21:34 24.12.2019
Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի գաջի գործարանի մոտ (ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» հաշվառման-քննական բաժանմունքի մոտակայքում) տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]
20:53 24.12.2019
Այսօր լրատվամիջոցների նկատմամբ բռնության հերթական դեպքի մասին ահազանգ է եղել: Հովտաշատում մոտ վեց տասնյակ քաղաքացիներ հարձակում են գործել «Էպիկենտրոն»-ի նկարահանող խմբի վրա, հարվածել են լրագրողին, վնասել տեսախցիկը: Վերջիններիս թույլ չեն տվել նկարահանում իրականացնել: Փաստի առնչությամբ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն: Կատարվածն արդեն դատապարտել են մի շարք պատգամավորներ, լրագրողներ:
20:42 24.12.2019
Դեկտեմբերի 24-ին, ժամը 17:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 3-րդ միկրոշրջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18։13-ին։ Ննջասենյակում այրվել են երկու ներքնակ և մահճակալ […]
20:25 24.12.2019
Շուտով Ամանոր է, բայց հրշեջները դեռ կրակի դեմ են պայքարում: Զարմանալի է, սակայն ձմռանն էլ անտառածածկ ու խոտածածկ տարածքներում հրդեհներ լինում են: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հորդորում են անկախ եղանակից պահպանել հրդեհային անվտանգության կանոնները. «Հարգելի քաղաքացիներ, պայմանավորված ջերմային ֆոնով, ՀՀ տարածքում մեծացել է խոտածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների հավանականությունը»: Արտակարգ իրավիճակների նախարարության այս հաղորդագրությանը համացանցում տարբեր […]
16:10 24.12.2019
Դալմայի այգիների հողօգտագործողներին վտարում են իրենց տներից: Այս մասին հայտնում է Ecolur-ի ֆեյսբուքյան էջը: Հողօգտագործողները հրաժարվում են դուրս գալ տներից, լրացուցիչ ժամանակ պահանջում, նրանց հիշեցնում են՝ իրենց տներից դուրս գալու պահանջ ներկայացվել է վաղուց:
15:37 24.12.2019
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի 1 հասցեում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրում վիճաբանություն է տեղի ունենում: Ոստիկանության ծառայողները նույն վայրից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել նշված հյուրանոցային համալիրում ժամանակավորապես […]
14:52 24.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Երևան քաղաքում գործող հյուրանոցներից մեկի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի 33-ամյա բնակիչը, ցանկանալով պարզաբանումներ ստանալ Երևան քաղաքում գործող հյուրանոցի աշխատակցի հետ […]
14:25 24.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները ծառայության ընթացքում նկատել են, որ Կիևյան կամրջի վրա քաղաքացիներ են հավաքվել: Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ Կիևյան կամրջի տակից պոլիտրավմա ախտորոշմամբ […]
12:17 24.12.2019
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ինդոնեզիայում: Ուղևորատար ավտոբուսը 150 մետր բարձրությունից գահավիժել է կիրճը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Զոհվել է 26, վիրավորվել՝ 13 մարդ: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ փրկարարական աշխատանքներ իրականացնելու աշխատանքներին ներգրավել է 120 աշխատակից: Պատահարի պատճառները հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:
11:12 24.12.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է անչափահաս աղջկանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, քննությամբ փաստական […]
10:16 24.12.2019
Դեկտեմբերի 23-ին Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցի թիվ 1 հասցեի դիմամց բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Մնացական Բմբուլյանի վարած Opel մակնիշի 35 RT 047 համարանիշի և Հնդկաստանի քաղաքացի, 35-ամյա Վիմալ Թանկի վարած «Դուկատի» մակնիշի 050 AA մոտոցիկլետը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու […]
10:02 24.12.2019
Դեկտեմբերի 23-ին` ժամը 16:27-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մեծավան-Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 28 փրկարար ծառայող և […]
09:31 24.12.2019
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 20:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակից դեպի Սախարովի հրապարակ ընկած հատվածում տեղի է ունեցել վրաերթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի (Ալիկ Ս.) ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հայաստան Կ.-ին (ծնված 2004 թ.), ով […]
00:00 24.12.2019
Սիրիայում զինյալները փորձել են գրոհել ռուսական «Հմեյմիմ» ավիաբազան: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին։ Ինչպես հայտնում է Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը, հարձակման ժամանակ անօդաչու թռչող սարքեր են կիրառվել: Նրա խոսքերով՝ ՀՕՊ համակարգերը ավիաբազայի ուղղությամբ շարժվող երկու անօդաչու են հայտնաբերել և ոչնչացրել: Տուժածներ չկան։
23:23 23.12.2019
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 36 GP 192 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կողբ համայնքի վարչական տարածքում հարվածել է УАЗ մակնիշի 35 ZL 762 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հարվածի հետևանքով УАЗ-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ […]
23:21 23.12.2019
Հսկա բեռնատարի և մարդատարի՝ Կիևում տեղի ունեցած վթարի կադրերը հայտնվել են համացանցում: Մարդատարի վարորդը դեպքից ընդամենը ակնթարթ առաջ է կարողացել դուրս գալ մեքենայից: Անկառավարելի բեռնատարը մեծ արագությամբ է ընթացել ու ամբողջ թափով հարվածել է բենզալցակայանում կայանած մարդատարին: Դեպքը տեղի է ունեցել այսօր: Պարզվել է, որ Renault մակնիշի բեռնատարը նախ հարվածել է Mitsubishi-ին, ապա՝ նոր կայանած […]
22:45 23.12.2019
Մոսկվայում սուպերմարկետներից մեկում զինված հարձակում են գործել Գլխավոր դատախազության աշխատակցի վրա: Life-ը հրապարակել է այդ հարձակման տեսանյութը: Երկու այցելուների միջև կոնֆլիկտը հասունացել է այն բանից հետո, երբ դատախազության աշխատակիցը նկատել է՝ մի տղամարդ փորձում է ապրանք գողանալ: Չկայացած գողը հանել է դանակը և հարվածել դատախազության աշխատակցի ազդրին: Տեսանյութում երևում է, որ ենթադրյալ հանցագործը փորձում է […]
21:55 23.12.2019
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:27-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հայ-վրացական սահմանին՝ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտ, այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար ծառայող: Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ: Տեղանքի […]
20:39 23.12.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 23-ին, ժամը 16:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային […]
19:57 23.12.2019
Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ […]
19:44 23.12.2019
Քննիչները ձերբակալել են Չելյաբինսկի բնակչին՝ մեկ ամսական որդուն լաց լինելու պատճառով սպանելու գործով: Այս մասին հաղորդվել է ՌԴ ՔԿ-ի կայքում: 29-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել «Սպանության» հոդվածով: Ըստ քննության տվյալների՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի երեկոյան մեղադրյալը հարբած վիճակում այնքան է ծեծել երեխային, որ վերջինս մահացել է: Նշվում է, որ տղամարդը մի քանի անգամ հարվածել է […]
19:30 23.12.2019
Նոր Մոսկվայում երկու աշխատողի սպանության մեջ կասկածվող տրակտորիստը խոստովանական ցուցմունք է տվել: Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն: Հարցաքննության ընթացքում տղամարդը բացատրել է, որ տրակտորը վարելիս քնել է, ինչի հետևանքով պատահաբար սեղմել է գազի ոտնակը և հարվածել գործընկերներին: Վախեցած վիճակում լինելով՝ տրակտորիստը նրանց մարմինները նետել է կոյուղու ջրհորը:
18:26 23.12.2019
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:05-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունի 1 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը […]
17:10 23.12.2019
Դեկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից սուր թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այնթապ գյուղի 9-րդ փողոցի մի տան հինգ բնակիչ, որոնցից երկուսը` անչափահաս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը՝ ժամը 20-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցի ջրատաքացուցիչի օդափոխիչը խափանվելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր:
16:38 23.12.2019
Դեկտեմբերի 22-ի լուսադեմին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում ստացվեց, որ ոտքի հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գառնի գյուղում ապրող 37-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները Գառնիի բաժանմունքի գործընկերների հետ ձեռնարկած տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը ժամեր առաջ Գողթ գյուղի ռեստորանային համալիրներից մեկում խնջույքի […]
16:00 23.12.2019
ԱՄՆ Կենտուկի նահանգի Ֆլոյդ շրջանում տեղի է ունեցել ձիերի զանգվածային սպանդ: Այս մասին հաղորդել է տեղական WYMT հեռուստաալիքը դեկտեմբերի 23-ին: Սկզբում հայտնաբերվել է հրազենային վնասվածքների հետևանքով սատկած 15 ձի, իսկ այսօր՝ ևս 6-ը: Սատկած կենդանիների թվում եղել են նաև հղի կենդանիներ: Կենդանիների փրկության տեղական կազմակերպությունը հայտնում է, որ, ենթադրաբար, ձիերի որս է տեղի ունեցել. նրանք […]
15:29 23.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 21-ամյա երիտասարդի կողմից ընկերոջ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, 21-ամյա երիտասարդը, 2019 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի տաղավարում, քրոջը […]
15:02 23.12.2019
Լիբիայի ազգային բանակը կալանել է Գրենադայի դրոշով և թուրքական անձնակազմ ունեցող մի նավ: Նույն օրը Թուրքիան ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքել Լիբիայի պաշտոնական իշխանությունների հետ: Գեներալ Խալիֆ Հաֆթարի՝ Լիբիայի ինքնահռչակ ազգային բանակի (LNA) զորքերը դեկտեմբերի 22-ին հայտարարել են, որ նրանք Միջերկրական ծովում թուրքական անձնակազմ ունեցող նավ են կալանել: LNA-ի խոսնակ Ահմեդ ալ Միսամրիի խոսքերով՝ Գրենադայի […]
14:59 23.12.2019
Դեկտեմբերի 23-ին, ժամը 09:23-ին, «Բլդղանուտ» կոչվող հանդամաս է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11:14-ին «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է նոր հրդեհի օջախ: 8 փրկարար նշված վայրում իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ, իսկ փրկարարների մյուս խումբը ճանապարհի մնացած հատվածը շարունակել է ոտքով: Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել երկրորդ մարտական հաշվարկը, […]