Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

19:33 04.11.2024

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 15:42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Մ․ Կ․, ծնված 1975 թ.) և «GAZelle» (վարորդ՝ Ն․ Ս․, ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «GAZelle» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն․ Ռ․-ն (ծնված 1982 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ ուղղել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:30 09.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

09:25 09.08.2025

Նիկոլաս Ջեքսոնը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի ծառայություններով «Բավարիան» է հետաքրքրված։ Այս մասին գրում է Sky Sports-ի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը: Մյունխենյան ակումբը կապ է հաստատել «Չելսիի» ղեկավարության հետ, փորձել է հասկանալ՝ որքան է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, և ինչ պայմաններով սենեգալցին կարող է համալրել թիմը: Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 65 միլիոն եվրո: «Բավարիան» հարձակման գծի համար […] ...

Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

09:18 09.08.2025

Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում ստորագրված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման մասին հռչակագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում, որը վերջ է դրել երկարատև ռազմական հակամարտությանը, հայտարարել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։ «Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը համարում է պատմականորեն կարևոր նվաճում։ Փաստաթուղթը վերջ դրեց երկու պետությունների […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:10 09.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Վերջնական լուծումները լինելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

09:05 09.08.2025

Վերջնական լուծումները լինելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ընթացակարգերով և սկզբունքներով է Հայաստանի տարածքով կազմակերպվելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ նահանգների ստորագրած եռակողմ հռչակագրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ կապը Հայաստանի տարածքով ապահովելու պրոցեսում այդ ճանապարհով անցնող անձանց տվյալները հասանելի՞ են լինելու Հայաստանի պետական […] ...

Հրդեհ Ախուրյան գյուղում

09:00 09.08.2025

Հրդեհ Ախուրյան գյուղում

Օգոստոսի 9-ին, ժամը 04։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Գրիգորյան փողոցի 4-րդ անցման տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են կուտակած անասնակեր և անասնագոմի (մոտ 72 քմ) տանիքը: […] ...

BACK_TO_TOP