22:19 04.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Վայոց ձորի մարզում վթարի է ենթարկվել Վայոց ձորի մարզի Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավար 56-ամյա Ռազմիկ Մանուկյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս ժամը 15։30-ի սահմաններում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 TR 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ռ. Մանուկյանը բժշկական հետազոտման նպատակով […]
21:43 04.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Հայրումյանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս Կապանի հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 27-ին Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող «Չերմենտ» գիշերային ակումբի տարածքում ստացած «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռված վերք, արյունազեղում» մարմնական վնասվածքներով։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, […]
21:31 04.12.2019
Գարդաբանիի շրջանում վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Ջանդարիի լճում փրկարարները գտել են օրեր առաջ անհետ կորած ձկնորսների դիակները։ Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը: Ջանդարի լճում ձկնորսների նավակն ուժգին քամին քշել էր անցյալ շաբաթ։ Նրանց որոնման համար փրկարարներին էին միացել նաև ջրասուզակներ, ջերմային անօդաչու սարքեր, ուղղաթիռ։ «Ձկնորսների որոնողական աշխատանքներն իրականացվել […]
15:16 04.12.2019
Թբիլիսիի 116 դպրոցի աշակերտների միջև այսօր հարաբերությունների պարզաբանումն ավարտվել է նրանցից մեկի մարմնական վնասվածքով: Սովորական գրիչը դարձել է «հանցագործության» գործիք: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին, դասամիջոցին: 8 և 9-րդ դասարանցիների միջև կատակը վերաճել է քաշքշուկի: Սովորական գրչով թեթև վնասվածք է ստացել 8-րդ դասարանցի աշակերտներից մեկը: Իրավիճակը հանդարտեցրել են դպրոցներում կարգուկանոնը հսկող ոստիկանական հսկիչները: Հենց […]
14:15 04.12.2019
Դեկտեմբերի 4-ին հերթական՝ զենքով և դանակով ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 07:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք, որոնցից մեկը ատրճանակի նմանվող առարկայով, մյուսը՝ դանակով, մտել են Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա առևտրի կենտրոն ու այնտեղ գտնվող աշխատակիցների նկատմամբ կյանքին և առողջությանը սպառնալիքներ տալով՝ հափշտակել մոտ 400 հազար գումար […]
12:30 04.12.2019
ՌԴ Պերմ քաղաքում տղամարդը կրակ է բացել, ինչի հետևանքով զոհվել է մի կին և վիրավորվել է ոստիկան, գրում է Пятый канал-ը: Տեղեկությունների համաձայն՝ տղամարդը նախ` կրակել է տան դռան վրա, ապա փողոց է դուրս եկել և սկսել է կրակել մեքենաների և մարդկանց ուղղությամբ: Զոհվել է պատահաբար այդ փողոցով անցնող մի կին: Դրանից հետո տղամարդը հրաձգություն […]
10:26 04.12.2019
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 23:00-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է շտապօգնության ավտոմեքենային: Առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ բախվել […]
10:10 04.12.2019
Թբիլիսիից 36 կմ հեռավորությամբ գտնվող Ռուսթավի քաղաքում փրկարարները լուրջ օպերացիա են իրականացնել՝ բնակարանի դուռը բացելու համար։ Դռան փակվելու հետևանքով տանը մենակ էր մնացել 2 տարեկան մի աղջնակ։ Մայրը մի քանի րոպեով դուրս էր եկել տանից, աղջիկը ներսից փակել էր դուռը։ Տուն մտնելու՝ 30 րոպե տևած անհաջող փորձից հետո, կինը դիմել էր փրկարար ծառայությանը: Համացանցում տարածված […]
09:19 04.12.2019
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 21:17-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Թեժ լեռ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը: Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ […]
08:32 04.12.2019
Դեկտեմբերի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Ահարոնյան 1/9 նոր կառուցվող էլիտար շենքի բակից, որտեղ շինարարական […]
23:57 03.12.2019
Հայաստանից Մոսկվա մեկնող խոշոր բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում: Ինչպես տեղեկացնում է MAMUL.am-ի աղբյուրը, M4 մայրուղու վրա Նովոկուբանսկ քաղաքից դուրս եկող «Գազել»-ը, առանց հաշվի առնելու «Կանգ առ» ազդանշանը, երկրորդական ճանապարհից մեծ արագությամբ հարվածել է գլխավոր ճանապարհով ընթացող «Էդ Տրանս» ՍՊԸ-ին պատկանող «DAF» բեռնատարին: «ԳԱԶել»-ն առանց պետհամարանիշերի է եղել, վարորդն ու […]
23:56 03.12.2019
Թաթարստանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ամուսինը դանակարելով սպանել է նախկին կնոջը, իրենց 2-ամյա որդուն և 19-ամյա խորթ որդուն: Ողջ է մնացել միայն 12-ամյա խորթ որդին, որը հասցրել է պատուհանից ցատկել: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է վիրավոր տղան ոտաբոբիկ վազում խանութ՝ օգնություն խնդրելու: Խանութի աշխատակիցները առաջին օգնություն են ցուցաբերում տղային, […]
23:24 03.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Գյումրիում տեղի ունեցած գողության փաստով։ Ժամը 17։50-ին ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան փողոցի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Մ-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ժամը 08։00-ից 15։45-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իրենց տնակին հարակից «Սուրբ Մինաս» մատուռի՝ մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, ներս […]
19:18 03.12.2019
Խոշոր հրդեհ է բռնկվել Սուդանի կերամիկական գործարանում, ինչի հետևանքով 24 մարդ զոհվել է: Եվս 45 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դեպքը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Խարթումի արդյունաբերական գոտիներից մեկում: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհի բռնկման պատճառը գազային բալոնների պայթյուններն են եղել: ﺃﻃﺒﺎﺀ ﺍﻟﺴﻮﺩﺍﻥ ﺍﻟﻤﺮﻛﺰﻳﺔﻧــــــــــﺪﺍﺀﻧﻬﻴﺐ ﺑﺠﻤﻴﻊ ﺍﻷﻃﺒﺎﺀ ﻭﺍﻟﻜﻮﺍﺩﺭ ﺍﻟﻄﺒﻴﺔ ﺍﻟﺘﻮﺟﻪ ﺇﻟﻰ ﻣﺴﺘﺸﻔﻰ ﺑﺤﺮﻱ […]
18:21 03.12.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մոտից ոստիկանության բաժին է բերվել 22 անձ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: Քաղաքացիները բերվել են ոստիկանություն «Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը): Ավելի վաղ հայտնել էինք` ոստիկանները սկսել են ցուցարարների շղթան ցրելու գործողությունները:
18:09 03.12.2019
Երեկո, կիսադատարկ փողոցներ ու վարորդների համար մեքենայի շարժիչի հզորությունն ու արագությունը միմյանց հետ գրազով փորձելու հարմար առիթ: Նման անվերահսկելի վիճակները Գյումրիի փողոցներում ու հրապարակներում վերջին մեկ ամսում բազմաթիվ են: Հարթ, ասֆալտապատ փողոցներում վազանցներն ու արագության գերազանցումները միշտ չէ, որ լավ ավարտ են ունենում: Ամփոփ տվյալներն էլ, նախորդ տարվա համեմատությամբ, թույլ են տալիս ասել, որ պատահարների […]
12:42 03.12.2019
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ գնացք և ավտոմեքենա են բախվել. կա տուժած: Դեկտեմբերի 3-ին ժամը 00:50-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 00:10-ի սահմաններում Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը և ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը, ստանալով մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: ԱԻՆ […]
11:21 03.12.2019
ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է Խաչատուրյան քույրերի քրեական գործի քննությունը: Ըստ գործի նյութերի՝ նրանք մեղադրվում են նախնական համաձայնությամբ սպանություն գործելու մեջ: Հետաքննությունը պարզել է, որ քույրերը սպանություն են գործել հոր նկատմամբ անձնական խորը հակակրանքի պատճառով, որը ձևավորվել է նրա կողմից աղջիկների հանդեպ հաճախակի ֆիզիկական ուժ գործադրելու և հոգեբանական ճնշումների հետևանքով: Այս փաստը դատավարությունում հաշվի կառնվի […]
10:22 03.12.2019
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 23։33-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Renault» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Վարդան Մ., ծնված 1991 թ.) և «BMW 5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալբերտ Մ., […]
10:21 03.12.2019
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 35-ամյա Էրիկ Վ.-ն իր վարած BMW մակնիշի 01 XX 099 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրի աջակողմյան ձորակում՝ ծառերի մեջ: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 43-ամյա […]
10:14 03.12.2019
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 21:42-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 58-րդ կմ-ին էլեկտրական սյունն ընկել է բեռնատար ավտոմեքենայի վրա՝ խոչընդոտելով երթևեկությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ռադիոյի հենասյունն ընկել է «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրա: Փրկարարներն ապամոնտաժել են […]
08:59 03.12.2019
Դեկտեմբերի 2-ին` ժամը 18։11-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում`«Քեյ-Էֆ-Սի» արագ սննդի կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 518» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արտեմ Բ., ծնված 1963 թ.) վրաերթի է […]
23:58 02.12.2019
ՌԴ Բուրյաթիայի Հանրապետությունում երեք տարեկան աղջիկն ամբողջ գիշերը ոտաբոբիկ վիճակում մնացել է դրսում՝ -20 աստիճանի տակ: Նրան դրսում է թողել 43-ամյա ազգականը, որը եղել է անսթափ վիճակում: Տղամարդը վերադառնալիս է եղել բարեկամների տնից և ճանապարհին մոռացել է, որ երեխայի հետ է ու թողել է նրան դրսում: Պատահական անցորդն է հայտնաբերել փոքրիկին հաջորդ առավոտյան: Երեխան գրեթե […]
23:43 02.12.2019
Ուկրաինայի Վիննիցայի շրջանում կատուն 9 ամսական երեխայի է խեղդել: Երեխան եղել է մանկասայլակի մեջ: Փոքրիկ աղջիկը քնած է եղել սայլակում, իսկ մարդը այդ ընթացքում զբաղված է եղել տնային գործերով: Երբ մայրը վերադարձել է սենյակ, տեսել է, որ կատուն նստած է սայլակում՝ փոքրիկի վրա, որն արդեն մահացած է եղել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ երեխան […]
23:00 02.12.2019
Չինաստանի երկնաքերներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքը տեղի է ունեցել Լյաոնին պրովինցիայի Շենյան կենտրոնում: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Հաղորդվում է, որ հրդեհը ներքևի հատվածում է սկսվել և արտաքին ծածկի միջոցով շատ արագ դեպի վեր է տարածվել: 25 հարկանի բնակելի շենքի հրդեհը հանգցնելու համար տարածքում 235 հրշեջ և 50 միավոր տեխնիկա է աշխատում: […]
22:47 02.12.2019
ՌԴ-ում 7-ամյա աղջնակը իր կատվի հետ վայր է ընկել 9-րդ հարկից և ողջ մնացել, գրում է Вести Ямал-ը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին: Ենթադրվում է, որ աղջիկը սպասել է իր մորը և չի կարողացել պահել հավասարակշռությունը: Աղջկան նկատել են անցորդները և շտապօգնություն կանչել: Երեխայի մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: […]
22:04 02.12.2019
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կարմիրով ներկել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը։ «Ուշադրություն։ Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։ Մանրամասները քիչ անց՝ ուղիղ եթերով»,- գրել է նա։ Ավելի ուշ նա տեսանյութ է հրապարակել և կից […]
21:40 02.12.2019
Օրենբուրգում կամուրջը փլվել է ճանապարհի վրա: Թեպետ կոնստրուկցիան ընկել է մեքենայի վրա, սակայն ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքից դուրս տանող ճանապարհին: Դեպքի առթիվ կատարվում է քննություն
20:56 02.12.2019
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 13:31-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 13:15-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով Թալինի ԲԿ են հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի բնակիչներ Լուիզա Գ.-ն (ծնված 1990 թ.) և Գուրգեն Հ.-ն (ծնված 2016 թ.): Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
19:43 02.12.2019
Ինը մարդ մահացել է փախուստի հետևանքով, որի կարիքն առաջացել է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում անցկացվող երեկույթի ժամանակ, հայտնում է Reuters-ը՝ կիրակի՝ դեկտեմբերի 1-ին: Եվս 7-ը վիրավորվել են: Ընդհանուր առմամբ, baile funk երեկույթին մասնակցել է մոտ 5000 մարդ: Երկու հանցագործներ փախել են ոստիկանությունից և փորձել թաքնվել ամբոխի մեջ: Ի պատասխան՝ ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել, ինչը […]