TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Վենետիկի իշխանությունները նախազգուշացրել են ջրի մակարդակի բարձրացման մասին

13:30 23.12.2019

Նոյեմբերի 13-ին Վենետիկում հեղեղների պատճառով ջրի մակարդակը հասել էր գրեթե 190սմ-ի, ինչը վերջին 50 տարիների համար ռեկորդային ցուցանիշ էր:

̰
Վրաստանի առաջին նախագահի որդու առողջական վիճակը կայունացել է

13:16 23.12.2019

Վրաստանի առաջին նախագահի որդին` Ցոտնե Գամսախուրդիան, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, այդ մասին լրագրողներին հայտնել է Խեչինաշվիլիի կլինիկայի ռեանիմատոլոգ Բեսարիոն Գոգիտիձեն: Ըստ բժշկի հայտնած տեղեկության՝ Գամսախուրդիայի առողջական վիճակի վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռ բարդ է, բայց վիճակը կայուն է: «Կանխատեսման մասին նախօրոք խոսելը դժվար է: Վիճակը կայուն է, հեմոդինամիկան կայունացել է: Հիվանդը մնում է արհեստական ​​շնչառության […]

̰
Արգենտինայում Մեքսիկայի դեսպանը հրաժարական է տվել գողության պատճառով

12:32 23.12.2019

Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Ռիկարդո Վալերոն դեկտեմբերի 22-ին հրաժարական է տվել՝ դա բացատրելով խանութից  գողություն կատարելուց հետո առաջադրված մեղադրանքից հետո ծագած առողջական խնդիրներով: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: «Ռիկարդո Վալերոն հիանալի մարդ է, նա նյարդաբանական բուժում է ստանում, ես նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդն իր «Թվիթերում»: Մեքսիկայի ԱԳՆ-ն արդեն […]

̰
Ավստրալիայում անտառային հրդեհները գրեթե լիովին ոչնչացրել են մեկ քաղաք

12:25 23.12.2019

Հրդեհների այս բուռն շրջանում Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հանգստի էր մեկնել Հավայան կղզիներ, ինչի համար խիստ քննադատության է արժանացել:

̰
Հրդեհի հետևանքով այրվել են թոնրատան տանիքի կառուցատարրերը

11:45 23.12.2019

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 21:22-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի Բարեկամության փողոցում տուն է այրվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատավան գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկին հարակից թոնրատանը: Հրդեհը մեկուսացվել […]

̰
Նոր Զելանդիայի Ուայթ Այլանդ հրաբխի ժայթքման զոհերի թիվն ավելացել է

11:08 23.12.2019

Նոր Զելանդիայի Ուայթ Այլանդ կղզու հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել է 17-ի. հիվանդանոցում մահացել է վիրավորներից մեկը: Այս մասին հաղորդվում է Radio New Zealand ռադիոկայանի կայքում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին զբոսաշրջիկների շրջանում հայտնի Ուայթ Այլանդում հրաբուխ էր ժայթքել այն ժամանակ, երբ կղզում և դրա շրջակայքում 47 մարդ է գտնվել: Նրանք տարբեր երկրների քաղաքացիներ էին: Անհետ […]

̰
Ալավերդիում Opel-ը բախվել է ծառին ու խանութի պատին. կան վիրավորներ

10:30 23.12.2019

Լոռու մարզում ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 04:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ,51-ամյա Հ. Մ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի 36 CG 057 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված և բախվել ծառին ու խանութի պատին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Հ. Մ.-ն, նրա ուղևոր, […]

̰
ԱՄՆ-ում միաժամանակ բախվել են 69 ավտոմեքենաներ. կա 51 տուժած

09:55 23.12.2019

Ամերիկյան Վիրջինիա նահանգում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ միմյանց են բախվել 69 ավտոմեքենաներ: Հաղորդվում է 51 տուժածի մասին: Նրանք տեղափոխվել են 4 հիվանդանոցներ, նախնական տվյալներով՝ տուժածներից մի քանիսը շատ ծանր վնասվածքներ են ստացել: Վթարը տեղի է ունեցել կիրակի, միջպետական ճանապարհի 64-րդ կիլոմետրին՝ Ուիլյամսբուրգ քաղաքի մոտակայքում: Վթարի հստակ պատճառների մասին առայժմ չի նշվում, սակայն չի բացառվում, որ […]

̰
Գորիս-Որոտան ավտոճանապարհին հարակից տարածքում բռնկված հրդեհն ինքնամարվել է

09:23 23.12.2019

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 06:41-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 06:40-ին հրդեհն ինքնամարվել է: Այրվել է 13 հա բուսածածկույթ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14:03-ին, «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը […]

̰
Կրակոցներ Կոտայքի մարզի ռեստորանային համալիրներից մեկում. կա վիրավոր

00:12 23.12.2019

Դեկտեմբերի 22-ին ձերբակալվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Արա Հայրապետյանը: Shamshyan.com-ի հաղորդմամվ՝ դեկտեմբերի 21-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գողթ գյուղում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել նույն գյուղի բնակիչ, 38-ամյա Ա.Ս.-ի ծննդյան արարողությունը, որի ժամանակ էլ կրակոցներ են հնչել: Նշված ռեստորանային համալիր է ժամանած ոստիկաններն ու քննիչներն […]

̰
Նորամուտ գյուղին հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք

23:42 22.12.2019

Դեկտեմբերի 22-ին` ժամը 11:24-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Նորամուտ գյուղին հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին: Ժամը 19։28-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Նախնական տվյալներով այրվում է մոտ 70 հա խոտածածկույթ։

̰
Դիլիջան քաղաքում հրդեհ է բռնկվել

22:56 22.12.2019

Դեկտեմբերի 22-ին` ժամը 10:42-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Փարադայս» հյուրանոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 14:40-ին: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ և […]

̰
Ավտովթար Շիրակի մարզում․ 3 մանկահասակ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

22:43 22.12.2019

Այսօր՝ ժամը 16:30 -ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Մուսայելյան ավտոճանապարհին: Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Կառնուտի ջրամբարի մոտակայքում կորցնելով մեքենայի ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մի քանի անգամ պտտվելով հայտնվել  դաշտում: Վարորդն ու երեք մանկահասակ ուղևորները շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Երեխաները, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել, […]

̰
Արարատի մարզում Hummer-ն անցել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրայով ու հայտնվել հանդիպակած գոտում. կա վիրավոր

22:32 22.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Hummer մակնիշի 60 SS 606 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Արտաշատի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, անցել դրա վրայով ու հայտնվել հանդիպակած գոտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով […]

̰
Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել է փամփուշտ

17:47 22.12.2019

Արդեն նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել է փամփուշտ, հանգամանքները պարզվում են: Այս մասին «Ազատությանը» հայտնում են Հայաստանի ոստիկանությունից: Սակայն ոստիկանությունից չեն մանրամասնել, թե որտեղ է հիմա գտնվում Ուզունյանը: Հիշեցնենք, որ երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն է տվել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի […]

̰
Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհին բռնկված հրդեհը մարվել է

14:35 22.12.2019

Դեկտեմբերի 22-ին` ժամը 08։50-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և 19 հրշեջ-փրկարար: Հրդեհը մարվել է ժամը 14:00-ին: Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 18։40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։

̰
Ամերիկացին ԼԳԲՏ դրոշը այրելու համար 15 տարվա ազատազրկման է դատապարտվել

14:30 22.12.2019

Միացյալ Նահանգների դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել մի մարդու, որը եկեղեցուց գողացել է ԼԳԲՏ դրոշը և այրել: Դեպքը տեղի է ունեցել այս ամռանը, Այովա նահանգի Էյմս քաղաքում: 30-ամյա Ադոլֆո Մարտինեսը մեղավոր է ճանաչվել ատելության շարժառիթով հանցագործության կատարման, կրակի հետ անխոհեմ վարվելու և կրկնահանցագործության համար: Դեպքը տեղի է ունեցել Dangerous Curves ակումբում, որի այցելուները բողոքել […]

̰
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ

14:14 22.12.2019

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 22։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում բախվել են Nissan մակնիշի 36 MV 783 համարանիշի և Opel մակնիշի 91 AՍ 100 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները […]

̰
«Զվարթնոց»-ում Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռում կասկածելի իր է հայտնաբերվել

13:45 22.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ ուղևորը եղել է Երևան քաղաքի բնակիչ, 65-ամյա Սամվել Ուզունյանը, ով Հոկտեմբերի 27-ի  գործով դատավորն է եղել։ Ավելի […]

̰
Չարագործները գողացել են փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանի բազալտե խնկամանները և ծաղկամանները

11:51 22.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններվ՝  ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի բնակիչ Նարինե Ռշտունին այցելել է Դավիթ Բեկի փողոցում գտնվող կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված իր հոր՝ հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունու գերեզմանը և հայտնաբերել այն թալանված: Ն. Ռշտունին, որը նույնպես փաստաբան է, պարզել է, որ անհայտ անձը կամ անձինք գերեզմանից գողացել են բազալտե խնկամաններն ու […]

̰
«ՎԱԶ-2106»-ը Կապան-Գորիս ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

11:44 22.12.2019

Դեկտեմբերի 22-ին, ժամը 03:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 390-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է,որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 12 կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Գորիս-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա 5 վիրավոր

11:39 22.12.2019

Դեկտեմբերի 21-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-«Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվկան ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 5 կմ-ին «Wolkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան մոտ 150 […]

̰
Փրկարարները շանն անվնաս դուրս են բերել փոսից

11:19 22.12.2019

Դեկտեմբերի 21-ին, ժամը 21:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ շունն ընկել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի հանրակացարանների մոտակայքում գտնվող փոսը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները թիվ 69 շենքի մոտակայքում գտնվող փոսից շանն անվնաս դուրս են բերել:

̰
Հրդեհ Դիլիջան քաղաքում. այրվել է խոտածածկ տարածք

10:39 22.12.2019

Դեկտեմբերի 21-ին` ժամը 21:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:53-ին, մարվել՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 00:24-ին: Այրվել է մոտ 600 քմ խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին են մասնակցել […]

̰
Վայոր ձորի մարզում 52-ամյա կին վարորդը Nissan-ով բախվել է քարերին ու կողաշրջվել. կա վիրավոր

22:27 21.12.2019

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 52-ամյա Ալլա Ալեքսանյանը՝ իր վարած Nissan մակնիշի 67 AL 333 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդ Ա. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]

̰
Տաշիր-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման տանող ավտոճանապարհին բռնկված հրդեհը մարվել է

21:21 21.12.2019

Դեկտեմբերի 21-ին, ժամը 11։24-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Տաշիր-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Գայլի Դարպասներ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև 16 փրկարար ծառայող: Հրդեհը մարվել է ժամը 18։07-ին։ Այրվել է 400-500 հա բուսածածկույթ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 11։20-ին «911» […]

̰
Սիրիայում ահաբեկիչները գրոհել են էներգետիկ օբյեկտների վրա

20:28 21.12.2019

Ահաբեկիչները գրոհել են Սիրիայի երեք էներգետիկ օբյեկտների վրա, հայտնում է SANA գործակալությունը: Նշվում է, որ գրոհները տեղի են ունեցել Հոմս քաղաքի նավթավերամշակման գործարանում, երկրի կենտրոնական մասում գտնվող գազային կայանում և Էր-Ռայան կայարանում: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ահաբեկչությունները «համաժամանակեցվել են»: Հրդեհաշիջման և տեխնիկական խմբերին հաջողվել է «հաղթել» հրդեհներին:

̰
Աշխարհի կրկնակի չեմպիոնը ծեծի է ենթարկել իր ենթակային արձակուրդի դիմումի համար

19:45 21.12.2019

Յակուտսկում պետը ծեծի է ենթարկել աշխատակցին, երբ վերջինս իր աշխատասենյակ է մտել արձակուրդի դիմումը ձեռքին, հայտնում է Telegram-ի Mash ալիքը: Պետը ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Վիկտոր Լեբեդևն է: Լեբեդևը  Саханефтегазсбыт ընկերության գլխավոր տնօրենն է և տիտղոսակիր մարզիկ: Ըմբշամարտն ու թիմի կառավարումը նման բաներ են. Լեբեդևը մարզական ոլորտում ունեցած գիտելիքները փորձել է կյանքի կոչել կոլեկտիվում Վլադիմիր […]

̰
Ֆրանսիացի բժիշկը կասկածվում է 350 երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ

19:00 21.12.2019

Ֆրանսիայում վիրաբույժ Ժոել Լու Սկուարնեկը կասկածվում է 30 տարի շարունակ անչափահաս հիվանդներին բռնաբարելու և նրանց նկատմամբ ոտնձգության մեջ: Franceinfo-ի փոխանցմամբ՝ նրա զոհերի թիվը կարող է հասնել  350-ի: «Սա արտակարգ ընթացակարգ է ինչպես փաստերի բացահայտման տեսանկյունից, այնպես էլ զոհերի թվի առումով: Այսօրվա դրությամբ պարոն Սկուարնեկի հնարավոր զոհերի թիվը հասնում է 349-ի: Այս փաստերից մի քանիսի վաղեմության […]

̰
Մարց և Քարինջ գյուղերի միջև գտնվող անտառում բռնկված հրդեհը մարվել է

18:13 21.12.2019

Դեկտեմբերի 21-ին, ժամը 08։40-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Մարց և Քարինջ համայնքների միջև գտնվող անտառային տարածքում բռնկված հրդեհի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև 15 փրկարար ծառայող: Հրդեհը մարվել է ժամը 15։00-ին։ Մոտ 10 հա անտառային տարածքում այրվել են խոտածածկույթ, տերևներ և մոտ 40 […]

̰
BACK_TO_TOP