21:46 28.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով բացահայտել են Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը:
Ժամը 05:05-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ որովայնի ձախ կեսի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու, իսկ նրան տեղափոխած քաղաքացին հայտնել է, որ վիրավորին հիվանդանոց է տեղափոխել «Երազ» բնակելի թաղամասից:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Մանուկ Անդրեասյանն է: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Մ. Անդրեասյանը տեղափոխվում է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Արաբկիրի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Մ. Անդրեասյանը փորձել է մոլորեցնել բժիշկներին ու իրավապահներին, թե ինքը «Երազի» այգում վայր է ընկել և ստացել նշված վնասվածքը:
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 28 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել վիրավորի և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Գևորգ Վանեսյանի միջև, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Անդրեասյանի որովայնին:
Նույն օրը քրեական հետախույզները հայտնաբերում են Գ. Վանեսյանին, ով բերման է ենթարկվում ոստիկանության Արաբկիրի բաժին:
Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Վանեսյանը աշխատում է Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Բալի» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր:
20:38 23.07.2025
Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը ժամանակավորապես փակ կլինի«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից Մասիս քաղաքի Հ-13 և Հ-14 ավտոճանապարհների հատման խաչմերուկի հարակից հատվածը, երկաթուղային ռելսերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 24-ին՝ ժամը 00։00-ից մինչև 08։00, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը» հիմնադրամից: Առաջարկվում է այդ ժամանակահատվածում երթևեկել Մասիս քաղաքի՝ Հ-12 և Հ-13 խաչմերուկից դեպի Սիս, Սիփանիկ, […] ...
20:26 23.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Այնթապ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ...
20:17 23.07.2025
Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»․ ԽաչանովԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է իր սիրելի մրցաշարի մասին, հայտնում է Чемпионат-ը: «Մանկուց սիրել եմ «Ռոլան Գարոսը»։ Փարիզ, Ֆրանսիա… Մանկուց հետևել եմ Նադալի հաղթանակներին։ Միշտ երազել եմ այնտեղ խաղալու մասին, մի քանի անգամ խաղացել եմ։ Կենտրոնական կորտը բոլոր արենաներից ամենանշանավորն է»,- ասել է Խաչանովը։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 29-ամյա Խաչանովի […] ...
19:57 23.07.2025
Ուռուտ գյուղի 54-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում. Լոռու քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ուռուտ գյուղի 54-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Հուլիսի 18-ին 54-ամյա տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղանականաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Հուլիսի 18-ին Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում […] ...
19:52 23.07.2025
«Արմավիր» ՔԿՀ ծանրոցով ուղարկված հակաքրտինքային միջոցի տարաների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացուհու կողմից օտարերկրացի կալանավորված անձի անվամբ ուղարկված ծանրոցը։ Ծանրոցում առկա գնդիկավոր հակաքրտինքային միջոցի տարաների միջից ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...