TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+20.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Տղամարդը բանտ է նստել, որ սովամահ չլինի

23:54 11.11.2019

Հնդկաստանի Չեննայ քաղաքի բնակիչը ռումբի գոյության մասին 2 կեղծ զանգի համար բերման է ենթարկվել և ձերբակալվել, գրում է Indiaglitz-ը: Նա 2 անգամ ամուսնացած է եղել, սակայն նրա կանայք փախել են իրենից: Դրանից հետո տղամարդը աշխատանքից դուրս է եկել և հայտնվել է ընկճախտի մեջ: Այդպիսով՝ տղամարդը ցանկացել է բանտ նստել՝ անվճար սնվելոը և տանիք ունենալու համար: […]

̰
Ուսանողուհուն դաժանորեն սպանած դասախոսի բնակարանից կադրեր են հրապարակվել

23:03 11.11.2019

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դոցենտ Օլեգ Սոկոլովը մեղադրվում է նույն համալսարանի ասպիրանտ Անաստասիա Եշչենկոյի սպանության մեջ: «Սոկոլովը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ»,- գրում է «ՌԻԱ Նովոստին»: Հետաքննության նախնական վարկածի համաձայն ՝  դոցենտ Սոկոլովը նոյեմբերի 7-ին կրակել է ասպիրանտ Եշչենկոյի վրա, իսկ նոյեմբերի 9-ի գիշերը որոշել է ազատվել մարմնից և այն մասնատել: Նոյեմբերի 9-ի […]

̰
Մոսկվայում 36-ամյա կինը երկու երեխաների հետ նետվել է բնակելի շենքի 9-րդ հարկից

22:34 11.11.2019

Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանում կինը երկու երեխաների հետ նետվել է բնակելի շենքի 9-րդ հարկից: Կինը և մի երեխան տեղում մահացել են, իսկ մյուսի կյանքի համար պայքարում են բժիշկները: Ըստ նախնական տվյալների՝ ինքնասպանության պատճառը անձնական խնդիրներն են եղել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կինը գրություն է թողել: Գրության մեջ նա ներողություն է խնդրել իր ամուսնուց, նաև […]

̰
14-ամյա ամերիկացի աղջիկը մեղադրվում է 59-ամյա տղամարդուն սպանելու համար

21:56 11.11.2019

Ֆիլադելֆիայի ոստիկանությունը 14-ամյա աղջկան մեղադրել է 59-ամյա տղամարդու սպանության համար: Ալբերտ Չերնոֆը կենդանապաշտպան էր: Նրա մարմինը ոստիկանությունը հայտնաբերել է մահճակալին կապկպված վիճակում: Գլխի վրա խոշոր վերք է եղել, իսկ կրծքի հատվածում սուր կտրող գործիքից վնասվածքներ: Մինչ ոստիկանություն փնտրում էր կասկածյալին, նա իր մոր և երկու պաշտպանների հետ ինքնակամ ներկայացել է իրավապահներին: Պաշտպաններից մեկը հայտնել է, […]

̰
Արտակարգ դեպք Երևանում. մի քանի ավտոտնակներում հրդեհ է բռնկվել, ավտոմեքենաներ են վնասվել

21:42 11.11.2019

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակներում հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ նշված ավտոտնակներից դուրս են բերել 2 ավտոմեքենա, որոնք կրակի հետևանքով լուրջ վնասվել են, […]

̰
Բեռլինում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ

20:35 11.11.2019

Բեռլինում պատրաստվում են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբի վնասազերծմանը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը: Ինչպես նշվում է, անցյալ շաբաթ գերմանական մայրաքաղաքի արևելքում՝ Հելլերսդորֆի շրջանում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 250 կգ-անոց զինամթերք: Ներկայումս այդ վայրը շրջափակված է, մոտակա տների բնակիչներին խնդրել են լքել տարածքը: Նրանց համար երկու հարևան դպրոցների մարզադահլիճներում պատրաստվել են տարածքներ. երեխաներ ունեցող […]

̰
15-ամյա տղան որոնվում է որպես անհետ կորած

20:30 11.11.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ 15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ղամիշլիում Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում պայթյունների հետևանքով կա 6 զոհ և 26 վիրավոր. Մ․ Հայրապետյան

20:21 11.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է, որ Ղամիշլիից հայտնում են, որ զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան. «Այսօր Սիրիայի Ղամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել, վերջինը՝ մեկ ժամ առաջ Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում։ Սիրիայից ստացած տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 6, վիրավորվել՝ 26 մարդ. Ղամիշլիից հայտնում են, […]

̰
Տավուշում, Լոռիում և Սյունիքում ապօրինի ծառահատումներ են բացահայտվել

20:09 11.11.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություններ։ Նոյեմբերի 9-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, հերթական ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի ծառահատման երկու դեպք են բացահայտել։ Նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են Իջևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու վարած «Զիլ»-ը, որը բարձված էր մոտ 5 խորանարդ […]

̰
Քրգործ` Սափեյան եղբայրների կողմից զենքի գործադրմամբ միջադեպի առթիվ

19:13 11.11.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ Արագածավան գյուղի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. նոյեմբերի 07-ին` ժամը 14:30-ին, Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչը ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը […]

̰
4 կգ մարիխուանա` վանաձորցի 37-ամյա բնակչի տանից

18:53 11.11.2019

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության և օգտագործման դեպքերի բացահայտումը, հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, հաճախ իրավապահ տարբեր կառույցների համագործակցություն է պահանջում: Հենց այդպիսի փոխգործակցության շնորհիվ օրերս բացահայտվեց հերթական դեպքը: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը: Խուզարկության ընթացքում տնից […]

̰
Դասախոսի կողմից դաժանաբար սպանված ռուս ուսանողուհու մայրը պատմել է դստեր վերջին օրվա մասին

18:40 11.11.2019

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսի կողմից սպանված 24-ամյա ուսանողուհու` Անաստասիա Եշչենկոյի մայրը պատմել է, որ դուստրը կյանքում շատ ծրագրեր է ունեցել, ցանկացել է դասավանդել համալսարանում: Այս մասին հայտնում է Life-ը: Աղջկա սպանության մեջ մեղադրվում է դոցենտ Օլեգ Սոկոլովը: Աղջկա մոր խոսքերով՝ Անաստասիան ծնողներին չի պատմել իր սիրեցյալի մասին, Սոկոլովին ճանաչում էին որպես նրա ուսումնական ղեկավար: «Սպանության օրը […]

̰
Գողացել էին վարելահողով անցնող խողովակաշարերն ու բռնվել

18:22 11.11.2019

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Անհայտ անձը կամ անձինք գողացել էին Եղվարդ քաղաքում գտնվող մի երիտասարդի վարելահողով անցնող մի քանի հարյուր մետրանոց խողովակաշարը։ Նախնական հաշվարկով, տուժողին պատճառվել էր 2․000․000 դրամից ավելի վնաս։ Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, օրեր տևած օպեարտիվ միջոցառումների արդյունքում, պարզեցին գողությունը կատարած անձանց ինքնությունը։ Նրանց հետ տարված […]

̰
Ահաբեկիչներն այսօր սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը

16:55 11.11.2019

Ծանր ոճիրն այսօր ցնցել է Սիրիայի հայությանը: «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը՝ Աբրահամ Պետոյանին: Նրանք սպանվել են Դեր Զորում, երբ սեփական ավտոմեքենայով մեկնել էին օգնություն ցուցաբերելու Դեր Զորում ապրող մի քանի հայ ընտանիքների և տեղեկանալու համայնքի կյանքի մասին: Հայ քահանայի և […]

̰
Լոռու մարզում մի քանի անձինք հարձակվել և ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով սպանել են 39-ամյա բնակչին․ սպանությունը բացահայտվել է

16:30 11.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Լեռնահովիտ գյուղի 39-ամյա բնակչի մահվան մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն: Նախնական տվյալներով՝ Տաշիր քաղաքի 45-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, իր առանձնատան մոտ, մի քանի անձինք մոտեցել են […]

̰
«Սպիտակ սաղավարտների» կազմակերպչին Ստամբուլում մահացած են հայտնաբերել

16:02 11.11.2019

«Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական կազմակերպության կազմակերպիչ և բրիտանական հետախուզության նախկին աշխատակից Ջեյմս Լե Մեզյուրյեին Ստամբուլում գտել են մահացած: Այս մասին հայտնում է Diriliş Postası-ն: Տղամարդու մարմինը հայտնաբերվել է նրա` Բեյօղլու շրջանում գտնվող տան բակում: Ըստ ոստիկանության նախնական տվյալների` մահվան պատճառը կարող է լինել վայր ընկնելը:

̰
ՀՀ մարզերից մեկում 42-ամյա մայրը 15-ամյա աղջկան ծեծի է ենթարկել, դանակի սպառնալիքի տակ ստիպել, որ նա մարմնավաճառությամբ զբաղվի

15:52 11.11.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում ծնողի կողմից երեխայի նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու փաստով: Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 10-ին, նշված տարածքի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 15-ամյա Հ. Ա.-ի մայրը երեխային ծեծում է և դանակով սպառնացել ու ստիպում է, որպեսզի երեխան զբաղվի մարմնամավաճառությամբ, իսկ երեխան կարողացել է տանից դիմել […]

̰
«Կեռի յալ» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը տարածվել է դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս

14:45 11.11.2019

ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 11-ին` ժամը 05:11-ին, հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսելու նպատակով «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 22 և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Պառավաքարի հենակետից 10, Այգեպարի 10, Ներքին Կարմիր Աղբյուրի 11, Չինարիի 10, Մովսեսի 10, Չորաթանի 8 […]

̰
«Բլբուլ»-ի հետևանքով մարդիկ են մահացել

13:40 11.11.2019

Հնդկաստանի արևելյան շրջաններում առնվազն 10 մարդ է մահացել «Բլբուլ» («Սոխակ») փոթորկի առաջացրած հետևանքների պատճառով: Փոթորիկը կիրակի բախվել է Հինդուստան թերակղզու հյուսիսարևելյան շրջաններին։ Մինչ այս արդեն հայտնի էր դարձել, որ նույն փոթորկի պատճառով 13 զոհ է եղել հարևան Բանգլադեշում։ Եվս 44 մարդ երկու երկրներում համարվում է անհետ կորած։ Նրանք բոլորը ձկնորսական նավակներով ծովում են եղել, երբ […]

̰
Գերմանիայում խոշոր վթարի հետևանքով 29 մարդ է վիրավորվել

13:30 11.11.2019

Գերմանիայի հարավ-արևմուտքում 18 մեքենա վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 29 մարդ վիրավորվել է, հայտնում է «Բավարիայի ռադիոն»-ն: A7 մայրուղու վրա` Մայն գետի վրայի կամուրջն անցնելիս, պիկապի վարորդը կորցրել է իր մեքենայի կառավարումը և բախվել արգելապատնեշին: Մերկասառույցի և մռայլ եղանակի պատճառով այլ մեքենաներ չեն կարողացել ժամանակին արգելակել և բախվել են միմյանց: Միջադեպի հետևանքով չորս մարդ ծանր […]

̰
Ոստիկանը կրակել է ցուցարարի վրա, ցուցարարները ողջ-ողջ մարդ են այրել. Հոնկոնգում իրավիճակը լարված է

12:56 11.11.2019

Ցուցարարները պահանջում են ժողովրդավարական փոփոխություններ կատարել և հետաքննել ոստիկանության կողմից ուժի գործադրման դեպքերը:

̰
«Լիվերպուլ»-ը 2 մլն եվրո է հավաքել «Ռոմա»-ի երկրպագուների կողմից դաժան ծեծի ենթարկված իռլանդացու բուժման համար

12:20 11.11.2019

«Լիվերպուլ»-ը 2 մլն եվրո է հավաքել «Ռոմա»-ի երկրպագուների կողմից դաժան ծեծի ենթարկված իռլանդացու բուժման համար:  Միջադեպը տեղի է ունեցել մոտ 1,5 տարի առաջ: 2018 թվականի ապրիլին իռլանդացի Շոն Կոքսը եկել էր Լիվերպուլ` իր սիրելի թիմին երկրպագելու համար: «Լիվերպուլ» ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հանդիպելու էր իտալական «Ռոմա»-ի հետ: Այդ խաղը, սակայն, Շոնը չտեսավ, տեսավ նաև, թե […]

̰
Նոյեմբերի 8-11-ը բացահայտվել է հանցագործության 138 դեպք

11:17 11.11.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 138 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 36, խարդախության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու` 16, ծեծի՝ 13, յուրացման կամ վատնման` 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, զենք-զինամթերքի առգրավման […]

̰
Հրազդան կիրճում մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ

10:33 11.11.2019

Նոյեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Պետրոս Չիչյովն՝ իր վարած ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Հրազդան գետի «ղամիշների» մեջ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի […]

̰
Սեբաստիա փողոցում 3 մեքենա է բախվել․ 5 տուժածներից 3-ը մանկահասակ երեխաներ են

09:52 11.11.2019

Նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 10/8 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Կիմա Ե.-ի վարած BMW X5 մակնիշի 36 OT 916 համարանիշի, 23-ամյա Ալբերտ Հ.-ի վարած ВАЗ 2114 մակնիշի 14 MT 014 համարանիշի և Գյումրիի բնակիչ, 33-ամյա Արտյում Ե.-ի վարած Mercedes մակնիշի 35 GX 774 համարանիշի […]

̰
Արմավիրի մարզում մեքենան ամբողջությամբ այրվել է

23:03 10.11.2019

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 20:32-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան փողոցում՝ ավտոտնակում, այրվում է չշահագործվող «Москвич» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:44-ին, մարվել՝ 21:12-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

̰
Ըստ տեղեկությունների՝ պռոթուրքական ուժերը հոկտեմբերի 30-ին մտել են Թալ Աբյադի հայկական եկեղեցին ու վնասել այն

22:54 10.11.2019

Ըստ Սիրիայի Թալ Աբյադ քաղաքից ստացվող տեղեկությունների՝ պռոթուրքական ուժերը հոկտեմբերի 30-ին մտել են Թալ Աբյադի հայկական եկեղեցին ու վնասել այն… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը և կից լուսանկարներ հրապարակել։  

̰
Արտակարգ դեպք Երևանում. տարբեր եկեղեցիներ ներխուժած անձինք պատարագի ժամանակ անվայել արտահայտություններ են հնչեցրել հավատացյալների հասցեին

22:47 10.11.2019

Նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 57-ամյա Թամելա Արզումանյանը և Հովհաննես Թորոսյանը մուտք են գործել Երևանի «Սբ. Զորավոր», «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և «Սբ. Աննա» եկեղեցիներ, և պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ: Աղբյուրի տեղեկություններով` նրանք եկեղեցու ներսում անվայել արտահայտություններ են վանկարկել և ըստ տեղեկությունների, նմանատիպ […]

̰
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող վրաերթի ենթարկված 78-ամյա հետիոտնը մահացել է

22:17 10.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ, 78-ամյա Պապիկ Ծովյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 6-ին՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի հետևանքով: Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Վասպուր Կոստանյանը իր վարած ՎԱԶ-21723 մակնիշի 66 CG 669 համարանիշի ավտոմեքենայով՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, […]

̰
Սյունիքի մարզի Տեղ գյուղում հայտնաբերվել է 1990-ական թվականների հրետանային արկ

21:01 10.11.2019

Նոյեմբերի 10-ին, ժամը 10:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվածը 1990-ական թվականների հրետանային արկ է՝ առանց պայթուցիչի:

̰
BACK_TO_TOP