10:15 06.01.2020
Հունվարի 5-ին՝ ժամը 21:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի և Նաիրի փողոցների խաչմերուկում՝ հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունն ընկել է. երթևեկությունը դարձել է միակողմանի: Փրկարարները ճանապարհից հեռացրել են էլեկտրական սյունը։
19:58 05.01.2020
Հունվարի 5-ին, ժամը 13։17-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ` Կարո Ո.) և «Mercedes A» […]
19:39 05.01.2020
Կրասնոդարում հարբած քաղաքացին 11-րդ հարկի պատշգամբից բակում կայանած մեքենայի վրա է նետել երեք նոթբուք, համակարգային բլոկ և մոնիտոր: Նախնական տվյալներով՝ ողջ տեխնիկան պատկանել է նշված տղամարդուն, քանի որ վերջինս համակարգիչների վերանորոգման մասնագետ է: Տեխնիկան ընկել է Hyundai Solaris մեքենայի վրա, որի վարորդը գնացել է՝ տեղական այգում զբոսնելու: 46-ամյա տղամարդուն ձերբակալել են իր տան մեջ: Նա […]
18:34 05.01.2020
Երեկ՝ հունվարի 4-ին, դանակով հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Մհեր Հայրապետյանը դանակով զինված հարձակվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղակայված տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա ու դանակի սպառնալիքով պահանջել գումար։ Մինչ նա սպառնալիքներ է հնչեցրել փոխանակման կետի աշխատակցին, […]
18:00 05.01.2020
Հունվարի 4-ին Թել Ավիվում տեղացած հորդ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել: Ջրհեղեղը երկու մարդու կյանք է խլել: Հաշված ժամերի ընթացքում Թել Ավիվում տեղացել է այնքան անձրև, որ կազմում է տարեկան նորմայի մեկ հինգերորդ մասը: Աղետի հետևանքով հեղեղվել են փողոցները և լուրջ վնաս հասցրել տրանսպորտային միջոցների սեփականատերերին: Քաղաքի հարավային հատվածում հեղեղների հետևանքով շարքից դուրս է եկել […]
17:08 05.01.2020
Անգլիական Դորսետ քաղաքում Շեդոու անունով շունն ընկել է 150 մետր բարձրությունից և ավելի քան մեկ ամիս ապրել է ժայռերում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ շան տերերը ավելի քան մեկ ամիս չէին կարողանում նրան գտնել ու արդեն կարծում էին՝ շունը կենդանի չէ: Շեդոուն սակայն կարողացավ ապրել. նա կոտրել էր թաթը, ինչի պատճառով […]
16:54 05.01.2020
Ավստրալիայում բռնկված հրդեհի 200 օջախ դեռ մարված չէ: Ավելի քան 1 200 տուն է քանդվել, այրվել են միլիոնավոր հեկտարներ: Հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Բնապահպանները հայտնում են, որ հրդեհների հետևանքով ավելի քան կես միլիարդ կենդանի է մահացել: Վերջին 48 ժամվա ընթացքում բարեգործական հիմնադրամը կարողացել է Նոր Հարավային Ուելս նահանգում հրդեհաշիջման աշխատանքների համար հավաքել […]
16:13 05.01.2020
Տրիպոլիի ռազմական ուսումնարանին ավիահարված է հասցվել: Այս մասին տեղեկությունը հայտնվել է Ազգային համաձայնության կառավարության առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ավիահարվածի հետևանքով մահացել է առնվազն 23 մարդ: Թե որտեղից է հասցվել ավիահարվածը՝ տեղեկություններ չեն հաղորդվում: Ռազմական ուսումնարանը ղեկավարում է Ազգային համաձայնության կառավարությունը: Ալ-Ջազիրայի տվյալներով, սակայն, այս պատահարի հետևանքով 28 մարդ է մահացել:
15:39 05.01.2020
Ավստրալիայում բռնկված հրդեհների պատճառով երկրի հարավ-արևելյան ափերը ծխով են պատվել: Արբանյակից արված վերջին լուսանկարները պատկերացում են տալիս այս բնապահպանական աղետի ծավալների մասին: Հրդեհի ծավալներն այնպիսին են, որ Նոր Հարավային Ուելսի նահանգն արտակարգ դրություն է հայտարարել ու խոստովանել, որ որոշ փոքր քաղաքներ փաստացի կուլ են գնացել կրակին: Այդպիսի քաղաքներից է Կոնջոլան, որ տեղակայված է համանուն ազգային […]
15:10 05.01.2020
Հունվարի 5-ին, ժամը 13։17-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ` Կարո Ո.) և «Mercedes […]
13:57 05.01.2020
Համացանցում հայտնվել են կադրեր՝ Վլադիվոստոկում ընթացող փրկարարական գործողություններից: Այստեղ, հիշեցնենք, մի քանի տասնյակ ավտոմեքենաներ սառույցի տակ են հայտնվել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ի առավոտյան: Փրկարարները հատուկ գործիքներով ջրից դուրս են բերում մեքենաները, դրանց մի մասը վնասված է: Նախապես նշվում էր, որ սառույցի տակ են անցել դրա վրա կայանած առնվազն 20 մեքենաները: Նշված հատվածի խորությունը […]
12:56 05.01.2020
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կանադայում: Մոնրեալ-Սագենեյ չվերթի թռիչքն իրականացնող ինքնաթիռի շասսիի անիվներից մեկը պոկվել է գետնից կտրվելու պահին: Օդաչուները անմիջապես արտակարգ վայրէջքի որոշում են ընդունել, սակայն անել դա միանգամից չեն կարողացել: Արտակարգ վայրէջք կատարելու համար օդանավը մեկ ժամից ավելի պտտվել է օդանավակայանի վրայով, որպեսզի իրացնի վառելիքը, որից հետո բարեհաջող վայրէջք է կատարել: Օդանավում եղել […]
10:33 05.01.2020
Հունվարի 4-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Դավիթ […]
23:54 04.01.2020
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան Աբովյան ՃՈ հենակետի մոտ խոշոր վթար է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ բախվել են BMW-ն և Nissan Тeana մակնիշների ավտոմեքենաները։ Դեպքի վայրում էր հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
22:46 04.01.2020
Այսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում բախվել են Նորաշեն բնակավայրի բնակիչ, 23-ամյա Նարեկ Աթոյանի վարած УАЗ մակնիշի 212 AF 61 համարանիշի և Բերդ քաղաքի բնակիչ, 64-ամյա Յուրիկ Բադալյանի վարած Opel Astra մակնիշի 36 PՏ 711 համարանիշի ավտոմեքենանները: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Ն. Աթոյանի ուղևոր, Մովսես […]
22:35 04.01.2020
Հունվարի 4-ին՝ ժամը 19։41-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 24-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շանթ Վ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: […]
21:46 04.01.2020
Այսօր երեկոյան Բաղդադում հզոր պայթյուն է որոտացել, տեղեկացնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ականատեսներին։ Ավելի ուշ պարզվել է, որ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ կանաչ գոտում, երկու հրթիռ է պայթել, փոխանցում է ТАСС-ը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ ԱՄՆ դեսպանատուն տանող ճանապարհը փակել են։ Հիշեցնենք, որ տարածաշրջանում իրավիճակը կտրուկ սրվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար […]
21:28 04.01.2020
Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ թիվ 54 շենքի դիմաց, բախվել են Toyota Yaris մակնիշի 305 II 01 համարանիշի, Nissan Qashqai մակնիշի 19 LՍ 925 համարանիշի և Nissan X-Trail մակնիշի 35 ՍM 502 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» […]
20:41 04.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 4-ին, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալհասան Ադնան Հասան Ալ Համադիի նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հայտնել էր ոստիկանության կենտրոնական բաժին, որ ժամեր առաջ Երևան […]
20:06 04.01.2020
Հունվարի 4-ին` ժամը 19:04-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ղուկասավան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ժամը 19:19-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային […]
19:40 04.01.2020
Երեկ՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ագարակ գյուղի 4-րդ փողոցի 7-րդ տան դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 5-ամյա Անգելինա Մ.-ին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ […]
18:28 04.01.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ՝ հունվարի 3-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց միջև տեղի է ունենում վիճաբանություն-ծեծկռտուք: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, Արտաշար գյուղի բնակիչ 24-ամյա Սերոբ Գրիգորյանը, լինելով սև […]
18:02 04.01.2020
Հունվարի 2-ին` ժամը 23:15-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 30-րդ կմ-ին, «Մերսեդես» ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Վարորդը՝ 44-ամյա Ալբերտ Նիկոլյանը տեղում մահացել էր, իսկ ուղևոր՝ 65-ամյա Լևիկ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է: Նախապատրաստվում են նյութեր:
14:54 04.01.2020
Պարզվել է երեկ՝ հունվարի 3-ին, Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Nissan-ը վարել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Գալստյանը, իսկ Ford-ը վարել է Երևանի բնակիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 24-ամյա Հռիփսիմե Եղնուկյանը: Վթարի հետևանքով Հ. Եղնուկյանն ու Կ. Գալստյանի ուղևորներ, […]
14:36 04.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, որը ձեռքերով հարվածել է Հ. Ազոյանի մարմնի տարբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Տեղում Հ. Ազոյանը […]
14:32 04.01.2020
Հունվարի 3-ին՝ ժամը 00։30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զարթոնք գյուղում վիճաբանություն է։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 00.10-ի սահմաններում, ավտոմեքենան Զարթոնք գյուղում արագ վարելու պատճառով վեճ է առաջացել և վերածվել ծեծկռտուքի։ Տարբեր վնասվածքներով հիվանդանոց է դիմել 5 անձ։ Վնասվել է նաև մի քաղաքացու «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենան: Ծեծկռտուքին […]
13:43 04.01.2020
Հունվարի 3-ին՝ ժամը 05։50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի կնոջ, որը հայտնել է, որ նախկին ամուսինը դանակով հարվածել է իրեն: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ վիճաբանության ժամանակ կնոջ նախկին ամուսինը դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնին՝ […]
12:37 04.01.2020
Ամանորի գիշերի Օդեսայի բնակչուհին վիճաբանության ընթացքում գրտնակով սպանել է նախկին ամուսնուն։ Այս մասին հաղորդում է «112.ua»–ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ամուսնալուծությունից հետո նրանք պահպանում էին ջերմ հարաբերությունները։ Ոստիկանության տվյալներով՝ կինը նախկին ամուսնուն հյուր է կանչել։ Նրանք զրույցի ընթացքում վիճել են, որից հետո տանտիրուհին գրտնակով մի քանի անգամ հարվածել է նախկին ամուսնուն։ 43-ամյա տղամարդը տեղում մահացել է։ Կատարվածից […]
11:58 04.01.2020
Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 53 մարդ, 1 հոգի անհետ կորել է։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ Ներկայումս ավելի քան 173 .000 հոգի զրկվել են իրենց տներից։ Հիշեցնենք, որ Ջակարտայի մի մասն ու մոտակայքում գտնվող քաղաքները սկսել են հեղեղվել դեկտեմբերի 31-ից։
11:29 04.01.2020
Հունվարի 3-ին՝ ժամը 22:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Խ., ծնված 1989 թ.) մոտ 60 մ գլորվել է […]