TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Երևանում «Toyota»-ն մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

19:16 04.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Հերացի փողոցում՝ թիվ 20/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ տուժածին տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Մինչ դեպքի վայրում […]

̰
Գոգարան գյուղի հարակից սարալանջին այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

18:39 04.11.2024

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղի հարակից սարալանջին այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։28-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։

̰
Արարատի մարզում բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու մարդատար «Գազել»-ը. կա տուժած

17:06 04.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 41 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Մայիս Կարապետյանի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Սաֆարյանի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Գազել»-ը […]

̰
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

13:52 04.11.2024

Նոյեմբերի 4-ին, ժամը 09:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Range Rover» (վարորդ՝ Շ. Ս., ծնված 1995 թ․) […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 415 դեպք, որից 145-ը՝ արտակարգ

13:41 04.11.2024

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 415 դեպք, որից 145-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 91, վայրի կենդանիների հարձակման, դիակի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, պայթյունի՝ 2-ական, թունավորման՝ 3, օձի նկատման՝ 8, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 44, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 166, […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:22 04.11.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 1-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 193 դեպք, որոնցից՝ 2-ը նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, թմրանյութի հայտնաբերման՝ 25, ֆիզիկական ներգործության՝ 23, անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, […]

̰
Նոյեմբերի 1-ին մահվան ելքով ճանապարհատրանսպորտային 4 պատահար է տեղի ունեցել

11:00 04.11.2024

Նոյեմբերի 1-ի ժամը 15.30-ին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Արարատի մարզի Նորամարգ գյուղի 12-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ջրատարի մեջ: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Նոյեմբերի 1-ի ժամը 16.20-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 85-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» բեռնատարը […]

̰
Խնձորուտ գյուղում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

23:25 03.11.2024

Նոյեմբերի 3-ին, ժամը 17:13-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղի «Հորադիզ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։40-ին, մարվել՝ 21։10-ին: Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

̰
Հունաստանի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

22:49 03.11.2024

Հունաստանի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Սալոնիկ քաղաքից 61 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է ավելի քան 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Թուրքիայում բնակելի շենքում պայթյուն է որոտացել. կա զոհ

16:55 03.11.2024

Թուրքիայի կենտրոնում գտնվող Չորում քաղաքի բնակելի շենքում գազի արտահոսքի հետևանքով պայթյունից զոհվել է առնվազն մեկ մարդ, վիրավորվել՝ 16-ը։ Այս մասին հայտարարել է համանուն նահանգի նահանգապետ Ալի Չալգանը։ «Մեր ունեցած տվյալներով՝  գազի արտահոսքի հետևանքով պայթյունից մեկ մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել», – ասել է նա TRT Haber -ին: Պայթյունի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերվել են շենքի մի […]

̰
Բեռլինում գնացք է այրվել

10:55 03.11.2024

Բեռլինում տարածաշրջանային գնացք է այրվել Արենսֆելդե կայարանում։ Այս մասին գրում է գերմանական Bild թերթը։ «Գնացքի մեքենավարին և ուղեկցորդին ցուցաբերվել է բժշկական օգնություն»,- հայտնում է հրատարակությունը։ Գնացքում ուղեւորներ չեն եղել։ Հրշեջ-փրկարարները սկսել են լայնածավալ գործողություն։ Դեպքի վայրում էր նաև դաշնային ոստիկանությունը։ Ականատեսների վկայությամբ՝ մինչ հրդեհի բռնկումը շատ ծուխ է եղել։ Երկաթուղային կայարանը ներկայումս փակ է։

̰
Կոտայքի մարզում «Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա

16:19 02.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Միքայել Գ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան Մ4 ավտոճանապարհից դեպի Հրազդան տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […]

̰
ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ

14:39 02.11.2024

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:23-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «MAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ […]

̰
Գերմանիայում արագընթաց գնացքը մահացու վրաերթի է ենթարկել երիտասարդների

13:46 02.11.2024

Գերմանիայի կենտրոնական Լանգենսելբոլդ քաղաքում երկու երիտասարդ է մահացել՝ ICE արագընթաց գնացքի վրաերթի ենթարկվելուց հետո, հաղորդել է Bild-ը։ «Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսին հասնելու համար մի խումբ տղամարդիկ՝ մոտ 7 հոգի, փորձել են հատել երկաթգծերը, ըստ երևույթին, չեն նկատել արագնթաց գնացքը: Նրանցից երկուսը զոհվել է»,- գրում է Bild-ը։ Շտապօգնության աշխատակիցները գրեթե անմիջապես փորձել են օգնություն ցույց տալ, սակայն […]

̰
Հրդեհ Աքորի գյուղում

12:37 02.11.2024

Նոյեմբերի 2-ին, ժամը 04:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Աքորի գյուղի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի 2-րդ հարկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է […]

̰
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և մեկ տուժած

08:16 02.11.2024

Նոյեմբերի 1-ին, ժամը 23:01-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Նորավան թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ 🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]

̰
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր

08:01 02.11.2024

Նոյեմբերի 1-ին, ժամը 15:17-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Պարնի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։43-ին, մարվել՝ 23։20-ին։ Այրվել է մոտ 500 հակ անասնակեր։

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում

23:44 01.11.2024

Նոյեմբերի 1-ին, ժամը 19:47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լոմոնոսովի փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում (մոտ 20 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:11-ին, […]

̰
Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ

21:36 01.11.2024

Նոյեմբերի 1-ին, ժամը 19:21-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել, որ հրդեհը բռնկվել է Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին, մարվել՝ 20:21-ին: Այրվել է […]

̰
Հրդեհ շենքի տանիքում

20:16 01.11.2024

Նոյեմբերի 1-ին, ժամը 19:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի […]

̰
Իսպանիայում ջրհեղեղների զոհերի թիվն աճել է

19:30 01.11.2024

Իսպանիայում տեղի ունեցած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 205-ի: Կան տասնյակ անհետ կորածներ: Արտակարգ իրավիճակների ծառայությունները, փրկարարներն ու զինվորականները շարունակում են որոնողական աշխատանքները և աղետի հետևանքների վերացումը։ Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել:

̰
Արարատի մարզում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը. կա զոհ

18:21 01.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գեորգի Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի գերեզմանատների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից: Դեպքի վայր ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության […]

̰
Գառնի գյուղում այրվել է ավտոմեքենա

15:32 01.11.2024

Նոյեմբերի 1-ին, ժամը 13:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի Բանավան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարկան խմբից մեկ կամավոր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:24-ին, մարվել՝ 14:31-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:41 01.11.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որոնցից 4-ը` նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ֆիզիկական ներգործության, խուլիգանության ու զենք-զինամթերքի […]

̰
Թայվանում Կոնգ-ռեյ թայֆունի զոհերի թիվը հասել է երկուսի

10:20 01.11.2024

Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 580-ը՝ վիրավորվել Թայվանում Կոնգ-ռեյ սուպեր թայֆունի հետևանքով։ Այս մասին հայտնել է կղզու աղետների դեմ պայքարի շտաբը։ Կառավարության վերջին տվյալների համաձայն՝ զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Թայբեյը (84 մարդ), Տաոյուանը (73) և Սինբեյը (61), ինչպես նաև Հուալիեն կոմսությունը (44): Աղետի պատճառով ժամանակավորապես հոսանքազրկվել է գրեթե 890 […]

̰
Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի շենքերից մեկի շքամուտքում

18:12 31.10.2024

Հոկտեմբերի 31-ին` ժամը 11:12-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 5 շենքի շքամուտքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:22-ին, մարվել՝ 11:34-ին: Այրվել է թիվ 5 շենքի մուտքի փայտե […]

̰
ՃՏՊ Իջևան քաղաքում. կան տուժածներ

17:24 31.10.2024

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 09:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Porsche» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Թայվանում Կոնգ-ռեյ թայֆունը մեկ մարդու կյանք է խլել

14:28 31.10.2024

Առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս 73-ը վիրավորվել է Թայվանում Կոնգ-ռեյ թայֆունի հետևանքով։ Այս մասին հայտնել է կղզու աղետների դեմ պայքարի շտաբը։ Կոնգ-ռեյ թայֆունը, որն ամենախոշորն է 1996 թվականից ի վեր, հասել է Թայվանի արևելյան ափ տեղական ժամանակով մոտավորապես 13:40-ին՝ Տայտունգ շրջանի տարածքում: Իշխանությունները հինգշաբթի օրը հայտարարեցին ոչ աշխատանքային օր, ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվեցին, իսկ […]

̰
Թայվանում ավելի քան 8,6 հազար մարդ է տարհանվել Կոնգ-ռեյ սուպերթայֆունի պատճառով

12:27 31.10.2024

Թայվանում ավելի քան 8,6 հազար մարդ է տարհանվել Կոնգ-ռեյ սոպերթայֆունի մոտենալու պատճառով, որը կղզուն կհարվածի առաջիկա ժամերին։ Այս մասին հայտնել է Թայվանի աղետների դեմ պայքարի շտաբը։ Վտանգավոր տարածքներից տարհանվել է 8602 մարդ, որից 3,4 հազարը՝ Թայվանի արևելյան Հուալիեն կոմսությունում, 2,3 հազարը՝ կղզու հարավ-արևմուտքում գտնվող Կաոսյուն քաղաքում։ Շտաբը պարզաբանել է, որ 1,3 հազար մարդ տեղավորված է […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:12 31.10.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 30-31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 126 դեպք, որոնցից՝ 4-ը նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, թմրանյութի հայտնաբերման՝ 15, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու […]

̰
BACK_TO_TOP