13:10 09.01.2020
Սիրիայի հյուսիս-արևելքում հարձակում է տեղի ունեցել պարեկապահակային ծառայություն իրականացնող թուրք զինվորականների վրա: Ականապատ բեռնատարի պայթեցման հետևանքով 4 թուրք զինվոր է սպանվել: Այս մասին հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերին Թուրքիան Սիրիայի հյուսիս արևելքում մեկնարկեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը՝ ուղղված քրդական ջոկատների դեմ: Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիայի հյուսիս տեղի ունեցավ այն ժամանակ, երբ […]
11:39 09.01.2020
Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռը կործանվել է Իմամ Խոմեյնիի օդանավակայանից վերելք կատարելուց րոպեներ անց:
11:21 09.01.2020
Երեկ՝ հունվարի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:35-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Տիգրան Մելիքյանը՝ իր վարած Mercedes մակնիշի 36 AP 415 համարանիշի ավտոմեքենայով, Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 19-ամյա Միհրան Դարբինյանին: Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել […]
11:14 09.01.2020
Հունվարի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ վերանորոգվող կամրջի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Անուշավան Քալանթարյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 64 ՍԼ 647 համարանիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Մխիթար Այվազյանի վարած Mercedes CLS մակնիշի 91 PN 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով […]
21:30 08.01.2020
Ավստրալիայի Կենգուրու կղզին հազվագյուտ վայրի բնության ապաստան է: Դրա մեկ երրորդը այրվել է հրդեհների հետևանքով, ինչը երևում է NASA-ի կադրերում: Australia’s Kangaroo Island is a haven for rare wildlife. A third of it has burned in bushfires, NASA images show: https://t.co/mLtNHCu7Mx pic.twitter.com/4mPwMRHk6Y — CNN (@CNN) January 8, 2020
21:10 08.01.2020
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Սևան-Շորժա-Ճամբարակ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2107 մակնիշի 35 DR 778 համարանիշի և Opel Astra մակնիշի 19 ՕՍ 178 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Ճամբարակի, 4-ը՝ Սևանի բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը […]
18:53 08.01.2020
Հունվարի 3-ին Հրազդանի կիրճում տեղի ունեցած միջադեպի գործով դերասան Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող այլ անձ առայժմ չկա: Հիշեցնենք` հունվարի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում մի […]
18:30 08.01.2020
Իրանական կողմը Ուկրաինական միջազգային ավիաուղիներին հրաժարվում է փոխանցել Boeing 737-ի «սև արկղերը»: Այս մասին հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը: Ավելի վաղ իրանական կողմը հայտնել էր, որ վթարի վայրում հայտնաբերվել է երկու «սև տուփ»: Անկախ նրանից, թե այս տեղեկատվությունը ճշմարիտ է, թե ոչ, Իրանը տեսականորեն իրավունք ունի «սև արկղերը» չփոխանցել ուկրաինական կողմին: Միջազգային օրենսդրության համաձայն` […]
17:21 08.01.2020
Գավառ քաղաքի տներից մեկում այսօր, ժամը 13:58-ին, տեղի է ունեցել պայթյուն և փլուզում: Տուժել է 1 քաղաքացի: Այս մասին տեղեկություն է հաղորդվել «911» ծառայություն: Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու օպերատիվ խմբի անդամները պարզել են, որ Սայադյան փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Պապին Մ.) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է […]
16:45 08.01.2020
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Twitter-ում գրառում է կատարել։ «Ես դատապարտում եմ Իրաքում ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի վրա Իրանի հրթիռային գրոհները: ՆԱՏՕ-ն Իրանին կոչ է անում զերծ մնալ հետագա բռնություններից: Դաշնակիցները շարունակում են խորհրդակցել և հավատարիմ մնալ Իրաքում անցկացվող առաքելությանը»,- նշել է նա: I condemn the Iranian missile attacks on US & @coalition forces […]
16:39 08.01.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ցավակցել է այսօր տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հարազատներին: «Երկու օր առաջ հենց այն ինքնաթիռում էի, որն այսօր կործանվեց։ Խորը վշտով ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին»,- գրել է նա:
16:00 08.01.2020
Վրաստանի Թերջոլայի շրջանի Կվախչիրի գյուղում 6-ամյա երեխա է մահացել հրազենի կրակոցից: «ИнтерпрессНьюс»-ի հաղորդմամբ` որսորդական հրացանով խաղացող 3-ամյա երեխան պատահմամբ կրակել է եղբոր ուղղությամբ: Փամփուշտը դիպչել է հարևանությամբ գտնվող 6-ամյա եղբորը: Վրաստանի ՆԳՆ հաղորդմամբ` քրեական գործ է հարուցվել: Ընթանում է հետաքննություն Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է անզգուշությամբ մահ պատճառելը:
15:45 08.01.2020
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ, այդ թվում. ✔️ 29 (30%) երեխա (7-14 տարեկան), 11 (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55 (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր) ✔️ 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի ✔️ 74 (78%) դեպքում տուժածները […]
15:39 08.01.2020
Ուկրաինայի միջազգային ավիաուղիները (UIA) անձնակազմի սխալ չի տեսնում Թեհրանում Boeing 737-800-ի անկման հնարավոր պատճառների թվում: «Մենք ունենք տվյալներ այն մասին, որ ինքնաթիռը բարձրացել է 2400 մ բարձրության վրա: Անձնակազմի սխալը նվազագույն է, մենք պարզապես հաշվի չենք առնում դա: Հաշվի առնելով նրանց փորձը՝ շատ դժվար է ասել, որ պատճառն անձնակազմն է»,- ասաց UIA-ի թռիչքային աշխատանքների հարցով […]
15:30 08.01.2020
Իրանը կանցկացնի Իրանի տարածքում տեղի ունեցած Beoing 737 ինքնաթիռի կործանման հետաքննությունը, քանի որ ավիաաղետը տեղի է ունեցել իր տարածքում, հայտնում է Arabian Business-ը: Իրանը հետաքննություն կանցկացնի՝ ինչպես պահանջվում է միջազգային օրենսդրությամբ, քանի որ իր տարածքում է ինքնաթիռի վթարը տեղի ունեցել: Այնուամենայնիվ, միայն մի քանի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան, ունեն տեխնիկական հնարավորություններ դեպքը լիարժեք […]
15:10 08.01.2020
Ավստրալիայում դիտավորյալ հրդեհումներ իրականացնելու փաստով 24 հոգու մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ասել է Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը: Նոյեմբերից սկսած՝ ոստիկանությունը մոտ 180 մարդու նկատմամբ օրինական միջոցներ է կիրառել, որից 40-ը՝ անչափահասներ: Երկրում շարունակվող աննախադեպ հրդեհների հետևանքով արդեն 24 մարդ է մահացել: Կրակի ազդեցությունը զգալի է գրեթե բոլոր նահանգներում, սակայն երեք նահանգ առավելապես տուժել է: […]
13:49 08.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 7-ին, հիվանդանոցում մահացել է Շիրակի մարզի բնակիչ, 12-ամյա Ղ. Միրզոյանը, որը հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 27-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում էին թե՛ նրա և թե՛ մյուս վիրավորների կյանքի համար: Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը, դեկտեմբերի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել […]
13:20 08.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 45-ամյա տղամարդու կողմից կատարված դանակահարության դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 45-ամյա տղամարդը, 2020 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ հարվածել է նույն մարզի բնակիչներ՝ 1994թ. և 2003թ. ծնված եղբայրներին: Նրանցից 17-ամյա երիտասարդին պատճառել է […]
13:00 08.01.2020
«Ռազմինֆո» կայքը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Իրաքում իրանական قیام Qiam բալիստիկ հրթիռի մնացորդներից: «Դատելով լուսանկարներից՝ այս հրթիռը չի պայթել՝ մարտագլխիկի հատվածն է»,- գրել է կայքը: Հիշեցնենք, որ հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որպես այդ կառույցի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատասխան, բալիստիկ հրթիռներով հարվածել է Իրաքում տեղակայված ամերիկյան […]
12:50 08.01.2020
Իրանի ԳՇ պետ Մոհամմեդ Բահերին ԱՄՆ իշխանություններին զգուշացրել է, որ այսօրվա հրթիռային հարվածի նպատակն այն էր, որ ցույց տրվի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հնարավորությունների և պատրաստության մի մասը՝ ի պատասխան Ղասեմ Սոլեյմանիի սպանության: Այդ պահից սկսած` ԱՄՆ-ի կողմից ցանկացած նոր գործողության առավել կոշտ պատասխան կտրվի: «ԱՄՆ չար լիդերների համար եկել է ամենատարբեր տարածաշրջաններում ԻԻՀ հնարավորությունները […]
12:40 08.01.2020
Հունվարի 8-ին Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռում գտնվող անձանց մեծ մասը եղել է Կանադայի քաղաքացի: Դա բխում է Aviation Newsroom ընկերության դեռևս չհստակեցված տեղեկատվությունից, որը հետևում է աշխարհում օդանավերի թռիքչների տվյալներին: Դատելով Aviation Newsroom ընկերության տվյալներիցՙ ինքնաթիռի ուղևորների թվում ուկրաինացիներ չեն եղել, ուկրաինացիներ են եղել միայն անձնակազմի անդամները: Եվ այսպես, PS752 ուկրաինական ավիաընկերության չվերթի ուղևորների թվում […]
12:16 08.01.2020
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել 26-ամյա կնոջ սպանության մանրամասների վերաբերյալ: «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 26-ամյա բնակչուհու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս նախկին ամուսնուն: 2020թ. հունվարի 3-ին՝ ժամը 05:50-ին, բժշկական […]
12:00 08.01.2020
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը, որն այսօր՝ հունվարի 8-ին, կործանվել է Թեհրանում՝ Իմամ Խոմեյնիի օդանավակայանից ոչ հեռու, կարող է պատահաբար խոցված լինել, գրել է բրիտանական Daily Mail-ը: Լրատվամիջոցն ընդգծում է, որ ավիաաղետը տեղի է ունեցել Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների վրա կատարված հարձակումից մի քանի ժամ անց: Բացի դրանից, տեսանյութում ֆիքսված է մինչ անկումն այրվող […]
10:38 08.01.2020
Թեհրանում կործանված ուկրաիական ուղևորատար ինքնաթիռի զոհերի մեծ մասն Իրանի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով Իրանի ԱԻՆ-ին։ Ուկրաինայի ԱԳՆ-ը հաստատել է ավիաաղետի փաստը։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում գտնված բոլոր՝ 176 անձինք, այդ թվում անձնակազմի 9 անդամները, զոհվել են։ first video of the crash scene.#ukraine#ps752 pic.twitter.com/riUDistyrc — Arshia (@ars__hii) January 8, 2020
10:23 08.01.2020
Շարժիչի բռնկումը դարձել է այսօր Թեհրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառ։ Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Իմամ Խոմեյնիի անվան օդանավականի պաշտոնական ներկայացուցիչը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ինքնաթիռը պատկանել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» և չվերթ իրականացրել դեպի Կիև։ Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Ողջ մնացած մարդկանց գտնելու շանս չկա, հայտնում է Իրանի ԱԻՆ-ը։ […]
10:05 08.01.2020
Հունվարի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Քարաբերդ գյուղում՝ 6 հա, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 400 քմ, Կապան քաղաքում՝ 300 քմ, Լեռնաձոր գյուղում՝ 2000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: