22:11 04.02.2020
Արխանգելսկի մարզում բնակվող կինը խոստովանել է, որ սպանել է իր ամուսնուն, ով հյուրերի ներկայությամբ իրեն նկատողություն է արել ոչ ճիշտ ուտեստ պատրաստելու պատճառով, հայտնում է Քննչական կոմիտեի մարզային վարչությունը: Հետաքննության տվյալների համաձայն՝ 52-ամյա կինը սպանել է 54-ամյա ամուսնուն: Ըստ նրա՝ ամեն ինչ կատարվել է ալկոհոլով տոնախմբության ժամանակ: Կասկածյալը նշել է, որ ամուսինը կոպիտ նկատողություն է […]
22:00 04.02.2020
Այսօր առավոտյան շղթայական ավտոպատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյանի հատվածում, մերկասառույցի պատճառով 8 մեքենաներ են բախվել: Եվս մեկ շղթայական ավտովթար էլ տեղի է ունեցել Սևան քաղաքից 2 կիլոմետր հեռավորության վրա: Վթարված ավտոմեքենաների թիվն այս դեպքում գերազանցել է 4 տասնյակը: Այս երկու խոշոր ավտոպատահարների մասին ՝ ռեպորտաժում։
18:47 04.02.2020
Փետրվարի 2-ի գիշերը Մարտունի քաղաքի Մխիթար Հերացու փողոցից «Մարտունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ և նրա 25-ամյա որդին։ Երկուսն էլ՝ գլխի վնասվածքներով․ ախտորոշվել էր կտրած վերքեր։ Հիվանդանոց, ապա դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզեցին, որ հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում 22-ամյա […]
18:45 04.02.2020
Թուրքիայում կանանց դեմ ուղղված բռնություններն ու հանցագործությունները չեն դադարում։ «Վերջ կանանց սպանություններին» կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ 2020թ․ հունվարին երկրում սպանվել է 27 կին։ Նրանցից յոթը սպանվել է այն տղամարդկանց կողմից, որոնց հետ ապրել են նույն հարկի տակ: Հինգ կանանց սպանել են նրանց օրինական ամուսինները, հինգին՝ որդիները, երկուսին՝ նախկին ամուսինները, մեկին՝ ազգականը և մեկին՝ նախկին զուգընկերը, […]
18:00 04.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբով փոստային բաժանմունքներում առևտրային կաշառք տալու միջոցով պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի […]
17:45 04.02.2020
Միացյալ Նահանգների իշխանությունները Քոբի Բրայանթի և ավիաաղետում մահացած մյուս անձանց հարազատներին են փոխանցել զոհերի աճյունները։ Այս մասին անանուն աղբյուրներից հայտնի է դարձել LA Times պարբերականին։ Հարազատներին հանձնել են հայտնի բասկետբոլիստի, նրա դստեր, երեք այլ ուղևորների և ուղղաթիռի հայ օդաչու Արա Զոբայանի աճյունները։ Հարազատներին չեն հանձնել միայն Ալտոբելլի ընտանիքի՝ հոր, մոր և դստեր աճյունները։ Իրավապահները հիմա […]
17:29 04.02.2020
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին […]
17:10 04.02.2020
Ահաբեկիչները անօդաչու թռչող սարքերից հրթիռներ են արձակել Սիրիայի նավթագազային օբյեկտների ուղղությամբ։ Սիրիական SANA գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է այդ հարձակման հետևանքով սկսված հրդեհը։ Թե որ խմբավորումն է իրականացրել հարձակումները, սիրիական կողմը չի հայտնում։ Հրթիռային հարվածներից փլուզումներ էլ են եղել, սակայն սիրիական կառավարության պաշտոնյաները պնդում են, որ այս ամենը էներգակիրների ներքին շուկայի վրա ազդեցություն […]
15:57 04.02.2020
Փետրվարի 4-ին՝ ժամը 11:58-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծառն ուժեղ քամու հետևանքով ընկել է Բերդի ԲԿ-ի տանիքին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բերդի ԲԿ-ի տարածքում գտնվող եղևնին քամու հետևանքով ընկել է և վնասել հիվանդանոցի տանիքի թիթեղյա […]
15:48 04.02.2020
Սևանի վարչական տարածքում այսօր միմյանց են բախվել շուրջ 50 ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը, պատճառը եղել է տեսանելիության բացակայությունը: Վաղ առավոտից այդտեղ ձյուն է տեղում: Ավտոմեքենաների բախման հետևանքով Սևանի ԲԿ է տեղափոխվել տուժած 11 քաղաքացի: Նրանցից 2-ի վիճակը շատ ծանր է եղել, անմիջապես Երևան են տեղափոխել: Ոմանք էլ թեթև պատռվածք կամ քերծվածքներ են ունեցել, […]
15:21 04.02.2020
Փետրվարի 4-ից ընդդիմության անոնսված բողոքի ակցիաները չեն չեղարկվել, հետաձգվել են երեկ Արևմտյան Վրաստանի Բաղդադի շրջանում տեղի ունեցած ողբերգության պատճառով, որտեղ հրդեհի հետևանքով զոհվել էր չորս երեխա և երկու կին, որոնցից մեկը հղի էր: Բողոքի ակցիաների կազմակերպիչները նախատեսում էին, որ գարնանային նստաշրջանի առաջին օրը վրացական խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավորները խորհրդարանի առջև պատգամավորների համար կենդանի «ամոթի միջանցք» […]
14:55 04.02.2020
Հարավային Օսիայի մայրաքաղաքում առողջապահության հարցերով ՌԴ խորհրդական Իգոր Գալը և նրա կինը հայտնաբերվել են մահացած: Դիակները հայտնաբերվել են Ցխինվալում վարձակալած նրանց առանձնատանը: Այդ մասին լուրը տարածել է Sputnik Հարավային Օսիան: Հարավային Օսիայի գլխավոր դատախազի հրապարակած նախնական տվյալների համաձայն` ամուսինների մահը բռնի չէ: Ճշգրիտ պատճառը պետք է սահմանի դատաբժշկական փորձաքննությունը: Այդ նպատակով մահացածների մարմինները կտեղափոխվեն Վլադիկավկազ: […]
14:05 04.02.2020
Առնվազն 14 երեխա է մահացել Քենիայի արևմուտքում գտնվող տարրական դպրոցում հրմշտոցի ժամանակ: Այս մասին նախօրեին հաղորդել է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 3-ին մայրաքաղաք Նաիրոբիից հյուսիս-արևմուտքում գտնվող Կակամեգա քաղաքի տարրական դպրոցում: Նշվում է, որ դասերի ավարտից հետո տեղական ժամանակով երեկոյան 5:00-ի սահմաններում երեխաները վազել են դեպի ելքը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրմշտոց: Քենիայի […]
13:44 04.02.2020
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ համատեղ Սյունիքի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում ստուգել են Գորիս քաղաքի 24-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել մոտ երկու ամիս առաջ, պետական ոչ առևտրային մի կազմակերպությունից, սակայն համապատասխան անդորրագիր կամ փայտանյութի օրինականությունը […]
13:40 04.02.2020
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հափշտակության մեխանիզմը, կազմակերպված խմբի անդամներից հինգի ինքնությունը, ովքեր Վրաստանի հանրապետության […]
13:06 04.02.2020
ԱՄՆ Տեխաս նահանգի համալսարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ: Մեկ երեխա էլ վիրավոր է: Այս մասին հայտնել է NBC News-ը: Միջադեպը տեղի է ունեցել համալսարանի հանրակացարանում: Իրավապահ մարմինները, անվտանգության նկատառումներից ելնելով, համալսարանի ուսանողներին և աշխատակիցներին կոչ են արել լքել տարածքը: Համալսարանում հետաձգվել են դասերը և բոլոր միջոցառումները: Դեպքի դրդապատճառները […]
11:48 04.02.2020
Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում՝ մոտ 3 կիլոմետրանոց հատվածում 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։ Վարորդներն ասում են, որ բոլոր վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Մի քանի ավտոմեքենաներ բախվել են ծառի, երկաթե արգելապատնեշի, կողաշրջվել են: Օպերատիվ կերպով ժամանել են ճանապարհային ոստիկաններն […]
11:08 04.02.2020
Վրաստանի Բաղդաթի քաղաքում հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ մահացել է մայրը, նրա անչափահաս 4 երեխաները և ընտանիքի բարեկամ մի կին: Փայտե երկհարկանի տանը բռնկված հրդեհի պատճառը դեռևս անհայտ է: Տունն ամբողջությամբ այրվել է: Նշվում է, որ ընտանիքը եղել է սոցիալապես անապահով: Տեղում աշխատել է […]
11:03 04.02.2020
Փետրվարի 4-ին՝ ժամը 01:19-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցում ուժեղ քամու պատճառով ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել էլեկտրական լարերի վրայից:
23:09 03.02.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացահայտել են Հայաստանում Վրաստանի դեսպանի ավտոմեքենան թալանելու դեպքը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով կենտրոնականի ոստիկանները Հյուսիսային պողոտայից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 22-ամյա Գեղամ Ս.-ին: Պարզվել է, որ 1 օր առաջ վերջինս Թումանյան փողոց 27 հասցեի բակում կայանված […]
21:37 03.02.2020
Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին։ Հովհաննիսյանը նշեց, որ այլ մանրամասներ այս պահին չի կարող հայտնել։
18:40 03.02.2020
Լեհաստանում ավտոպատահարի ժամանակ ազդրի կոտրվածք ստացած տղամարդը նորից սկսել է տեսնել՝ 20 տարի կույր լինելուց հետո։ Այս մասին հայտնել է Polsat News կայքը։ Յանուշ Գորայը կուրացել էր շուրջ 20 տարի առաջ՝ ալերգիայի առաջացրած խնդիրների պատճառով։ Նրա մի աչքը բոլորովին չէր տեսնում, իսկ մյուսն ուղղակի նշմարում էր գույներն ու լույսը։ Վթարից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց՝ […]
18:25 03.02.2020
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները ստանձնել են Լոնդոնում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ ահաբեկչությանը ջիհադիստների առնչության մասին հայտնել է կազմակերպությանը մոտ կանգնած տեղեկատվական Amaq գործակալությունը: Ընդ որում` ԻՊ-ը որևէ ապացույց չի ներկայացրել: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Լոնդոնում տղամարդը դանակով երկու մարդու էր վիրավորել և գնդակահարվել ոստիկանության կողմից: Ավելի ուշ […]
18:05 03.02.2020
BAFTA մրցանակաբաշխության արարողության ժամանակ լեգենդար դերասան Ալ Պաչինոն զավեշտալի իրավիճակում է հայտնվել: Նա սայթաքել և ընկել է կարմիր գորգի վրա: Միջադեպի լուսանկարները հայտնվել են համացանցում: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 2-ին Լոնդոնում: Բրիտանական կինոակադեմիայի մրցանակակիրներից մեկը եղել է 79-ամյա դերասանը: Royal Albert Hall-ի կարմիր գորգի աստիճաններով բարձրանալիս դերասանը սայթաքել է: Անվտանգության աշխատակիցներն օգնել են […]
17:56 03.02.2020
Մոսկվայի հաստատություններից մեկի բարմենը էքստրեմալ կոկտեյլ մատուցելիս կոտրել է հաճախորդի ողնաշարը: Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը: Նշվում է, որ 22-ամյա Էսնատ Ադլեյբան նոր էր սկսել աշխատել Kill Fish պանդոկում և սովորում էր պատրաստել կոկտեյլներ: Խմիչքներից մեկի մատուցման ժամանակ հաճախորդը պետք է կրեր մետաղական սաղավարտ: Մինչ նա կոկտեյլ է խմում, բարմենը ինչ-որ բանով պետք […]
17:37 03.02.2020
Փետրվարի լույս 2-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Թումանյան փողոցում գողացել են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Վարորդից հաղորդում ընդունելուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն անցել են օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Պրոֆեսիոնալ […]
16:26 03.02.2020
Ռուսաստանի բռնցքամարտի չեմպիոն Գեորգի Կուշիտաշվիլին և նրա ընկերը` Հովիկ Հովհաննիսյանը, Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել են Ռոսգվարդիայի աշխատակիցների կողմից: Նախնական տվյալներով` նրանց մոտ հայտնաբերվել է մեկ գրամից քիչ կոկաին: Ձերբակալության ժամանակ նրանք դիմադրություն են ցույց տվել, իսկ Կուշիտաշվիլին կոտրել է Ռոսգվարդիայի աշխատակիցներից մեկի քիթը:
15:44 03.02.2020
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում մահացած զինծառայողի համար իրականացված բողոքի ակցիայի ժամանակ երեկ`փետրվարի 2-ին, սրտի կաթվածից 62-ամյա քաղաքացի է մահացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայթաղի բնակչուհի Ջուլիետա Ասատրյանը: Հիշեցնենք, որ հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները երեկ բողոքի ակցիա իրականացրին Արմավիր-Երևան ճանապարհին. նրանք չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
15:30 03.02.2020
Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ամուսնու և անչափահաս երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Թբիլիսիում ձերբակալել են 1986 թվականին ծնված Մոլդովայի մի քաղաքացու: «Հետաքննությամբ պարզվել է, որ անսթափ վիճակում գտնվող կինը վիրավորել և ֆիզիկական վնասվածք է հասցրել ամուսնուն` 1986 թվականին ծնված Ի. Պ.-ին և անչափահաս երեխաներին` 2004 թվականին ծնված Մ. Շ.-ին և 2010 […]
15:24 03.02.2020
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Լապշովների հարգարժան զույգը որոշել է այցելել արևոտ Ադրբեջան: Նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչ է իրենց սպասում նավթային երկրում: Նրանք ժամանում են Բաքվի օդանավակայան, գնում են անձնագրային հսկողության և հանկարծ այնտեղ նրանց անձնագրերը վերցնում են և հեռանում: Այնուհետև հարցնում են. «Դուք Լապշիննե՞րն եք»: Նրանք պատասխանում են. «Ո´չ, […]