22:26 30.11.2019
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:57-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին: Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 4000 քմ բուսածածկույթ: Մթության և տարածքի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Փրկարարների և […]
21:59 30.11.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում արջը փորձել է մեքենա առևանգել, գրում է HuffPost-ը: Արջը մոտեցել է մեքենային, բացել է դուռը, նստել մեքենան, ապա դուռը փակվել է: Դեպքը տեղի է ունեցել բնակելի տան առջև: Նշվում է, որ տեղացիներից մեկը մոտեցել է արջին, և բացել է մեքենայի դուռը՝ ազատելով կենդանուն:
21:23 30.11.2019
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում երիկամը փոխպատվաստվել է այլ հիվանդի, քանի որ նրա անունը շփոթություն է առաջացրել: Այս մասին հայտնում է 6 ABC կայքը: Նոյեմբերի 18-ին 51-ամյա ամերիկացուն տեղադրել են դոնորային երիկամ: Ավելի ուշ բժիշկները հասկացել են, որ նրանք խառնել են հիվանդներին. օրգանը նախատեսված է եղել մեկ այլ անձի համար, որը նույն տարիքի էր և նույն […]
19:45 30.11.2019
«Զայրացած» որմզդեղնն ավտոմեքենաների «սպանդ» է իրականացրել: Կենդանին վնասել է առնվազն երկու ավտոմեքենա, որից հետո անհետացել է դեպքի վայրից: ՌԴ-ում` Տոլյատիի մայրուղու հարևանությամբ, ավտոմոբիլային երթևեկությունը որոշ ժամանակով փակ է եղել ճանապարհով «զբոսնող» որմզդեղնի պատճառով: Կենդանին տրանսպորտային միջոցների ցանկացած շարժի արձագանքել է ագրեսիվորեն: Առնվազն երկու վարորդ «պատժվել է» անցնելու փորձի համար: Կենդանին գրոհել է նրանց մեքենաները:
18:26 30.11.2019
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում ավտոմեքենայի և բեռնատարի մասնակցությամբ պատահարից, որի հետևանքով զոհվել է երկու մեծահասակ և երեք երեխա, տեսանյութ է հրապարակվել: Տեսանյութում երևում է, որ մեքենան լուրջ վնասվածքներ է ստացել, իսկ թափքի առջևի մասը գրեթե ամբողջությամբ ջախջախված է: Պատահարի փաստով արդեն հարուցվել է քրեական գործ:
17:40 30.11.2019
Նոյեմբերի 29-ին` ժամը 10.40-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գանձաքար գյուղից մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել 28-ամյա Սաշա Մարտիրոսյանի դին։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ երկու համագյուղացիների հետ, նույն օրը «Իջևան» անտառտնտեսության Գանձաքարի անտառպետության «Բդուլղանուտ» կոչվող տարածքում Մարտիրոսյանը բենզասղոցով ծառ է հատել, ճյուղն ընկել է գլխին և ստացած վնասվածքից մահացել: […]
16:28 30.11.2019
Ալբանիայում փրկարար ծառայություններն ավարտել են նոյեմբերի 26-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկվածներին որոնելու գործողությունը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հայտարարությունը: Ինչպես նշվում է, երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 50 -ի: Փրկարարները կարծում են, որ նրանց հաջողվել է փլատակներից դուրս բերել բոլոր զոհերի մարմինները: Հայտնի է, որ տուժել […]
15:29 30.11.2019
Կիևի Դնեպրովսկի թաղամասում անհայտ անձինք պայթեցրել են բանկերից մեկի մասնաճյուղը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տեղի ունեցածի հետևանքով քանդվել է բանկի մի հատվածը: Համաձայն իրավապահ մարմինների՝ հանցագործությունը կատարել է երկու տղամարդ: Նախնական տվյալներով՝ հանցագործների թիրախը եղել է բանկոմատը, սակայն պայթյունը այնքան ուժգին է եղել, որ քանդվել է բանկի մի մասը: Հանցագործները դիմել […]
15:23 30.11.2019
Ռուսաստանի իրավապահները պարզել են Ռուսաստանում քաղաքացիական ուղղաթիռի անկման պատճառով մահացած օդաչուի ինքնությունը։ Նա հենց ուղղաթիռային ընկերության ղեկավարն է եղել։ «Աբրաուի օդային տրանսպորտ» ընկերությունից հայտնել են, որ ուղղաթիռում իրենց գործընկեր Յուրի Կորոլյովը մենակ է եղել։ Հիշեցնենք, որ ուղղաթիռ ընկել է այսօր՝ առավոտյան։ Պատահարի պատճառներն առայժմ անհայտ են։ Ուղղաթիռն ընկել է Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքի մոտ գտնվող լեռնային […]
14:51 30.11.2019
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում արդեն 7 շաբաթ է՝ շարունակվում են հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Դրանց ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ոստիկանությունը, ի պատասխան, ջրցան մեքենաներ է գործի դրել: Ցուցարարները դատապարտել են ոստիկանների գործողությունները` նշելով, որ դրանց հետևանքով ավելի քան […]
14:17 30.11.2019
Կանադական Վիննիպեգ քաղաքում տղամարդն առևանգել է հրշեջ մեքենա և փորձել մարդկանց վրաերթի ենթարկել քաղաքի բանուկ այգում, հաղորդում է CBC-ը: Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում աշխատանքներ իրականացնելիս բաց են թողել բեռնատարի դուռը: Աշխատողներից մեկը նկատել է քաղաքացիական հագուստով մի տղամարդու, որը նստել է ղեկին, և դիմել է ոստիկանություն: Ըստ ոստիկանության տվյալների՝ առևանգելուց հետո անհայտ անձն ուղևորվել է այգի: […]
13:56 30.11.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի տղամարդու ապօրինի հրազենը օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55․000 դրամ։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական […]
13:44 30.11.2019
Ռուսաստանի հարավում՝ Սևծովյան ավազանի Աբրաու-Դյուրսո բնակավայրի մոտ, ընկել է քաղաքացիական ուղղաթիռ։ Պատահարի մասին տեղեկությունները հաստատել են Նովոռոսիյսկի քաղաքային վարչակազմից։ Նովոռոսիյսկի մոտ գտնվող բնակավայրից դուրս գալուց հետո քաղաքացիական ուղղաթիռն ընկել է լեռնային տեղանքում՝լեռան լանջին ու պայթել։ Ուղղաթիռի օդաչուն մահացել է։
12:11 30.11.2019
Նոյեմբերի 30-ին` ժամը 08:23-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 7-րդ […]
12:03 30.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է եղել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 06:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Գառնիկ Աղաբաբյանն իր վարած Nissan Tiida մակնիշի ժամանակավոր համարանիշի (տրանզիտ) ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կնոջ: Վարորդն ահազանգել է Երևանի շտապօգնություն, և բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը: Վարորդը տեղում ենթարկվել […]
10:58 30.11.2019
Նոյեմբերի 30-ին` ժամը 05:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: […]
09:57 30.11.2019
Նոյեմբերի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցի վարսավիրանոցի դիմացից առևանգել են մի երիտասարդի «ՎԱԶ 2106»-ը։ Ահզանգին արագ արձագանքած ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները շտապեցին գյուղ մտնող ճանապարհներ, որպեսզի փախցրած մեքենայի ընթացքը կասեցնեն, բայց մեքենան չկար։ Ոստիկանները շուտով տեղեկություններ ստացան, որ մեքենայի ընթացքն արդեն իսկ կասեցվել է․ տղամարդը Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցում […]
09:15 30.11.2019
Նոյեմբերի 29-ին` ժամը 17:18-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների հատվածում՝ տներից մեկի տանիքում, անգիտակից վիճակում գտնվող քաղաքացի կա. ենթադրվում է, որ հոսանքահարվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ թիվ 15/1 հասցեում՝ շինանյութի խանութի տանիքում, […]
22:13 29.11.2019
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 15-ամյա Ա. Մ․-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Երևանի բնակիչ՝ 21-ամյա Սերյոժա Թ․-ն, այս տարվա հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսը սեքսուալ բնույթի գործողություներ է կատարել Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։ […]
22:08 29.11.2019
Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո զոհերի թիվը հասել է 50-ի, գրում է Koha-ն: Նշվում է, որ 24 մարմին հայտնաբերվել է Դուրեսսում, ևս 24 դի հայտնաբերվել է Թումանում, իսկ 2 մարմին Կուրբինում: Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է երկրի վարչապետի հարսնացուն: Այդ տեղեկությունը հաստատել են Ալբանիայի կառավարությունից: Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից մի […]
19:56 29.11.2019
Հոկտեմբերի լույս 20-ի գիշերը Գյումրու Կամոյի փողոցի իր տնից մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 80-ամյա մի կին։ Այս կապակցությամբ հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության Մուշի բաժնում։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տուժածը հայտնել էր, որ գիշերը դիմակավորված երկու անձ բացել են տան դուռը, մտել ներս, ծեծել իրեն և փող ու ոսկի հափշտակել։ Նրանից հաղորդում էր […]
19:45 29.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 33-ամյա բնակիչը, դատարանի դատավճռով ամուսնալուծված լինելով Երևան քաղաքի բնակչուհու հետ, 2018թ. դեկտեմբերի սկզբին, […]
19:30 29.11.2019
Ամերիկյան Մեդիսոն քաղաքում երկու խմբավորումների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով փամփուշտներից մեկը մտել է մոտակա տներից մեկում գտնվող երեխայի սենյակ, գրում է NBC15-ը: Դրանից բացի, փամփուշտները դիպչել են նաև այդ տարածքում կայանած մեքենաներին: Երեքամյա երեխան իր սենյակում քնած է եղել, երբ պատահական փամփուշտը հայտնվել է խաղալիք շնաձկան մեջ: Հատկանշական է, որ խաղալիքը դրված է եղել […]
19:14 29.11.2019
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության կայքը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն: Դեպքի մանրամասները պարզելու […]
19:07 29.11.2019
Մեծ Բրիտանիայի քաղաքներից մեկում` Բաքհերսթ Հիլում, ջեք-ռասել-տերիեր ցեղատեսակի շունը` Միթսի անունով, զբոսանքի ժամանակ մտել է աղվեսի որջը և երեք օր անցկացրել գետնի տակ, գրում է Daily Mail-ը: Շան տերը՝ 49-ամյա Ալան Ուիթոնը, կենդանու հետ դուրս էր եկել զբոսանքի: Անտառում Միթսին վախեցել է խոշոր ցեղատեսակի շնից և փախել: Կենդանու տերը ողջ օրը փնտրել է շանը: Նա […]
17:00 29.11.2019
Ադրբեջանի ականազերծման պետական գործակալությունը 31 հատ ավիառումբ է հայտնաբերել երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում։ Ռումբերը հայտնաբերվել են բնակիչների ահազանգով։ Նախ` գործակալությունը նոյեմբերի 28-ին ահազանգ է ստացել, որ հայտնաբերվել է 7 միավոր այդպիսի չպայթած զինամթերք։ Սակայն այդ ընթացքում մթնել է, և աշխատանքները շարունակվել են այսօր։ Արդյունքում հայտնաբերվել է ևս 24 ուսումնական ռումբ և դրանց տարբեր դետալներ։ […]
15:55 29.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Կապան քաղաքի 26-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած, կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռած վերք արյունազեղում» […]
15:40 29.11.2019
Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի Գոռնի բնակավայրի զորամասում 8 զինծառայողի սպանած Ռամիլ Շամսուտդինովի փաստաբան Ռավիլ Տուգուշևը Gazeta.ru-ին հայտնել է, որ պաշտպանությանը կխնդրի փոխել նրա խափանման միջոցը: Փաստաբանը նաև պատմել է, թե որ փուլում է գտնվում ութ զինծառայողի սպանության հետաքննությունը: «Նախաքննություն է ընթանում: Դեռևս չի իրականացվել հոգեբուժական փորձաքննություն: Կարծում եմ՝ բոլոր քննությունները կնշանակվեն դեկտեմբերի վերջին, ոչ շուտ: Ես […]
15:05 29.11.2019
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթ ապստամբներն ասում են, որ նրանք հարվածել են Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի Apache ուղղաթիռին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով շարժման ներկայացուցչին: «Սաուդյան Արաբիայի Apache ուղղաթիռին հարված է հասցվել հրթիռի միջոցով. երկու օդաչուները մահացել են, քանի որ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է»: Դեպքը տեղի է ունեցել Եմենի թագավորության սահմանին: Սաուդյան Արաբիան […]
14:03 29.11.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երկու անձ ձերբակալվել է սպանություն կատարելու կասկածանքով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հարձակում է գործել նույն շենքի բնակիչ, 1953թ. […]