի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 117 կմ հատվածում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ, 44-ամյա Արտավազդ Մ.-ի վարած Opel մակնիշի 34 NM 204 համարանիշի, Ախուրյան գյուղի բնակիչ, 27-ամյա Դավիթ Գ.-ի վարած Opel մակնիշի 36 AG 177 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 55-ամյա Իշխան […]