21:33 07.01.2020
Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes C-180 մակնիշի 01 LZ 707 համարանիշի և իրանական 10 A567 10 համարանիշի բեռնատարը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է […]
20:56 07.01.2020
Հզոր ցիկլոնը, որը եկել էր Թուրքիայի հյուսիս-արևմուտք, պոկեց 108 շենքի տանիքները և տապալեց 128 ծառ Ստամբուլում, ասվում է երկրի քաղաքապետարանի հայտարարության մեջ. «Երկու օր շարունակվող անձրևն ու քամին դարձան պատճառ տրանսպորտի աշխատանքի խաթարման, հանգեցրին դժբախտ պատահարների քանակի աճին: Ջրհեղեղի պատճառով տարհանում է իրականացվել 61 վայրերում: Քամու հետևանքով քանդվել է 108 տանիք, երեք օժանդակ պատեր են […]
20:50 07.01.2020
Հունվարի 6-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը 60-ամյա Սաղաթել Սաղաթելյանն է, ով հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Դատաբժշկի նախնական՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: […]
19:21 07.01.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ «Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել»,- գրել է Հովհաննիսյանը:
18:57 07.01.2020
Հունվարի 7-ին՝ ժամը 14:17-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ սարալանջին, ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Քարաբերդ գյուղի «Քյոխֆալու» կոչվող հանդամասում այրվում է մոտ 6 հա խոտածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։51-ին, մարվել՝ 16։28-ին։ […]
18:26 07.01.2020
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» հատուկ նշանակության զորքերի հրամանատար (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Ղասեմ Սուլեյմանիի հետ վերջին հրաժեշտի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով մահացածների թիվը հասել է 50-ի: Հիշեցնենք, որ թաղումը նախատեսված էր այսօր, սակայն այն հետաձգվել է այս պատճառով: Զոհերի մեծ մասը տղամարդ է: Տուժածների թիվը գերազանցում է 200-ը: Ավելի վաղ հայտնել էինք` […]
17:04 07.01.2020
Ավելի վաղ հայտնել էինք` հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված: Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, […]
17:00 07.01.2020
Վրաստանի «Մթավարի» ալիքի փոխանցմամբ՝ Թբիլիսիում հատուկ ջոկատայինները տանջամահ են արել 24-ամյա երիտասարդի։ Աղբյուրի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին՝ Վարկեթիլի թաղամասի գերեզմանոցում, որտեղ ՆԳՆ-ի աշխատակիցները ծեծել և դանակահարել են, ապա մերկացրել և գերեզմանոցից մի քանի կմ հեռավորության վրա թողել վիրավոր երիտասարդին, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ստացած վերքերից: Ըստ տեղեկատվության` ծեծի է ենթարկվել […]
16:50 07.01.2020
Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով, բայց արտակարգ պատահարները շատ չեն եղել: Ամանորյա և Սուրբ Ծննդյան օրերին 5 ահազանգ է ստացվել, որոնց փրկարարներն արձագանքել են և օգնության շտապել: Ճանապարհատրանսպորտային պատահարներ, շմոլ գազից թունավորում, հրդեհներ, փակ դռների ահազանգեր: Դեպքերը տարբեր են եղել ու շատ ավելի քիչ՝ համեմատած նախորդ տարիների հետ: Տոնական […]
16:24 07.01.2020
Հունվարի 5-ին Արցախում երկու զինծառայողներ են վթարի ենթարկվել։ Այս մասին հայտնում է News.am-ը: Վթարի ենթարկված զինծառայողներից Փայլակ Սիսակի Ասատրյանը Արմավիրի մարզի Արգինա գյուղից է։ Վերջինիս հայրը պատմել է, որ մեքենան գլորվել է ձորը։ Նրանց տեղափոխել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, Փայլակ Ասատրյանին հետո ուղղաթիռով տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր: […]
15:45 07.01.2020
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» հատուկ նշանակության զորքերի հրամանատար (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Ղասեմ Սոլեյմանիի հետ հրաժեշտի արարողության ժամանակ տուժածների թիվն աճել է՝ հասնելով 190 մարդու: Այս մասին հաղորդել է «Ֆարս» գործակալությունը՝ հղում անելով Իրանի շտապօգնության կազմակերպության ղեկավար Պիրհոսեյն Կուլիվանդին: «190 մարդ վիրավորվել է»,- ասել է նա: Կուլիվանդը հաստատել է նաև ավելի քան 30 […]
14:42 07.01.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ավստրալիայում բռնկված հրդեհների հետ կապված Twitter-ում գրառում է կատարել։ «Խորապես անհանգստացած եմ Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհների աղետով: Զոհերը և միլիոնավոր տուժածները շատ հզոր ուղերձ են կրում՝ հանդիսանալով նաև գլոբալ գործողության դիմելու կոչ, որ վերաբերում է աշխարհի բոլոր ժողովուրդներին: Ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին, և լիակատար համերաշխություն՝ Ավստրալիայի ժողովրդին ու կառավարությանը»,- […]
14:14 07.01.2020
«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ Մոսկվայի մերձակայքում գտնվող Ռամենսկոյեում գտնվող ջերմոցային համալիրում հրդեհի հետևանքով զոհվել է վեց մարդ: Ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների` հրդեհ է բռնկվել Նեստերովո գյուղի ջերմոցային համալիրում, մետաղե տնակները բռնկվել են: Դեպքի վայրում փրկարարները հայտնաբերել են վեց մարդու դի:
12:56 07.01.2020
Իրանի Քերման քաղաքում այս պահին տեղի է ունենում Իրաքում սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի թաղման արարողությունը: Հուղարկավորության վաղ առավոտից մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ: Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ միավորման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին, Իրաքում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով: Նրա սպանությունը մեծապես սրել է Միացյալ Նահանգների և Իրանի […]
10:27 07.01.2020
Հունվարի 6-ին` ժամը 23:21-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 36-րդ կմ-ին բախվել են «Daewoo» (վարորդ՝ Վահան Գ.) […]
09:44 07.01.2020
Հունվարի 7-ին` ժամը 05:17-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 13 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքևխյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է […]
09:21 07.01.2020
Հունվարի 6-ին՝ ժամը 16:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոստան գյուղի վերջնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմինե Դ., ծնված […]
08:13 07.01.2020
Հունվարի 6-ին` ժամը 17։02-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Երիտասարդական այգու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 17:33-ին: […]
23:25 06.01.2020
Հունվարի 6-ին` ժամը 17:29-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղբայրության փողոցի թիվ 14 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում (ներսում քաղաքացի կա): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակարանի ննջասենյակում մասամբ այրվել են ներքնակ և մոտ 2 […]
23:19 06.01.2020
Արդեն մի քանի ամիս է, ինչ Ավստրալիայում մեծամասշտաբ հրդեհներ են: Ինչպես է այն սկսվել, ինչ զարգացում ունեցել և ինչ մասշտաբների հասել. ներկայացնում ենք տեսանյութում: Դժոխք երկրի վրա. հիմա արդեն այսպես են անվանում այն, ինչ կատարվում է Ավստրալիայում։
20:04 06.01.2020
Հունվարի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները և Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։ Միջադեպը արձագանք էր գտել էլեկտրոնային լրատվամիջոցներում։ Ոստիկանության ծառայողները պարզել են նաև Ազոյանին հարվածներ հասցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 30-ամյա […]
19:30 06.01.2020
Առնվազն չորս մարդ է սպանվել Տանզանիայի արևմուտքում գտնվող Կիգոմա քաղաքում կախարդության մեջ կասկածվելու պատճառով: Բոլոր սպանվածները նույն ընտանիքից են եղել, հայտնում է Xinhua-ն: Սպանությունները կատարվել են տեղի բնակիչների կողմից: Բացի դրանից՝ տեղացիներն ավերել են մահացածների բնակարանները: Ըստ տեղական իշխանությունների տվյալների՝ մահացածների թվում եղել է մեկ հղի կին: Տեղի իշխանության ներկայացուցիչները դիմել են կառավարությանը՝ ձերբակալելու մեղավորներին […]
19:18 06.01.2020
Հունվարի 6-ին՝ ժամը 16:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոստան գյուղի վերջնամասում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմինե Դ., ծնված […]
19:00 06.01.2020
Ավստրալիայում հրշեջ-փրկարարը կրակի ճիրաններից հանել է կենգուրուին և նկարահանել: Նա գտել է կենդանուն ճյուղերի տակ, որից հետո փաթաթել է սրբիչի մեջ և ջուր տվել: Երկրի մեծ մասը այժմ կրակի մեջ է անտառային հրդեհների պատճառով: Спасение кенгуренка от пламени снял пожарный в Австралии. Он нашел его под завалом веток, завернул в одеяло и напоил. Большая часть […]
18:24 06.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի շտապօգնության խումբն անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 10-ամյա Հ. Ե-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել մարզի գյուղերից մեկից։ […]
17:43 06.01.2020
Այսպիսի տեսարան է եղել Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ի գիշերը: 18-ամյա վարորդը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել մայթեզրին տեղադրված կանգառում: Արագության գերազանցո՞ւմը, թե՞ այլ հանգամանքներ էին ստիպել 18-ամյա վարորդին մխրճվել ուղևորների համար նախատեսված կանգառի մեջ, ոստիկանությունը կպարզի: Այս մեկն էլ Ամանորի ևս մեկ արտակարգ պատահարի […]
17:20 06.01.2020
Ալմաթիում դեռահասը 5 մետր բարձրություն ունեցող ատրակցիոնից ընկել է։ 13-ամյա տղան կարուսելից ընկել է ամրակապերի չաշխատելու պատճառով։ Տեսանյութը հայտնվել է համացանցում։ Երեխայի ծնողները, սակայն, հայտարարել են, որ միջադեպի մեղավորն իրենց որդին է. նա չի ամրակապվել, ինչի հետևանքով դուրս է թռել «Կատապուլտից»։ Ծնողները նշել են, որ որևէ բողոք չունեն այգու տնօրինությունից։ Բարեբախտաբար, ամրակապերը արձակված են եղել […]
16:29 06.01.2020
Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում պետական հաստատությունները, թանգարանները, ժամանցային վայրերը դադարեցրել են աշխատանքը անտառային հրդեհներից առաջացած խիտ ծխի պատճառով: Այս մասին հայտնում է SBS News-ը: Նշվում է, որ դադարեցվել է արտակարգ իրավիճակների ազգային գործակալության աշխատանքը, իսկ ներքին գործերի դեպարտամենտի աշխատակիցներին հրահանգվել է 48 ժամ չաշխատել: Ավստրալիայի առողջապահության նախարարությունն իր աշխատակիցներին այլ քաղաքների գրասենյակներ է տեղափոխել: Ավելի վաղ՝ […]
16:00 06.01.2020
Քենիայի ամերիկյան ռազմաբազայում ԱՄՆ 3 քաղաքացի զոհվել է «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբավորման հարձակման հետևանքով: Խմբավորումը կապված է «Ալ-Կաիդայի հետ»: Այս մասին հայտնում է Reuters-ը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Սոմալիի արմատականների զոհ են դարձել մեկ զինծառայող և երկու պայմանագրային: Վնասվածքներ է ստացել նաև ԱՄՆ 2 քաղաքացի: Նշվում է, որ նրանք տարհանվել են անվտանգ տեղ: Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել […]
14:41 06.01.2020
Այսօր Շիրակի մարզի Կարմրաքար գյուղում մարդատար ավտոմեքենա է այրվել: «ՎԱԶ 2109» մակնիշի կայանած մեքենայում անհայտ պատճառներով կրակ է բռնկվել, այն ամբողջությամբ այրվել է: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել են Շիրակի մարզային փրկարարական վարչությունից: Դեպքի վայրում աշխատել է Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը: Մեքենան պատկանել է Գյումրիի բնակիչ Արմեն Ղազարյանին: Դեպքի […]