13:23 02.12.2019
2019թ. նոյեմբերի 10-ին մի քաղաքացի իր կողմից վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կայանել է Ազատության հրապարակում՝ չթույլատրվող վայրում: Տվյալ տեղամասում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները զգուշացրել են խախտման մասին՝ պահանջելով հեռացնել ավտոմեքենան, սակայն վարորդը՝ Կ.Ե.-ն, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին: Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման […]
13:04 02.12.2019
Ղրղըզստանում վատ եղանակի պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռի հետ կապված արտակարգ իրավիճակ է առաջացել, հայտնում է Glavred-ը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին: Կրեմլի ղեկավարի ինքնաթիռը Բիշքեկի օդանավակայանում թռիչքուղու վրա գրեթե անտեսանելի է եղել: Վատ տեսանելիության պատճառով էքստրեմալ վայրէջք է կատարվել: Այդ օրը քաղաքացիական թռիչքները տեղափոխվել են այլ օդանավակայաններ: Ականատեսներն իրենց հերթին հայտնել են, […]
11:52 02.12.2019
CTV-ի փոխանցմամբ՝ մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել խոշոր ավտովթարի հետևանքով, որը տեղի է ունեցել Օնտարիո նահանգի Քինգսթոն քաղաքի մոտ գտնվող մայրուղու վրա: Ըստ ոստիկանության տվյալների՝ մայրուղում բախվել է մոտ 40 մեքենա: 16 վիրավորներից 3-ը ծանր վիճակում են: Վթարի մասնակիցները ցրտի պատճառով տեղափոխվել են սոցիալական կենտրոններ։ Մայրուղում տեղի ունեցած վթարի պատճառով երթևեկությունը մասամբ արգելափակված է: […]
11:45 02.12.2019
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Աբրահամյանն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RQ 352 համարանիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցում բախվել է ծառին, այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանը: Shamhyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից։ Օպերատիվորեն ժամանած […]
10:56 02.12.2019
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքում գործող ռեստորանային համալիրի տարածքում կրակել են շան վրա: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ռեստորանային համալիրի սեփականատերը նույն օրը՝ ժամը 13.15-ի սահմաններում, նշված տարածքում իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացանով շուն է սպանել: Կատարվում է […]
10:13 02.12.2019
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 00:33-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կաճաճկուտ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։48-ին, մարվել՝ 04:30-ին: Տունն ամբողջությամբ այրվել է (մոտ […]
09:45 02.12.2019
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 04:09-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հաստաբուն ծառը պոկվել և ընկել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավտոկայան թաղամասի տնակներից մեկի վրա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բարդին (մոտ 60 սմ տրամագծով) ընկել է տնակի և ավտոտնակի վրա՝ վնասելով ավտոտնակում […]
22:00 01.12.2019
Բալիում 2 մերկ զբոսաշրջիկ սկուտեր են քշել և ընկել լողավազանը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդիկ սկուտերով ընկնում լողավազանի մեջ: Հայտնի է, որ տեսանյութն ի սկզբանե հայտնվել է օգատերերից մեկի ինստագրամյան էջում, որտեղ օգտատերը նշել է, որ դա իր սկուտերն է, և այն դեպքի հետևանքով չի վնասվել: Մարդկանց վատ մեկնաբանություններին ավստրալացի Պերտը արձագանքել է, […]
20:53 01.12.2019
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 19։37-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ:
20:47 01.12.2019
Եգիպտոսի Մալավի քաղաքում եկեղեցու պատը փլուզվել է, որի հետևանքով 3 հոգի մահացել է: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին։ Աղբյուրի տեղեկություններով՝ զոհերից մեկը 4-ամյա երեխա է: Եվս չորս մարդ վնասվածքներ են ստացել: Էլ-Մինյայի նահանգապետը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և կարգադրել անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել կատարվածի պատճառները պարզելու համար:
20:43 01.12.2019
ՌԴ-ում կրկեսի դերասան Սթիվեն Սալլոն ընկել է չորս մետր բարձրությունից, գրում է Ռեն Թվ-ն: Տեսանյութում երևում է, որ կրկեսի դերասանը հնարքի ժամանակ մոտոցիկլից ընկնում է։ Նշվում է, որ դերասանը բազմաթիվ վնասվածքներով հոսպիտալացվել է:
20:30 01.12.2019
Բրեմեն քաղաքից 63-ամյա գերմանացի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ վարակված շունը «համբուրել» էր իրեն: Այդ մասին հայտնում է Daily Mail– ը: Նշվում է, որ բակտերիալ պաթոգեն Capnocytophaga canimorsus-ը մտել է տղամարդու օրգանիզմ: Նրա մարմնի վրա ցան էր: Հետագայում ավելացան ախտանիշներ, ինչպիսիք են կապտուկը և նևրոտիկ ցավը: Որոշ ժամանակ անց նրա երիկամները, լյարդը և […]
20:00 01.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար 17 շենքի 1-ին հարկից մինչև 4-րդ հարկ, աստիճաններին և պատերին արնանման հետքեր կան: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված շենքի մի քանի հարկերում և 10-րդ բնակարանում հայտնաբերել են արնանման հետքեր, ջարդված, կոտրված սեղան ու աթոռ, իսկ […]
19:12 01.12.2019
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 15։03-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են ոչխարներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից օպերատիվ խումբը: Տեղեկությունը փոխանցվել է ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում շրջակա միջավայրի նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին: Պարզվել է, որ «Լուսաձոր» կոչվող արոտավայրում […]
19:00 01.12.2019
Ինդիա Մակկին իր մահից ուղիղ մեկ օր առաջ նշել է 20-ամյակը և զվարճալի լուսանկարներ տեղադրել համացանցում: Իսկ իր կյանքի վերջին օրը նա եղել է 18- ամյա ընկերոջ` Քևին Դիքսոնի հետ: Հավանաբար, զույգը վիճաբանել է, որի ընթացքում էլ Ինդիանը հանել է հեռախոսը և սկսել է տեսանկարահանել բարկացած ընկերոջը: Այդ ընթացքում Քևինը լիցքավորել է ատրճանակը և սպառնացել […]
17:33 01.12.2019
Դեկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com- ի հաղորդմամբ՝ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին, ով այս պահին գտնվում է վիրահատարանում, տեղափոխվել է […]
17:13 01.12.2019
Ուկրաինայում զինվորականը սպանել է է իր ենթակային, քանի որ վերջինս ցանկացել է լքել Դոնբասի ռազմական գործողությունների տարածքը, գրում է Донецкое агентство новостей-ը: Նշվում է, որ վիճաբանության պահին զինվորականները գինովցած են եղել: Զինվորականին դուր չեն եկել իր ղեկավարի գործողությունները, և նա որոշել է լքել տարածքը, դրանից հետո սպան կրակել է նրա վրա:
16:49 01.12.2019
Տեսանյութը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում: Թեպետ գողը հայտնի է դարձել, սակայն հազիվ թե դա նրա օգտին է, քանի որ վերջինիս փնտրում են իրավապահները: ԱՄՆ Շրիվպորտ քաղաքում մի տղա փորձել է բանկ թալանել: Նա արճանակով զինված, սև հագուստով և դիմակով ներս է վազել: Բայց փողը վերցնելուց հետո նրա բախտը չի բերել. հանցագործության վայրից հեռանալով՝ […]
16:30 01.12.2019
Հնդկաստանի բնակչուհուն 31 մատ ունենալու պատճառով կախարդ են համարում, գրում է Daily Mail-ը: 63-ամյա կինը ի ծնե ունի 31 մատ, նա ունի պոլիդատիլիա հիվանդություն, որի հետևանքով մարդը ունի ավելի շատ մատներ: Կինը ձեռքի վրա ունի 12 մատ, իսկ ոտքին՝ 19: Նրա խոսքերով՝ մարդիկ նրան կախարդ են համարում և հեռու են մնում նրանից: Նա օրվա մեծ […]
16:15 01.12.2019
ՌԴ-ում խանդոտ տղամարդը կրակել է իր սիրելիի և նրա սիրեկանի վրա, գրում է Лайф -ը: Դեպքը տեղի է ունեցել սրճարանում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը մոտենում սեղանին, հանում իր ատրճանակը և աղջկա վրա կրակում, իսկ մեկ այլ տղամարդ կրծքով ծածկում է աղջկան: Այդ ամենից հետո փոխհրաձգություն է սկսվում: Վիրավորները հոսպիտալացվել են, իսկ կրակողը […]
15:26 01.12.2019
Օրենբուրգի ոստիկանության բաժնում մահացած 28-ամյա աղջիկը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է եղել: Այս մասին հաղորդել է Московский комсомолец թերթի քննչական մարմիններում գտնվող աղբյուրը: Նրա խոսքերով՝ մարզուհուն տեղափոխել են ոստիկանություն կողակցին ծեծի ենթարկելու համար: Վիճաբանության ընթացքում նա նրան նոկաուտի է ենթարկել, և վերջինս հայտնվել է հիվանդանոցում: Ոստիկաններն աղջկան բերման են ենթարկել։ Աղջկա նկատմամբ իրավախախտման ստուգում է սկսվել առողջությանը […]
15:00 01.12.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Անաուակ քաղաքի բուժքույրը մահացել է տարեց զույգի բակում վայրի խոզերի հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 59-ամյա Քրիստին Ռոլինսը շուրջ մեկ տարի հոգ է տարել տարեց ամուսինների մասին: Նոյեմբերի 24-ին կինը կրկին պետք է գնար նրանց մոտ, բայց նշանակված պահին չի հայտնվել: Այդ ժամանակ 84-ամյա տանտերը դուրս է […]
13:59 01.12.2019
Հունական ANT1 հեռուստաալիքով հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել «Բարի լույս Հունաստան» հաղորդաշարի ընթացքում: Ուղիղ միացման ժամանակ լրագրողը ստիպված է եղել փախչել իր վրա հարձակվող մեծ խոզից: Այսպիսով, հաղորդման հաղորդավարները փորձել են ուղիղ հեռարձակում սկսել Ատտիկայի Կինետ քաղաքից, որտեղ լայնածավալ ջրհեղեղները մեծ վնաս էին պատճառել, բայց լրագրող Լազոս Մանտիկոսը եթեր դուրս չի եկել: Մի քանի վայրկյան […]
13:43 01.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 27-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը, Տիգրան Մեծի պողոտա և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 60-65 տարեկան կին հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել […]
13:31 01.12.2019
Վենետիկում զբոսաշրջիկը համարյա խեղդվել է՝ փորձելով սելֆի անել: Միջադեպը տեսագրվել է և հայտնվել Twitter-ում: Կադրում երևում է, թե ինչպես է Ձմեռ պապի գլխարկով տղամարդը հեռախոսով և սելֆիի փայտիկով շրջում Վենետիկի ջրի մեջ վերջին ջրհեղեղի ժամանակ: Տղամարդը վստահորեն քայլում է առաջ՝ չնայելով ոտքերի տակ: Մի պահ նրա ոտքերի տակ գտնվող մայթը անհետանում է, իսկ զբոսաշրջիկը հայտնվում […]
13:04 01.12.2019
Խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում։ Զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կամրջից: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսում եղել է շուրջ 43 մարդ, առնվազն 19-ը զոհվել է: Փրկարարները ստիպված են աշխատել շատ զգուշությամբ, քանի որ ավտոբուսը գլխիվայր շրջված է գետի սառույցի վրա, և այն ամեն վայրկյան կարող է կոտրվել։
11:21 01.12.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 30-ին, զենքերով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ ատրճանակի նմանվող առարկաներով, դիմակավորված, մուտք են գործել Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 7 հասցեում գործող նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լևոն Գ․-ին պատկանող շուրջօրյա գործող մթերային խանութ։ […]
10:45 01.12.2019
ԱՄՆ-ում թեթև շարժիչային ինքնաթիռի կործանումից հետո 12 մարդ է զոհվել, գրում է KSFY-ն: Pilatus PC-12 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Չեմբերլենից, ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո ընկել է: 12 ուղևորից ինը զոհվել են, իսկ ողջ մնացած երեք ուղևորները հոսպիտալացվել են: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Վթարի նախորդ օրը հաղորդվել է վատ եղանակի մասին:
10:32 01.12.2019
Ուելսի անգլիական Բարրի քաղաքի բնակիչներից մեկը մահացել է մոր հետ ամբողջ գիշեր հեռուստացույց դիտելուց և ալկոհոլ ընդունելուց հետո: Այդ մասին հայտնում է The Mirror-ը: Թեպետ Քեմերոն Չաթվելն իր պատանեկության տարիներին գերազանց առաջադիմություն ուներ, սակայն երբ ընդունվել է համալսարան, սկսել է սիրել երեկույթները, կախվածություն ձեռք բերել ալկոհոլից և թմրանյութերից, ինչի պատճառով հաճախ բաց է թողել դասերը: […]
10:13 01.12.2019
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 156-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Փրկարարները «Վայքի» ՃՇՇ-ի […]