21:48 06.12.2019
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Оттава Сенаторс-ի հոկեիստ Նիկիտա Զայցևը երեխաներին խլում է իր նախկին կնոջից՝ Մարգարիտայից: Տեսանյութը հասանելի է Mash Telegram ալիքով: Ըստ Mash-ի՝ երեք հոգի՝ Զայցևը, նրա հայրը և ընկերը, սպասել են, որ մարզիկի նախկին կինը երեխաների հետ դուրս գա փողոց: Այնտեղ կնոջից, որին ուղեկցել է դայակը, խլել են երկու երեխաներին: Տեսանյութում երևում […]
21:36 06.12.2019
Դեկտեմբերի 5-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգեցին, որ կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 30-ամյա մի կին։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը թարմ հետքերով բացահայտեց հանցագործությունը՝ պարզելով, որ կինը դանակահարվել է իրենց բնակարանում։ Կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել նրա և մի երիտասարդի միջև, որը հանգուցալուծվել էր կնոջ դանակահարությամբ։ Կումայրիի ոստիկանները Գյումրիի […]
20:40 06.12.2019
«Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս․թ․ դեկտեմբերի 6-ին «NORD WIND» ընկերության A-321 ինքնաթիռը Մոսկվա- Երևան- NWS 377 չվերթն իրականացնելիս ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,- այս մասին տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայից։
19:00 06.12.2019
Իսպանացի բժիշկները վերակենդանացրել են մի կնոջ, ում սիրտը ցրտահարման հետևանքով 6,5 ժամով կանգ էր առել, գրում է Vanguardia-ն: Կինն իր ամուսնու հետ սարերում զբոսնելիս կորցրել է գիտակցությունը: Տղամարդը պատմել է, որ կինը կենդանության նշաններ ցույց չի տվել: Բժիշկները նշում են, որ կինը գտնվել է լավ վիճակում, սառել էին միայն նրա մատները: Նշվում է, որ նման […]
17:30 06.12.2019
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին վնասվել է «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարի (վարորդ` […]
15:40 06.12.2019
«Վեոլիա Արմենիա» ընկերությունը սիրողական տեսանյութ է հրապարակել Լանջազատից՝ տեղեկացնելով, որ «Գառնի-Լանջազատ-Երասխ» մայրուղային ջրատարի վրա նոր վթար է եղել: «Միայն երկու օր առաջ վերացվեց մի խոշոր վթար «Գառնի-Լանջազատ-Երասխ» մայրուղային ջրատարի վրա՝ Լանջազատի հարակից ձորում: Եվ ահա մի նոր վթար դրանից մոտ 600-700 մետր հեռու, մեկ այլ սարի վրա: Խողովակի ճեղքը «սվարկի տեղիցա»՝ սա մասնագետի նախնական գնահատականն […]
15:16 06.12.2019
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20։30-ին, ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 35-ամյա Միշա Ս․-ն, որը 2013թ. դեկտեմբերի 17-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 183 հոդվածի (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
13:15 06.12.2019
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։55-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդաձոր գյուղի տներից մեկի 3 բնակիչ։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 14։30-ի սահմաններում քաղաքացիները թունավորվել են տան խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են […]
12:53 06.12.2019
Իրանի արևմտյան հատվածում՝ Քուրդիստանի արվարձանում, հարսանիքի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել. գազի բալոնի պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է Korrespondent-ը, մահացածներից 5-ը երեխաներ են: Դեպքը տեղի է ունեցել Սակքեզ քաղաքում՝ հարսանյաց սրահում: Գազի բալոնի պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ մահացել է, ևս 34-ը վիրավորումներ են ստացել: Բոլոր տուժածները տեղափոխվել են […]
12:35 06.12.2019
Ֆլորիդայում չորս մարդ է մահացել է կրակոցների պատճառով, որը տեղի է ունեցել զարդերի խանութը թալանելուց և պատանդ վերցնելուց հետո: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին: Այս մասին հայտնում է The Miami Herald-ը: Հայտնի է, որ երկու տղամարդիկ անհաջող փորձ են կատարել թալանել զարդերի խանութը: Ավազակները, սակայն, շուտով ստիպված են եղել թաքնվել ոստիկանությունից, ուստի առևանգել են […]
09:26 06.12.2019
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 04:36-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes S-Class» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները […]
23:59 05.12.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում զույգը խանութում երեխայի համար գնել է փաթեթավորված նվեր և ներսում գտել է լիցքավորված կիսաավտոմատ ատրճանակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դեկտեմբերի 1-ին Վերոնիկա Ալվարես-Ռոդրիգեսը և նրա ամուսինը Goodwill օգտագործված ապրանքների խանութում նվեր են գնել իրենց ընկերների՝ Ջոնաթանի և Էմբեր Ռոսասի չծնված երեխայի համար: Տուփով նվերը, որն արժեցել է 9,99 դոլար, փակ […]
23:51 05.12.2019
Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները բաժին բերման ենթարկեցին Բերդ քաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդու։ Նա հայտնաբերվեց Բերդի Խորենացու փողոցի առանձնատներից մեկում։ Տավուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ 50-ամյա տղամարդը մտել է ուրիշի առանձնատուն՝ գողություն անելու։ Նա կոտրել էր պատուհանը, մտել ներս, տակնուվրա արել իրերը, սակայն ոչինչ չէր […]
23:30 05.12.2019
Մալայզիական Իպոհ քաղաքում վնասված լիցքավորման սարքը հրդեհի բռնկման պատճառ է դարձել։ Պատահարի հետևանքով այրվել է երկհարկանի քոթեջը և զգալի վնասվել են 2 հարակից կառույցները, գրում է Worldofbuzz-ը։ Պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին՝ 20:00-ի սահմաններում։ 45-ամյա տղամարդը պայթյունի ձայն է լսել ննջասենյակից, իսկ երբ ներս է մտել, տեսել է, որ հեռախոսի լիցքավորման սարքը բռնկվել է, […]
20:54 05.12.2019
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետեքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 11։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 10 ՕՕ 098 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց օղակում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս […]
19:30 05.12.2019
ԱՄՆ Մինեսոտա նահանգից ամուսիններ Ռոբին և Քորին Ջոնսոնները միասին ապրել են 68 տարի և մահացել մեկ օրվա տարբերությամբ, գրում է Daily Mail-ը: Զույգն ամուսնանալով հաստատվել է ֆերմայում, որտեղ ապահով ապրել է ողջ կյանքը: Մի քանի ամիս առաջ Ռոբինի և Քորինի առողջությունը վատթարացել էր: Նրանց հոսպիտալացրել էին: Ամուսնու մոտ ախտորոշվել էր քաղցկեղ, կնոջ մոտ՝ սրտի անբավարարություն: […]
16:29 05.12.2019
Ամերիկայի Հարավային Կարոլինա նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի բնակիչներից մեկը նապաստակ որսալիս գնդակահարաել է իր որդուն: Երեխան ինը տարեկան էր, և սպանությունը տեղի է ունեցել ոչ դիտավորյալ կերպով, գրում է Metro-ն: Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Բրայան Ֆրանկլին Ուիլյամսը գնացել էր որսի որդու՝ Քոլթոնի հետ: Երեխան մահացել է հրազենային վնասվածքից, երբ հայրը փորձել է նապաստակ որսալ: […]
15:40 05.12.2019
Առնվազն հինգ թուրք զինծառայող է զոհվել Հալեպի նահանգի արևելյան մասում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ վկայակոչելով սիրիական SANA գործակալությանը: Նշվում է, որ ականապատ մեքենան պայթեցվել է այն ժամանակ, երբ դրա կողքով անցել է թուրքական ջոկատ: Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան՝ Ջարաբլուս քաղաքում: Թուրքական ջոկատի անդամներն ուղևորվում էին ռազմաբազա, որը […]
15:31 05.12.2019
Դեկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տանը (մոտ 70 քմ) գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Կոտրվել են խոհանոցի, […]
15:14 05.12.2019
Դեկտեմբերի 5-ին ՌԴ մայրաքաղաքի 10-ից ավելի դպրոցներ ստացել են պայթյունի սպառնալիքներով անանուն հաղորդագրություններ, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը: Հստակեցվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ այժմ ավելի քան 10 հազար դպրոցականներ և ուսուցիչներ տարհանվել են:
13:27 05.12.2019
Այսօր հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 04:10-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայան և հանգստի սենյակում ատրճանակի նմանվող առարկայի, դանակի և էլեկտրահարող սարքի սպառնալիքով աշխատակցից՝ […]
12:50 05.12.2019
Մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, հրետանային դիվիզիոններից մեկի հրամանատար, կապիտան Մելիքզադե Աբբաս Սալեհ օղլուն (Məlikzadə Abbas Saleh oğlu): Այս մասին հայտնում է Razm.info-ն: Զինծառայողի մահվան մասին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլին հաստատել է «Յենիջաղ» լրատվակայքին: Ադրբեջանական մեկ այլ լրատվակայք էլ՝ «Ազվիժըն»-ը նշում է, որ կապիտանը ծառայության ընթացքում վատ է զգացել, դիմել բուժկետ, որտեղից […]
12:32 05.12.2019
Դեկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ տներից մեկի խոհանոցում գազի կուտակումից տեղի է ունեցել պայթյուն: […]
09:51 05.12.2019
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 22:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
00:00 05.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ այս տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, տարբեր օրերին Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Յանա Մ-ն նույն մարզի բնակիչ՝ 17-ամյա Լուսինե Հ․-ի կիսամերկ լուսանկարներն այլ անձանց ցույց տալու սպառնալիքով պահանջել և վերջինից ստացել է խոշոր չափի գումար։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի […]
23:44 04.12.2019
Թաիլանդի Չոնբուրի քաղաքում տղամարդը մահացել է լիցքավորիչին միացված բջջային հեռախոսով խաղալիս: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դեկտեմբերի 2-ին 28-ամյա Քիթթիսակ Մունկիթին փակվել է իր սենյակում՝ սմարթֆոնով խաղալու համար: 57-ամյա մայրը մի քանի անգամ կանչել է նրան, որպեսզի նա իրեն օգնի տան մաքրման աշխատանքների ժամանակ, բայց նա անտեսել է նրա խնդրանքները: Աշխատանքի մեկնելուց առաջ կինը […]
23:05 04.12.2019
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15:36-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 45 շենքի մոտակայքում այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:48-ին, մարվել՝ 15:53-ին: Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հովիկ Թ., ծնված […]
22:59 04.12.2019
ԱՄՆ Արկանզաս նահանգում մեկ տարեկան երեխան վերադարձել է այրվող տուն՝ սիրելի շնիկին փրկելու համար, և մահացել է: Այդ մասին հայտնում է The Sun- ը: Նոյեմբերի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 17-ին, հրդեհ է բռնկվել ամուսիններ Քուրթիս և Քեյթլին Շարփերի տանը: Նրանք իրենց որդու՝ Լոքի Նիքոլի Մեյսոնի հետ միասին դուրս են եկել փողոց և սկսել օգնություն կանչել: […]
22:30 04.12.2019
Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Նորաբաց գյուղի մոտակայքում, ջայլամաբուծական ֆերմայում թափառող շները հոշոտել են ջայլամներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ ջայլամաբուծական ֆերմայում, հոշոտվել են 25 և վիրավորվել 8 ջայլամ:
22:19 04.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Վայոց ձորի մարզում վթարի է ենթարկվել Վայոց ձորի մարզի Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավար 56-ամյա Ռազմիկ Մանուկյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս ժամը 15։30-ի սահմաններում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 TR 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ռ. Մանուկյանը բժշկական հետազոտման նպատակով […]