TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+23.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Թուրքիայի արևելքում 5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

20:56 08.11.2024

Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըգ նահանգում 5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը։ Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա, իսկ ցնցումները զգացվել են նաև հարևան շրջաններում։ Հնարավոր ավերածությունների, տուժածների կամ զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Հրապարակումների համաձայն՝ բնակիչները զանգվածաբար լքել են իրենց […]

̰
Հրդեհ Ներքին Բազմաբերդ գյուղում

20:48 08.11.2024

Նոյեմբերի 8-ին, ժամը 12:17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։04-ին, մարվել՝ 16։55-ին։ Գյուղի 17-րդ փողոցում այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր։

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

19:25 08.11.2024

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 16:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1991 […]

̰
Երևանում «Mazda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել Հալաբյան փողոցում. կա տուժած

17:36 08.11.2024

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Mazda» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, անցել դրանց վրայով, ապա բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել Հալաբյան փողոցում՝ Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […]

̰
Վիետնամի կենտրոնում հայտնաբերվել է երկու օր առաջ կործանված ինքնաթիռը

16:56 08.11.2024

Վիետնամի ռազմաօդային ուժերի կործանված Yak-130 ուսումնական ինքնաթիռը հայտնաբերվել է երկրի կենտրոնական հատվածի ջունգլիներում։ Այս մասին հայտնում է Վիետնամի լրատվական գործակալությունը։ Ներկայում իրավասու ծառայությունները ձեռնարկում են հետագա անհրաժեշտ քայլերը՝ պարզելու միջադեպի պատճառներն ու հանգամանքները, նշում է գործակալությունը։ Ավելի վաղ Վիետնամի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին կենտրոնական Բին Դին գավառի ավիաբազայում զորավարժությունների ժամանակ, որը […]

̰
Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

16:51 08.11.2024

Չիլիի ափերի մոտ 6,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Կոքրեյն գյուղից 216 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է մոտավորապես 2,8 հազար մարդ։ Օջախն ընկել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։

̰
Հրդեհ Կոթի գյուղում

12:35 08.11.2024

Նոյեմբերի 8-ին, ժամը 08:01-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:18 08.11.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 24,թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խուլիգանության՝ 5, ֆիզիկական ներգործության, […]

̰
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղի կամրջին. կա տուժած

21:48 07.11.2024

Նոյեմբերի 7-ին, ժամը 17։10-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու բեռնատար ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]

̰
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

21:24 07.11.2024

Նոյեյմբերի 7-ին, ժամը 15:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և կոտրել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ա. Ս.-ին (ծնված 1985 թ․) պատգարակով (մոտ 70 մետր) […]

̰
Կոտայքի մարզում բախվել են «Shacman» բետոնախառնիչն ու «KamAZ»-ը. կա տուժած

19:18 07.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում, բախվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի բետոնախառնիչը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «KamAZ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով գյուղամիջյան ճանապարհահատվածը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ «Shacman» բետոնախառնիչի վարորդին դուրս են բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ոստիկաններն […]

̰
Մելիքգյուղ գյուղում այրվել է անասնակեր

18:32 07.11.2024

Նոյեյմբերի 7-ին՝ ժամը 14:25-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել 16։31-ին։ Այրվել […]

̰
Կոտայքի մարզում բախվել են «BMW X5»-ն ու թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը

18:06 07.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «BMW X5»-ը և թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել […]

̰
Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 219-ի

17:40 07.11.2024

Իսպանիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 219-ի, զոհերի ճնշող մեծամասնությունը գրանցվել է երկրի արևելքում գտնվող Վալենսիա ինքնավար համայնքում։ Այս մասին հայտնում է Cadena SER ռադիոկայանը։ Ըստ տվյալների՝ անհետ կորածների թիվը հասել է 93-ի։ Միաժամանակ, իշխանությունները պարզաբանում են, որ աղետի հետևանքով զոհվածներից 54-ի ինքնությունը դեռևս բացահայտված չէ։ Նախկինում հաղորդվում էր 217 զոհի և 89 անհետ կորածի […]

̰
Սվերդլով գյուղում այրվել է խոտածածկույթ

22:52 06.11.2024

Նոյեմբերի 6-ին, ժամը 13:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սվերդլով գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին, մարվել՝ 17։20-ին։ Այրվել է մոտ 45 հա խոտածածկույթ։

̰
Ջրաշեն գյուղում այրվել է անասնակեր

21:20 06.11.2024

Նոյեմբերի 6-ին, ժամը 14:04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջրաշեն գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։29-ին, […]

̰
Վերջին 1 օրում գրանցվել է 19 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

10:28 06.11.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու`16, խարդախության՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և […]

̰
Քարաձոր գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

22:08 05.11.2024

Նոյեմբերի 5-ին, ժամը 15:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարաձոր գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 19։02-ին։ Այրվել է […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Սասունիկ գյուղում

21:00 05.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քրեական ոստիկանության վարչությունում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ-Արմավիր ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական […]

̰
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

19:50 05.11.2024

Նոյեմբերի 5-ին, ժամը 17:05-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1959 թ․) և «MAN» մակնիշի բեռնատարը […]

̰
Իսպանիան 10,6 մլրդ եվրո կհատկացնի հեղեղումների պատճառով առաջին օգնության փաթեթի շրջանակներում

18:25 05.11.2024

Իսպանիայի կառավարությունը ջրհեղեղից տուժածներին առաջին օգնության փաթեթի շրջանակներում կհատկացնի մոտ 10,6 միլիարդ եվրո։ Այս մասին լրագրողներին հայտնել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։ «Իսպանիայի կառավարությունը Նախարարների խորհրդի նիստում հենց նոր հաստատեց միջոցառումների առաջին փաթեթը, որն ուղղված է տնային տնտեսություններին, ինչպես նաև ընկերություններին, անհատ ձեռներեցներին և տեղական հաստատություններին», – ասել է կառավարության ղեկավարը։ Ի թիվս այլ բաների, […]

̰
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. Ջանֆիդա գյուղում այրվում է մոտ 1600 հակ անասնակեր

16:34 05.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանֆիդա գյուղում անասնակեր է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:  Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները […]

̰
Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել

15:18 05.11.2024

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Իզմիթում գտնվող Tupras նավթավերամշակման գործարանին պատկանող տարածքում։ Ինչպես ուղիղ հեռարձակմամաբ պատմել է NTV հեռուստաալիքը, ձեռնարկության տարածքից ծուխ է բարձրանում։ Միջադեպի պատճառների, ինչպես նաև հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ինչպես պարզաբանել է Կոջաելիի քաղաքապետ Թահիր Բույուկակինը, պայթյունը տեղի է ունեցել հաստատությունում ընթացող զորավարժությունների ժամանակ։ «Այնտեղ տեղի են ունեցել վարժանքներ, […]

̰
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին երկու երկրաշարժ է տեղի ունեցել

14:52 05.11.2024

4,5 և 4,2 մագնիտուդ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Գորնո-Բադախշանի ինքնավար շրջանի Դարվազի շրջանում, Աֆղանստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ԱԻՆ սեյսմիկ կանխատեսումների մոնիտորինգի կենտրոնը, որը հետեւում է Կենտրոնական Ասիայի երկրներում տեղի ունեցող երկրաշարժերին։ Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14:03-ին և 14:27-ին, դրանց էպիկենտրոնները գտնվել են 10 […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:58 05.11.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 4-ից 5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 7-ական, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ […]

̰
2 զոհ, 4 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

10:44 05.11.2024

Նոյեմբերի 4-ին, ժամը 9.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին՝ Ուշի գյուղի ոլորանների մոտ, իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի ուղևորը՝ 35-ամյա Հովհաննես Մ.-ն, մահացել է, իսկ «Լենդ Ռովերի» վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 19.04-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2107»-ի 45–ամյա ուղևոր […]

̰
Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել

10:33 05.11.2024

Երկրաշարժ է գրանցվել Ալմաթիում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Աստանայի ժամանակով ժամը 10:01-ին երկրաշարժ է գրանցվել Ալմաթիի շրջանում և Ալմաթի քաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախը գտնվել է Ալմաթիից 33 կմ դեպի արևելք, ցնցումների ուժգնությունը կազմել է 3 բալ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Իսպանիայում ֆուտբոլային հանդիպումներ են հետաձգվել ջրհեղեղի պատճառով

20:20 04.11.2024

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հերթական անգամ ստիպված է եղել հետաձգել ֆուտբոլային հանդիպումները ջրհեղեղի պատճառով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրը պնդում է, որ «Էխեա»-«Էրկուլես» հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին։ Երկու խաղ էլ կկայանա նոյեմբերի 26-ին։ Այդ ժամանակ կկայանան «Վալենսիա»-«Պարլա Էսկուելա» և «Մանիսես»-«Խետաֆե» հանդիպումները։ Վերջերս Իսպանիայում տեղի ունեցավ վերջին 30 տարվա ամենամեծ ջրհեղեղը։ Հորդառատ անձրեւները […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

19:33 04.11.2024

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 15:42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Մ․ Կ․, ծնված 1975 թ.) և «GAZelle» (վարորդ՝ Ն․ […]

̰
Երևանում «Toyota»-ն մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

19:16 04.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցում՝ թիվ 20/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ տուժածին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Մինչ դեպքի վայրում […]

̰
BACK_TO_TOP