15:20 03.02.2020
Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հետ բախումներից հետո Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերի հետ մեկնել է Սիրիայի սահման։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն, փոխանցում է պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Այս մասին հայտնում է «ՌազմԻնֆո»-ն: Նշվում է, որ Աքարը պետք է այսօր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մեկներ Կիև, սակայն Իդլիբի […]
15:00 03.02.2020
Սիրիայում սպանվել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հատուկ նշանակության կենտրոնի չորս զինծառայողներ: Այս մասին հայտնի է դարձել Baza պարբերականին: Վերջինիս հաղորդմամբ՝ ավտոմեքենան, որով երթևեկում էին հատուկ նշանակության կենտրոնի ծառայողները, պայթել է ականի վրա, ինչից հետո զինվորականները հայտնվել են զինյալների ձեռքերում և գնդակահարվել: Նախապես հաղորդվել է, թե զինվորականները ականանետերից արձակված կրակոցների հետևանքով են մահացել, ավելի ուշ, […]
14:12 03.02.2020
Իրանական Aseman Airlines ավիաընկերության օդաչուներից մեկը տեսել է Թեհրանի երկնքում ուկրաինական Boeing-ի վթարի պահը և հաղորդել ավիադիսպետչերին: TSN-ը հրապարակել է խոսակցության ձայնագրությունը: «Պայթյունից երևում է, թե հրթիռի հետևանքով է»,- ասել է օդաչուն: Դիսպետչերը նրանից հետաքրքրվել է, թե որտեղ է տեղի ունեցել պայթյունը և արդյո՞ք հրթիռի ուղղությունը դեպի քաղաք չի եղել: Օդաչուն հայտնել է, որ հրթիռի […]
13:37 03.02.2020
Փետրվարի 3-ին, ժամը 12:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ոստիկանության շենքի տանիքում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի […]
13:32 03.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի՝ ամուսինների: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում […]
13:00 03.02.2020
Air France ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը չի կարողացել ժամանակին թռչել Փարիզից Մոսկվա՝ օդաչուների խցիկում վիճաբանության պատճառով: Այդ մասին հայտնում է РЕН ТВ–ն՝ վկայակոչելով ինքնաթիռի ուղևորներից մեկին: Նրա խոսքերով՝ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղի, այնուհետև վերադարձել է: «Մենք նոր էինք դուրս եկել թռիչքուղի, երբ օդաչուների խցիկից լսեցինք ձայներ»,- պատմել է ուղևորը: Նա նշել է, որ վիճաբանությամբ պայմանավորված՝ […]
12:54 03.02.2020
Անկարան կպատասխանի Իդլիբում թուրքական ուժերի դեմ սիրիական բանակի հարձակմանը, հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարը հաղորդել էր, որ 4 թուրք զինվորական է սպանվել և 10-ը վիրավորվել Իդլիբում սիրիական կառավարական զորքերի հետ բախումների ժամանակ: Նշվում է, որ վիրավոր զինծառայողներից մեկը ծանր վիճակում է գտնվում: «Ինչպես նախկինում, մենք պատասխանել ենք և կպատասխանենք […]
12:22 03.02.2020
Տանզանիայի հյուսիսում` մարզադաշտում անցկացվող եկեղեցական արարողության ընթացքում ծագած հրմշտոցի հետևանքով զոհվել է 20 մարդ: Այս մասին հաղորդել է Синьхуа-ն` հղում անելով տեղի ոստիկանությանը: «Առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 16-ը տուժել է տուժել եկեղեցական արարողության ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հրմշտոցը սկսվել է, երբ հավատացյալների մի խումբ նետվել է մուտքի մոտ, որտեղ տեղի էր ունենում […]
12:16 03.02.2020
Սիրիայի կառավարական ուժերը հրետակոծել են Իդլիբը, ինչին ի պատասխան՝ Թուրքիան Իդլիբում 46 օբյեկտ է խոցել:
23:21 02.02.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լոնդոնի հարավում՝ Ստրեթեմի շրջանում, տեղի է ունեցել ահաբեկչություն, մի քանի մարդ դանակահարվել է։ Դանակով անցորդների վրա հարձակվողը գնդակահարվել էր: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ տուժածները 3-ն են: Ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչություն: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Լոնդոնի հարավում կատարված հարձակումը Sky News հեռուստաալիքը կապում է իսլամիզմի հետ: #BREAKING: British Metropolitan […]
22:32 02.02.2020
Փետրվարի 2-ին` ժամը 16:18-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզվել է Կոնդի մզկիթի մի հատվածը: Փրկարարները սահմանազատել են տարածքը:
22:25 02.02.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 2-ին` ժամը 19:00-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում՝ «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին, նկատվում է ծուխ. կա զոհ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել […]
21:34 02.02.2020
Փետրվարի 2-ին, ժամը 17:38-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հայկ Գ., ծնված 1990 թ.) բախվել է գնացքին: […]
21:11 02.02.2020
Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում՝ «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին, նկատվում է ծուխ. կա զոհ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
20:07 02.02.2020
Լոնդոնի հարավում՝ Ստրեթեմի շրջանում, տեղի է ունեցել ահաբեկչություն, մի քանի մարդ դանակահարվել է, հայտնում է քաղաքի ոստիկանությունոը: Նշվում է, որ դանակով անցորդների վրա հարձակվողը գնդակահարվել է: Տուժածները 2-ն են: Ոստիկանությունը միջադեպը որակել է որպես ահաբեկչություն: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Լոնդոնի հարավում կատարված հարձակումը Sky News հեռուստաալիքը կապում է իսլամիզմի հետ:
19:08 02.02.2020
Հոմսի հյուսիսում ահաբեկիչների թողած նռնակի պայթյունի հետևանքով 4 երեխա է վիրավորվել: SANA գործակալության թղթակիցը հայտնում է, որ Ար-Ռաստան քաղաքում երեխաները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բոլորը տեղափոխվել են Համայի ազգային հիվանդանոց՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար: Բժշկական աղբյուրը հայտնել է, որ երկու եղբայրների աչքերը վնասված են, իսկ մյուս երկու երեխաներին վիրահատել են, քանի որ վնասվել […]
18:40 02.02.2020
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 17:00-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-21214 մակնիշի 80 XO 100 համարանիշի և КрАЗ մակնիշի 15 ԼԼ 673 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Իջևանի բաժնից ժամանել է օպերատիվ […]
18:35 02.02.2020
Մի քանի լրագրողներ վիրավորվել են Հալեպի մերձակայքում սիրիական բանակի գործողությունը լուսաբանելիս: Այս մասին հաղորդել են Սիրիայում պետական հեռուստատեսությամբ: Նրանք տուժել են Ալ-Քարասիում կառավարական բանակի առաջխաղացման լուսաբանման ընթացքում: Ըստ SANA գործակալության տվյալների՝ վիրավորվել են իրանական երկու հեռուստաալիքների օպերատորներ:
18:22 02.02.2020
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 00:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Լևոն Մաչկալյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 QA 802 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Մուրադ Սիմոնյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Դեպքի […]
16:45 02.02.2020
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա- Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Պարսամ Պ.-ի վարած Hyundai Sonata 31 ՍՕ 783 համարանիշի և Երևանի բնակիչ, 50-ամյա Ատոմ Բ.-ի վարած Haise մակնիշի 693 AO 61 համարանիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: […]
14:06 02.02.2020
Մահացել է Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Հայկական հավաքական» թիմի խաղացող Հովիկ Գրիգորյանը։ Հունվարի 8-ին Հ․ Գրիգորյանի մոտ կաթված է գրանցվել, նա մինչեւ հունվարի 21-ը հիվանդանոցում է եղել։ Նրան դուրս են գրել, բժիշկները նշում էին, որ նա ապաքինվում է։ Սակայն հունվարի 23-ին վիճակը կրկին վատացել է. այնքան, որ նա հայտնվել է կոմայի մեջ եւ նրան կրկին […]
13:51 02.02.2020
Ֆիլիպիններում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է առաջին մահը: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Twitter- ում: Նշվում է, որ սա առաջին մահն է այդ վարակից, որը Չինաստանի սահմաններից դուրս է: Պարզվում է, որ 44-ամյա տղամարդը մահացել է փետրվարի 1-ին:
11:31 02.02.2020
Հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներն այսօր հավաքվել են Արմավիր֊Երևան ճանապարհին. նրանք չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Բողոքի վայր է ժամանել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զրուցել հարազատներից մի քանիսի հետ: Ինքնասպանության վարկածի իրական լինելու վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան Տոնոյանն ասել էր, որ հավատալ չհավատալու խնդիր չկա: «Մինչև չապացուցվի, որ ինքնասպանություն է, […]
10:16 02.02.2020
Փետրվարի 1-ին ժամը 22:11-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Nissan Fuga» (վարորդ՝ Արամ Տ., ծնված 1997 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Սամվել […]
23:26 01.02.2020
Այսօր՝ փետրվարի 1-ին, Գեղարքունիքի մարզում վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 15:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Նաիրի Խ.-ն՝ իր վարած Ford Transit մակնիշի 35 GD 938 համարանիշի ավտոմեքենայով, Արփունք գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչներ, 50-ամյա Գայանե Մ.-ին և 24-ամյա Հարություն Մ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին […]
21:42 01.02.2020
Փետրվարի 1-ին` ժամը 13:34-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ քաղաքացուն (Հարություն Փ., ծնված 1964 թ.) վրաերթի է […]
21:18 01.02.2020
Փետրվարի 1-ինъ ժամը 16:53-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ` Հայկազ Բ., ծնված 1963 թ.) և «103» ծառայության «Ford» (վարորդ՝ Գագիկ […]
20:45 01.02.2020
Հալէպի խաղաղ բնակչութեան շրջաններ այսօր կրկին անգամ թիրախ դարձած են հրթիռարձակումներու։ Այս մասին տեղեկութիւնը տրուած է Հալէպի մասին լուրեր տարածող էջեր։ «Արեւելք»-ի ունեցած վերջին տուեալներուն համաձայ`ն այսօր առաւօտ կանուխ հրթիռներ ինկած են Հալէպի «Ալ Մուհաֆազա» շրջանին վրայ, պատճառելով նիւթական մեծ վնասներ։ Հրթիռներէն մին նետուած է անզէն բնակիչներու տան ուղղութեամբ եւ բնակարանին մէջ գտնուողները փրկուած են […]
17:44 01.02.2020
Բրիտանական Գրիմսբի քաղաքի բնակիը հափշտակել է իր տատի ողջ կարողությունը և դատապարտվել երկու տարվա ազատազրկման, հայտնում է Grimsby Telegraph-ը: 2016-2018 թվակաների ընթացքում Հարիսոն Դևիսը բանկային հաշիվներ է բացել իր 78 տարեկան տատի անունով և վարկեր վերցրել: Դատարանում 23-ամյա երիտասարդը պատմել է, որ 24 հազար ֆունտ սթեռլինգ է յուրացրել այդ հաշիվներից: Նա ընդունել է մեղքը: «Ինձ […]