16:41 21.12.2019
Ծննդատներից ու մանկական հաստատություներից երեխաների ենթադրյալ ապօրինի որդեգրումների մասին անընդհատ նոր պատմություններ են ի հայտ գալիս: Հիշեցնենք, որ այս քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր`բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր: Մանրամասները` տեսանյութում:
16:00 21.12.2019
Հնդկաստանում բողոքի ցույցերի ընթացքում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Այս մասին նախօրեին հաղորդել էր The National-ը: «Հնդկաստանի մի շարք քաղաքներում, մասնավորապես Նյու Դելիում տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, և տասնյակ մարդիկ են տուժել շատերի կարծիքով հակաիսլամական համարվող օրենքի դեմ խոշորագույն բողոքի ցույցերից մեկի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում […]
15:30 21.12.2019
Սիրիայի նավթարդյունաբերության ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ երեկ երեկոյան հարձակումներ են իրականացվել Հոմս քաղաքի նավթավերամշակման գործարաի վրա: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հայտնի է, որ վնասվել են գործարանի երկու գազային բլոկները: Խաթարվել է արտադրությունը: Գործարանի տնօրենը հարձակումը որակել է որպես ահաբեկչություն: Հոմս քաղաքի նավթավերամշակման այս գործարանը երկու հիմնական վերամշակող ընկերություններից է, որն ապահովում […]
14:39 21.12.2019
Նվազագույնը 18 մարդ է զոհվել Հոնդուրասի բանտերից մեկում՝ բանտարկյանտեղի միջև ունեցած բախման հետևանքով: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Նշվում է, որ ևս 16 մարդ վնասվածք է ստացել: Անկարգությունները սկսվել են մի քանի օր անց այն բանից հետո, երբ Հոնդուրասի իշխանությունները բանտերում սահմանել են արտակարգ դրություն: Այս պահին բանտում հանգիստ է, լարված վիճակը հանդարտվել է: […]
14:25 21.12.2019
Դեկտեմբերի 15-21-ը Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառելով, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 180 անգամ՝ Պաշտպանության բանակի առաջապահ ուժերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Արցախի զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները նշված ժամանակահատվածում հստակորեն կատարել են առաջադրված մարտական խնդիրները՝ […]
13:40 21.12.2019
Դեկտեմբերի 21-ին` ժամը 12:45-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ «Երևան Սիթի» […]
13:19 21.12.2019
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ին ժամը 12:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ […]
12:42 21.12.2019
Ավստրալիայի արևելյան շրջաններում՝ սեպտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Երկրի Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները բնակիչներին տարհանվելու կոչ են արել, քանի որ ուժեղ քամին և չոր եղանակը նպաստում են կրակի արագ տարածմանը: Ուժեղ քամին նաև հարևան շրջաններից ծուխը տեղափոխել է Սիդնեյ, ինչի […]
11:47 21.12.2019
Դեկտեմբերի 20-ին կրակոցներ են հնչել. ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում, վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ ժամը 14:00-ի սահմաններում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի […]
00:00 21.12.2019
Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Գյումրում ապրող 51-ամյա մի կին զբաղվում է «Լիրիկա» տեսակի հոգեներգործուն դեղահաբերի վաճառքով։ Նույն օրը՝ ժամը 10-ի սահմաններում, կինը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին հոգեներգործուն դեղահաբեր և դեղապատիճներ։ Բերման ենթարկվածի հայտնածով դեղահաբերը ձեռք է բերել Ռուսաստանում։ Մեկ դեղահաբ […]
23:21 20.12.2019
Դեկտեմբերի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 29-ամյա Համլետ Կ-ն իր վարած Mercedes մակնիշի 87 VD 008 համարանիշի ավտոմեքենայով Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում՝ գազալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված 40-45 տարեկան տղամարդ հետիոտնի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին նստեցրել է […]
23:11 20.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները ծառայության ընթացքում Դավիթաշենի կամրջի գետնանցումի, որը բարձրանում է դեպի Արաբկիր վարչական շրջանի Գևորգ Էմինի փողոց, բետոնե սյան տակ հայտնաբերել են տղամարդու դի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված գետնանցումի աստիճանավանդակի բետոնե սյան տակ հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ նախնական […]
22:52 20.12.2019
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։20-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից Վրաստանի սահման տանող ավտոճանապարհին՝ «Գայլի Դրունք» կոչվող հանդամասում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Տաշիր-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Գայլի […]
21:41 20.12.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել: Ծառայության ընթացքում հարուցվել է քրգործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց: Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ […]
21:39 20.12.2019
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության ԱՎՎ Բավրայի բաժանմուքի ավագ տեսուչը հոգեներգործուն դեղահաբեր է վաճառում։ Հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել ոստիկանության մայորի Գյումրիում գտնվող բնակարանում։ Հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր 150-ից ավելի հոգեներգործուն դեղահաբեր ու դեղապատիճներ, այդ թվում՝ «դիազեպամ» […]
19:56 20.12.2019
Դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին, «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար ծառայող, ոստիկանության Իջևանի բաժնի 4 աշխատակից և Աչաջուր գյուղի մոտ 300 բնակիչ։ Որոնողական աշխատանքներն իրականացվել են «Աղի ձոր», «Խնձորկուտ», «Միջնահանդ», «Կռոթկուտ» և «Գիլի հանք» կոչվող հանդամասերում: Ժամը 18:18-ին որոնողական […]
19:30 20.12.2019
Արխանգելսկում քրեական գործ է հարուցվել 17-ամյա աղջիկների նկատմամբ, ովքեր մեղադրվում են իրենց հասակակցին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ: Այդ մասին հաղորդում է РИА «Новости»-ին: Նշվում է, որ 2019թ. հունիսի 30-ին 17-ամյա աղջկա դի է հայտնաբերվել երկաթուղային ճանապարհի մոտ: Ըստ հետաքննության` մեղադրյալները համաձայնության են եկել սպանության հարցում, որից հետո քննարկել սպանության վայրն ու եղանակը, ինչպես նաև հանցագործությունը […]
18:52 20.12.2019
Դեկտեմբերի 20-ին` ժամը 09:45-ին, «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար ծառայող, ոստիկանության Իջևանի բաժնի 4 աշխատակից և Աչաջուր գյուղի մոտ 300 բնակիչ։ Որոնողական աշխատանքներն իրականացվում են «Գիլի հանք» կոչվող տարածքում: Ժամը 18:18-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: Ավելի վաղ […]
15:58 20.12.2019
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայք-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի […]
15:30 20.12.2019
Մարդիկ սկսել են ծաղիկներ տանել Լուբյանկա` Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանի մոտ` ի հիշատակ հրաձգության ժամանակ զոհված սպայի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Հաղորդվում է, որ տեղի ունեցածից ոչ մի հետք չկա դեպքի վայրում: Շենքին հարող բոլոր փողոցները հասանելի են երթևեկության համար, շենքի ընդունարանի մոտ կան ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումներ: Հիշեցնենք` հրաձգությունը տեղի է ունեցել երեկ […]
15:10 20.12.2019
Դեկտեմբերի 19-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 19:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության (կենտրոն) ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 02 խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտա, 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի […]
13:40 20.12.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սառը զենքով ծանր վիրավորում է ստացել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան: Չնայած այն հանգամանքին, որ 7-ժամյա վիրահատությունը հաջող է անցել, հեմատոման հեռացվել է, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, լրագրողներին հայտնել է նյարդավիրաբույժ Արչիլ Ջվարշիշվիլին: Բժշկի խոսքերով` հնարավոր է, որ Ցոտնե Գամսախուրդիային կրկին վիրահատության […]
13:30 20.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի բնակիչը ծնված 1987թ., 2019 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի իր բնակարանում, ծանոթ կնոջ հետ հացկերույթի ժամանակ, անձնական հարցերի […]
13:20 20.12.2019
Ավստրալիայի հարավ-արևելքում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել է Մելբուռն: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Օդերևութաբանության ազգային բյուրոյին: Ծուխը տարածվում է երկրի հարավարևելյան նահանգներում` օդի շատ բարձր ջերմաստիճանի պատճառով: Որոշ տեղերում ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը: Դրանից առաջ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել էր արտակարգ ռեժիմ՝ հրդեհների տարածման վտանգի պատճառով: […]
12:56 20.12.2019
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 05:47-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ղամիշլի կամրջի մոտակայքում տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դարպաս գյուղի Գործարանային փողոցի թիվ 7 հասցեում գտնվող քարի արտադրամասի (մոտ 20х25 մ) տանիքում:
12:20 20.12.2019
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը, աշխատակիցները և ուսանողները խորը վշտով հայտնում են ՀԱՊՀ Ուսումնամեթոդական վարչության պետ-պրոռեկտոր Կարեն Արզումանյանի անժամանակ մահվան մասին և ցավակցում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Պոլիտեխնիկական ընտանիքն ունեցավ անդառնալի կորուստ»,- գրված է ՀԱՊՀ կայքում: Կարեն Արզումանյանը 60-ից ավելի գիտական և մեթոդական աշխատությունների, այդ թվում` 8 արտոնագրի և մեկ դասագրքի […]
12:10 20.12.2019
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 6-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում (վառարանը պայթել է, տանը ծուխ է): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի […]
11:43 20.12.2019
Դեկտեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 04:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.200 և արևելյան երկայնության 47.120 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-ԱՀ սահմանային գոտի՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտ […]
11:40 20.12.2019
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվայում Անվտանգության դաշնային ծառայության մոտ տեղի ունեցած կրակոցներից: Իրավապահները պարզել են հրաձիգի ինքնությունը: Նա Մոսկվայի մարզի բնակիչ, 39-ամյա Եվգենի Մանյուրովն է: Նախկինում եղել է ձեռնեցեր, իսկ նրա ընկերությունը զբաղվել է կոմերցիոն ոլորտում խորհրդատվություններով, սակայն ընկերությունը 2015 -ին լուծարվել է: Նախնական տեղեկություններով՝ նա զբաղվել է հրաձգությամբ և նույնիսկ մրցանակային տեղեր զբաղեցրել […]